Էկոզբոսաշրջության կազմակերպումը՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում. քննարկում ՇՄՆ-ում

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8%d5%a6%d5%a2%d5%b8%d5%bd%d5%a1%d5%b7%d6%80%d5%bb%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%ba%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8%d5%9d-%d5%a2%d5%b6/

Հայաստանում ներքին և ներգնա զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների, զբոսաշրջային միավորումների ներկայացուցիչների, գիդ-ուղեկցորդների հետ այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել մասնագիտական հանդիպում-քննարկում։ Հանդիպման օրակարգում էին Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում զբոսաշրջային այցերի կազմակերպման հետ կապված հիմնախնդիրների վերլուծությունն ու այցելությունների կանոնակարգումը։

ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը անդրադարձավ զբոսաշրջային այցեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնահատկություններին, պահպանության ռեժիմներին լավագույնս տիրապետելու անհրաժեշտությանը։

Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմամբ զբաղվող ՊՈԱԿ-ների ղեկավարները, ՊՈԱԿ-ներում զբոսաշրջային բաղադրիչի զարգացման պատասխանատուները և  ոլորտում գործունեություն ծավալող անձինք ներկայացրին  մասնագիտական գործունեության ընթացքում ծագած խնդիրները՝ իրազեկման ցուցանակների բացակայությունից մինչև ոլորտի վերաբերյալ համապատասխան գիտելիքները վերազինելու անհրաժեշտություն։

Ոսկեհատ Գրիգորյանն իր ելոյթում նաև ներկայացրեց ոլորտը համակարգելուն ուղղված քայլերը և էկոզբոսաշրջաության պատշաճ կազմակերպման նախարարության տեսլականը։

Հանդիպման ավարտին երկուստեք ներկայացվեց փոխգործակցության առաջարկներ և պայմանավորվածություն ձեռքբերվեց նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական։ Առաջիկայում նախատեսվում է նաև նախարարության կողմից ոլորտի ներկայացուցիչների համար տեղեկատվական արշավներ և այցեր դեպի բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ համատեղ նոր երթուղիներ և նախագծեր մշակելու հեռանկարով։

Eco.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով