157 դեպքով վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին

https://eco.am/157-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d5%be-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%b0-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be/

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մարտ ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 157 դեպք: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Այսպիսով՝

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ՝ արձանագրվել է 68 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 74 հաշվարկ՝ 38.091.496 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 14 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 7 որոշում, նշանակվել  700․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 5 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ՝ արձանագրվել է 4 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ՝  26.000 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 4 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել  140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 49 վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ՝ արձանագրվել է 30  դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 3 հաշվարկ՝ 18․891․395 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 27  վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 24 որոշում, նշանակվել 750․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 3 վարչական վարույթ:

Ընդերքի պահպանության ոլորտ՝ արձանագրվել է 1 դեպք։ Հարուցվել է 1 վարչական վարույթ։

Չափագրում

Իրականացվել է թվով 6 չափագրման աշխատանք՝ տրավերտինի, բազալտախառն լեռնային զանգվածի և ավազանման լեռնայի զանգվածի  ապօրինի արդյունահանման դեպքերով։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում՝ արձանագրվել է 15 դեպք։

Հարուցվել է 15 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 22 որոշում, նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 4 վարչական վարույթ:

Ստուգում

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 33  հանձնարարագիր։

Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 20 հաշվարկ՝  24.249.220  ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 38 որոշում, նշանակվել  7.850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 1 վարչական վարույթ:

Գործունեության կասեցում

13 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

1․ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 12,

2․ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության – 1,

Տրվել է պարտադիր կատարման 11 հանձնարարական՝

1․ վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -5,

2․ ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն – 3,

3․ հողերի օգտագործման և պահպանության -2,

4․ մթնոլորտային օդի պահպանության -1։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով