Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Միֆեր սենյակային բույսերի խնամքի մասին

Միֆեր սենյակային բույսերի խնամքի մասին
Հաճախ ենք իրարամերժ կարծիքներ լսում բույսերի և նրանց խնամքի մասին։ Սակայն, երբ ուսումնասիրում ես կամ զրուցում մասնագետի հետ, պարզվում է, որ դրանք բոլորն էլ ֆանտաստիկայի ժանրից միֆեր են։ Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը։ Միֆ 1 Բույսերի հետ նույն սենյակում քնելը սխալ է Ասում են, որ բույսերը Ձեզանից թթվածին կխլեն քնած ժամանակ՝ թողնելով Ձեզ ավելի վատ որակի օդ: Սա ամենահին միֆերից մեկն է և լիովին կեղծ է: Բույսը շատ քիչ թթվածին է պահանջում՝ սենյակի 0,1%-ը, մինչդեռ մարդը սպառում է գրեթե 3%: Միֆ 2 Դեղին տերևները նշանակում են, որ Դուք չափից շատ եք ջրել Ձեր բույսերը Դեղին տերևները նաև թերջրվելու, որոշ սննդանյութերի պակասի, արևի չափազանց մեծ քանակության և շատ այլ պատճառների ախտանիշ են: Միֆ 3 բոլոր բույսերը պետք է ստանան արևի ճառագայթներ Թեև ճիշտ է, որ բոլոր բույսերը արևի լույսի կարիք ունեն, ոչ բոլոր տեսակներն են պատրաստ ստանալու արևի ճառագայթները անմիջապես իրենց տերևների վրա: Եթե կիսաստվերային բույսերը ենթարկեք ուղիղ արևի, Դուք կհանգեցնեք ուժեղ արևայրուկի, և նրանք կարող են մահանալ: Միֆ 4  բույսերը կարելի է վերատնկել միայն գարնանը և աշնանը Իրականում եթե բույսը փակ արմատային համակարգով է, այսինքն՝ ծաղկամանում, ապա վերատնկումը կարելի է իրականացնել գարունից մինչ աշուն ընկած ցանկացած ժամանակահատվածում․ այս դեպքում բույսի արմատային համակարգն արդեն ձևավորված է և վերատնկման արդյունքում ավելի հեշտ է հարմարվում հողին։

Կայացել է Օզոնային շերտի պաշտպանության ORM-12 հանդիպումը

Կայացել է Օզոնային շերտի պաշտպանության ORM-12 հանդիպումը
Ապրիլի 24-26-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել Օզոնային շերտի պաշտպանության մասին Վիեննայի կոնվենցիայի կողմերի Օզոնային շերտի հետազոտության ղեկավարների տասներկուերորդ (ORM-12) հանդիպումը։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ հանդիպմանը ORM-11-ի համանախագահների կողմից ներկայացվել է 2022 թվականի WMO/UNEP-ի Օզոնի քայքայման գիտական գնահատման կարևորագույն դրվագները։ Ներկայացվել է նաև «20 հարց ու պատասխան» օզոնային շերտի քայքայման վերաբերյալ 2022 թվականի թարմացված հրատարակությունը, որը Օզոնային շերտի քայքայման գիտական գնահատման 2022 թվականի հաշվետվությունն է: Այն պատրաստվում է չորս տարին մեկ անգամ՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Գիտական գնահատման խմբի  կողմից: Շարժառիթն է՝ պատմել օզոնային շերտի քայքայման, օզոնը քայքայող նյութերի և Մոնրեալի արձանագրության հաջողության մասին: Աշխատաժողովին Հայաստանից մասնակցել է ՀՀ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության ծառայության պետ Սոնա Հայրապետյանը։ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն Ամբերդ օդերևութաբանական կայանում իրակացնում է օզոնոմետրիական դիտարկումներ։ Դիտարկումներն իրականացվում են սկսած 2000թ․-ից ՀՕԿ-ի աջակցությամբ Գերմանիայի եղանակի կանխատեսման ծառայության կողմից Հայաստանին հատկացված բարձրակարգ օզոնաչափիչ սարքավորումով՝ Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով: Ստացված օզոնի ընդհանուր պարունակության մոնիթորինգի արդյունքները սահմանված կարգով, ամիսը մեկ անգամ ուղարկվում են Օզոնի և Ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն։ Աշխատաժողովի ավարտին ձևավորվել է մեկ միասնական փաստաթուղթ՝ ORM-12-ի ցուցումներ, որին պետք է հետևեն արձանագրությունը ստորագրած բոլոր երկրները։ Ըստ ORM-12-ի ցուցումների դիտարկումները պետք է շարունակվեն, լինեն անընդհատ և ժամանակին: Ստուգաճշտված տվյալներն ըստ սահմանված կարգի` պետք է ուղարկվեն WMO-ի Օզոնային և Ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն, ինչպես և արվել է առ այսօր։ Դոբոսոն սպեկտրոֆոտոմետրի ստուգաճշտման ժամկետները նունպես անհրաժեշտ է պահպանել՝ հաշվի առնելով տվյալների կարևորությունը: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d6%85%d5%a6%d5%b8%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b7%d5%a5%d6%80%d5%bf%d5%ab-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b6%d5%b7%d5%a1/

Գլոբալ տաքացման արդյունքում Լոնդոնում աննախադեպ շոգ օրերի թիվը ավելանում է

Գլոբալ տաքացման արդյունքում Լոնդոնում աննախադեպ շոգ օրերի թիվը ավելանում է
Վերջին 30 տարում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում գրանցվել է աննախադեպ շոգ օրեր։ 116 ծոգ օրերից կեսից ավելին տեղի է ունեցել վերջին տասը տարիներին։ 35°C-ից բարձր ջերմաստիճանով օրերի թիվը նույնպես ավելանում է Լոնդոնում: Բրիտանացի օթերևութաբանները բազմաթիվ լուծումներ են մշակել բարձր ջերմաստիճանին դիմակայելու և հարմարվելու համար։ Այլապես, ըստ մասնագետների, ծայրահեղ շոգը կարող է սրել մարդկանց առողջական խնդիրները՝ առաջացնելով ջերմային հյուծում, իսկ որոշ դեպքերում նաև կարող է հանդիսանալ մահվան պատճառ: Ըստ Մեծ Բրիտանիայի Շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտի, քաղաքային «ջերմային կղզու» էֆեկտը մեղմելու համար անհրաժեշտ է ավելի շատ ծառեր և կանաչ տարածքներ՝ ինչպես նաև «պասիվ սառեցում»՝ բնակարաների համար, ինչպիսիք են օրինակ  ջերմամեկուսացումը և հատուկ փեղկերի տեղադրումը: «Լոնդոնը գնալով ավելի է տաքանում և պետք է շտապ քայլեր ձեռնարկվի այս նոր՝ թեժ իրականությանը հարմարվելու համար»,- ասում է բնակավայրերի հետազոտական թիմի ավագ մասնագետ Տակեր Լանդեսմանը։ Լոնդոնում 1990-ականներին և 2000-ականներին հազադեպ էին գրանցվում շոգ օրեր, սակայն 2017 թվականից սկսած, ամեն տարի, բացառությամբ 2021 թվականի, Լոնդոնում երեք և ավելի օր անընդմեջ օդի ջերմաստիճանը բարձրանում է 30°C-ից բարձր: Ըստ վերլուծության, գլոբալ տաքացման արդյուքնում Մեծ Բրիտանիայի ամառները, ինչպես կանխատեսվում է, կդառնա ավելի տաք և չոր։ Այս վերլուծությունը ավելի լայն հետազոտական ծրագրի մի մասն է, որը ձեռնարկվել է Մեծ Բրիտանիայի Շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտի կողմից՝ գնահատելու, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում աշխարհի ամենաբազմամարդ մայրաքաղաքներից մեկի՝ Լոնդոնի վրա: Մանրամասները՝ այստեղ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a2%d6%80%d5%ab%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a9%d5%a1%d5%a3%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a8-%d5%a3%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b5/

Ընձառյուծի միջազգային օրը նշվում է՝ ուշադրություն սևեռելով կենդանու պահպանության վրա

Ընձառյուծի միջազգային օրը նշվում է՝ ուշադրություն սևեռելով կենդանու պահպանության վրա
2023 թվականի մարտին տեղի ունեցավ Համաշխարհային ընձառյուծի առաջին համաժողովը։ Այն բեկումնային իրադարձություն էր, որը համախմբեց հարյուրավոր հետազոտողների, ուսանողների, բնապահպանների և էնտուզիաստների։ Ընձառյուծը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Այն որպես իմաստության և հզորության խորհրդանիշ հանդիպում է հինավուրց քանդակներում և նկարներում: Ընձառյուծը ներառված է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով: Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի։ Ամեն տարի մայիսի 3-ին նշվում է Ընձառյուծի միջազգային օրը։ Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել Ընձառյուծի պոպուլյացիայի պահպանության ուղղությամբ՝ հնարավորինս ներգրավվելով մարդկանց վայրի բնության այս չքնաղ տեսակի պահպանության գործին։ Ընձառյուծը ճկուն կենդանի է, ունի ձգված, մկանոտ, սլացիկ մարմին, որի երկարությունը 180-200 սմ է, իսկ պոչի երկարությունը` 80-100 սմ: Հասուն արուի կշիռը երբեմն կարող է հասնել 90 կգ: Ունեն կարճ և կլորավուն ականջներ։ Ոտքերը կարճ են և ամուր, թաթերը լայն են ու սուր ճանկերով, որոնց շնորհիվ էլ լավ մագլցում են ծառերը։ Ունեն սուր տեսողություն, լավ լսողություն, սակայն հոտառությունը համեմատաբար թույլ զարգացած է։ Ընձառյուծները, ինչպես այլ խոշոր կատվազգիներից շատերը, ունեն յուրահատուկ նախշեր, որոնց միջոցով հնարավոր է նրանց տարբերել միմյանցից: Eco.am

Կենցաղային լվացող միջոցները՝ Սևանա լճի ավազանի աղտոտման պատճառ

Կենցաղային լվացող միջոցները՝ Սևանա լճի ավազանի աղտոտման պատճառ
Հայաստանի գեղեցկուհին համարվող Սևանա լիճը՝ կապուտակ Սևանը, հաճախ աղտոտման արդյունքում վերածվում է կանաչ ու մամռոտ լճի, որից երբեմն գարշահոտ է բուրում։ Սևանա լճի պահպանության հարթակի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սևանա լճի ավազանում մակերևութային ջրերի աղտոտման ամենաէական աղբյուրներից մեկը հանդիսանում են կենցաղային լվացող միջոցները: Օգտագործումից հետո, կոյուղաջրերի մաս համարվող լվացող միջոցները բնակավայրերից և հանգստյան գոտիներից կոմունալ-կենցաղային կոյուղաջրերի հետ միասին հայտնվում են գետերում, կամ էլ մաքրման կայաններում, որոնք չունենալով համապատասխան հզորություններ դրանք մաքրելու կամ վնասազերծելու, բաց են թողնում շրջակա միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/04/440707498_747670627411852_3808650803503520808_n.mp4"][/video] ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչո՞ւ է կանաչում Սևանա լիճը․ ահազանգում են բնապահպանները, ՇՄՆ՝ պարզաբանում
 

Էկոզբոսաշրջության կազմակերպումը՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում. քննարկում ՇՄՆ-ում

Էկոզբոսաշրջության կազմակերպումը՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում. քննարկում ՇՄՆ-ում
Հայաստանում ներքին և ներգնա զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների, զբոսաշրջային միավորումների ներկայացուցիչների, գիդ-ուղեկցորդների հետ այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել մասնագիտական հանդիպում-քննարկում։ Հանդիպման օրակարգում էին Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում զբոսաշրջային այցերի կազմակերպման հետ կապված հիմնախնդիրների վերլուծությունն ու այցելությունների կանոնակարգումը։ ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը անդրադարձավ զբոսաշրջային այցեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնահատկություններին, պահպանության ռեժիմներին լավագույնս տիրապետելու անհրաժեշտությանը։ Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմամբ զբաղվող ՊՈԱԿ-ների ղեկավարները, ՊՈԱԿ-ներում զբոսաշրջային բաղադրիչի զարգացման պատասխանատուները և  ոլորտում գործունեություն ծավալող անձինք ներկայացրին  մասնագիտական գործունեության ընթացքում ծագած խնդիրները՝ իրազեկման ցուցանակների բացակայությունից մինչև ոլորտի վերաբերյալ համապատասխան գիտելիքները վերազինելու անհրաժեշտություն։ Ոսկեհատ Գրիգորյանն իր ելոյթում նաև ներկայացրեց ոլորտը համակարգելուն ուղղված քայլերը և էկոզբոսաշրջաության պատշաճ կազմակերպման նախարարության տեսլականը։ Հանդիպման ավարտին երկուստեք ներկայացվեց փոխգործակցության առաջարկներ և պայմանավորվածություն ձեռքբերվեց նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական։ Առաջիկայում նախատեսվում է նաև նախարարության կողմից ոլորտի ներկայացուցիչների համար տեղեկատվական արշավներ և այցեր դեպի բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ համատեղ նոր երթուղիներ և նախագծեր մշակելու հեռանկարով։ Eco.am

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կայացավ ամենամյա ծաղկահավաքը

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կայացավ ամենամյա ծաղկահավաքը
Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում, Արալեզ բարեգործական ՀԿ-ն Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ ամեն տարի Ապրիլի 24-ից օրեր անց իրականացնում են ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը։ Այս տարին էլ բացառություն չէր, կամավորները կրկին հավաքվեցին հուշահամալիրի տարածքում ու հավաքեցին, տեսակավորեցին Ապրիլի 24-ին անմար կրակի մոտ դրված ծաղիկները, որոնք հետագայում ստանում են երկրորդ կյանք։ Արդեն հայտնի է, որ հավաքված ծաղկաթերթերն հետագայում օգտագործվում են պատրաստելու՝ 1․ ձեռակերտ վերամշակված հուշագրեր, 2․ շնորհակալագրեր, 3․ բացիկներ, 4․մոմեր:    Eco.am

Էկոպարկ․ «ԷկոՎիլ»-ը հայաստանյան շուկայում նորամուծություն է ներկայացրել

Էկոպարկ․ «ԷկոՎիլ»-ը հայաստանյան շուկայում նորամուծություն է ներկայացրել
Ապրիլի 12-14-ը Մերիդիան էքսպո կենտրոնում կայացավ Leasing EXPO ցուցահանդեսը, որտեղ «ԷկոՎիլ» հոլդինգը ներկայացավ էկոպարկ պրոդուկտով։ Այն հայաստանյան շուկայում նորամուծություն է, որի առավելությունների ու հնարավորությունների մասին Eco.am սոցիալական հարթակը զրուցեց «ԷկոՎիլ» հոլդինգի տեխնիկական տնօրեն Կարեն Ներսիսյանի հետ։ - Նախ, Էկոպարկը նոր պրոդուկտ է ոչ միայն «Էկովիլ»-ի համար, այլ՝ նաև Հայաստանում։ Բնականաբար աշխարհի շատ երկրներում էկոպարկի փորձը վաղուց  կիրառում են, պարզապես Հայաստանում առաջին անգամ այդ գաղափարն իրականացնում է «ԷկոՎիլ» հոլդինգը։ - Պարոն Ներսիսյան, ի՞նչ է իրենից ներկայացնում էկոպարկը։ - Էկոպարկը հիմնականում նախատեսված է էլեկտրոմոբիլների համար, որովհետև այն հնարավորություն ունի իր վրա տեղադրելու փոխակերպիչ և ավտոմեքենայի լիցքավորիչ։ Այն ապահովում է ջրակայուն տանիք, իհարկե նաև հնարավորություն ունի իր վրա դնելու հիբրիդ սարքավորումներ, որը ցանցից անկախ մեքենայի համար կապահովի լիցքավորում։ Օրինակ, եթե հաճախորդը ընտրում է ցանցին միացված տարբերակը, ապա ստացված հոսանքի ավելցուկը տալիս է էլեկտրոցանցին, ինչպես սովորական արևային կայանի դեպքում։ Այսպիսով, տարվա ընթացքում հաճախորդը կարողանում է կիրառել այդ էլեկտրաէներգիան։ Իհարկե, այս պրոդուկտը կարող է նաև պահանջարկ ունենալ առանձնատուն ունեցողների համար։ Ի դեպ, այն լավ առաջարկ է մեր կորպորատիվ հաճախորդների համար, ովքեր կցանկանան իրենց աշխատակիցների համար ունենալ համալիր էկոավտոկայանատեղի, որը կարող են էլեկտրոմոբիլների համար դառնալ լիցքավորիչ։ - Հետաքրքիր է, թե ի՞նչ առավելություններով է օժտված էկոպարկ՝ սովորական ավտոկայանտեղիի համեմատ։ - Եթե ընդհանրացնենք, ապա էկոպարկի հիմնական առավելություններից մեկն այն է, որ հարկավոր չէ տանիք կառուցել հետո նոր արևային վահանակներ տեղադրել, քանի որ հենց արևային վահանակներն են տանիք ծառայում։ Ամենակարևորը՝ այն ջրակայուն է, կառուցվում է չժանգոտվող՝ ցինկապատ մետաղից։ Եվ, իհարկե, հնարավորություն ունի դառնալու նաև փակ ավտոկայանատեղի։ - Իսկ ի՞նչ ժամանակահատվածում է կառուցվում Էկոպարկը և ինչպե՞ս է ընտրվում տարածքը։ - Էկոպարկի կառուցումը տեղի է ունենում շատ արագ։ Նախ, մեր ինժեներները այցելում են տվյալ տարածք և կատարում համապատասխան հաշվարկ։ Այնուհետև, ընտրվում է տարածքին համապատասխան մետաղը և սկսվում կառուցման գործընթացը։ Էկոպարկը նաև շարժական է, այսինքն՝ որքան արագ կառուցվում է, նույնքան արագ էլ հնարավոր է ապամոնտաժել և մի տեղից տեղափոխել մյուսը։ - Հետաքրքիր է, էկոպարկը որքանո՞վ է դիմացկուն օրինակ՝ քամու, կարկուտի կամ ձյան դեպքում։ - Կոնստրուկցիան հաշվարկվում է ըստ տվյալ տարածաշրջանի քամու և ձյան պարամետրերի։ Այսինքն, Երևանում կառուցելիս այլ կոնստրուկցիա ենք տեղադրոմ, մարզերում՝ տվյալ տարածաշրջանին համապատասխան։ Eco.am ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b7%d5%a5%d5%b7%d5%bf%d5%a1%d5%af%d5%ab-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%a7%d5%ac%d5%a5%d5%af/

Երևանում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ

Երևանում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ
Երևանի մի շարք վարչական շրջաններում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ: Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ հարմարավետ պայմաններ են ստեղծվել ինչպես շների զբոսանքի, այնպես էլ վարժանքների համար։ Ընտանի շների համար նախատեսված զբոսայգիներում տեղադրվել են՝ 1․ վարժասարքեր, 2․ գիշերային լուսավորություն, 3․ ոռոգման նոր ցանց, 4․ աղբամաններ, 5․ հատուկ ցուցանակներ, 6․ նստարաններ՝ շներին զբոսանքի բերած քաղաքացիների հանգստի համար: Զբոսայգիներում փոքր և խոշոր շների համար նախատեսված տարածքներն առանձնացված են: Մանրամասները՝ տեսանյութում․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/04/10000000_286829761046979_6236526103697987831_n.mp4"][/video]

Երկրի վրա ավելի շատ վայրեր դառնում են անբնակելի

Երկրի վրա ավելի շատ վայրեր դառնում են անբնակելի
Նոր ուսումնասիրություններում գիտնականները մտահոգություն են հանտնում, որ աշխարհում ավելի շատ վայրեր են հայտնվում, որոնք շուտով կարող են դառնալ անբնակելի։ Դրա պատճառը կլիմայի հանկարծակի փոփոխությունն է և բարձր ջերմաստիճանը՝ աշխարհի որոշ շրջաններում։ Իրենց աշխատանքում գիտնականները հիմնվել են ջերմաստիճանի չափումների վրա՝ օգտագործելով խոնավ ջերմաչափը: Սա մի պարամետր է, որը գրեթե երբեք չի նշվում եղանակի կանոնավոր կանխատեսումներում: Այս ջերմաստիճանը չափվում է խոնավ շորով ծածկված ջերմաչափի միջոցով։ Մարդու համար այս ջերմաստիճանում գոյատևման իրական շեմը 35 աստիճան է. ջերմաստիճան, որի դեպքում մարմինը չի կարող հովանալ քրտնելով (սա մոտավորապես 46 «նորմալ» աստիճան է 50% խոնավության դեպքում): Եվ հենց այս շեմը, ըստ հետազոտողների դիտարկումների, սկսել է ավելի հաճախակի գերազանցվել։ Դա նկատվել է Պարսից ծոցում, Պակիստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Խոսքը 27-35 աստիճան ջերմաստիճանի մասին է։ Հետազոտության մեջ որպես օրինակ բերվում է նաև Եվրոպան, երբ 2003 թվականին բարձր ջերմաստիճանը հանգեցրեց բազմաթիվ մահերի այս մայրցամաքում: Բայց, հետո թաց ջերմաստիճանը չի գերազանցել 28 աստիճանը։ Մինչ օրս այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են ԱՄԷ-ի Ռաս Ալ Խայման և Պակիստանի Ջակոբաբադը, գերազանցվել է 35 աստիճանի շեմը։ Ավելին, ուսումնասիրությունը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նման պայմաններում օդորակիչների զանգվածային օգտագործումը (և այդ բոլոր տարածքները խիտ բնակեցված են), իր հերթին, ազդում է էլեկտրացանցերի բեռի վրա: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%bf%d5%b8%d6%82%d6%80%d5%ab%d5%a6%d5%b4%e2%80%a4-%d5%a9%d5%a1%d6%84%d5%b6%d5%be%d5%a1%d5%ae-%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6/