Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Արևային համակարգեր. որքա՞ն կարևոր է աշխատել գրագետ թիմերի հետ. «Էկոանկյուն»

Արևային համակարգեր. որքա՞ն կարևոր է աշխատել գրագետ թիմերի հետ. «Էկոանկյուն»
«Արևային համակարգերի ոլորտը, ինչպես մյուս ոլորտները, ունեն իրենց և՛ առավելությունները, և՛ թերությունները»,- Լրատվական Ռադիո FM106.5 / Լրատվական.am-ի եթերում Կարեն Գրիգորյանի  «Էկոանկյուն» հաղորդաշարի ժամանակ ասել է «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը, շեշտելով, որ թերություն ասելով նկատի ունի սխալ ընտրությունը, դրանից հետո առաջացող դժվարություններն ու որակը: Ըստ նրա, արևային կայանների տեղադրումը շատերի մոտ կարող է  թերահավատություն առաջացնել․ «Սրա հիմնական պատճառը սեփական վատ փորձն է, ինչն էլ գալիս է սխալ հասցեներով գնալուց և անպատասխանատու մարդկանց հետ գործարքներ կնքելուց: Պարզապես պետք է գործ սկսելիս վստահ լինել՝ պատասխանատու են»,- հաղորդաշարի շրջանակում խորհուրդ է տվել «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը։ Առաջիկա երեք ամսիների ընթացքում, ամեն հինգշաբթի կարող եք հետևել «Էկոանկյուն» հաղորդաշարի թողարկումներին և ստանալ Ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները։ Մանրամասները՝ տեսանյութում․

Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և որոշ մարզերում

Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և որոշ մարզերում
Ապրիլի 20-26-ը ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ ապրիլի 20-ին և 24-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 22-ին և 23-ին, Արաբկիրում՝ ապրիլի 24-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Նոր Նորքում ապրիլի 22-ին, Շենգավիթում՝ ապրիլի 21-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 20-ին։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև որոշ մարզերում՝ Հրազդանում ապրիլի 18-20-ը և 23-ին, Վանաձորում՝ ապրիլի 19-ին, 20-ին, 22-ին, 23-ին, Ալավերդիում՝ ապրիլի 23-ին։

Ամենամյա ծաղկահավաք՝ Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում

Ամենամյա ծաղկահավաք՝ Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում
Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում, ARALEZ ՀԿ-ն կազմակերպել էր ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ։ Ծաղկահավաքի ընթացքում հավաքվել են ապրիլի 24-ին անմար կրակի մոտ դրված ծաղիկները՝ երկրորդ կյանք ստանալու համար: Հավաքված ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ, մոմեր պատրաստելու համար:

4 պատճառ, որը մաշկը կենթարկի սնկային ախտահարումների

4 պատճառ, որը մաշկը կենթարկի սնկային ախտահարումների
Մաշկի սնկային ախտահարումները բավական տարածված են։ Դրանք առաջանում են մաշկի այս կամ այն հատվածում՝ նվազեցնելով կյանքի որակը և բազում անհարմարությունների պատճառ հանդիսանում։ Eco.am սոցիալական հարթակը Մաշկաբանության ազգային կենտրոնից տեղեկացավ, թե ինչը կարող լինել մաշկի սնկային ախտահարումների պատճառ։ Նախ՝ 1․ Խոնավ միջավայրը, 2․ անհատական հիգիենայի կանոնների անտեսումը, 3․ հողաթափերի, գուլպաների ու կոշիկների ոչ անհատական կրումը, 4․ շոգեբաղնիքներում և լողավազաններում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանությանն ուշադրություն չդարձնելը։ Սնկային ախտահարումները կարող են լինել՝ 1․դեմքին, 2․ գլխամաշկին, 3․ դաստակներին ու ներբաններին, 4․մեծ ծալքերին, 5․ լորձաթաղանթներին։ Ախտահարման տեղակայումով է պայմանավորված վերջինիս ախտահարման պատկերը։ Կլինիկական դրսևորումները մի կողմից պայմանավորված են վերնամաշկի, մազերի և եղունգների մեջ հարուցիչների ներդրմամբ, աճով և բազմացմամբ, իսկ մյուս կողմից ՝ բուն մաշկում առաջացող տարբեր աստիճանի բորբոքային պրոցեսներով։ Այս պրոցեսները արտահայտվում են ախտահարման օջախում մաշկի տարբեր աստիճանի կարմրությամբ, թեփոտվածությամբ, մազերի կոտրատվելով կամ թափվելով, եղունգների վրա տեղակայման դեպքում՝ դրանց ձևի և գույնի տարբեր փոփոխություններով։ Սնկային հիվանդությունների ռիսկային խմբում են՝ 1․շաքարային դիաբետը, 2․էնդոկրին խանգարումները, 3․ քաղցկեղային հիվանդություններն ու դրանց բուժման պրոցեսում գտնվողները, 4․ հակաբիոտիկային բուժում ստացողները, 5․ՄԻԱՎ վարակակիրները։ Տվյալ խմբին պատկանողները պետք է ուշադիր լինել կանխարգելման պրոցեսում։ Կարևոր է հիշել, որ ախտորոշել կարող է բացառապես բժիշկը՝ հիմնվելով կլինիկական զննման, լաբորատոր քննությունների, գործիքային հետազոտությունների արդյունքների վրա։ Եվ ամենակարևորը՝ գուշակելու, ինքնուրույն ախտորոշելու փոխարեն, և առավել ևս՝ ինքնուրույն դեղորայքային ընդունումներից առաջ ժամանակ հատկացրե՛ք և այցելեք մաշկաբանի՝ կանխարգելելու բարդություններն ու բուժման ծանր ընթացքը և ստանալու արդյունավետ բուժում։

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով
Ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.37մ (23.04.23թ.)։ Eco.am սոցիալական հարթակը, ՀՀ Շրջակա միջավայրի Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ անցյալ տարվա նույն օրվա մակարդակից Սևանա լիճը ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 9սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 5.585մլն. մ³ իսկ 2023 թվականի հունվարի 1-ից ապրիլի 23-ը ներառյալ՝ 24.233մլն. մ³:

Երկիր մոլորակի օրը նշենք շրջակա միջավայրի մասին հոգ տանելով

Երկիր մոլորակի օրը նշենք շրջակա միջավայրի մասին հոգ տանելով
Ապրիլի 22-ին ողջ աշխարհը նշում է Երկիր մոլորակի օրը։ Նպատակը մեկն  է՝  մարդկանց ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի պահպանության և մեր մոլորակի խնդիրների վրա ինչպիսիք են՝ 1․ կլիմայի փոփոխությունը, 2․ջրային ռեսուրսների կառավարումը, 3․անտառաշերտերի վերականգնումը 4․պահպանվող տարածքների կառավարումը։ Այս տոնը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է։ Երկրի Օրվա պատմությունը սկսվել է դեռևս 1840 թվականին, երբ Ջ. Սթերլինգ Մորթոնը իր ընտանիքով տեղափոխվում է Նեբրասկա նահանգի տարածք: Միայնակ ծառերով անծայրածիր պրերիաները, քամին և արևը, որոնցից հնարավոր չի լինում թաքնվել, չորացած հողը հանգեցնում են Մորթոնին կանաչապատման մտքին: Նա առաջարկում է կանաչապատմանը նվիրված օր սահմանել և մրցանակներ հանձնել ամենաշատ ծառ տնկած մարդկանց: 1882 թվականից ապրիլի 22-ը հայտարարվեց որպես կանաչապատման պաշտոնական տոն: Երկրի օրը առաջին անգամ նշվել է որպես ժամանակակից բնապահպանական շարժման մեկնարկ, իսկ այժմ այն ճանաչվում է որպես մոլորակի ամենամեծ քաղաքացիական իրադարձություն: Իսկ 1970 թվականից Երկրի Օր տոնակատարության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի պահպանությանը, էկոկրթությանը և էկոլուսավորությանը: Ինչպես հավաստում են օրվա նախաձեռնողները, խոսքն այսպես կոչված «փոքրիկ գործերի» մասին է, որոնք կարող են օգուտ բերել շրջակա միջավայրին: Օրինակ` մարդիկ կարող են․ 1․ խնայողաբար օգտագործել ջուրը, 2․քիչ ծախսել էլեկտրաէներգիան, 3․ավտոմեքենայի փոխարեն երթևեկել հեծանիվով, կամ գնալ ոտքով։ Հետաքրքիր փաստեր Երկիր մոլորակի մասին 1․ Երկիրը ճշգրիտ գնդաձև չէ: Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածում՝ ուռած, այնպես որ նրա շառավիղը բևեռներում մոտ  22կմ-ով փոքր է հասարակածային շառավղից: Երկրի գնդաձևության մասին առաջինը կարծիք է հայտնել հին հույն գիտնական Պյութագորասը (մ. թ. ա. IV դար): Այդ եզրակացությանը նա հանգել է, երբ, դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատել է, որ սկզբից երևում է նավի կայմը, իսկ նավարկելը` երբ նավն ավելի է մոտենում ափին: 2․ Երկիր մոլորակի մեկ լրիվ պտույտն իր առանցքի շուջը տևում է ոչ թե 24 այլ 23 ժամ, 56 րոպե 4 վայրկյան։ 3․Երկրի վրա մեկ տարին տևում է ոչ թե 365, այլ 365.2564 օր։ Ամեն 4 տարին մեկ հավելյալ 0.2564 օրերը առաջացնում են մեկ ավել օր Փետրվար ամսվա մեջ։ 4․Երկիր մոլորակի ջրային ծածկույթը կազմում է մոտ 71%, որից միայն 3%֊ն է քաղցրահամ ջուր և վերջինից միայն 2%-ը «պահեստավորված է» հավերժական սառույցների տեսքով՝ բևեռներում։ 5․ Երկիր մոլորակի վրա զրո ժամը հաշվարկվում է ըստ զրոյական միջօրեականի, որն ընտրվել է 1881 թվականին՝ ըստ միջազգային համաձայնագրի։ Համաժողովի ընթացքում որպես հավանական տարբերակներ քննարկվել են Քեոփսի բուրգը, Բերինգի նեղուցը և այլն, սակայն վերջնական արդյունքում ընդունվել է Գրինվիչի աստղադիտարանը, որը գտնվում է Անգլիայում։ 6․Երկիր մոլորակն իր առանցքի շուրջը պտտվում է մոտավորապես 1600կմ/ժ արագությամբ, սակայն մենք այդ պտույտը չեք զգում, քանի որ այն կատարվում է հավասարաչափ։ 7․ Երկրագնդի միջուկում առկա հեղուկ երկաթի շարժման շնորհիվ առաջանում է Երկրագնդի մագնիսական կամ գեոմագնիսական դաշտը։ Մագնիսական դաշտի ուժագծերը կարելի է մոտավորապես պատկերացնել որպես երկրագունդը պարուրող հսկայական «կանթեր»՝ նրա հյուսիսային և հարավային բևեռների միջև, որոնք վահանի պես պաշտպանում են Երկրի մակերևույթը Արեգակից եկող՝ էլեկտրական լիցք կրող մասնիկների հեղեղից (արեգակնային փոթորիկ)։ Մագնիսական դաշտի շնորհիվ է կողմնացույց սլաքը պտտվում ըստ բևեռների։

Մի քանի պատճառ էկո պայուսակ օգտագործելու համար

Մի քանի պատճառ էկո պայուսակ օգտագործելու համար
Յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հոգատար վերաբերմունք ցուցաբերել բնության ու շրջակա միջավայրի հանդեպ։ Պարզապես պետք է դա անել ամենօրյա աշխատանքի և սրտացավ վերաբերմունքի միջոցով։ Գրեթե մեկ ու կես տարի է Հայաստանում օրենքով արգելված է որոշ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը և հասարակության մի մասն արդեն գիտակցելով իր արարքի կարևորությունը՝ գնումների գնալիս մշտապես օգտագործումէ  բազմակի օգտագործման էկո պայուսակ։ Սակյան մենք բոլորս անելիք ունենք ազդելու այն ծույլ զանգվածի վրա, որոնք համար միևնույն է և շրջակա միջավայրը և պոլիէթիլենային տոպրակն իր վնասներով ու հետևանքներով հանդերձ։ Eco.am սոցիալական հարթակն իր ընթերցողներին այսօր կներկայացնի մի քանի պատճառներ՝ էկո պայուսակ օգտագործելու համար։ 1․ Պոլիէթիլենային տոպրակները աղտոտում և վնաս են հասցնում բնությանը, քանի որ դրանց քայքայվում են 100-400 տարի հետո։ 2․ Մեկ էկո կտորե պայուսակը փոխարինում է 20000 պոլիէթիլենային տոպրակի, նշանակում է, որ էկո պայուսակի միջոցով տնտեսում եք ձեր ընտանեկան բյուջեն։ 3․Էկո պայուսակը շատ տեղ չի գրավում ամենօրյա պայուսակում և հարմարավետ է ուսին կրելու համար։ Նախատեսված են բազմակի օգտագործման համար, էկոլոգիապես մաքուր են, պատրաստված են բնական հումքից։ 4․ Բազմակի օգտագործման էկո պայուսակները օգնում են շրջակա միջավայրը պաշտպանել ահռելի քանակությամբ վտանգավոր աղբից՝ փրկելով կենդանական աշխարհը, բնությունը և մարդկանց կենսամիջավայրը։ 5․ Էկո պայուսակում պահվող մթերքն ավելի թարմ ու երկար են պահպանվում։ 6․Ողջ տարվա ընթացքում մոտ 500 պոլիէթիլենային տոպրակի փոխարեն մեկ կամ երկու էկո պայուսակը բավական է գնումներն ապահով կատարելու համար։ 7․ Նորաձև լինելու շնորհիվ կարող եք նվերներ հանձնել էկո պայուսակով, որոնք կարող են լինել ձեր նախընտրած գայնի ու դիզայի։

Ինչ գիտենք էկոլոգիապես մաքուր տրանսպորտի՝ տրոլեյբուսի մասին

Ինչ գիտենք էկոլոգիապես մաքուր տրանսպորտի՝ տրոլեյբուսի մասին
Տարեսկզբից Երևանի էլեկտրատրանսպորտային երթուղին համալրվել է մոտ 30 տրոլեյբուսներով։ 30 տրոլեյբուսներից 15-ը, դեռևս նախորդ տարեվերջին, ձեռք է բերել Երևանի քաղաքապետարանը, իսկ 15-ը` ՀՀ կառավարությունը։ Հաճախ ենք օգտվում տրոլեյբուսից, բայց քչերը գիտեն, թե երբ է ստեղծվել այն և երբվանից է կիրառվում Հայաստանում։  Eco.am սոցիալական հարթակն այսօր կներկայացնի մի քանի ուշագրավ փաստեր՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտի մասին։ Հետաքրքիր փաստեր տրոլեյբուսի մասին 1․Էկոլոգիապես մաքուր տրանսպորտի՝ տրոլեյբուսի ստեղծման և կիրառման աշխատանքները սկսվել են դեռևս 19-րդ դարի 80-ական թվականներին Գերմանիայում։ 2․ ԽՍՀՄ-ում առաջին տրոլեյբուսներն ստեղծվել են 1933 թվականին, իսկ 1934 թվականին Մոսկվայում սկսվել է դրանց գործարկումը։ 3․ Երևան քաղաքում առաջին անգամ տրոլեյբուսը երթևեկել է 1949 թվականի մարտի 18-ին։ 4․ Հայաստանի երկրորդ մայրաքաղաք Գյումրիի փողոցներում առաջին տրոլեյբուսը հայտնվել է 1962 թվականին։ 5․ Արդեն 1986 թվականին Երևանի տրոլեյբուսի ցանցի երկարությունը հասնում էր 256 կմ, իսկ երթուղիների թիվը՝ 25։ 6․ Ներկայումս Երևանի տրոլեյբուսային պարկում ընդհանուր առմամբ 51 տրոլեյբուս կա, որոնցից ամենահինը 44 տարեկան է, իսկ «ամենաերիտասարդը»՝ 14 տարեկան։ 7․ Տրոլեյբուսն էներգիա է ստանում 500–600վ (սակավ 750վ) լարման հաստատուն հոսանքի ցանցից կոնտակտային հաղորդալարի միջոցով։ Ժամանակակից տրոլեյբուսը զարգացնում է 65-70կմ/ժ արագություն։ Երբ է ի հայտ եկել հասարակական տրանսպորտը Էկոլոգիապես մաքուր հասարակական տրանսպորտը առաջին անգամ հայտնվել է Ֆրանսիայի փողոցներում: Փարիզում 1662 թվականին հայտնվեց օմնիբուսը: Ութտեղանոց ձիակառքից օգտվում էին նրանք, ովքեր չունեին սեփական կառք կամ այլ փոխադրամիջոց: Իսկ արդեն 1801-ին Անգլիայի Քեմբորն քաղաքում փորձարկվեց աշխարհում առաջին ավտոբուսը: Էլեկտրականության ցանցի զարգացմանը զուհագեռ հայտնվեց նաեւ տրոլեյբուսը: Այն էլեկտրական տրանսպորտի միջոց է, որն էներգիա է ստանում հաստատուն հոսանքի ցանցից: Էկոլոգիապես մաքուր, անռելս էլեկտրական տրանսպորտային փոխադրամիջոցը նախատեսված էր լարված ուղևորահոսքեր ունեցող գծերի համար: էլեկտրական հոսանքով շարժվող բազմատեղ մարդատար ավտոմեքենա՝ քաղաքային անռելս էլեկտրաշարժ տրանսպորտի մի տեսակ: Ավտոբուսի համեմատությամբ տրոլեյբուսի մեծ տարողության շնորհիվ վերջինիս շահագործումն առավել արդյունավետ էր լարված ուղևորահոսքեր ունեցող գծերում։

30 քայլ՝ շրջակա միջավայրը պահպանելու համար

30 քայլ՝ շրջակա միջավայրը պահպանելու համար
Մարդկության առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերներից մեկն այսօր գլոբալ տաքացումն է։ Յուրաքանչյուրիս պարտքն է, որպեսզի մեր ամենօրյա արարքներով՝ տանը, աշխատավայրում և ամենուր պահպանենք շրջակա միջավայրը։ Eco.am սոցիալական հարթակը շրջակա միջավայրը և բնությունը փրկելու համար ներկայացնում է 30 քայլ։ 1 Վերամշակեք աղբը։ 2 Մի՛ օգտագործեք էլեկտրական սարքեր, եթե կարող եք այդ գործընթացն անել նաև ձեռքով: 3 Լվացքի մեքենան միացրեք սառը ջրով լվացնելու ռեժիմի վրա։ 4Սնունդը պահպանեք բազմակի օգտագործման տոպրակների մեջ։ 5․ Եթե տանն ունեք իրեր, ապրանքներ, որոնք չեք օգտագործում, ապա նվիրեք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ 6․ Մի՛ թողեք, որ ծորակը անտեղի հոսի, եթե այն չեք օգտագործում։
  1. 7. Անջատեք տան ջեռուցումը և տաք հագուստ կրեք։
8․ Տանից դուրս գալիս անջատեք լույսերն ու էլեկտրական սարքերը։ 9․Եթե որոշել եք մի քանի օրով բացակայել տանից, ապա թուլացրեք տան ջեռուցումը։ 10․Այգում քիմիկատներ օգտագործելու փոխարեն հեռացրեք մոլախոտերը։ 11․ Օգտագործեք միայն օրգանական պարարտանյութեր: 12․ Ձեր պարտեզում ջուրը խնայելու համար օգտագործեք ցանքածածկ։ 13․ Օգտվեք հասարակական տրանսպորտից և քիչ օգտագործեք սեփական ավտոմեքենան՝ որպեսզի օդը քիչ աղտոտվի։ 14․ Ավտոմեքենա վարելու փոխարեն օգտագործեք հեծանիվ, կամ՝ ոտքով գնացեք պահանջված վայր։ 15․ Գնեք ավելի խնայող վառելիքով ավտոմեքենա, օրինակ՝ հիբրիդ կամ բիոդիզել: 16․ Վերամշակեք ձեր շարժիչի յուղը: 17․ Պահպանեք ձեր անվադողերը պատշաճ փչված՝ ավտոմեքենայի գազը խնայելու համար։ 18․Վարելու ընթացքում մի՛ աղտոտեք ճանապարհները և մայրուղիները։ 19․ Վերամշակեք գրասենյակային և համակարգչային թուղթը, ստվարաթուղթը և այլն: 20․ Տպեք կամ պատճենեք թղթի երկու կողմերում: 21․Գրասենյակում մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սպասքի փոխարեն օգտագործեք բազմակի անգամ օգտագործման համար նախատեսված ապակյա սպասք։ 22․ Պլաստիկի փոխարեն օգտագործեք մեկանգամյա օգտագործման համար նախատեսված թղթե ապրանքներ։ 23․ Գնեք միայն էներգաարդյունավետ տեխնիկա: 24․ Գնումների գնալիս ձեզ հետ վերցրեք ձեր բազմակի օգտագործման անձնական պայուսակը։ 25․ Գնե՛ք տեղական արտադրության մթերքներ և ապրանքներ: 26․ Մի գնեք անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիներից պատրաստված ապրանքներ։ 27․ Անցեք արևային էներգիայի օգտագործմանը։ 28․ Այգում թափված տերևները մի այրեք, այլ հավաքեք ծառերի տակ, դրանք փթթելուց հետո դառնում են ամենալավ պարարտանյութը։ 29․ Սովորեցրեք երեխաներին հարգել բնությունը և շրջակա միջավայրը: 30․Ձեր ընտանիքին և ընկերներին ևս խրախուսեք խնայել։

Կապտականաչ և դիատոմային ջրիմուռները՝ դոմինանտ Աղստև գետում

Կապտականաչ և դիատոմային ջրիմուռները՝ դոմինանտ Աղստև գետում
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտաշխատողները հետազոտել են Աղստև գետի և նրա Գետիկ ու Հաղարծին վտակների կենսացենոզների հիմնական բաղադրիչները։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից տեղեկացավ, որ հետազոտության արդյունքում բացահայտվել են Աղստև գետի և Գետիկ ու Հաղարծին վտակների համար միօրիկների (Ephemeroptera), գարունիկների (Plecoptera) և երկթևանիների (Diptera) նոր տեսակներ: Հայտնաբերված մակրոֆիտների ու զոոպլանկտոնային հանրույթի ներկայացուցիչները պատկանել են β-α-մեզոսապրոբ-պոլիսապրոբ ջրերին բնորոշ տեսակներին: Հետազոտված ժամանակահատվածում Աղստև գետում դոմինանտ են եղել կապտականաչ և դիատոմային ջրիմուռները։ Իջևանից հետո հանդիպել է ջրիմուռների դինոֆիտային Dynobryon cylindricum հազվագյուտ տեսակը, որը բնորոշ է աղտոտված, բակտերիալ ֆլորայով հարուստ ջրերին և կարող է առաջացնել «ծաղկումներ»։ Դիլիջան և Իջևան քաղաքներից հետո հոսքաջրերի ազդեցության հետևանքով լայն տարածում են ստացել Oscillatoria և Anabaena ցեղերին պատկանող տեսակները։ «Գնահատվել է ուսումնասիրված գետերի ջրի որակը՝ ըստ IBE բիոթիկ ինդեքսի և Վ.Ռոմանենկոյի՝ մակերևութային ջրերի էկոլոգասանիտարական դասակարգման. Աղստև գետը բնակավայրերից հետո աղտոտվել է կոմունալ-կենցաղային հոսքաջրերով, որի մասին են վկայում կոլի-ինդեքսի բարձր արժեքները (12000-80000 ԳԱՄ/լ)։ Իջևանից հետո այդ արժեքները որոշակի նվազել են (16000-24000 ԳԱՄ/լ)։ Աղտոտումը հատկապես մեծացել է Դիլիջանից հետո: Համեմատաբար մաքուր են եղել Գետիկ և Հաղարծին վտակները»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտական ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը: Հետազոտությունն իրականացվել է «Հայաստանի հյուսիսային շրջանների հատուկ պահպանվող տարածքների և Սևանա լճի ավազանի ֆաունայի և հիդրոբիոնտների կենսաբազմազանության ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում: Ծրագրի կիրառական արդյունքն է խթանել կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցումը՝ Աղստև գետի էկոլոգիական վիճակի լավացման նպատակով: Ուսումնասիրության արդյունքում Հայաստանի կենսաբանական հանդեսում տպագրվել է «Աղստև գետավազանի մակրոֆիտային համակեցության բնութագիրը» հոդվածը, հեղինակներ՝ Եփրեմյան Հ․.Վ.,  Կոբելյան Հ.Հ.,  Մկրտչյան Ժ.Հ.,  Մելքոնյան Հ․Ֆ․, Ղուկասյան Է․Խ․, Հակոբյան Ս․Հ․։ Նախապատրաստվում են հոդվածներ, որոնցում կամփոփվեն Աղստև գետի ուսումնասիրված համակեցությունների  վերաբերյալ ստացված տվյալները:
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել