Blog
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
էլեկտրական հովիվներ և շարժական արևային կայաններ տեղադրվեցին Շատին և Հերմոն բնակավայրերում
Posted on 12 Սեպտեմբերի, 2023

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում ծանոթացել է մարզի Եղեգիս համայնքի Շատին և Հերմոն բնակավայրերում մարդ-արջ կոնֆլիկտի մեղմացման և հատուցման միջոցառումների ներկայացմանը: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից արջերի կողմից առավել հաճախ հարձակումների ենթարկված տնային տնտեսություններին տրամադրվել են էլեկտրական հովիվներ, որոնք օգնում են կանխել վայրի կենդանու մուտքը այգիներ և բնակելի տարածքներ: Վայոց ձորի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ նախարարը գործընկերներին է ներկայացրել խնդրի լուծման շրջակա միջավայրի նախարարության տեսլականը, այս ընթացքում իրականացված քայլերը և հույս հայտնել, որ մարզպետարանի և միջազգային գործընկերների գործուն աջակցությամբ խնդիրը վերջնական լուծում կստանա: Ելույթներով հանդես են եկել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը: Վերջիններս իրենց խոսքում կարևորել են կառավարություն-միջազգային կազմակերպություններ սերտ կապը և այնպիսի լուծումների առաջադրումը, որոնք իրենց մեջ կհամադրեն բնապահպանական և սոցիալական շահերը։ Հանդիպման ընթացքում եռակողմ հուշագիր ստորագրվեց Վայոց ձորի Եղեգիս համայնքի, WWF-Հայաստանի և «Եղեգ» համայնքային սոցիալկան-բնապահպանական հասարակական կազմակերպության միջև, որով սկիզբ կդրվի համայնքի «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը համայանքի 2 բնակավայրերում` Շատինում և Հերմոնում: Վայոց ձորի Եղեգիս համայնքի, WWF-Հայաստանի և «Արփի Սոլար» ՍՊԸ-ի միջև կնքված մեկ այլ հուշագրով էլ համայնքին են փոխանցվել 40 կիլովատանոց արևային կայան, որի շահագործումից գոյացած խնայողությունները կօգտագործվեն արջերի կողմից քաղաքացիներին հասցված գույքային վնասի հատուցմանը, 5 հատ 2 կիլովատանոց շարժական արևային կայաններ, որոնք ըստ անհրաժեշտության կօգտագործվեն համայնքում և հեռագնա արոտներում, ինչպես նաև, 6 հատ էլեկտրական հովիվներ (3-ը` հագեցված արևային համակարգերով), որոնք կօգնեն համայնքի բնակիչներին պաշտպանել մեղվափեթակները և այգիները արջերի հարձակումից: Աշխատանքային այցի երկրորդ հատվածում նախարարը, մարզպետի, Անտառային կեմիտեի նախագահի, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալի, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրենի և ներկա գործընկերների հետ այցելել է տնային տնտեսություններ, որոնց տրամադրվել են էլեկտրական հովիվները։ Համայնքի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել և տեղեկացրել, որ պաշտպանիչ միջոցների տեղադրումից հետո արդեն տևական ժամանակ է արջերը չեն մոտենում իրենց տնտեսություններին։ Նախարարը տեղեկացրել է, որ սրանով խնդրի լուծումը չի համարվում վերջնական տրված և որ աշխատանքները շարունակական են լինելու։
In
other , shrjaka-mijavayr
Հայաստանը կանգնած է ջրային պաշարներին առնչվող լուրջ մարտահրավերների առաջ․ ԱԶԲ հայաստանյան տնօրեն
Posted on 12 Սեպտեմբերի, 2023

«Հայաստանը կանգնած է ջրային պաշարներին առնչվող լուրջ մարտահրավերների առաջ, ինչը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, և ունի անհապաղ և երկարաժամկետ ռազմավարության կարիք՝ սեփական ջրային ռեսուրսները ճիշտ օգտագործելու և կայուն գյուղատնտեսություն ապահովելու նպատակով»,- նման համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը և բանկի գյուղատնտեսության, պարենի, բնության և մարզերի զարգացման գծով տնօրեն Յասմին Սիդդիքին։ Ըստ նրանց, Հայաստանը խիստ խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ, անհրաժեշտ է չորս բաղադրիչներից բաղկացած մոտեցում։
1929 և 2016 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը բարձրացել է 1.230C-ով, ինչը գերազանցում է ջերմաստիճանի աճի համաշխարհային միջին ցուցանիշը։
1935-ից մինչև 2016 թվականները տեղումների քանակը նվազել է գրեթե 9%-ով։
Ջրային ռեսուրսները կենսական նշանակություն ունեն երկրի համար, քանի որ մշակաբույսերի մոտ 80%-ի համար պահանջվում է ոռոգում, իսկ հիդրոէլեկտրաէներգիային բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 23-25%-ը: Ապագայի կանխատեսումները հուսադրող չեն։
Նախնական գնահատականներով․
Մինչև 2040 թվականը գետերի հոսքերը նվազելու են ավելի քան 13%-ով, իսկ մինչև 2070 թվականը՝ 27%-ով:
Կանխատեսվում է, որ․
Երկրի ամենամեծ քաղցրահամ ջրավազան և ոռոգման ջրի կենսական աղբյուր հանդիսացող Սևանա լճի միջին տարեկան գոլորշիացումը այս հարյուրամյակի ընթացքում կավելանա 30%-ով: Նշված ազդեցությունները բացասաբար կանդրադառնան հայաստանյան կյանքի շատ ասպեկտների, և հատկապես՝ գյուղատնտեսության վրա: Կանխատեսվել է, որ առաջիկա 100 տարիներին հողի խոնավության մակարդակը կնվազի 30%-ով. հողերի արտադրողականությունը կարող է նվազել 24%-ով։
«Այս միտումները վնաս կհասցնեն գյուղական բնակչության, հատկապես՝ ավելի ու ավելի սակավացող ջրային ռեսուրսներին ապավինող գյուղացիների կենսապահովման միջոցներին, ավելի մեծ ճնշում կգործադրեն ազգային պարենային անվտանգության վրա և հնարավոր է, որ կխորացնեն ջրի նկատմամբ մրցակցային պահանջարկը տարբեր ջրօգտագործողների շրջանում․ զորօրինակ՝ ջրային պաշարների օգտագործումը քաղաքների և էլեկտրաէներգիայի համար: Գիտակցելով կլիմայի ազդեցությունների նկատմամբ սեփական խոցելիությունը՝ Հայաստանի կառավարությունը ջրային ռեսուրսների կառավարումը սահմանել է որպես առաջնահերթություն: Սակավ ջրային ռեսուրսները պետք է օգտագործել առավել արդյունավետ ձևով։ Սա նշանակում է նույն քանակության ջրով ավելի շատ բերքի աճեցում կամ, անհրաժեշտության դեպքում, ոռոգման համար ջրային պաշարների կուտակման ապահովում»,- դիտարկում են Ասիական զարգացման բանկի տնօրենները և առաջարկում՝ այդ նպատակով պետք է ընդունել չորս բաղադրիչներից բաղկացած մոտեցում․
Ապագային միտված մտածողություն՝ կլիմայի դիտանկյունից․
Կլիմայի փոփոխության ռիսկերի առավել մանրամասն գնահատումները տարածաշրջանային կամ նույնիսկ տարածքային մակարդակում կարող են վերհանել թեժ կետերը կամ այն վայրերը, որտեղ ջրի սակավության ռիսկն ամենաբարձրն է: Ռիսկահեն մոտեցումը կարող է առաջնահերթություն տալ ջրային ռեսուրսների ենթակառուցվածքներին, ինչպիսիք են՝ ամբարտակները և ոռոգման համակարգերը, արդիականացման մասով, և վերհանել ամենախոցելի համայնքները: Ավելի փոքր քանակի ջուր օգտագործելու, բայց նույն քանակությամբ բերք աճեցնելու նպատակից ելնելով՝ այս համայնքներին այլընտրանքային կենսապահովման միջոցներով, ջրի պահպանության տեխնիկայով և բարելավված տեխնոլոգիաներով աջակցելն առանցքային նշանակություն կունենա փոփոխվող կլիմայի պայմաններում գյուղական բնակչության բարեկեցության համար: Սույն վերլուծությունը, որը հիմնավորվում է ջրի մատչելիությանը և օգտագործմանը վերաբերող՝ մշտադիտարկման ավելի լավ տվյալներով, պետք է որ լավ հիմք հանդիսանա ջրային ոլորտում ներդրումների համապարփակ ռազմավարության համար։
Ջրային պաշարների կուտակման ավելացում – Կապսի ջրամբարը՝ արագ տեմպերով հաջողության գրավական է:
Կլիմայի ավելացող փոփոխականությունը կառավարելու, և գյուղատնտեսական մշակաբույսերի աճի սեզոնի որոշիչ ժամանակահատվածներում կամ էլեկտրաէներգիայի արտադրության համար չափազանց շատ կամ քիչ ջրից խուսափելու եղանակներից մեկը ջրային պաշարների կուտակումն ավելացնելն է: Երկրում կա 81 ջրամբար, որոնց բարելավման արդյունքում հնարավոր կլինի ավելացնելու ջրի կուտակումը և ուղղորդել ջրի հոսքը հոսանքն ի վար՝ ոռոգման ջրի առավել հուսալի մատակարարման ուղղությամբ: Հիանալի օրինակ է Կապսի ջրամբարի ընդլայնումը։ Հայաստանում տասնամյակներ շարունակ գիտակցվել է այս նախագծի կարևորությունը։ Վերջինիս առաջին փուլն այժմ շինարարության ընթացքում է, նախագիծը գնահատվել է 74 միլիոն եվրո: Սակայն 25-40 միլիոն եվրոյի հավելյալ ներդրումով Հայաստանը կարող է ընդլայնել այս ջրամբարը՝ այն 25 միլիոն խորհանարդ մետրից հասցնելով մինչև 60 միլիոն խորհանարդ մետրի։ Պետք է նաև նշել, որ առաջին և երկրորդ փուլերի միաժամանակյա շինարարության դեպքում կառավարությունը կտնտեսի մոտավորապես հաշվարկված 6 միլիոն եվրո, որը կծախսվի նախագծերն առանձին-առանձին իրականացնելու դեպքում․ անհրաժեշտ է երկրորդ փուլին ձեռնամուխ լինելու որոշումը կայացնել հիմա՝ այդ խնայողություններն ամրագրելու նպատակով:
Գործող ոռոգման ենթակառուցվածքների արդիականացում.
Մինչ գյուղացիների դաշտեր հասնելու պահը ջրամբարների ջրերի 70%-ի կորուստ է լինում։ Սա ավելի քան երկու անգամ գերազանցում է եվրոպական միջինը։ Այս կորուստները մեծապես պայմանավորված են խորհրդային ժամանակաշրջանից եկող հնացած ենթակառուցվածքներով: Վերջիններիս բարենորոգումը ծախսարդյունավետ մոտեցում է, որը նվազագույնի կհասցնի բնապահպանական և սոցիալական ազդեցությունները:
Ջրային պաշարների կառավարման հզորացում.
Հայաստանում ջրային տնտեսության կառավարումը իրականացվում է տարբեր պետական գերատեսչությունների միջոցով։ Ջրային կոմիտեն պատասխանատու է ջրային ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ջրային ռեսուրսների, իսկ Ֆինանսների նախարարությունը՝ նոր ներդրումների բյուջետավորման համար և այլն: Շահերի նման լայն բազմազանությունը կարող է թուլացնել որոշումների կայացման գործընթացը: Այլընտրանքային կառուցվածքը կարող է նախատեսել մեկ նախարարությանը ողջ իրավասությամբ օժտելը կամ ոռոգման համակարգերի գործարկումն ու կառավարումը օգտագործողների խմբերին փոխանցելը: Արդյունավետ ղեկավարումը կարող է ոչ միայն արագացնել ընդհանուր ռազմավարությանը, այդ թվում՝ Կապսի ջրամբարի ընդլայնմանը և վերանորոգմանը վերաբերող որոշումները, այլև արդյունավետ համակարգել ջրային ոլորտի դոնորներին: Թեև ջրային ռեսուրսների համապարփակ ռազմավարությունը կատարյալ է, սակայն այն չպետք է ուշացնի կլիմային առնչվող հրատապ ներդրումները: Պետք է առաջնահերթություն տալ այնպիսի ողջամիտ ներդրումների, որոնցից կօգտվեն ջրօգտագործողները թե՛ այսօր, թե՛ ապագայում:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
էլեկտրական առաջին ավտոբուսը փորձնական երթուղի դուրս կգա վաղվանից
Posted on 11 Սեպտեմբերի, 2023

Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով: Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ «Կանաչ» տրանսպորտ ներմուծելն օդի որակի բարելավման տեսանկյունից ամենակարևոր հանձնառություններից մեկն է, որ ստանձնել է համայնքը: Մայրաքաղաքում նախաձեռնված տրանսպորտային համակարգի բարեփոխումն առանձնանում է բնապահպանական բաղադրիչով: 12 մետրանոց այս էլեկտրական ավտոբուսը ցածրահատակ է, հարմարեցված նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց և մանկասայլակների համար: Սրահը կահավորված է տեսախցիկներով: Լիցքավորման պահանջվող ժամանակը 4-5 ժամ է: Երեք ամիս շարունակ «BYD» ընկերության ավտոբուսը թեստավորում կանցնի տրոլեյբուսային տարբեր երթուղիներում, ինչի արդյունքում էլ կկազմվի տեխնիկական բնութագիր՝ ամբողջական շարժակազմ ձեռք բերելու համար:
In
other , shrjaka-mijavayr
Անտառների վերականգնումը կենսական նշանակություն ունի Հայաստանի կայուն տնտեսական ապագայի համար
Posted on 11 Սեպտեմբերի, 2023

Համաշխարհային Բանկը, Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության պայմաններում, հրապարակել է համապարփակ զեկույց, որը գնահատում է ՀՀ անտառտնտեսության ոլորտում լանդշաֆտի վերականգնման հնարավորությունները և տրամադրում ոլորտի պոտենցիալի մանրամասն նկարագրությունը։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ զեկույցը մշակվել է խորհրդակցական գործընթացի միջոցով՝ անտառտնտեսության ոլորտի ներկայիս կարգավիճակի, բարելավման հնարավորությունների և լայն օգուտների մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելու նպատակով։ Միջոցառմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, շահագրգիռ գերատեսչություններից և միջազգային կառույցներից ներկայացուցիչներ։ «Անտառները կազմում են մեր երկրի 11 տոկոսը, և ակնհայտ է, որ այս ցուցանիշը բավարար չէ մեզ համար։ Անտառածածկ տարածքի ավելացումը ինքնանպատակ չէ, այն ռազմավարական նշանակություն ունի երկրի կայուն զարգացման համար սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ Անտառի պահպանումն ու օգտագործումը պետք է առանձնացվեն իրարից, քանի որ յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր առանձնահատկությունը։ ՀՀ կառավարությունը գիտակցում է ոլորտի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը և ձեռնարկում համապատասխան քայլեր, ի դեմս ռազմավարության մշակման և ոլորտային համագործակցային ծրագրերի իրականացման։ Յուրաքանչյուր ծրագիր, որ հիմնված է տվյալների վերլուծության վրա և ներառում է մասնակցային խորհրդակցություններ լայն շրջանակի հետ, հաջողություն հասնելու հավակնություն ունի։ Ողջունում եմ մեր տեղական և միջազգային գործընկերներին և հաջողություն մաղթում իրականացման փուլում»,-միջոցառմանը ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը «Հայաստանը կանգնած է եզակի մարտահրավերի առջև, քանի որ անտառներով աղքատ երկիր է։ Մենք պետք է ընդունենք այս մարտահրավերը որպես հնարավորություն և միավորենք ուժերը երկրի լանդշաֆտի վերականգնման ներուժի իրացման համար։ Անհրաժեշտ է հաղթահարել ֆինանսական, քաղաքական և գիտելիքի բացի հետ կապված խոչընդոտները: Համաշխարհային բանկը պատրաստակամ է աշխատելու Հայաստանի հետ՝ լուծելու բոլոր երեք խոչընդոտները ոչ միայն ոլորտային գիտելիք և փորձառություն ապահաովլեով, ինչպիսին է այս զեկույցը, այլև համապատասխան ներդրումներով և քաղաքականության մշակման աջակցությամբ»,- Միջոցառմանը ասաց Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։ Զեկույցում տեղ գտած խորհուրդ-առաջարկներն օգնել են «Հայաստանի ինտեգրված, դիմակայուն լանդշաֆտի վերականգնման ծրագրի» նախապատրաստմանը, որը «RESILAND Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի մաս է կազմում, և որը ևս ներկայացվել է հանդիպման շրջանակներում։ Ծրագիրը, որին աջակցում է Գլոբալ բնապահպանական հիմնադրամը (GEF), և որը համաֆինանսավորվում է Շվեդիայի Կառավարության կողմից, նպատակ ունի ուժեղացնել համայնքի մասնակցությունը և բարելավել անտառների, արոտավայրերի, ճահիճների կառավարումը ՀՀ ընտրված տարածքներում։ Զեկույցի ներկայացմանը հաջորդել է փորձագետների պանելային քննարկումը, որին մասնակցեցին հրավիրված խոսնակներ Շրջակա միջավայրի նախարարությունից, Հայաստանի անտառային դաշինքից, և Հայաստանի Ամերիկյան Համալսարանից։ Հանդիպումը Համաշխարհային Բանկի և ՀՀ կառավարության կողմից շարունակվող համատեղ ջանքերի մի մասն էր՝ երկրի կայուն զարգացման նպատակներին և դեպի կանաչ տնտեսության անցմանն աջակցելուն ուղղված: Երկրի կլիմայի և զարգացման զեկույցը, որը Հայաստանի հետ համատեղ ներկայումս մշակվում է ՀԲ-ի կողմից, ինչպես նաև «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը և Հայաստանի կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության գործառնությունը համատեղ ջանքերից են՝ ուղղված կանաչ տնտեսության անցման խթանմանը, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը, և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության խթանմանը։ Ըստ Համաշխարհային բանկի նոր զեկույցի, որը մշակվել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ, անտառների առավել օգտագործումն ու կառավարումը կարող է Հայաստանին առաջարկել զգալի տնտեսական եկամուտներ և երկիրը դիրքավորել որպես բնապահպանության և կլիմայի փոփոխության հարմարվողականության առաջատար երկիր: ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ և ազգային ու միջազգային շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ խորհրդակցության արդյունքում մշակված «Հայաստանի անտառային լանդշաֆտի վերականգնման փաստաթուղթը» գնահատում է լանդշաֆտի վերականգնման հնարավորությունները Հայաստանի անտառտնտեսության ոլորտում և ներկայացնում ոլորտի ներուժը: Օրինակ, միջին հաշվով յուրաքանչյուր հեկտար անտառը տարեկան կարող է տրամադրել 417 դոլար ընդհանուր արժեք՝ մի շարք էկոհամակարգային ծառայությունների մատուցումից (կամ տարեկան 138 միլիոն դոլար): Զեկույցում ներառված են մի շարք առաջարկություններ, որոնք կաջակցեն Հայաստանի կառավարությանը լանդշաֆտի և անտառների վերականգնման միջոցով ապահովել կայուն տնտեսական գործունեություն և ստեղծել աշխատատեղեր և ապրուստի միջոցներ գյուղական համայնքներում: Իր հարուստ կենսաբազմազանությամբ հայտնի Հայաստանը եզակի մարտահրավերի առջև է կանգնած, քանի որ անտառներով աղքատ երկիր է, որի տարածքի միայն 11․2 տոկոսն է ծածկված անտառներով, որոնք կենտրոնացած են հիմնականում Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում: Գերակշռում է բնական աճեցված, լայնատերեւ լեռնային անտառը՝ սոճու անտառի փոքր տարածքով: Զեկույցն ընդգծում է երկրի սոցիալական, տնտեսական և մշակութային բարեկեցությանն էապես օժանդակելու տեսանկյունից ՀՀ անտառտնտեսության ոլորտի ներուժը։ Հիմնական հարցերը, որոնց անդրադարձ է կատարվում զեկույցում, ներառում են անտառների դեգրադացիայի դրդապատճառները, կլիմայի փոփոխության հետևանքները և անտառների կայուն կառավարման կարևորության մասին հանրային իրազեկվածության բացակայությունը: Զեկույցում տեղ են գտել առաջարկություններ, որոնք Հայաստանը կարող է ձեռնարկել՝ աջակցելու անտառային լանդշաֆտի վերականգնմանը, մասնավորապես առաջնահերթությունը տրվում է. 1․ լանդշաֆտի վերականգնման ազգային ռազմավարության պաշտոնական ձևակերպմանն ու ընդունմանը 2․ անտառների մշտադիտարկման համապարփակ ազգային համակարգի ստեղծմանը 3․ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորմանը: Ի լրումն վերոնշյալի, կարևորվում է էներգետիկ խնդիրների լուծումը, որպեսզի մասնավորապես գյուղական շրջաններում, որտեղ առկա է վառելիքային աղքատությունը, նվազեցվի անտառներից կախվածությունը՝ որպես ջեռուցման վառելիքի աղբյուր:
In
other , eco-aprelakerp , eco-snund
Որքանով է ձմերուկը անվտանգ և առողջարար երեխայի համար․ մանկաբույժի խորհուրդները
Posted on 8 Սեպտեմբերի, 2023

Ձմերուկը, որը համարվում է հատապտուղ, 92 % բաղկացած է ջրից: Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A և B6, ինչպես ամենակարևոր և հզոր հակաօքսիդանտներից մեկը՝ վիտամին C, որի նորման լրացնելու համար բավական է օրական ուտել 4 կտոր ձմերուկ: Նորաթուխ մայրիկները հաճախ վախենում են մինչև 1 տարեկան փոքրիկին ձմերուկ տալ։ Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանի դիտարկումները, թե երբվանից կարելի է երեխային ձմերուկ տալ, ինչքանով է այն անվտանգ և առողջարար։ Այսպիսով՝ 1․ Ձմերուկը հանդիսանում է սեզոնային մթերք, կարևոր է այն տրվի տվյալ ժամանակահատվածում: 2․ Ձմերուկը կարող է ներառվել երեխայի սննդի մեջ, երբ երեխան պատրաստ է ընդունելու պինդ բաղադրության սնունդ, որը հիմնականում վեց ամսականից սկսած է: 3․ Շատ հաճախ, քանի որ հյութը առատ է ձմերուկի մեջ, երեխաները կարող են կոկորդը մաքրելու ռեֆլեքսի առաջացում ունենալ՝ մեծ կտորներ ծամելու ժամանակ, որին պետք է ծնողները պատրաստ լինեն: 4️․ Ձմերուկի մեջ ավելի շատ կա հզոր անտիօքսիդանտ՝ լիկոպեն, քան տոմատներում, լոլիկի մեջ: Այն նաև այլ ֆիտոզ սննդանյութեր է պարունակում, ինչպիսին բետակարոտինն է, որը նպաստում է իմուն ֆունկցիայի լավացմանը, և ցիտրուլինը, որը կարող է բերել զարկերակային ճնշման կարգավորմանը: Բացի դրանից ձմերուկը պարունակում է նաև վիտամին C, որը կարող է օգնել, որ երկաթի ներծծումը տարատեսակ սննդամթերքների ընդունումից հետո ավելի լավ կատարվի: Դրա համար կարելի է երբեմն ձմերուկը համադրել տարատեսակ կանաչ տերևների, չիայի սերմերի հետ, որոնց մեջ կա երկաթ: 5️․ Պետք է հիշել նաև, որ ձմերուկը կարող է իր մեջ բակտերիաներ ունենալ: Ամբողջական ձմերուկը կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում մինչև հասունանա, սովորաբար գնելու օրվանից 1-2 օր, որից հետո պետք է տեղափոխել սառնարան: Իսկ կտրված ձմերուկը պահել սառնարանում 3 օր, եթե ուզում ենք ավելի երկար պահել, պետք է հանենք սերմերը, քամենք հյութը: Այդ հյութը կարելի է սառցախցիկում պահել մինչև մեկ տարի, սակայն սառած հյութը երեխաների համար ցանկալի չէ: 6️․ Երեխայի համար սնունդ ընտրելիս կարևոր է մտածել երեխայի ոչ միայն առողջության, այլև անվտանգության մասին: Ձմերուկի դեպքում ծնողների ուշադրությունը կարևոր է՝ հաշվի առնելով կորիզների առկայությունը այս հատապտղի մեջ: Երեխան, որը դեռ լիարժեք չի տիրապետում ծամելու և կլման ակտերի ճիշտ համադրությանը, կարող է ձմերուկ ուտելու գործընթացը ուղեկցվի հազով, անգամ որձկալու էպիզոդներով: Ի դեպ, ցանկալի է, որ երեխաներն ուտեն ձմերուկ մեծերի հսկողության տակ, անվտանգ սննդային միջավայրում, որը ենթադրում է մեծահասակի կողմից ձմերուկի թարմության գնահատում, կտորների մեծության որոշում, ինչպես նաև կուտերի հանում` որոնք կարող են ասպիրացիայի մեծ վտանգ պարունակել:
In
other , shrjaka-mijavayr
Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և Արարատում
Posted on 8 Սեպտեմբերի, 2023

Օգոստոսի 31-սեպտեմբերի 6-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանում և Արարատում։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության կենտրոնից տեղեկացավ, որ փոշու պարունակությունը ողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում և Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-3-ը, 6-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 2-ին, 3-ին, 6-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 31-սեպտեմբերի 4-ը, Արաբկիրում՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 3-ին, 4-ին։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև Արարատում՝ օգոստոսի 29-ին։
In
other , shrjaka-mijavayr
Մակերևութային ջրերի համատեղ մոնիթորինգ՝ հայ և վրացի փորձագետների մասնակցությամբ
Posted on 7 Սեպտեմբերի, 2023

Սեպտեմբերի 4-5-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության փորձագետների հետ միասին՝ «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում իրականացրել են մակերևութային ջրերի համատեղ մոնիթորինգի աշխատանքներ: Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտոնից տեղեկացավ, որ աշխատանքներին ներկա է եղել ծրագրի հայաստանյան և վրացական ներկայացուցիչները, ինչպես նաև փորձագետներ Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունից, ովքեր իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցել հայ և վրացի մասնագետներին: Ծրագրի նպատակն է իրականացնել մոնիթորինգ՝ ԵՄ ջրի շրջանակային դիրեկտիվի պահանջների համաձայն, որը կնպաստի երկու երկրների անդրսահմանային ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Համատեղ մոնիթորինգն իրականացվել է Դեբեդ և Մարց գետերի 6 դիտակետում՝ 3-ը Հայաստանում և 3-ը՝ Վրաստանում: Կատարվել են դաշտային, ֆիզիկաքիմիական, հիդրոկենսաբանական ու հիդրոմորֆոլոգիական հետազոտություններ և ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձարկումների նպատակով: Դաշտային աշխատանքներին հաջորդել է աշխատանքային քննարկումը, որի ընթացքում անդրադարձ են կատարվել տվյալների փոխանակման և համատեղ զեկույցների կազման տեխնիկական հարցերին:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
«Միասին՝ հանուն մաքուր օդի»․ այսօր նշվում է մաքուր օդի միջազգային օրը
Posted on 7 Սեպտեմբերի, 2023

2019 թվականի դեկտեմբերին Միացյալ Ազգելի Կազմակերպության հերթական համաժողովի ժամանակ, հաշվի առնելով մթնոլորտային աղտոտվածությունը, որոշվեց այսուհետ սեպտեմբերի 7 ամբողջ աշխարհում նշել որպես «Կապույտ երկնքի համար մաքուր օդի» միջազգային օր։ Արդեն 4 տարի է սեպտեմբերի 7-ը նշվում է որպես «Մաքուր օդի միջազգային օր»: Այն այս տարի նշվում է «Միասին՝ հանուն մաքուր օդի» կարգախոսով: Օրվա խորհուրդն է երկրների ուշադրությունը սևեռել օդի աղտոտվածության խնդրին, իրազեկել հասարակությանը՝ օդի հնարավոր աղտոտումներից խուսափելու համար և միանալ՝ հանուն մաքուր օդի: Օդի աղտոտվածությունը հիմնական բնապահպանական սպառնալիքն է` մարդու առողջության համար: Այն ուղղակիորեն ազդում է մարդու առողջության և էկոհամակարգերի վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գնահատում է, որ աշխարհում մոտ 7 միլիոն վաղաժամ մահեր կապված են օդի աղտոտվածության հետ: Օդի աղտոտվածությունը սահմաններ չի ճանաչում: Մենք բոլորս կիսում և շնչում ենք նույն օդը, ըստ այդմ բոլորս պարտավոր ենք պահպանել մթնոլորտը և ապահովել մաքուր օդ բոլորի համար: Eco.am
In
other , shrjaka-mijavayr
ՄԱԿ-ի դիտարկումներով 2023-ի ամառը պատմության մեջ ամենաշոգն է
Posted on 6 Սեպտեմբերի, 2023

ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով 2023-ի օգոստոսը դիտարկումների ողջ պատմության ընթացքում դարձել է երկրորդ ամենաշոգ ամիսը՝ այս տարվա հուլիսից հետո․ «Աշխարհում սկսվել է կլիմայական ճգնաժամ, որը պահանջում է համատեղ ջանքերի ակտիվացում»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերով․ «Մեր մոլորակում 2023-ի ամառը գրանցվել է, որպես ամենաշոգը»։ Իսկ ավելի վաղ նա նաև հայտնել էր, որ 2023 թվականի հուլիսը հետազոտությունների պատմության ընթացքում գրանցված ամենատաք ամիսն է․«Գլոբալ տաքացման դարաշրջանը ավարտվեց սկսվեց գլոբալ եռման դարաշրջանը»,- դիտարկել էր Անտոնիո Գուտերեշը։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականը դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենաշոգ տարին է՝ 2016 թվականից հետո։ Eco.am
In
other , shrjaka-mijavayr
«Խնդիրը մտահոգիչ է, ոլորտը՝ բարձիթողի վիճակում»․ ՀՀ տարածքում գոյություն ունի ձիու մորթ
Posted on 6 Սեպտեմբերի, 2023



