Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

«Մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում կայացել է բնապահպանական ճամբար

«Մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում կայացել է բնապահպանական ճամբար
Նախորդ շաբաթ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցներն ու կամավորները «Գուգարք» երիտասարդական բնապահպանական ճամբարում անցկացրել են միջոցառումներ՝ նպաստելով երիտասարդների բնապահպանական գիտելիքների բարձրացմանը։ Eco.am սոցիալական հարթակը Գերմանիայի բնության պահպանության միությունից տեղեկացավ, որ բնապահպանական ճամբարի ընթացքում մասնակիցները բնապահպանական թեմայով դասընթացների մրցույթների և խաղերի միջոցով իրազեկվել են բնապահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության մասին։ Ինչպես նաև դիտել են կարճամետրաժ ֆիլմեր՝ շրջակա միջավայրին հասված վնասի վերաբերյալ։ Կայացած մրցույթների շրջանակներում էկոճամբարի 35 մասնակիցները բաժանվելով  3 թիմերի՝ ստանացել են «սպիտակ արագիլ», «գիշանգղ» և «քարարծիվ» անունները։ Մրցույթների ընթացում թիմերը հավաքել են միավորներ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «սպիտակ արագիլ» թիմը։ Բնապահպանական ճամբարի ավարտին մասնակիցները ստացել են նվերներ։ Հաղթող թիմը հնարավորություն կստանա մասնակցելու բերքի փառատոնին, ինչպես նաև NABU հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպվող բնապահպանական դասընթացներին։

Երևանի կենդանաբանական այգին 10 նոր բնակիչ ունի

Երևանի կենդանաբանական այգին 10 նոր բնակիչ ունի
Երևանի կենդանաբանական այգին 10 նոր բնակիչ ունի՝ 2 զեբր (վագրաձի), 2 եվրոպական եղնիկ, 4 բաշավոր ոչխար, 1 սպիտակ վագր և 1 գորշ արջ։ Eco.am սոցիալական հարթակը Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացավ, որ Կենդանիներն այգուն է նվիրել է Գագիկ Ծառուկյանը: Զեբրերը և եվրոպական եղնիկները ցուցադրվում են միևնույն ազատավանդակում, քանի որ նրանք մինչև այգի տեղափոխվելն ապրել են միասին: Սպիտակ վագրն ու նոր արջը դեռևս չեն ցուցադրվում, քանի որ այդ կենդանիները շատ երիտասարդ են և հնարավոր չէ ցուցադրել այգում արդեն բնակվող չափահաս գիշատիչների հետ: Առաջիկայում առանձին ազատավանդակներ կառուցելուց հետո նրանք նույնպես կցուցադրվեն։ Այժմ այգում կա 150-ից ավելի տեսակ, առանձնյակների թիվն անցնում է 900-ից: Ինչպես վստահեցրեցին Կենդանաբանական այգուց, առաջիկայում սպասվում են նոր համալրումներ: Կենդանաբանական այգիներն առհասարակ կենդանիներ են ստանում նվիրատվության կամ էլ համանման այգիների միջև փոխանակման եղանակով: Առաջիկայում նախատեսվում է նոր նախագծերով այգին նորովի ներկայացնել՝ ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով կենդանիների և գրավիչ միջավայր՝ այցելուների համար: Մանրամասները՝ տեսանյութում․

Փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն

Փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն
Օգոստոսի 18-ին, 19-ին փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն: Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության կենտրոնից տեղեկացավ, որ երկու օրերին էլ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում ՝ օգոստոսի 18-20-ը, Շենգավիթում՝ օգոստոսի 18-20-ը, Արաբկիրում՝ օգոստոսի 18-ին և 19-ին Նոր Նորքում՝ օգոստոսի 18-ին և 19-ին։ Վերոնշյալ օրերին ազոտի և ծծմբի երկօքսիդներիի պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Բիոբլից 2023․ կենսաբազմազանության ուսումնասիրություն՝ Սևանի բուսաբանական այգում

Բիոբլից 2023․ կենսաբազմազանության ուսումնասիրություն՝ Սևանի բուսաբանական այգում
Վերջերս Սևանի բուսաբանական այգում տեղի էր ունեցել Bioblitz 2023 միջոցառումը նվիրված կենսաբազմազանության ուսումնասիրությանը։ «Բիոբլիցին» մասնակցել են  Երևանի թիվ 64 հիմնական դպրոցի աշակերտները, Նէ ուսումնական կենտրոնի սաները, Սևանի Վլ. Կարապետյանի անվան համար 3 դպրոցի աշակերտները և այլ անհատներ։ Միջոցառման ընթացքում մասնակիցները բացահայտել են․ Սևանի բուսաբանական այգու՝ 1․բույսերը, 2․ սնկերը, 3․ քարաքոսերը, 4․կենդանիները։ Մասնակիցները բացահայտել են նաև Հարավային Անդրկովկասի էնդեմիկ, ՀՀ Բույսերի Կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավոր (Potentilla porphyrantha) վարդազգիների ընտանիքին պատկանող բույսի ex-situ պահպանությանը։ Միջոցառումը կազմակերպվել է ԵԳԱԾ Գիտության հանրայնացում մրցույթի շահառու «Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական ՀԿ-ի և ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ։ Մանրամասները՝ տեսանյութում․

Որքա՞ն հողային մակերես են զբաղեցնում արևային էներգիայի վահանակները

Որքա՞ն հողային մակերես են զբաղեցնում արևային էներգիայի վահանակները
Գաղտնիք չէ, որ էլեկտրաէներգիան ստանում ենք հողից, լինի դա էլեկտրակայանից, թե՝ հողից հանքանյութեր հանելու համար։ Ոչ մի էներգիայի աղբյուր հնարավոր չէ ստանալ՝ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության, ուստի և՛ վառելիքի, և՛ արտադրության համար բնական ռեսուրսների կարիքը միշտ էլ կա, անկախ նրանից, թե դա ածուխ է, գազ, միջուկային կամ վերականգնվող աղբյուրներ, միևնույն է, էներգիայի յուրաքանչյուր աղբյուր զբաղեցնում է հողատարածք։ Սակայն, հսկայական տարբերություններ կան էներգիայի աղբյուրների ազդեցությունների միջև: Eco.am սոցիալական հարթակն այսօր կանդրադառնա, թե որքա՞ն հողային մակերես են զբաղեցնում արևային էներգիայի աղբյուր հանդիսացող ֆոտովոլտային վահանակները։ Արևային էներգիան էկոլոգիապես մաքուր, հսկայական և անսպառ ռեսուրս է։ Աշխարհում արդեն վաղուց սպառողը նախընտրում է օգտվել այլընտրանքային էներգիայի աղբյուրներից՝ առավելություն տալով արևային էներգիային։ Արևային ջերմությունից այլ տեսակի էներգիաների ստացման տեխնոլոգիաները բազմաթիվ են: Օրինակ, էլեկտրաէներգիա ստացվում է արևային լուսաէլեկտրական (ֆոտովոլտայիկ) մոդուլների (պանելների) միջոցով՝ արևային ճառագայթումն անմիջականորեն էլեկտրական էներգիայի փոխակերպելով: Դիտարկենք միայն էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրները, որոնց հողօգտագործումը տրվում է քառակուսի մետրով` ժամում տարեկան արտադրված էլեկտրաէներգիայի մեկ մեգավատ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղբյուրների միջև կան հսկայական տարբերություններ, քանի որ հողօգտագործումը մեծապես կախված է տեխնոլոգիայի կիրառությունից և տեղական համատեքստից: Օրինակ հենց արևային էներգիան, որտեղ նյութի համատեքստը և տեսակը մեծ նշանակություն ունեն: Կադմիումից պատրաստված արևային մարտկոցներն ավելի քիչ էներգիա և նյութեր են օգտագործում, քան՝ սիլիկոնային վահանակները։  Հետևաբար՝ մեկ միավորի համար ավելի քիչ հողատարածք է զբաղեցվում: Նաև մեծ նշանակություն ունի թե այդ վահանակները կտեղադրվի տանիքներին, թե գետնի վրա: Տանիքի արևային էներգիան ակնհայտորեն ավելի քիչ լրացուցիչ հողի կարիք ունի, քանի որ պարզապես օգտագործում ենք արդեն զբաղեցված տարածք՝ գոյություն ունեցող շենք-շինությունների տանիքներում: Այնուամենայնիվ, նրանք իրենց կյանքի ցիկլի ընթացքում որոշակի հողի կարիք ունեն, քանի որ դեռևս պահանջում են նյութերի արդյունահանում՝ դրանք պատրաստելու համար։ Ինչպես նաև, էներգիա (հիմնականում էլեկտրաէներգիա), որն օգտագործվում է սիլիցիումի մաքրման համար: Ի վերջո, վահանակների խտությունը և հեռավորությունը նույնպես տարբերություն ունեն: Այսպիսով, նշանակություն ունի, թե որտեղ և ինչպես ենք տեղակայում արևային վահանակը, որից էլ կախված է, կզբաղեցնենք շա՞տ, թե՝ քիչ հողատարածք, քան օգտագործում ենք այսօր։ Որոշակի ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները առաջարկում են արևային վահանակների տակ գտնվող հողը օգտագործել օրինակ՝ հողագործության համար, այն համարելով որպես «համատեղ օգտագործվող հող»։ Ապացույցներ կան, որ այս ագրովոլտային համակարգերը, որտեղ ֆոտովոլտային վահանակներ են տեղադրվում գյուղատնտեսական հողերի վրա, կարող են ընդհանուր հողերի հիանալի օրինակներ լինել: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշակի պայմաններում ագրովոլտային մշակաբույսերի բերքատվությունը կարող է նույնիսկ աճել սովորական մշակաբույսերի համեմատ՝ ջրի ավելի լավ հավասարակշռության և գոլորշիացման, ինչպես նաև ջերմաստիճանի նվազման պատճառով Այնուամենայնիվ, մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում արևային ֆոտովոլտային կայանները, արտադրած մեգավատտի հաշվարկով, հողային մակերես քիչ են օգտագործում։ Ուսումնասիրություններն ընդգծում են մի կարևոր կետ. հողօգտագործման ծախսերը կարող են շատ տարբեր լինել՝ կախված, թե որտեղ են կառուցված էներգիայի աղբյուրները և որոնք են այդ հողերի այլընտրանքային օգտագործումը: Էներգիայի աղբյուրը, որն ընդլայնվում է դեպի բնական միջավայրեր կամ անտառներ, նույնը չէ, ինչ անարդյունավետ անապատում արևային ֆերմա կառուցելը:

Ամռան տապի բացասական հետևանքները․ինչպե՞ս դիմանալ շոգին․ բժշկի խորհուրդներ

Ամռան տապի բացասական հետևանքները․ինչպե՞ս դիմանալ շոգին․ բժշկի խորհուրդներ
Eco.am սոցիալական հարթակն արդեն անդրադարձել է, որ օգոստոսի 10-ից Հայաստանը գտնվում է նորմայից բարձր հզոր ջերմային ալիքի տակ։ Իսկ օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը ամռան տապի  բացասական  գործոններն են: «Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց  բարձրանում է  մարդու օրգանիզմի ջերմակարգավորման համակարգի ծանրաբեռնվածությունը,  հաստատուն ջերմաստիճան ապահովելու համար ինտենսիվ  են աշխատում  հատկապես սիրտ-անոթային և շնչառական համակարգերը, որի հետևանքով ի հայտ են գալիս  ախտաբանական ախտանշաններ և մարդու կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներ»,- ասում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի թերապևտ Աշխեն Գյոզալյանը և թվարկում կյանքին վտանգ սպառնացող իրավիճակները․ 1․ Արևայրուք։ 2․ Ջերմային հյուծում, որը շոկի տեսակ է, զարգանում է առատ քրտնարտադրության հետևանքով մարմնի ջրազկումից, որը բերում է շրջանառող արյան ծավալի նվազմանը։ 3Արևահարություն, զարգանում է արևի ճառագայթների անմիջական և երկարատև ազդեցության հետևանքով: Ախտանշաններն են՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, դեմքի կարմրություն, մաշկը չորություն, գլխացավ, գլխապտույտ, ականջներում աղմուկ, սրտխառնոց, փսխում, քթային արյունահոսություն, գիտակցության խանգարում և կորուստ: Բժիշկը շեշտում է, որ պետք է առավել ուշադիր լինեն՝ 1․ սիրտ-անոթային, երիկամային, շնչառական համակարգի խրոնիկական հիվանդություններ ունեցողները, 2․ հղիները, 3․ մեծահասակները, 4․ մանկահասակ երեխաները: Ներկայացնում ենք բժշկի խորհուրդները 1․Օրական խմել 2-3 լիտր հեղուկ՝ ջուր, թան, թեյ, առանց շաքարի բնական հյութեր, զերծ մնալ կոֆեին պարունակող հեղուկներից, ինչպես նաև գարեջրից: 2․ Խուսափել սուր համեմված սննդից, յուղոտ, կծու կերակուրներից, նախապատվությունը տալ թեթեւ, դյուրամաս սննդին, օգտագործել մրգեր եւ բանջարեղեն: 3․ Խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից՝ ժամը 12.00-17.00 ժամանակահատվածում: 4․ Ցանկալի է կրել գլխարկ, արեւային ակնոց, ունենալ հովհար, հագնել բաց երանգի ազատ հագուստ: 5․ Պետք է խուսափել այդ ժամանակահատվածում բացօթյա տարածքներում ֆիզիկական ծանր աշխատանքներից: 6․ Պետք է հաճախակի օդափոխել սենյակները, խուսափել միջանցիկ քամիներից, չչարաշահել օդափոխիչի սառը օդը, որի ուժեղ հոսքը չպետք է ուղղված լինի մարդու վրա: «Հետեւելով այս խորհուրդներին՝ կարելի է դիմանալ շոգ եղանակին և բժշկի դիմելու անհրաժեշտություն չի առաջանա»,-ամփոփում է Աշխեն Գյոզալյանը:

WMO-ն սկսել է հրապարակել կլիմայական տվյալների գլոբալ թարմացումը

WMO-ն սկսել է հրապարակել կլիմայական տվյալների գլոբալ թարմացումը
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) և ԱՄՆ բնապահպանական տեղեկատվության ազգային կենտրոնների (NCEI) անդամների երկամյա լայնածավալ ջանքերից հետո հրապարակվել են նոր կլիմայական տվյալների համապարփակ հավաքածուները: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից, որը հղում անելով Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը շեշտում է, որ ավելի քան 140 երկրներից և հազարավոր բնակավայրերից ստացված թարմացումները մարդահամարի կլիմայական համարժեքն են և կենսական նշանակություն ունեն կլիմայի փոփոխության մոնիթորինգի և կլիմայազգայուն հատվածների համար: Գնահատելու համար, թե տվյալ օրը, շաբաթը, ամիսը կամ տարին միջինից ավելի տաք է կամ խոնավ, ՀՕԿ-ն օգտագործում է 30 տարվա նախնական տվյալները, որոնք հայտնի են որպես կլիմայական ստանդարտ նորմեր: Դրանք կլիմայական տվյալների միջին արժեքներն են 30 տարվա ընթացքում: Կարևոր է օգտագործել երկարաժամկետ միջինը՝ մեր կլիմայի բնական փոփոխականության պատճառով:  ԱՄՆ-ի բնապահպանական տեղեկատվության ազգային կենտրոնը պարզապես հրապարակել է 1991-2020 թվականների ՀՕԿ-ի կլիմայական նոր ստանդարտ նորմերը, որոնք փոխարինում են 1981-2010 թվականների նորմերին:  Երկրները կշարունակեն ներկայացնել իրենց թարմացումները առաջիկա ամիսներին: Մինչև 2020 թվականի ավարտը կլիմայական նորմերի հաշվարկման համար առավել համապատասխան և լայնորեն օգտագործվող ստանդարտ բազային ժամանակահատվածը 1981-2010 թվականների 30-ամյա ժամանակահատվածն էր: Դրանից հետո Համաշխարհային օդերևութաբանական Կոնգրեսը խորհուրդ տվեց, որ նոր 30-ամյա հենանիշը՝ 1991-2020 թվականները, ընդունվի ամբողջ աշխարհում և խոստացավ աջակցել անդամ երկրներին՝ թարմացնելու իրենց ցուցանիշները: Այնուամենայնիվ, կլիմայի փոփոխության պատմական համեմատության և մոնիթորինգի նպատակներով, ՀՕԿ-ը դեռ խորհուրդ է տալիս շարունակել աշխատել 1961-1990 թվականների ժամանակահատվածով՝ ֆիքսված և ընդհանուր բազային ժամանակահատվածի վերաբերյալ գլոբալ կլիմայական անոմալիաները հաշվարկելու և հետևելու համար:

Ընձառյուծի ցերեկային զբոսանքը` Խոսրովի պետական արգելոցում

Ընձառյուծի ցերեկային զբոսանքը` Խոսրովի պետական արգելոցում
Հազվադեպ տեսարան՝ ընձառյուծի ցերեկային զբոսանքը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Այն գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում։ 2002 թվականից սկսած WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է ընձառյուծի պահպանության իրականացմանը և կատարում է տեսակի մոնիթորինգը արեալի սահմաններում։ Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում (207.9–208 կմ2), գ. Նռնաձորից դեպի հյուսիս (297 կմ2) գտնվող տեղամասում եւս գիշատիչը բնակվում է մշտապես։ Բայց հայաստանում զբոսնող սև գույնի մելանիստիկ ընձառյուծների թիվը կազմում է 8-12 առանձյակ, քանակը չի գերազանցում 13-ը։

Գլոբալ տաքացման հետևանքով Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է

Գլոբալ տաքացման հետևանքով Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է
Գլոբալ տաքացումների հետևանքով Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է։ Eco.am  սոցիալական հարթակը Էրմենիհաբերից տեղեկացավ, որ լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ է եկել մոտ 100 տարվա վաղեմության  փայտե տախտակամած, որի երկարությունը հասնում է 2 մետրի։ Ականատեսներից նշել են, որ նախկինում այդ տախտակամածն օգտագործվել է փոխադրումներ կատարելու համար։ Ըստ տեղեկատվական հարթակի, վերջին տարիներին ջրի մակարդակի արագ նվազումը անհանգստության տեղիք է տալիս, քանի որ դա բացասաբար է անդրադառնում ձկնորսության, ինչպես նաև ձկների բազմացման  վրա։

Ինչպես սնվել շոգ եղանակին

Ինչպես սնվել շոգ եղանակին
Վերջին օրերին հանրապետությունում նորմայից բարձր ջերմաստիճանը ազդում է ոչ միայն մեր ինքնազգացողության, այլ նաև սննդակարգի վրա։ Ըստ օդերևութաբանների, շոգ եղանակը  դեռ մի քանի օր էլ կպահպանվի։ Eco.am սոցիալական հարթակն առաջարկում է հետևել մի քանի պարզ կանոնի, որպեսզի այս օրերին ճիշտ հետևեք ձեր սննդակարգին, քանի որ շոգ եղանակին քաղցի զգացումը նվազում է: Նախ՝  անպայման փորձենք սնվել, քանի որ շոգին գուցե քաղցի զգացում չունենալու պատճառով ձեր մոտ կառաջանա թուլություն, ինքնազգացողության վատացում, դրա համար պարտադիր պետք է․ 1.Անպայման նախաճաշեք, որպեսզի երեկոյան, երբ մի քիչ եղամակը զովանա, չափից ավելի շատ չուտեք: Կարող եք շիլա ուտել, որպես այլընտրանք կարող եք մրգային աղցան, կամ կաթնաշոռ ուտել: 2. Ճիշտ ճաշեք. շոգին տաք ճաշերը այդքան էլ հաճելի չեն, այնպես որ դուք կարող եք սառը ապուրներ, մածնաբրդոշ ուտել: Չենք մոռանում սպիտակուցների մասին` ձուկ կամ ծովամթերք: 3. Կանխեք գիշերային խժռումը. Ճաշին, այս դեպքում նախընտրելի է հավի, կամ ոչ յուղոտ տավարի միս կամ էլ ճագարը բանջարեղենով, ինչպես նաև կաթնաշոռ սիրելի հավելումներով: 4. Մի մոռացեք թեթեւ նախաճաշիկների մասին` մրգեր օրական 2-3 անգամ, բայց ամեն անգամ 2 չափաբաժնից ոչ ավել(1 չափաբաժինը – մոտավորապես 120-150 գ) է: 5. Շատ ջուր խմեք` շոգ եղանակին դրա պահանջը մեծանում է: Ինչու է շոգ եղանակին նվազում քաղցի զգացողությունը  Շոգ եղանակին նվազում է սպիտակուցները մարսող ֆերմենտի գործունեությունը(հետեւաբար ցանկություն չի առաջանում միս ուտել): Իսկ գլյուկոզայի պահանջը, ընդհակառակը, բարձրանում է: Երբ դրսում շոգ է, թթվածնի կոնցենտրացիան օդում նվազում է, եւ օրգանիզմը սկսում է զգալ թթվածնային քաղց, որի պատճառով կարող է գլխացավ առաջանալ կամ էլ մտավոր գործունեության ցածրացում նկատվել: Գլյուկոզան վերացնում է այս երևույյթները, քանի որ ուղեղի բջիջները սնվում են միայն գլյուկոզայով: Ստացվում է, որ սպիտակուցներ պարունակող սննդի պահանջը ամռանը նվազում է, իսկ քաղցրինը, ընդհակառակը ` ավելանում: Եվ հաճախ մեր սննդակարգը ձևավորվում է հետևյալ կերպ` նախաճաշը բաց է թողնվում, կամ մի երկու կտոր մրգով է փոխարինվում, ճաշը կարող է փոխարինվել պաղպաղակով, կամ մրգային աղցանով, իսկ երեկոյան, երբ արդեն շոգը մեղմվում է ախորժակը մեծանում է: Այսպիսով, երբ մոտենում է գիշերը, մենք սկսում ենք ուտել այն ամենը, ինչ չենք կերել ճաշի ժամին, իսկ հետո զարմանում ենք, որ ցերեկը գրեթե ոչինչ չենք ուտում, իսկ քաշը ավելանում է: