Blog
In
other , shrjaka-mijavayr
Քննարկվել է 2023-2030 թվականների Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
Posted on 2 Հոկտեմբերի, 2023

Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023-2030 թվականների Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծն ու 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ կառավարությունից տեղեկացավ, որ ռազմավարությունն ուղղված է աղետների ռիսկերի բացահայտմանը, գնահատմանը, կարողությունների զարգացմանն ու մշտադիտարկմանը, աղետներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանը: Նշվում է, որ նախագիծն անդրադարձ է կատարում աղետների ռիսկի ոլորտում առկա խնդիրներին, իսկ դրա նպատակներն են՝ 1․ ձևավորել անվտանգ ու դիմակայուն պետություն, 2․ ապահովել ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում, 3․ անվտանգային մշակույթի ամրապնդում, 4․ տեխնոլոգիական համակարգի բարելավում, 5․ մարդկային ռեսուրսների զարգացում: Նախատեսվում են նաև քաղաքացիների շրջանում իրականացնել իրազեկման արդյունավետ միջոցառումներ, ընդլայնել ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, զարգացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է աղետների ռիսկի ռազմավարության ընդունումն ու այս ուղղությամբ հետևողական ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ երեխաների շրջանում տարբեր միջոցառումների միջոցով իրազեկվածության բարձրացումը: Վարչապետը հանձնարարել է ռազմավարության նախագիծը ներկայացնել Կառավարության հաստատմանը:
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Էլեկտրամոբիլների համար սահմանված ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի ևս 1 տարով
Posted on 29 Սեպտեմբերի, 2023

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում աճել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային ներմուծման ծավալները։ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ավելացված արժեքի հարկի գծով գործող արտոնությունը նախատեսվում է երկարաձգել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Գործող օրենքով նշված տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկ վճարումից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով Մասնավորապես՝ Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ծավալը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 1,8 անգամ։ Իսկ 2020 թվականի համեմատ՝ շուրջ 12 անգամ։ Էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման ծավալը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 3,8 անգամ։ Ըստ գործող օրենքի՝ ավելացված արժեքի հարկից ազատվում են՝ 1․ մեծ, միջին և փոքր ավտոբուսներ, 2․ մարդատար տրանսպորտային միջոցներ, 3․ մոտոցիկլներ ու մոպեդներ ներմուծողներն ու տեղում վաճառողները։ Eco.am
In
other , shrjaka-mijavayr
Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և 2 մարզում
Posted on 28 Սեպտեմբերի, 2023

Սեպտեմբերի 22-27-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանում և երկու մարզում։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության կենտրոնից տեղեկացավ, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի Կոնցենտրացիան` Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 22-24-ը և 26-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 22-ին, 24-26-ը, Շենգավիթում՝ սեպտեմբերի 23-ին և 24-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան` Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 24-26-ը, Արաբկիրում՝ սեպտեմբերի 22-ին, 24-ին, 25-ին, 27-ին։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև 2 մարզում՝ Գյումրիում՝ սեպտեմբերի 21-ին և 23-ին, Վանաձորում՝ սեպտեմբերի 22-ին:
In
other , shrjaka-mijavayr
Բարձր ջերմաստիճաններին լավագույնս դիմակայում են սակուրաները․ պարզաբանում է ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենը
Posted on 27 Սեպտեմբերի, 2023

Eco.am սոցիալական հարթակն արդեն ներկայացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնության շնորհիվ հանրությանը հետաքրքրող մի քանի հարցերի պատասխաններ պարբերաբար կտրվեն ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի կողմից։ Ամիսներ շարունակ քննարկվում են տնկած սակուրաները և ձիակասկերի տերևների արևային այրումը։ ՀՈԱԿ-ի տնօրենի դիտարկմամբ, շրջայց անցկացնելով Երևանում՝ պարզ է դառնում, որ տերևների՝ ժամանակից շուտ աշնան փուլ մտնելը (դեղնում, չորացում) բացատրվում է ջերմաստիճանային բարձր ցուցանիշներով․ «Փաստենք, որ նման բարձր ջերմաստիճաններին լավագույնը դիմակայել են սակուրաները, որոնք չունեն ո՛չ արևային այրվածք, ո՛չ չորացում, ոչ էլ վաղաժամ տերևաթափ։ Բացի ձիակասկից, տերևների չորացում տեղի է ունենում սոսու, կաղնու, կատալպայի, հացենու, թխկու և այլ տեսակների մոտ, անգամ՝ բոլորին հայտնի Վարդանյանների այգում։ Այդ չորացումը բույսերի պաշտպանողական ռեակցիան է, որը չի վկայում բույսի չորացման մասին․ հաջորդ վեգետացիայում նա սկսում է իր նորմալ աճը եւ զարգացումը»,- ասում է ՀՈԱԿ-ի տնօրեն Ա․ Բեգոյանը։ Ըստ Բեգոյանի, անհեթեթություն կլինի պնդել, որ որոշ տարիներին տերևների չորացումը կարող է պատճառ հանդիսանալ վերոհիշյալ տեսակներն այլևս չօգտագործելու կանաչապատման մեջ։ «Ինչ վերաբերում է ձիակասկի հատմանը եվրոպական երկրներում, ապա հատվել են միայն այն քաղաքներում (օրինակ՝ Մոսկվայում), որտեղ նկատվել են զանգվածային հիվանդություններ և վնասատուներ, որոնք հանգեցնում են ծառերի անկման։ Ըստ կազմակերպության փորձագետի ուսումնասիրության՝ նման հիվանդություն Երևանում աճող ձիակասկերը չունեն։ Այնպես որ, այս առումով ևս անհանգստանալու կարիք չկա»,- հավաստիացրեց Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի տնօրե Արմեն Բեգոյանը։
In
other , eco-aprelakerp , eco-snund
Ինչպես սնվեն արցախցիները՝ երկարատև սովից հետո․ բժիշկ-սննդաբան
Posted on 26 Սեպտեմբերի, 2023

9 ամիս շարունակ Արցախում ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված մեր հայրենակիցներն արդեն մի քանի օր է, բռնի տեղահանվելով իրենց տներից, բռնել են գաղթի ճանապարհը՝ դեպի Հայաստան։ Այս ամիսների ընթացքում թշնամու կողմից շրջափակման մեջ հայտնվելով արցախցիները հաղթահարեցին նաև սննդի ճգնաժամը։ Իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գումարվեց նաև Ադրբեջանի կողմից կազմակերպած ցեղասպանությունն ու զուգահեռ՝ պատերազմը։ Ժամեր առաջ Հայաստան տեղափոխված ու երկարատև սովի մատնված արցախցիների համար սննդի կարգավորման ու կերակրման հետ կապված մի քանի դրույթներ է առաջարկում բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանը։ 1․Չի՛ կարելի միանգամից մեծ քանակությամբ սնունդ տալ։ Երկարատև սովից հետո կարելի է օրական 400 կկալ-ով ավելացնել սննդակարգը։ 2․ Պետք չէ ամեն գնով կերակրել, դա կարող է նաև վնասել օրգանիզմը (հիշեք սա)։ 3․Պետք չէ քաղցր տալ (արագ յուրացվող ածխաջրեր), դրա հետևանքով կարող է բարձրանալ սրտխառնոցի, վատ զգալու, հետ տալու հավանականությունը։ 4․ Քաղցրի փոխարեն լավ կլինի տալ երկար յուրացվող ածխաջրեր, օրինակ՝ թխուկ կարտոֆիլով (ուշ է փչանում, երկար ածխաջուր է, հարմար է ճանապարհին կամ ժամանակավոր կեցարանում ուտել)։ Ի դեպ, բժիշկ-սննդաբանի փոխանցմամբ, այժմ մշակում է երկարատև սովի մատնվելուց հետո առաջին օրերի սննդի հետ կապված ուղեցույց, որը պատրաստ կլինի շատ շուտով։
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լճի մակարդակն իջել է 2սմ-ով
Posted on 25 Սեպտեմբերի, 2023

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.32մ։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ անցյալ տարվա նույն օրվա մակարդակից Սևանա լճի մակարդակը ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 4սմ-ով։ Սեպտեմբերի 18-24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից սեպտեմբերի 24-ը ներառյալ կազմել է 228.234մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 18-24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.421մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 24-ը ներառյալ՝ 89.828մլն. մ³:
In
other , shrjaka-mijavayr
Կլիմայական ճգնաժամը սպառնում է ամբողջ աշխարհին․ Creative society
Posted on 25 Սեպտեմբերի, 2023

Մեր մոլորակը վերապրեց եռման սեզոնը։ Կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության (C3S) տվյալներով՝ 2023 թվականի ամառն ամենաշոգն էր գրանցումների պատմության մեջ՝ զգալիորեն տարբերվելով նախորդ տարիների ցուցանիշներից։ ԲՐԱԶԻԼԻԱ: Բրազիլիայի տարածքում արտաարևադարձային ցիկլոնի արդյունքում հարավային նահանգներում սկսվել են հորդառատ անձրևներ կարկուտով, ջրհեղեղներով և սողանքներով: Այս բնական իրադարձությունը դասվել է երկրի ամենամահաբեր աղետների շարքում: Պաշտոնական տեղեկագրի համաձայն ՝ զոհվել է 42 մարդ, 25-ը համարվում են անհետ կորած։ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-4-Ը ԻՍՊԱՆԻԱ: «Դանա» փոթորկի համակարգը հորդառատ անձրևներ և ուժեղ քամիներ է բերել Իսպանիայի մեծ մասում: Հսկայական ջրհեղեղները վնասել են էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները, բնակելի տները և գյուղատնտեսական հողերի հսկայական տարածքները: Հաղորդվում Է զոհերի և անհետ կորածների մասին։ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 2023 ԹՈՒՐՔԻԱ. Միանգամից երկու տարերքով՝ կրակով և ջրով, փորձություն է անցել Թուրքիան։ Հորդառատ անձրևները խաթարել են կյանքը երկրի շատ նահանգներում։ Սևծովյան տարածաշրջանում լայնածավալ ջրհեղեղներ են տեղի ունեցլ։ Մռնչացող հոսքերը բառացիորեն շրջում էին մեքենաները հեղեղված ճանապարհներին: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 2023 ԹՈՒՐՔԻԱ: Ստամբուլի նահանգի անտառային գոտում արագ աճող հրդեհ է բռնկվել: Կրակը սպառնացել է բնակելի շինություններին։ Տեղի բնակիչներն օգնել են հրշեջներին կրակը մարել։ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-6-Ը ԹՈՒՐՔԻԱ: Ջրհեղեղներն ընդգրկել են Թուրքիայի ամենամեծ քաղաքը՝ ՍՏԱՄԲՈՒԼԸ: Հեղեղվել են գրեթե երկու հազար տներ, խանութներ և վարչական շենքեր։ Վատ եղանակի զոհ է դարձել 2 մարդ, ավելի քան 30-ը հոսպիտալացվել են։ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-7-Ը ՀՈՒՆԱՍՏԱՆ: Էգեյան ծովի կողմից «Դանիել» փոթորկային ցիկլոն է սկսվել։ Ուժեղ ամպրոպներով տեղատարափները մի քանի օր չեն դադարել: Տեղեկություններ են ստացվել զոհվածների և անհետ կորածների մասին։ Փոթորկի պատճառած վնասները դեռ պետք է հաշվարկվեն: 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-4-Ը ԹԱՅՎԱՆ «Հայքույ» թայֆունը հարվածել է Թայվանի արևելքում գտնվող Թայդուն շրջանին։ Քամին, որի պոռթկումները տեղ-տեղ հասնում էին 195 կմ/ժ-ի, հեշտությամբ թափում էր ծառերն ու մետաղական կոնստրուկցիաները։ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-6-Ը ՉԻՆԱՍՏԱՆ: Մեկ օր անց «Հայքույ» թայֆունը չափազանց հորդառատ անձրևներ է բերել Չինաստանի Ֆուցզյան նահանգի շատ քաղաքներ: Տարերքը մարդկանց մահվան և ավելի քան 114 000 մարդու տարհանման պատճառ է դարձել: 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-8-Ը Հոնգկոնգ։ «Հայկույ» թայֆունի հետևանքով առաջացած ինտենսիվ տեղումները հանգեցրել են լայնածավալ ջրհեղեղների հարևան Հոնկոնգում: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 2023 ՎՐԱՍՏԱՆ։ Կախեթիում կարկտաբեր փոթորիկը՝ բռունցքի չափի կարկուտով և հորդառատ քամով վնաս են հասցրել խաղողի այգիներին և գյուղատնտեսական հողերին: Վնասվել են տների տանիքներ, ավտոմեքենաներ, էլեկտրահաղորդման հենասյուներ։ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 2023 ՄԱՐՈԿԿՈ։ 6.8 մագնիտուդով հազվագյուտ երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում, այլ տվյալներով՝ 7: Ստորգետնյա ցնցումը հարվածել է Երկրի կենտրոնին։ Դրա էպիկենտրոնը գտնվել է Մարաքեշի հայտնի զբոսաշրջային և տնտեսական կենտրոնից ոչ հեռու։ Սա այստեղ ամենաուժեղ երկրաշարժն է առնվազն վերջին 120 տարվա ընթացքում: ԱՀԿ-ի տվյալներով՝ Մարաքեշում և հարակից շրջաններում տուժել է ավելի քան 300,000 մարդ։ Ինչպես տեսնում ենք, շատ երկրներ արդեն բախվում են կլիմայի փոփոխության գլոբալ հետևանքների հետ: Բայց ինչու՞ միջազգային կազմակերպությունները, ներառյալ ՄԱԿ-ը, մինչ այժմ չեն նախաձեռնել կլիմայի փոփոխության խնդրի լուծման համար միասնական համաշխարհային գիտական կենտրոնի ստեղծումը: Ինչու՞ մինչ այժմ չկա գլոբալ փրկարար ծառայություն և չի մշակվել արդյունավետ տնտեսական մոդել՝ կլիմայական աղետներից բոլոր տուժածներին ժամանակին օգնություն ցուցաբերելու համար: Կլիմայի հետ կապված իրավիճակը սրվում է, և այս խնդրի լուծման միակ բանալին ամբողջ աշխարհի լավագույն գիտնականների անհապաղ համագործակցությունն է: Եվ արագ արձագանքումը և ջանքերի համակարգումը կարող են փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր, որոնք կլիմայական Ցերբերոսը խլում է ամեն օր: Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում աշխարհում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների մասին մանրամասները դիտեք Արարող հասարակություն Հայաստան կազմակերպության տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr
Աշնանային գիշերահավասար․ շուտով աստղագիտական աշնան սկիզբն է
Posted on 22 Սեպտեմբերի, 2023

Սեպտեմբերի 23-ին ժամը 10։50-ին Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից կանցնի հարավային կիսագունդ: Eco.am սոցիալական հարթակը Բյուրականի աստղադիտարանից տեղեկացավ, որ Արեգակի անցումը հասարակածով կտևի մոտ 33 ժամ: Երևույթը կոչում ենք աշնանային գիշերահավասար, քանի որ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այս դեպքում խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է։ Նշենք, որ իրական ցերեկն ավելի երկար է տևում ռեֆրակցիա կոչվող երևույթի պատճառով, երբ Արեգակի՝ հորիզոնից ներքև իջնելուց հետո էլ որոշ ժամանակ նրա պատկերը շարունակում է երևալ։ Դրան գումարվում է նաև մթնշաղի տևողությունը՝ մեր լայնությունների վրա 25-35 րոպե։ Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան): Նշենք նաև, որ եթե հյուսիսային կիսագնդում սկսվում է աշունը, ապա հարավայինում հակառակը` սկսվում է գարունը, և եղանակը գնալով տաքանում է:
In
other , shrjaka-mijavayr
Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և 2 մարզում
Posted on 22 Սեպտեմբերի, 2023

Սեպտեմբերի 14-21-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանում և երկու մարզում։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության կենտրոնից տեղեկացավ, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում ՝ սեպտեմբերի 16-ին, 19-21-ը, Արաբկիրում՝ սեպտեմբերի 16-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 17-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 19-ին։ Ըստ տեղեկատվության, ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 14-19-ը, 21-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 16-ին, 20-ին և 21-ին։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև 2 մարզում՝ Հրազդանում՝ սեպտեմբերի 12-ին և 16-ին, Վանաձորում՝ սեպտեմբերի 16-ին։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Ինչպե՞ս հասկանալ՝ ձեռքի տակ եղած թափոնը վերամշակվո՞ղ է, թե՞ ոչ
Posted on 20 Սեպտեմբերի, 2023





