Էկոպարկ․ «ԷկոՎիլ»-ը հայաստանյան շուկայում նորամուծություն է ներկայացրել

https://eco.am/11803-2/

Ապրիլի 12-14-ը Մերիդիան էքսպո կենտրոնում կայացավ Leasing EXPO ցուցահանդեսը, որտեղ «ԷկոՎիլ» հոլդինգը ներկայացավ էկոպարկ պրոդուկտով։ Այն հայաստանյան շուկայում նորամուծություն է, որի առավելությունների ու հնարավորությունների մասին Eco.am սոցիալական հարթակը զրուցեց «ԷկոՎիլ» հոլդինգի տեխնիկական տնօրեն Կարեն Ներսիսյանի հետ։

Նախ, Էկոպարկը նոր պրոդուկտ է ոչ միայն «Էկովիլ»-ի համար, այլ՝ նաև Հայաստանում։ Բնականաբար աշխարհի շատ երկրներում էկոպարկի փորձը վաղուց  կիրառում են, պարզապես Հայաստանում առաջին անգամ այդ գաղափարն իրականացնում է «ԷկոՎիլ» հոլդինգը։

Պարոն Ներսիսյան, ի՞նչ է իրենից ներկայացնում էկոպարկը։

– Էկոպարկը հիմնականում նախատեսված է էլեկտրոմոբիլների համար, որովհետև այն հնարավորություն ունի իր վրա տեղադրելու փոխակերպիչ և ավտոմեքենայի լիցքավորիչ։ Այն ապահովում է ջրակայուն տանիք, իհարկե նաև հնարավորություն ունի իր վրա դնելու հիբրիդ սարքավորումներ, որը ցանցից անկախ մեքենայի համար կապահովի լիցքավորում։ Օրինակ, եթե հաճախորդը ընտրում է ցանցին միացված տարբերակը, ապա ստացված հոսանքի ավելցուկը տալիս է էլեկտրոցանցին, ինչպես սովորական արևային կայանի դեպքում։ Այսպիսով, տարվա ընթացքում հաճախորդը կարողանում է կիրառել այդ էլեկտրաէներգիան։ Իհարկե, այս պրոդուկտը կարող է նաև պահանջարկ ունենալ առանձնատուն ունեցողների համար։

Ի դեպ, այն լավ առաջարկ է մեր կորպորատիվ հաճախորդների համար, ովքեր կցանկանան իրենց աշխատակիցների համար ունենալ համալիր էկոավտոկայանատեղի, որը կարող են էլեկտրոմոբիլների համար դառնալ լիցքավորիչ։

Հետաքրքիր է, թե ի՞նչ առավելություններով է օժտված էկոպարկ՝ սովորական ավտոկայանտեղիի համեմատ։

– Եթե ընդհանրացնենք, ապա էկոպարկի հիմնական առավելություններից մեկն այն է, որ հարկավոր չէ տանիք կառուցել հետո նոր արևային վահանակներ տեղադրել, քանի որ հենց արևային վահանակներն են տանիք ծառայում։ Ամենակարևորը՝ այն ջրակայուն է, կառուցվում է չժանգոտվող՝ ցինկապատ մետաղից։ Եվ, իհարկե, հնարավորություն ունի դառնալու նաև փակ ավտոկայանատեղի։

Իսկ ի՞նչ ժամանակահատվածում է կառուցվում Էկոպարկը և ինչպե՞ս է ընտրվում տարածքը։

– Էկոպարկի կառուցումը տեղի է ունենում շատ արագ։ Նախ, մեր ինժեներները այցելում են տվյալ տարածք և կատարում համապատասխան հաշվարկ։ Այնուհետև, ընտրվում է տարածքին համապատասխան մետաղը և սկսվում կառուցման գործընթացը։ Էկոպարկը նաև շարժական է, այսինքն՝ որքան արագ կառուցվում է, նույնքան արագ էլ հնարավոր է ապամոնտաժել և մի տեղից տեղափոխել մյուսը։

Հետաքրքիր է, էկոպարկը որքանո՞վ է դիմացկուն օրինակ՝ քամու, կարկուտի կամ ձյան դեպքում։

Կոնստրուկցիան հաշվարկվում է ըստ տվյալ տարածաշրջանի քամու և ձյան պարամետրերի։ Այսինքն, Երևանում կառուցելիս այլ կոնստրուկցիա ենք տեղադրոմ, մարզերում՝ տվյալ տարածաշրջանին համապատասխան։

Eco.am

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանում շեշտակի ավելացել են էլեկտրոմոբիլների ներկրումն ու շահագործումը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով