«Մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում կայացել է բնապահպանական ճամբար

https://eco.am/%d5%b4%d5%a1%d6%84%d5%b8%d6%82%d6%80-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%a3%d5%a1-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%ab-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4/

Նախորդ շաբաթ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցներն ու կամավորները «Գուգարք» երիտասարդական բնապահպանական ճամբարում անցկացրել են միջոցառումներ՝ նպաստելով երիտասարդների բնապահպանական գիտելիքների բարձրացմանը։

Eco.am սոցիալական հարթակը Գերմանիայի բնության պահպանության միությունից տեղեկացավ, որ բնապահպանական ճամբարի ընթացքում մասնակիցները բնապահպանական թեմայով դասընթացների մրցույթների և խաղերի միջոցով իրազեկվել են բնապահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության մասին։ Ինչպես նաև դիտել են կարճամետրաժ ֆիլմեր՝ շրջակա միջավայրին հասված վնասի վերաբերյալ։

Կայացած մրցույթների շրջանակներում էկոճամբարի 35 մասնակիցները բաժանվելով  3 թիմերի՝ ստանացել են «սպիտակ արագիլ», «գիշանգղ» և «քարարծիվ» անունները։ Մրցույթների ընթացում թիմերը հավաքել են միավորներ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «սպիտակ արագիլ» թիմը։ Բնապահպանական ճամբարի ավարտին մասնակիցները ստացել են նվերներ։

Հաղթող թիմը հնարավորություն կստանա մասնակցելու բերքի փառատոնին, ինչպես նաև NABU հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպվող բնապահպանական դասընթացներին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել