Blog
In
other , shrjaka-mijavayr , %d5%a7%d5%af%d5%b8%d5%a1%d5%b6%d5%af%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
15․000 ծառ՝ հանուն մարդու և բնության
Posted on 26 Ապրիլի, 2024

«Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում ծրագրում ներառված 35 բնակավայրերի բնակիչներին Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից տրամադրվել է 15․000 ծառ։ Eco.am սոցիալական հարթակը Գերմանիայի բնության պահպանության միությունից տեղեկացավ, որ պուրակներ են ստեղծվել նաև համայքների բնակիչների հետ համատեղ «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում և Ույծ համայնքում։ Իսկ առաջիկայում էլ նախատեսվում են պուրակներ ստեղծվել ևս 4 համայնքում։
In
other , shrjaka-mijavayr , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Հայաստանի կենդանի լանդշաֆտները․մարզերի աշակերտների Էկոկրթական այցը Երևան
Posted on 25 Ապրիլի, 2024

Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար ծրագրի շրջանակներում Սյունիքի և Վայոց ձորի մի խումբ աշակերտներ ճանաչողական այցով ապրիլի 23-ին ժամանել էին Երևան։ Այցը որպես յուրօրինակ էկոկրթական ծրագիր հագեցած է եղել շրջայցերով։ Աշակերտները նախ այցելել են Երևանի Բուսաբանական այգում, եղել բուսաբանական թանգարանում, ծանոթացել այգու բույսերի կենդանի ցուցադրությանը, ինչպես նաև արևադարձային և մերձարևադարձային բույսերի ջերմոցում։ Հաջորդ կանգառը եղել է Էկոէպիկենտրոնը, ուր աշակերտները ծանոթացել են Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի բազմազանությանը, իմացել մարդու կյանքում դրանց կարևորության մասին։ Ծանոթացել նաև բնապահպանական խնդիրներին և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված միջոցառումներին։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում աշակերտներն այցելել են Երկրաբանական թանգարան, ծանոթացել թանգարանի նմուշներին։ Աշակերտները նաև մասնակցել են ԳԱԱ բակում կազմակերպված «Գիտություն» բացօթյա ցուցահանդեսում ներկայացված հետաքրքրաշարժ գիտափորձերին և ինտերակտիվ խաղերին։ Ի դեպ, «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից՝ ՌԶԳ հետ համատեղ։ Eco.am
In
other
Ապրիլին անոմալ տաք և չոր եղանակը կպահպանվի
Posted on 25 Ապրիլի, 2024

Ապրիլը մեր երկրում ամենատեղումնառատ ամիսներից մեկն է։ Մթնոլորտի շրջանառության մեջ գերակշռում են արևմուտքից, հարավ-արևմուտքից, երբեմն նաև հարավից ներթափանցող ցիկլոնները, որոնք իրենց հետ բերում են առատ տեղումներ։
Ակտիվ է նաև տաք և ցուտ օդային հոսանքների շրջանառությունը։ Հատկապես ապրիլի առաջին տասնօրյակում մեր երկիր կարող են ներթափանցել արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, որոնք իրենց հետ բերում են ջերմաստիճանի կտրուկ անկում, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով տեղումներ։
Eco.am սոցիալական հարթակը Շրջակա միջավայրի նախարարության ««Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացավ, որ ապրիլին անոմալ տաք և չոր եղանակը կպահպանվի:
«Հայհիդրոմտի» ապրիլին տեղումների միջին քանակը կազմում է 77մմ, որը տարեկան տեղումների 12%-ն է: Տեղումների առավելագույն քանակը գրանցվում է լեռնային շրջաններում մինչև 100մմ, համեմատաբար քիչ տեղումներ գրանցվում են Արարատյան դաշտում` 30-50մմ: Ընդ որում, այդ քանակը ամսվա ընթացքում բաշխվում է հավասարաչափ:
Տեղումներով օրերի թիվը կազմում է 10-15 օր: Բարձր լեռնային շրջաններում տեղումները դիտվում են ձյան կամ թաց ձյան տեսքով:
Ամենատեղումնառատ ապրիլները դիտվել են 1963, 1978, 1984, 2006, 2007, 2010, 2011, 2020թթ.-ին, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի կրկնապատիկը և եռապատիկը։
Չորային են եղել 1943, 1950, 1970, 1983, 2008, 2012թթ․-ը, երբ հանրապետության առանձին հատվածներում տեղումները կազմել են ամսական նորմայի 5-10 տոկոսը:
Ինչ վերաբերում է 2024 թվականի ապրիլին, ապա ապրիլի 16-ից սկսած՝ հանրապետության տարածքում մթնոլորտի շրջանառությունը կտրուկ փոխվել է։ Ցիկլոնային գործունեությունը աստիճանաբար թուլացել է, փոխարենը կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը, ինչի արդյունքում Հայաստանի ամբողջ տարածքում հաստատվել է տարվա այս ժամանակահատվածի համար մոտ 6-10 աստիճանով նորմայից բարձր ջերմային ֆոնով և սակավ տեղումներով եղանակ։
Ապրիլի 17-22-ին հանրապետության մի շարք շրջաններում ցերեկային ժամերին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները։
Առաջիկա 7 օրերին օդերևութաբանական իրադրության փոփոխություններ չեն կանխատեսվում՝ սպասվում է առանց տեղումների եղանակ, ավելին՝ օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
In
other , eco-tourism , shrjaka-mijavayr , %d5%a7%d5%af%d5%b8%d5%a1%d5%b6%d5%af%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Ո՞ր թաքնված ջրվեժն են բացահայտել «Տուն-տեղ»-ի հեղինակն ու Տիգրան Նալչաջյանը
Posted on 23 Ապրիլի, 2024

«Արմենիա» հեռուստաընկերության «Տուն-Տեղ» հեռուստանախագծի 6-րդ եթերաշրջանի վեցերորդ թողարկմանը, «Բացահայտիր Հայաստանը Skywell-ի հետ» խորագրի ընթացքում, հաղորդման հեղինակ և վարող Կարեն Գրիգորյանը բացահայտել է Հայաստանի մեկ այլ տեսարժան վայրերից մեկը։ Այս անգամ հաղորդման հեղինակը ռեժիսոր, դերասան Տիգրան Նալչաջյանի հետ բացահայտել ենք Տավուշի մարզում գտնվող գեղատեսիլ Թաքնված ջրվեժը, որտեղ ուղևորվել են Arion Motors ընկերության Skywell էլեկտրոմոբիլով։ Հաղորդման ընթացքում նրանք խոսել են՝ 1․ Էլեկտրամոբիլների ֆունկցիոնալ առավելությունների, 2․ լիցքավորման առանձնահատկությունների մասին, Մանրամասները՝ տեսանյութում․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/04/10000000_1467292020811484_5166454756762283035_n.mp4"][/video] ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6-%d5%bf%d5%a5%d5%b2-%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af%d5%a8-%d5%bd%d5%ab%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%ba%d6%85%d5%b2%d5%b8%d5%bd%d5%a5%d5%a1%d5%b6/
In
other , shrjaka-mijavayr
Երևանյան լիճը կրկին վերածվել է աղբավայրի․ Eco.am-ի տեսանյութը
Posted on 22 Ապրիլի, 2024

Երևանի քաղաքապետարանը 2022 թվականի գարնանը նախաձեռնեց Երևանյան լճի մաքրման աշխատանքները։ Այդ ժամանակ հայտարարվեց, որ լիճը մաքրվել է 50 տարվա աղբից։ Eco.am սոցիալական հարթակի տեսախցիկն այսօր արձանագրեց, որ երկու տարի անց լիճը կրկին վերածվել է աղբավայրի։ Հատկանշական է, որ այսօր ամբողջ աշխարհը նշում է Երկրի օրը՝ «Մոլորակն ընդդեմ պլաստիկի» կարգախոսով, իսկ Երևանյան լիճը լի է պլաստիկի թափոններով։ Մանրամանսերը՝ տեսանյութում․ [video width="848" height="464" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/04/video5276112687409942275.mp4"][/video]
In
other , shrjaka-mijavayr
157 դեպքով վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին
Posted on 23 Ապրիլի, 2024

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մարտ ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 157 դեպք: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Այսպիսով՝ Բուսական աշխարհի պահպանության ոլորտ՝ արձանագրվել է 68 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 74 հաշվարկ՝ 38.091.496 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 14 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 7 որոշում, նշանակվել 700․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 5 վարչական վարույթ: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ՝ արձանագրվել է 4 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ՝ 26.000 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 4 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 49 վարչական վարույթ: Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ՝ արձանագրվել է 30 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 3 հաշվարկ՝ 18․891․395 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 27 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 24 որոշում, նշանակվել 750․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 3 վարչական վարույթ: Ընդերքի պահպանության ոլորտ՝ արձանագրվել է 1 դեպք։ Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Չափագրում Իրականացվել է թվով 6 չափագրման աշխատանք՝ տրավերտինի, բազալտախառն լեռնային զանգվածի և ավազանման լեռնայի զանգվածի ապօրինի արդյունահանման դեպքերով։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում՝ արձանագրվել է 15 դեպք։ Հարուցվել է 15 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 22 որոշում, նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 4 վարչական վարույթ: Ստուգում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 33 հանձնարարագիր։ Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 20 հաշվարկ՝ 24.249.220 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 38 որոշում, նշանակվել 7.850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 1 վարչական վարույթ: Գործունեության կասեցում 13 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝ 1․ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 12, 2․ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության - 1, Տրվել է պարտադիր կատարման 11 հանձնարարական՝ 1․ վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -5, 2․ ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն - 3, 3․ հողերի օգտագործման և պահպանության -2, 4․ մթնոլորտային օդի պահպանության -1։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Երկրի օրն այս տարի նշվում է «Մոլորակն ընդդեմ պլաստիկի» կարգախոսով
Posted on 22 Ապրիլի, 2024

Ամեն տարի ապրիլի 22-ին ողջ աշխարհը նշում է Երկրի օրը։ Այն այս տարի նշվում է «Մոլորակն ընդդեմ պլաստիկի» կարգախոսով։ Օրվա նպատակը մեկն է՝ հանրության ուշադրությունը կենտրոնացնել շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի խնդիրների վրա։ Մասնավորապես՝ վճռական գործողություններ ձեռնարկել և դադարեցնել պլաստիկի օգտագործումը հանուն մարդու և մոլորակի առողջության։
«Մոլորակն ընդդեմ պլաստիկի» կարգախոսը մեզ կոչ է անում վճռական գործողություններ ձեռնարկել՝ դադարեցնել պլաստիկի օգտագործումը հանուն մարդու և մոլորակի առողջության՝ պահանջելով մինչև 2040 թվականը 60%-ով կրճատել պլաստիկի արտադրությունը, որի վերջնական նպատակն է ստեղծել ապագա առանց պլաստիկի և դադարեցնել մոլորակի այս մասշտաբային աղտոտումը:
Պլաստիկ թափոնների միլիարդավոր տարրերն աղտոտում են օվկիանոսները, լճերը և գետերը, մուտք են գործում նույնիսկ սնունդ, ինչի արդյունքում ուղղակի վտանգ է սպառնում մարդու առողջությանը։
Տարեկան արտադրվում է 380 մլն տոննա պլաստիկ:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) պատվերով՝ գերմանացի գիտնականների կողմից պատրաստված նոր զեկույցում ասվում է, որ մինչև 2050 թվականը համաշխարհային օվկիանոսներում պլաստիկի աղտոտվածությունը կարող է քառապատկվել:
Հետազոտողները պարզել են, որ վտանգավոր շեմից բարձր միկրոպլաստիկ կոնցենտրացիաներ արդեն գրանցվել են՝
1․ Միջերկրական,
2․Արևելաչինական,
3․Դեղին ծովերում,
4․ինչպես նաև Արկտիկայի սառույցներում:
8 Փաստ երկիրն աղտոտող իրերի մասին
1․ Տարեկան արտադրվում է 380 մլն տոննա պլաստիկ։
2․Վերջին տասնամյակի ընթացքում արտադրվել է ավելի շատ, քան ամբողջ 20-րդ դարում, և արտադրությունը միայն ընդլայնվում է:
3․Անցյալ տարի միայն արտադրվել է ավելի քան 500 միլիարդ պոլիէթիլենային տոպրակ, այսինքն՝ մեկ րոպեում մեկ միլիոն տոպրակ: Դրանց մեծ մասը մարդուն կսպասարկեն ընդամենը մի քանի րոպե, որից հետո կուղարկվեն աղբավայր, որտեղ դարեր շարունակ կքայքայվեն։
4․Միայն Միացյալ Նահանգներում անցյալ տարի վաճառվել է 100 միլիարդ պլաստիկ շիշ՝ երկրում մեկ անձի համար ավելի քան 300 շիշ: Դրանց 95%-ը գնացել է աղբավայր, և միայն 5%-ն է վերամշակվել ավելի ցածր տեխնոլոգիական իրերի մեջ, ինչպիսիք են այգու նստարանները: Այս պլաստիկից ոչ մի գրամ չի վերամշակվել նոր շշի մեջ:
5․Ջրի շիշ գնելիս նույնիսկ չենք էլ մտածում, որ դրա ստեղծման համար 6 անգամ ավելի շատ ջուր է օգտագործվել, քան այն պարունակում է:
6․ Մեր հագուստի մոտ 70%-ը պատրաստված է հում նավթից և արտազատում է միկրոպլաստմասսա: Խնդիրն ավելի է խորացնում նորաձևության ինդուստրիան՝ ժամանակակից մարդիկ 60%-ով ավելի շատ հագուստ են գնում, քան 15 տարի առաջ, բայց երկու անգամ ավելի հաճախ են թարմացնում զգեստապահարանը։
7․Ամեն տարի վաճառվում է 100 միլիարդ տարբեր հագուստ, և այդ հագուստի 85%-ը հայտնվում է աղբավայրերում, և միայն 1%-ն է վերամշակվում:
8․Կախված տարիքից, սեռից և բնակության վայրից՝ միջին վիճակագրական մարդը տարեկան կլանում է 70-120 հազար միկրոպլաստիկ մասնիկ։ Մենք այն ներշնչում ենք օդից, կուլ տալիս ջրի և սննդի հետ միասին։ Նրանք, ովքեր նախընտրում են խմել միայն շշալցված ջուր, իրենց մարմինը լրացուցիչ բեռնում են տարեկան ևս 90 հազար մասնիկներով։
Eco.am
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պլաստիկի վերամշակման ոլորտում առկա խնդիրները քննարկվել է տնտեսվարողների հետ
https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d6%87-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d6%82-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%b2%d5%a2%d5%a8/
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr , %d5%a7%d5%af%d5%b8%d5%a1%d5%b6%d5%af%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Երկրի օրվան ընդառաջ ծառատունկ՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցի տարածքում
Posted on 21 Ապրիլի, 2024

Երկրի օրվան ընդառաջ, ապրիլի 20-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, տնկվեցին 40 արևմտյան թույա տեսակի ծառեր և 1500 թուփ հասմիկ։ Ծառատունկը նախաձեռնել էր «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, որի նպատակն էր «Երկրի օր» գլոբալ բնապահպանական միջոցառմանն ընդառաջ կենդանի ցանկապատ ստեղծել «Զվարթնոց»-ի տարածքում։
Ծառատունկի ընթացքում իրենց անվանական ծառերը տնկեցին Հայաստանում ԱՄՆ-ի, Չեխիայի, Արգենտինայի և ԵՄ դեսպանները։ Ի դեպ, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան ծառատունկին մասնակցում էր կնոջ և երկու որդիների հետ։ Իրենց անվանական ծառերը տնկեցին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Eco.am սոցիալական հարթակի տնօրեն, հաղորդավար, երգահան Կարեն Գրիգորյանը, հաղորդավար Ժակը, թառահար Միքայել Ոսկանյանը և այլ հանրային ու հասարակական գործիչներ։

«Երկիր մոլորակի օրը մենք նշում ենք Հայաստանի կարևորագույն հնավայրերից մեկում՝ «Զվարթնոց»-ի տաճարի տարածքում, որտեղ, ի դեպ, առաջին անգամ եմ այցելում և շատ տպավորված եմ»,- իր ելույթում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիննը։
«Ինչպես գիտեք, ապրելի 22-ին Երկիր մոլորակի օրը, բնապահպաններն իրենց կարևոր ներդրումն են ունենում բնապահպանական հարցերի բարձրաձայնման և պահպանման առումով՝ երկիր մոլորակի ապագան հանուն բոլորիս երաշխավորելու համար։ Այս նախաձեռնությունը լավ առիթ է ևս մեկ անգամ ի ցույց դնել կանաչապատման կարևորությունը՝ տնտեսական ինքնաբավության և կայունության առումով»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

«Պատմամշակութային վայրերում, դպրոցների, մանկապարտեզների ու հիվանդանոցների տարածքներում մենք հաճախ ենք նման ծրագրեր իրականացնում, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքը նույնպես Էյ Թի Փի»-ի կողմից կանաչապատված վայրերից է»,- բացման խոսքում նշեց «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Առուստամյանը և հավելեց, որ այս տարի բարեգործական հիմնադրամը նշում է 30-ամյակը․ «Այս 30 տարիների ընթացքում մենք ոչ միայն բնապահպանական այլ նաև սոցիալական խնդիրներ ենք լուծել»,- ընդգծեց հիմնադրամի տնօրենը։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում ծառատունկը զուգորդվում էր ազգային երգ ու պարով։ Նախաձեռնությունը սակայն չսահմանափակվեց միայն ծառատունկով, ընթացքում տեղի ունեցան նաև բնության և արվեստի համադրմամբ ստեղծված ձեռագործ աշխատանքների ցուցահանդես և վարպետության դասեր։
Eco.am
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
https://eco.am/%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%ab-%d6%85%d6%80%d5%be%d5%a1%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6%d5%af-%d5%bb%d6%80%d5%be%d5%a5%d5%aa/
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6 , %d5%a7%d5%af%d5%b8%d5%a1%d5%b6%d5%af%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
8 հետաքրքիր փաստ ծառերի մասին
Posted on 19 Ապրիլի, 2024

Անտառները պարզապես ծառեր չեն, այլ էկոհամակարգ՝ հանդիսանալով միլիոնավոր բույսերի և կենդանիների բնակատեղի։ Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ը առանձնացրել է 8 հետաքրքիր փաստ ծառերի մասին 1․Ծառերի օղակները կարող են կանխատեսել կլիմայի փոփոխությունը: Ծառի օղակների ուսումնասիրությունը կոչվում է Դենդրոխրոնոլոգիա: Ծառի օղակները ոչ միայն բացահայտում են նրա տարիքը, այլև կարող են ցույց տալ բնական աղետների, ինչպիսիք են հրաբխի ժայթքումը կամ երաշտը: 2․ Ծառերը կարողանում են շփվել միմյանց հետ և պաշտպանվել հարձակվող միջատներից: Գիտնականները պարզել են, որ միջատներից պաշտպանվելու համար ծառերը կարող են ողողել իրենց տերևները ֆենոլներ կոչվող քիմիական նյութերով: Ինչպես նաև վտանգի ազդանշան տալ այլ ծառերի համար, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել: 3․ Ծառերը Երկրի ամենաերկարակյաց օրգանիզմներն են, և երբեք չեն մահանում ծերությունից: Ամենահին ծառերը գտնվում են Կալիֆոռնիայում: Նահանգի մազածածկ սոճիներից և հսկա սեքվոյաներից մի քանիսը 4000-5000 տարեկան են: Մեթուսելան՝ մոտ 4852 տարեկան, աշխարհի ամենահին ծառերից մեկն է: 4․ Ծառատունկը նպաստում է մարդու էներգիայի ավելացմանը: Ռազմավարական կերպով ծառատունկ իրականացնելը կարող է խնայել մինչև 25 տոկոս ձեր էներգիան: Ստվերային ծառը կարող է օգնել ամռանը ձեր տունը զովացնել մինչև 20 աստիճանով: Դրանք ոչ միայն ամռանն են օգտակար, այլև ձմռանը ծառայում են որպես հողմապաշտպան: 5․ Ծառերը խլացնում են աղմուկը՝ նվազեցնելով ձայնային ալիքները: Ծառերի, թփերի, խոտաբույսերի տերևները, ճյուղերը կլանում են ձայնային ալիքները՝ նվազեցնելով ձայնի ինտենսիվությունը: 6․ Ծառերը կարող են օգնել նվազեցնել սթրեսը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծառերի շուրջ գտնվելը լավ է մեր մտավոր և ֆիզիլոգիական վիճակի համար: Իլինոյսի և Հոնկոնգի համալսարանների կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ որքան անտառը խիտ է, այնքան ցածր է սթրեսի առկայությունը, ինչն էլ հուշում է, որ ծառապատ փողոցով քայլելը կարող է օգտակար լինել ձեր մտավոր բարեկեցության համար: 7․ Ծառերն օգնում են նվազեցնել կլիմայի փոփոխության հետևանքները: Չիկագոյում ծառերը ամեն տարի հեռացնում են ավելի քան 18000 տոննա օդի աղտոտվածություն: 8․ Ծառերը կարող են օգնել ձեզ գտնել ձեր ճանապարհը, եթե մոլորվեք անտառում: Հյուսիսային բարեխառն կլիմայական պայմաններում մամուռ աճում է ծառի բնի հյուսիսային կողմում, որտեղ ավելի շատ ստվեր կա: Բացի այդ, ծառի օղակները նույնպես կարող են օգնելկողմնորոշվել: Եթե դուք հյուսիսային կիսագնդում եք, կարող եք տեսնել, որ ծառի օղակները մի փոքր ավելի հաստ են հարավային կողմում, քանի որ այն ավելի շատ լույս է ստանում: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%b3%d5%ab%d5%b7%d5%bf-%d5%ad%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a5%d5%ac-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a5%d6%80%d5%a8/
In
other , eco-tourism , shrjaka-mijavayr , %d5%a7%d5%af%d5%b8%d5%a1%d5%b6%d5%af%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
«Տուն-տեղ»-ի հեղինակը Սիսիան Պօղոսեանի հետ բացահայտել է Արշակունիների դամբարանը
Posted on 19 Ապրիլի, 2024




