Blog
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
«Մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում կայացել է բնապահպանական ճամբար
Posted on 22 Օգոստոսի, 2023

Նախորդ շաբաթ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցներն ու կամավորները «Գուգարք» երիտասարդական բնապահպանական ճամբարում անցկացրել են միջոցառումներ՝ նպաստելով երիտասարդների բնապահպանական գիտելիքների բարձրացմանը։ Eco.am սոցիալական հարթակը Գերմանիայի բնության պահպանության միությունից տեղեկացավ, որ բնապահպանական ճամբարի ընթացքում մասնակիցները բնապահպանական թեմայով դասընթացների մրցույթների և խաղերի միջոցով իրազեկվել են բնապահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության մասին։ Ինչպես նաև դիտել են կարճամետրաժ ֆիլմեր՝ շրջակա միջավայրին հասված վնասի վերաբերյալ։ Կայացած մրցույթների շրջանակներում էկոճամբարի 35 մասնակիցները բաժանվելով 3 թիմերի՝ ստանացել են «սպիտակ արագիլ», «գիշանգղ» և «քարարծիվ» անունները։ Մրցույթների ընթացում թիմերը հավաքել են միավորներ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «սպիտակ արագիլ» թիմը։ Բնապահպանական ճամբարի ավարտին մասնակիցները ստացել են նվերներ։ Հաղթող թիմը հնարավորություն կստանա մասնակցելու բերքի փառատոնին, ինչպես նաև NABU հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպվող բնապահպանական դասընթացներին։
In
other , shrjaka-mijavayr
Երևանի կենդանաբանական այգին 10 նոր բնակիչ ունի
Posted on 22 Օգոստոսի, 2023

Երևանի կենդանաբանական այգին 10 նոր բնակիչ ունի՝ 2 զեբր (վագրաձի), 2 եվրոպական եղնիկ, 4 բաշավոր ոչխար, 1 սպիտակ վագր և 1 գորշ արջ։ Eco.am սոցիալական հարթակը Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացավ, որ Կենդանիներն այգուն է նվիրել է Գագիկ Ծառուկյանը: Զեբրերը և եվրոպական եղնիկները ցուցադրվում են միևնույն ազատավանդակում, քանի որ նրանք մինչև այգի տեղափոխվելն ապրել են միասին: Սպիտակ վագրն ու նոր արջը դեռևս չեն ցուցադրվում, քանի որ այդ կենդանիները շատ երիտասարդ են և հնարավոր չէ ցուցադրել այգում արդեն բնակվող չափահաս գիշատիչների հետ: Առաջիկայում առանձին ազատավանդակներ կառուցելուց հետո նրանք նույնպես կցուցադրվեն։ Այժմ այգում կա 150-ից ավելի տեսակ, առանձնյակների թիվն անցնում է 900-ից: Ինչպես վստահեցրեցին Կենդանաբանական այգուց, առաջիկայում սպասվում են նոր համալրումներ: Կենդանաբանական այգիներն առհասարակ կենդանիներ են ստանում նվիրատվության կամ էլ համանման այգիների միջև փոխանակման եղանակով: Առաջիկայում նախատեսվում է նոր նախագծերով այգին նորովի ներկայացնել՝ ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով կենդանիների և գրավիչ միջավայր՝ այցելուների համար: Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr
Փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն
Posted on 21 Օգոստոսի, 2023

Օգոստոսի 18-ին, 19-ին փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն: Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության կենտրոնից տեղեկացավ, որ երկու օրերին էլ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում ՝ օգոստոսի 18-20-ը, Շենգավիթում՝ օգոստոսի 18-20-ը, Արաբկիրում՝ օգոստոսի 18-ին և 19-ին Նոր Նորքում՝ օգոստոսի 18-ին և 19-ին։ Վերոնշյալ օրերին ազոտի և ծծմբի երկօքսիդներիի պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
In
other , shrjaka-mijavayr
Բիոբլից 2023․ կենսաբազմազանության ուսումնասիրություն՝ Սևանի բուսաբանական այգում
Posted on 21 Օգոստոսի, 2023

Վերջերս Սևանի բուսաբանական այգում տեղի էր ունեցել Bioblitz 2023 միջոցառումը նվիրված կենսաբազմազանության ուսումնասիրությանը։ «Բիոբլիցին» մասնակցել են Երևանի թիվ 64 հիմնական դպրոցի աշակերտները, Նէ ուսումնական կենտրոնի սաները, Սևանի Վլ. Կարապետյանի անվան համար 3 դպրոցի աշակերտները և այլ անհատներ։ Միջոցառման ընթացքում մասնակիցները բացահայտել են․ Սևանի բուսաբանական այգու՝ 1․բույսերը, 2․ սնկերը, 3․ քարաքոսերը, 4․կենդանիները։ Մասնակիցները բացահայտել են նաև Հարավային Անդրկովկասի էնդեմիկ, ՀՀ Բույսերի Կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավոր (Potentilla porphyrantha) վարդազգիների ընտանիքին պատկանող բույսի ex-situ պահպանությանը։ Միջոցառումը կազմակերպվել է ԵԳԱԾ Գիտության հանրայնացում մրցույթի շահառու «Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական ՀԿ-ի և ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ։ Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , eco-energia , eco-texnologianer
Որքա՞ն հողային մակերես են զբաղեցնում արևային էներգիայի վահանակները
Posted on 18 Օգոստոսի, 2023

Գաղտնիք չէ, որ էլեկտրաէներգիան ստանում ենք հողից, լինի դա էլեկտրակայանից, թե՝ հողից հանքանյութեր հանելու համար։ Ոչ մի էներգիայի աղբյուր հնարավոր չէ ստանալ՝ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության, ուստի և՛ վառելիքի, և՛ արտադրության համար բնական ռեսուրսների կարիքը միշտ էլ կա, անկախ նրանից, թե դա ածուխ է, գազ, միջուկային կամ վերականգնվող աղբյուրներ, միևնույն է, էներգիայի յուրաքանչյուր աղբյուր զբաղեցնում է հողատարածք։ Սակայն, հսկայական տարբերություններ կան էներգիայի աղբյուրների ազդեցությունների միջև: Eco.am սոցիալական հարթակն այսօր կանդրադառնա, թե որքա՞ն հողային մակերես են զբաղեցնում արևային էներգիայի աղբյուր հանդիսացող ֆոտովոլտային վահանակները։ Արևային էներգիան էկոլոգիապես մաքուր, հսկայական և անսպառ ռեսուրս է։ Աշխարհում արդեն վաղուց սպառողը նախընտրում է օգտվել այլընտրանքային էներգիայի աղբյուրներից՝ առավելություն տալով արևային էներգիային։ Արևային ջերմությունից այլ տեսակի էներգիաների ստացման տեխնոլոգիաները բազմաթիվ են: Օրինակ, էլեկտրաէներգիա ստացվում է արևային լուսաէլեկտրական (ֆոտովոլտայիկ) մոդուլների (պանելների) միջոցով՝ արևային ճառագայթումն անմիջականորեն էլեկտրական էներգիայի փոխակերպելով: Դիտարկենք միայն էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրները, որոնց հողօգտագործումը տրվում է քառակուսի մետրով` ժամում տարեկան արտադրված էլեկտրաէներգիայի մեկ մեգավատ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղբյուրների միջև կան հսկայական տարբերություններ, քանի որ հողօգտագործումը մեծապես կախված է տեխնոլոգիայի կիրառությունից և տեղական համատեքստից: Օրինակ հենց արևային էներգիան, որտեղ նյութի համատեքստը և տեսակը մեծ նշանակություն ունեն: Կադմիումից պատրաստված արևային մարտկոցներն ավելի քիչ էներգիա և նյութեր են օգտագործում, քան՝ սիլիկոնային վահանակները։ Հետևաբար՝ մեկ միավորի համար ավելի քիչ հողատարածք է զբաղեցվում: Նաև մեծ նշանակություն ունի թե այդ վահանակները կտեղադրվի տանիքներին, թե գետնի վրա: Տանիքի արևային էներգիան ակնհայտորեն ավելի քիչ լրացուցիչ հողի կարիք ունի, քանի որ պարզապես օգտագործում ենք արդեն զբաղեցված տարածք՝ գոյություն ունեցող շենք-շինությունների տանիքներում: Այնուամենայնիվ, նրանք իրենց կյանքի ցիկլի ընթացքում որոշակի հողի կարիք ունեն, քանի որ դեռևս պահանջում են նյութերի արդյունահանում՝ դրանք պատրաստելու համար։ Ինչպես նաև, էներգիա (հիմնականում էլեկտրաէներգիա), որն օգտագործվում է սիլիցիումի մաքրման համար: Ի վերջո, վահանակների խտությունը և հեռավորությունը նույնպես տարբերություն ունեն: Այսպիսով, նշանակություն ունի, թե որտեղ և ինչպես ենք տեղակայում արևային վահանակը, որից էլ կախված է, կզբաղեցնենք շա՞տ, թե՝ քիչ հողատարածք, քան օգտագործում ենք այսօր։ Որոշակի ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները առաջարկում են արևային վահանակների տակ գտնվող հողը օգտագործել օրինակ՝ հողագործության համար, այն համարելով որպես «համատեղ օգտագործվող հող»։ Ապացույցներ կան, որ այս ագրովոլտային համակարգերը, որտեղ ֆոտովոլտային վահանակներ են տեղադրվում գյուղատնտեսական հողերի վրա, կարող են ընդհանուր հողերի հիանալի օրինակներ լինել: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշակի պայմաններում ագրովոլտային մշակաբույսերի բերքատվությունը կարող է նույնիսկ աճել սովորական մշակաբույսերի համեմատ՝ ջրի ավելի լավ հավասարակշռության և գոլորշիացման, ինչպես նաև ջերմաստիճանի նվազման պատճառով Այնուամենայնիվ, մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում արևային ֆոտովոլտային կայանները, արտադրած մեգավատտի հաշվարկով, հողային մակերես քիչ են օգտագործում։ Ուսումնասիրություններն ընդգծում են մի կարևոր կետ. հողօգտագործման ծախսերը կարող են շատ տարբեր լինել՝ կախված, թե որտեղ են կառուցված էներգիայի աղբյուրները և որոնք են այդ հողերի այլընտրանքային օգտագործումը: Էներգիայի աղբյուրը, որն ընդլայնվում է դեպի բնական միջավայրեր կամ անտառներ, նույնը չէ, ինչ անարդյունավետ անապատում արևային ֆերմա կառուցելը:
In
other , shrjaka-mijavayr
Ամռան տապի բացասական հետևանքները․ինչպե՞ս դիմանալ շոգին․ բժշկի խորհուրդներ
Posted on 17 Օգոստոսի, 2023

Eco.am սոցիալական հարթակն արդեն անդրադարձել է, որ օգոստոսի 10-ից Հայաստանը գտնվում է նորմայից բարձր հզոր ջերմային ալիքի տակ։ Իսկ օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը ամռան տապի բացասական գործոններն են: «Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է մարդու օրգանիզմի ջերմակարգավորման համակարգի ծանրաբեռնվածությունը, հաստատուն ջերմաստիճան ապահովելու համար ինտենսիվ են աշխատում հատկապես սիրտ-անոթային և շնչառական համակարգերը, որի հետևանքով ի հայտ են գալիս ախտաբանական ախտանշաններ և մարդու կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներ»,- ասում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի թերապևտ Աշխեն Գյոզալյանը և թվարկում կյանքին վտանգ սպառնացող իրավիճակները․ 1․ Արևայրուք։ 2․ Ջերմային հյուծում, որը շոկի տեսակ է, զարգանում է առատ քրտնարտադրության հետևանքով մարմնի ջրազկումից, որը բերում է շրջանառող արյան ծավալի նվազմանը։ 3․Արևահարություն, զարգանում է արևի ճառագայթների անմիջական և երկարատև ազդեցության հետևանքով: Ախտանշաններն են՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, դեմքի կարմրություն, մաշկը չորություն, գլխացավ, գլխապտույտ, ականջներում աղմուկ, սրտխառնոց, փսխում, քթային արյունահոսություն, գիտակցության խանգարում և կորուստ: Բժիշկը շեշտում է, որ պետք է առավել ուշադիր լինեն՝ 1․ սիրտ-անոթային, երիկամային, շնչառական համակարգի խրոնիկական հիվանդություններ ունեցողները, 2․ հղիները, 3․ մեծահասակները, 4․ մանկահասակ երեխաները: Ներկայացնում ենք բժշկի խորհուրդները․ 1․Օրական խմել 2-3 լիտր հեղուկ՝ ջուր, թան, թեյ, առանց շաքարի բնական հյութեր, զերծ մնալ կոֆեին պարունակող հեղուկներից, ինչպես նաև գարեջրից: 2․ Խուսափել սուր համեմված սննդից, յուղոտ, կծու կերակուրներից, նախապատվությունը տալ թեթեւ, դյուրամաս սննդին, օգտագործել մրգեր եւ բանջարեղեն: 3․ Խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից՝ ժամը 12.00-17.00 ժամանակահատվածում: 4․ Ցանկալի է կրել գլխարկ, արեւային ակնոց, ունենալ հովհար, հագնել բաց երանգի ազատ հագուստ: 5․ Պետք է խուսափել այդ ժամանակահատվածում բացօթյա տարածքներում ֆիզիկական ծանր աշխատանքներից: 6․ Պետք է հաճախակի օդափոխել սենյակները, խուսափել միջանցիկ քամիներից, չչարաշահել օդափոխիչի սառը օդը, որի ուժեղ հոսքը չպետք է ուղղված լինի մարդու վրա: «Հետեւելով այս խորհուրդներին՝ կարելի է դիմանալ շոգ եղանակին և բժշկի դիմելու անհրաժեշտություն չի առաջանա»,-ամփոփում է Աշխեն Գյոզալյանը:
In
other , shrjaka-mijavayr
WMO-ն սկսել է հրապարակել կլիմայական տվյալների գլոբալ թարմացումը
Posted on 17 Օգոստոսի, 2023

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) և ԱՄՆ բնապահպանական տեղեկատվության ազգային կենտրոնների (NCEI) անդամների երկամյա լայնածավալ ջանքերից հետո հրապարակվել են նոր կլիմայական տվյալների համապարփակ հավաքածուները: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից, որը հղում անելով Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը շեշտում է, որ ավելի քան 140 երկրներից և հազարավոր բնակավայրերից ստացված թարմացումները մարդահամարի կլիմայական համարժեքն են և կենսական նշանակություն ունեն կլիմայի փոփոխության մոնիթորինգի և կլիմայազգայուն հատվածների համար: Գնահատելու համար, թե տվյալ օրը, շաբաթը, ամիսը կամ տարին միջինից ավելի տաք է կամ խոնավ, ՀՕԿ-ն օգտագործում է 30 տարվա նախնական տվյալները, որոնք հայտնի են որպես կլիմայական ստանդարտ նորմեր: Դրանք կլիմայական տվյալների միջին արժեքներն են 30 տարվա ընթացքում: Կարևոր է օգտագործել երկարաժամկետ միջինը՝ մեր կլիմայի բնական փոփոխականության պատճառով: ԱՄՆ-ի բնապահպանական տեղեկատվության ազգային կենտրոնը պարզապես հրապարակել է 1991-2020 թվականների ՀՕԿ-ի կլիմայական նոր ստանդարտ նորմերը, որոնք փոխարինում են 1981-2010 թվականների նորմերին: Երկրները կշարունակեն ներկայացնել իրենց թարմացումները առաջիկա ամիսներին: Մինչև 2020 թվականի ավարտը կլիմայական նորմերի հաշվարկման համար առավել համապատասխան և լայնորեն օգտագործվող ստանդարտ բազային ժամանակահատվածը 1981-2010 թվականների 30-ամյա ժամանակահատվածն էր: Դրանից հետո Համաշխարհային օդերևութաբանական Կոնգրեսը խորհուրդ տվեց, որ նոր 30-ամյա հենանիշը՝ 1991-2020 թվականները, ընդունվի ամբողջ աշխարհում և խոստացավ աջակցել անդամ երկրներին՝ թարմացնելու իրենց ցուցանիշները: Այնուամենայնիվ, կլիմայի փոփոխության պատմական համեմատության և մոնիթորինգի նպատակներով, ՀՕԿ-ը դեռ խորհուրդ է տալիս շարունակել աշխատել 1961-1990 թվականների ժամանակահատվածով՝ ֆիքսված և ընդհանուր բազային ժամանակահատվածի վերաբերյալ գլոբալ կլիմայական անոմալիաները հաշվարկելու և հետևելու համար:
In
other , shrjaka-mijavayr
Ընձառյուծի ցերեկային զբոսանքը` Խոսրովի պետական արգելոցում
Posted on 16 Օգոստոսի, 2023

Հազվադեպ տեսարան՝ ընձառյուծի ցերեկային զբոսանքը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Այն գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում։ 2002 թվականից սկսած WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է ընձառյուծի պահպանության իրականացմանը և կատարում է տեսակի մոնիթորինգը արեալի սահմաններում։ Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում (207.9–208 կմ2), գ. Նռնաձորից դեպի հյուսիս (297 կմ2) գտնվող տեղամասում եւս գիշատիչը բնակվում է մշտապես։ Բայց հայաստանում զբոսնող սև գույնի մելանիստիկ ընձառյուծների թիվը կազմում է 8-12 առանձյակ, քանակը չի գերազանցում 13-ը։
In
other , shrjaka-mijavayr
Գլոբալ տաքացման հետևանքով Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է
Posted on 16 Օգոստոսի, 2023

Գլոբալ տաքացումների հետևանքով Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է։ Eco.am սոցիալական հարթակը Էրմենիհաբերից տեղեկացավ, որ լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ է եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած, որի երկարությունը հասնում է 2 մետրի։
Ականատեսներից նշել են, որ նախկինում այդ տախտակամածն օգտագործվել է փոխադրումներ կատարելու համար։
Ըստ տեղեկատվական հարթակի, վերջին տարիներին ջրի մակարդակի արագ նվազումը անհանգստության տեղիք է տալիս, քանի որ դա բացասաբար է անդրադառնում ձկնորսության, ինչպես նաև ձկների բազմացման վրա։
In
other , eco-snund
Ինչպես սնվել շոգ եղանակին
Posted on 15 Օգոստոսի, 2023




