Blog
In
eco-dexatun
Սննդակարգ հարբուխի ժամանակ
Posted on 29 Հոկտեմբերի, 2020

Եղանակային փոփոխությունների հետ մեկտեղ հարբուխի առկայությունն անխուսափելի է։ Հաճախ կարծում ենք, թե հարբուխն անվտանգ է, բայց երկարատեւ եւ չբուժված հարբուխը կարող է նպաստել քթի օդատար խորշիկների բորբոքմանը՝ հայմորիտ, ֆրոնտիտ, բրոնխիտ, իսկ ծանր դեպքում ՝ թոքաբորբի զարգացմանը։ Այդ պատճառով զգոն եղեք եւ բուժվեք։ Այո, մի զարմացեք, հարբուխը պահանջում է հատուկ սննդակարգ։ Հարբուխի ժամանակ հիվանդները կորցնում են հեղուկներ, որոշ դեպքերում մինչեւ 2,5 լիտր եւ այդ պատճառով պետք է արագ լրացնել այդ կորուստները։ Դրա համար օգտագործեք եռացրած ջրով նոսրացված նարնջի, նռան կամ թուրինջի (գրեյպֆրուտ) հյութ, խնձորի լիմոնադ, որի պատրաստման համար անհրաժեշտ է 1-2 ճաշի գդալ խնձորի քացախ եւ եռացող ջրում լուծված մեղր եւ խմել տաք վիճակում։
Խմեք նաեւ թեյ, ցանկալի է ազնվամորու կամ հոնի մուրաբայից։ Ինչպես նաեւ օգտագործեք հավի տաք արգանակ։
Հարբուխը քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում է, որի պատճառ են հաճախ դառնում օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսներ։ Հարբուխը ոչ թե հիվանդություն է, այլ մրսածություն՝ մի շարք հիվանդությունների ախտանշան։
Ինչպես կանխել հարբուխը
Հարբուխից պաշտպանվելու համար պատրաստեք մանրէասպան հատկությամբ օժտված խառնուրդ։
Պատրաստման համար անհրաժեշտ է․ մի գլուխ մանրացված սխտորին, մանր կտրատած կես կիտրոնին ավելացնել 0,5 լիտր եռացրած-հովացրած ջուր եւ 4 օր պահել մութ սենյակում։ Օգտագործել առնվազն մեկ ամիս՝ 1 ճաշի գդալ, օրը 1 անգամ ՝ ուտելուց առաջ։
Երբ հարբուխը սկսվել է
Այդ ժամանակ ցանկալի է մնալ տանը եւ չտարածել վիրուսը, կրել դիմակ, որպեսզի չվարակեք նաեւ տանեցիներին։ Օգտվեք միանգամյա օգտագործման անձեռոցիկներից։ Հաճախ օդափոխեք սենյակը, քանի որ մաքուր օդն անհրաժետ է վիրուսակրին։
Ինչպես արագ բուժել հարբուխը
Գաղտնիք չէ, որ հարբուխը հիմնականում տեւում է 1 շաբաթ, անկախ այն բանից, բուժում են այն, թե՝ ոչ։ Բայց կան դեպքեր, երբ անհրաժեշտ է կիրառել շտապ մեթոդներ, որպեսզի վերադառնաք աշխատանքի։ Ուստի՝ մենթոլ եւ անանուխ պարունակող հաբերը կարող են ժամանակավորապես վերացնել հարբուխի նշանները։ Քնելուց առաջ խորհուրդ է տրվում ներբաններին քսել յոդ եւ հագնել տաք գուլպաներ կամ գուլպաների մեջ ավելացնել 1 ճաշի գդալ մանանեխի փոշի եւ հագնել։ Գիշերվա ընթացքում ոտքերը լավ կտաքանան եւ առավոտյան ինքնազգացողությունը բավարար կլինի։ Օգտագործեք հակահարբուխային կաթիլներ, հաբեր, թեյեր։
Վերցնել՝
1 ճաշի գդալ մեղր 1 ճաշի գդալ մասուր
1 ճաշի գդալ հաղարջ
1 ճաշի գդալ արքայամորի
100 մլ եփած ջուր։
15 րոպե թրմել, խմել օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ։
Ժողովրդական բժշկությունը հարբուխի դեպքում արդյունավետ միջոց է համարում սխտորի ու մեղրի խառնուրդը՝ 1։1 հարաբերակցությամբ՝ ընդունել 1 ճաշի գդալ, այնուհետեւ տաք ջուր խմել։
Հիշե՛ք, որ հակահարբուխային կաթիլները չի կարելի 1 շաբաթից ավելի օգտագործել։
In
eco-aprelakerp
ԻՆՉՊԵ՞Ս ԳԻՐԱՆԱԼ
Posted on 29 Հոկտեմբերի, 2020

Մեզանում քչերն են տառապում գիրանալու ցանկությունից, սակայն, այնուամենայնիվ կան մարդիկ, որ երազում են մի քանի կիլոգրամներով ավելացնել քաշը: Բայց պարտադիր չէ, որ կիլոգրամներ ավելացնելու համար ուտել` որքան հնարավոր է:
1. Շատերն են այն կարծիքին, որ գիրանալու համար պետք է շատ ուտել, ընդ որում ցանկալի է ուտել հատկապես քաղցրեղեն: Բայց իրականում պետք է ուտել այնքան, որքան ցանկանում ես: Հակառակ դեպքում ոչ թե քաշը կավելանա, այլ ստամոքսի հետ կապված խնդիրներ կառաջանան, քանի որ սնունդը չի հասցնի մարսվել:
2. Սնուցող նյութեր շատ ընդունելու համար նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի արանքում կարելի է խմել բարձր յուղայինություն ունեցող կաթ, ինչպես նաեւ կալորիապես հարուստ հյութեր:
3. Փորձե՛ք նվազագույնի հասցնել կալորիաների ծախսումը, կարող եք ավելի երկար քնել, կամ հեռուստացույցի առջեւ պառկած շատ ժամանակ անցկացնել:
4. Մանրուքների պատճառով մի հուզվեք, հուզվելու ժամանակ արտադրվում է սթրեսի հորմոնը, որն արագացնում է մետաբոլիզմը:
5. Աշխատեք ալկոհոլը, թանձր սուրճն ու թեյը նվազագույն քանակությամբ օգտագործել եւ մոռացեք ծխելու մասին:
6. Կարեւոր են նաեւ հոգեբանական գործոնները: Հետեւեք` արդյո՞ք գովազդվող տապակած հավը կամ թխվածքաբլիթը ախորժակ բացում են, եթե այդպես է, ուրեմն սովորություն դարձրեք հաճախակի թերթել խոհարարական ամսագրեր:
7. Եվ վերջապես ամուսնացե՛ք, եթե դեռ միայնակ եք: Գիտնականները հաշվել են, որ համատեղ երջանիկ կյանքի առաջին տարվա ընթացքում զույգերը գիրանում են 5-10 կիլոգրամով:
In
eco-dizayn
էկոնորաձեւությունը դառնում է ավելի հայտնի եւ պահանջված
Posted on 29 Հոկտեմբերի, 2020

Իսկ ո՞վ է պատրաստում հագուստը, որը մենք կրում ենք եւ ի՞նչ պայմաններում. Իհարկե, այս հարցը քչերին է հուզում: Գնումներ կատարելիս մենք մտածում ենք միայն այն մասին, թե ինչքա՞ն արժե տվյալ վերնաշապիկը, որքա՞ն զեղչ կստանանք այսօրվա գնումներից, քանի՞ զույգ զուգագուլպա է անհրաժեշտ գնել: Բայց կան նաեւ այլ թվեր, որոնց մասին մեզնից ոչ ոք չի մտածում. օրինակ, այն, որ մեկ վերնաշապիկի արտադրության համար ծախսվում է 2 700 լիտր ջուր, մինչդեռ նույնքան լիտր ջուր մարդն օգտագործում է 900 օրվա ընթացքում: Որպեսզի խնդրի լրջությունն ընկալելի լինի, հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում տարեկան արտադրվում է ավելի քան 80 միլիարդ կտոր հագուստ: Եվ միայն պատկերացնելով, թե ինչքան ջուր է ծախսվում այդքան կտոր հագուստի համար՝ ուղղակի, կարելի է համարել, որ սա բնապահպանական աղետ է: [gallery link="file" ids="1526,1525,1527,1524,1522,1523"] Այսքանը գիտակցելով հանդերձ՝ ի՞նչ ենք անում մենք.
Պարզապես, հեշտությամբ որոշակի ժամանակ հետո՝ հրաժարվում ենք գնված հագուստից, եւ այն հայտնվում է աղբանոցում: Հագուստի արդյունաբերությունը ընդհանուր առմամբ՝ նավթից հետո աշխարհում երկրորդ տեղն է գրավում աղտոտելու հարցում:
Այնուհանդերձ, հաշվի առնելով վերոնշյալ վիճակագրական տվյալները՝ այսօր էկոլոգիական նորաձեւությունը դառնում է ավելի հայտնի եւ պահանջված:
Ի՞նչ է նշանակում լինել էկոլոգիապես մաքուր նորաձեւության աշխարհում. Էկո-հագուստ ասվածն իր մեջ ներառում է այն, թե ինչպես է այդ հագուստը ներկվում, ինչպես են այդ ջրերը մշակվում, ինչպիսի պայմաններ են հագուստը արտադրող գործարաններում, աշխատողներին բարեխիղճ ձեւով վճարո՞ւմ են իրենց կատարած աշխատանքի դիմաց, թե՝ ոչ, հագուստը որակյա՞լ է, թե՝ մի քանի լվացումից կփչանա: Սրանք ընդամենը մի քանի ամենաառաջնահերթ հարցերն են, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել էկոլոգիապես մաքուր հագուստի մասին: Իսկ թե ինչպես լինել էկոնորաձեւ, կներկայացնենք առաջիկայում:In
eco-dexatun
ՃԻՇՏ ԽՆԱՄԵՔ ԱՉՔԵՐԸ
Posted on 29 Հոկտեմբերի, 2020

Աչքերը բնության կողմից թանկարժեք պարգեւ են, որոնց անհրաժեշտ է ճիշտ խնամք: Օրվա ընթացքում աչքերը ենթարկվում են բազմաթիվ ներգործությունների` քամու, փոշու, ծխախոտի ծխի, նեոնային ուժեղ լույսի, թույլ լուսավորության, հեռուստատեսային կամ համակարգչային էկրանի լույսի, մասնագիտական վնասակարության: Նման ներգործությունից հետո աչքերն ունենում են հոգնած տեսք, կորչում է փայլը, կոպերը կարմրում են եւ թեթեւակի ուռչում, առաջանում են կնճիռներ ու պարկիկներ, տեսողությունը թուլանում է: Ուստի թեթեւակի հոգնածության դեպքում անհրաժեշտ է ապահովել աչքերի հանգիստը եւ մշտական խնամքի միջոցով փորձել պահպանել դրանց փայլը:
Աչքի լոգանքներ
Աչքի լոգանքները հոգնածությունը եւ բորբոքումը հեռացնելու կարեւոր միջոց են: Աչքի լոգանքների համար օգտագործվում են հատուկ փոքրիկ բաժակներ, դրանց մեջ լցվում են երիցուկի, մաղադանոսի, անանուխի կամ սեւ թեյի եփուկ:
1. Աչքին կիպ կպցրեք բաժակը, գլուխը հետ գցեք եւ այդ դիրքում աչքը բաց ու խուփ արեք` 8-10 անգամ: Այսպես աչքի խնձորակն ասես լողանում է լուծույթի մեջ:
2. Բացելով աչքը, արեք մի քանի շրջանաձեւ վարժություններ` ձախ եւ աջ:
3. Լոգանքից հետո մաշկը չորացրեք եւ թեթեւակի շարժումներով քսեք ճարպոտ կրեմ:
4. Շատ լավ թարմացնում, հանգստացնում եւ հակաբորբոքային ազդեցություն են թողնում երիցուկից, անանուխից, սամիթից կամ մաղադանոսից թրջոցները: Դեղաբույսերը լավ եփեք, քամեք, տաք եփուկի մեջ թրջած բամբակե խծուծը թրջեք եւ դրեք փակած աչքերի վրա: Վերջիններս աչքերը պետք է ծածկեն կոպերից մինչեւ այտոսկրերը: 1-2 րոպե անց նորից պետք է բամբակը թրջել եւ դնել աչքերին: Գործողությունը կատարեք 3-4 անգամ:
5. Վերջում դրեք սառը թրջոց, մաշկը չորացրեք, ապա քսեք ճարպոտ կրեմ:
Արդյունավետ են ազդում նաեւ կաթի կոմպրեսները, որոնք հանում են բորբոքային երեւույթները:
Անհամ կաթի մեջ թրջած բամբակը դրեք փակած աչքերի վրա` 4-5 րոպե: Վերջում աչքերը ջրով լվացեք եւ չորացրեք, ճարպոտ կրեմը քսեք աչքերի շուրջը:

Աչքերի տակի պարկիկները եւ կոպերի թեթեւակի ուռչելը կարող են լինել զանազան ներքին հիվանդությունների հետեւանք: Հաճախ, սակայն պարկիկները հայտնվում են առանց որեւէ հիվանդության առկայության: Նման դեպքերում դրանք կապված են օրգանիզմի ընդհանուր հոգնածության կամ` աչքերի չափից ավելի լարվածության, քնատության, տարիքային փոփոխությունների հետ: Այդ դեպքում անհրաժեշտ է պահպանել ճիշտ կյանքի ռեժիմ.
1.Ութ ժամյա քուն
2. Հում մրգերի, բանջարեղենի առատ օգտագործում
3. Փորկապության վերացում
4. Ամենօրյա մարմնամարզական վարժություններ եւ զբոսանք` մաքուր օդում:
Արդյունավետ դիմակներ
Պարկիկների առկայության դեպքում արդյունավետ են մաղադանոսից եւ կարտոֆիլից պատրաստված դիմակները.
- Մաղադանոսի կանաչ թարմ տերեւները շատ մանր կտրատեք, դրեք աչքերի տակի պարկիկների եւ թեթեւակի ուռած կոպերի վրա: Ծածկեք բամբակե խոնավ խծուծներով եւ թողեք 10-15 րոպե:
- Կարտոֆիլը անցկացրեք մանր քերիչով եւ դրեք փակ աչքերի վրա:
Կամ 2 թեյի գդալ հում քերած կարտոֆիլը խառնեք 2 թեյի գդալ ցորենի ալյուրի, ապա` 2 թեյի գդալ եփած անհամ կաթի հետ: Դիմակը պահել 10-15 րոպե:
- Արյան շրջանառությունը լավացնելու համար կարելի է 1 թեյի գդալ մանր կտրտած մաղադանոսը խառնել 2 թեյի գդալ թթվասերի հետ: Դիմակը պահել 20-30 րոպե, լվանալ սառը ջրով ու կրեմ քսել:
In
eco-dexatun
Սթրես
Posted on 27 Հոկտեմբերի, 2020

ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏՎԵԼ ՍԹՐԵՍԻՑ Ժամանակակից աշխարհի ամենատարածված խնդիրներից մեկը սթրեսն է: Սթրեսի ամենահաճախ հանդիպող պատճառներից են` աշխատանքային ծանրաբեռնվածությունը, գումարային խնդիրները, առողջությունը, հարաբերությունները, վատ սննդակարգը, որոնց պատճառով էլ մենք ընկճախտի մեջ ենք հայտնվում: Հատկապես 2020-ը մարդկության պատմության մեջ, առավելեւս հայերիս համար, կմնա որպես սթրեսային տարի նախ covid 19-ը, ապա Արցախյան պատերազմը։ Սթրեսը պետք է ժամանակին եւ ճիշտ հաղթահարել, որպեսզի այն չվերծվի նեևրոզի։ Հետագա լուրջ բարդություններից խուսափելու համար առաջարկում ենք մի քանի տարբերակներ։ ԸՆԴՄԻՋՈՒՄ ՎԵՐՑՐՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ Հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը, կամ սոցիալական ցանցերից օգտվելը սթրեսի ամենատարածված պատճառներից մեկն են, այնպես որ, դրանից խուսափելու համար անհրաժեշտ է պարզապես կրճատել տեխնոլոգիաներից օգտվելը: Սմարտֆոնից հեռու մնալը ժամանակ կտա ինքդ ձեզ վրա կենտրոնանալու համար, մտքերը մաքրելու ու սթրեսը առանց ձեր ուշադրությունդ շեղելու` հաղթահարելու համար: ԳՐԿԱԽԱՌՆՎԻՐ ԿԱՄ ՀԱՄԲՈՒՐԻՐ ՄԵԿԻՆ, ՈՒՄ ՍԻՐՈՒՄ ԵՍ Ծանր ժամանակներում լավագույն հանգստացնող միջոցը մեզ շրջապատող եւ հարազատ մարդիկ են: Միայն նրանց մասին մտքերը կարող են հանգստացնել, սակայն նրանց հանդիպելն ու ամուր գրկախառնվելը կամ համբուրելը կարող են մեծապես ազատել սթրեսի ճնշող զգացումից: ՊԱՐԻ՛Ր Թերեւս արդեն գիտեք, որ մարմնամարզությունը բարձրացնում է տրամադրությունը: Իսկ եթե մարմնամարզությունն այնքան էլ սրտովդ չէ, վեր կաց ու պարիր` ասես ոչ ոք չի նայում: Այսպես դուրս կհանեք ամբողջ այն բացասական էներգիան, որ կուտակվել է Ձեր մեջ ու կբարձրացնեք տրամադրությունը` ազատվելով սթրեսից: ՔՆԻ՛Ր Սթրեսի մյուս տարածված պատճառներից մեկը բավարար քուն չստանալն է: Ավելին` սթրեսն ինքը կարող է նպաստել անքնությանը: Եթե ընդամենը մի քանի րոպե ունեք, պարզապես զարթուցիչ դրեք ու փորձեք նիրհել մի քանի րոպեով: Դա Ձեզ էներգիա ու լավ ինքնազգացողություն կտա: ԴՈՒՐՍ ԱՐԻ ՈՒ ԴԵՄՔԻԴ ՎՐԱ ԶԳԱ ԱՐԵՎԸ Արեւը հզոր զենք է սթրեսի դեմ: Այդ պատճառով այն տարածքներում, որտեղ ձմռանը մարդիկ քիչ արեւ են տեսնում, հաճախակի դեպրեսիվ ախտանիշներ են ունենում: Պատճառն այն է, որ արեւի լույսն ազդում է օրգանիզմում սերոտինի մակարդակի վրա, որը կարեւոր նյութ է` պատասխանատու է լավ ինքնազգացողության ու բարձր տրամադրության համար: ԱՍԱ ԱՅՆ, ԻՆՉ ՆԵՐՍՈՒՄԴ ԿԱ Սթրեսն առաջանում է այն ամենից, ինչի մասին չես խոսում ու կուտակում ես քո մեջ: Օգնի՛ր ինքդ քեզ` ընկերոջ հետ խոսելով, աղոթելով կամ էլ` նույնիսկ ինքդ քեզ հետ խոսելով: Սա հրաշալի միջոց է սթրեսի պատճառներն առավել հստակ հասկանալու համար ու դրանց լուծումները գտնել: Խոսելուց հետո քեզ ավելի թեթեւ կզգաս` ասես ազատված լինելով ինչ-որ ծանր բեռից:
In
eco-snund
Ի՞նչ գիտենք կաթի մասին
Posted on 27 Հոկտեմբերի, 2020

Կաթի օգտակարությունը չէին անտեսում թագուհիներն ու արքայական տիկնայք
Եթե որոշել եք այսուհետ առողջ ապրելակերպով ապրել, ուրեմն պետք է ընդմիշտ հիշեք, թարմ կաթը ձեր սննդակարգի անբաժանելի մի մասնիկը պետք է լինի։ Իսկ եթե կաթի սիրահար չեք, ապա հիշե՛ք ձեր օրգանիզմը շատ կարևոր բաղադրիչների պակաս ունի։
Կարևոր է իմանալ
Կաթի յուրաքանչյուր բաժինը ապահովում է կալցիումի, D վիտամինի (հարստացված դեպքում), սպիտակուցի, վիտամին B5, վիտամին A, վիտամին B12, ռիբոֆլավինի և ֆոսֆորի համար առաջարկվող օրական ընդունման 10% -ը կամ ավելին:
Կաթը նվազեցնում է օրգանիզմի թթվայնությունը: Կաթի մեջ առկա A և B վիտամինները լավ են ազդում տեսողության վրա, նրա մեջ պարունակվող ածխաջրերը` էներգիայի և կենսունակության վրա, կալիումը` նյարդային համակարգի կանոնավոր գործունեության վրա։ Եվ ի զուր չեն բժիշկները խորհուրդ տալիս կաթ խմել ամեն օր: Այն հարստացնում է օրգանիզմը կալցիումով, ֆոսֆորով, A, B2, B12, B3, D վիտամիններով և օգնում է խուսափել բազմաթիվ հիվանդություններից՝ վերականգնում աղեստամոքսային համակարգի թթվահիմնային հավասարակշռությունը:
Կաթը հայտնի է որպես կալցիումի հիանալի աղբյուր: Անկախ ճարպի պարունակությունից, կաթը տալիս է 8 գրամ սպիտակուց և մոտ 300 միլիգրամ կալցի մեկ բաժնում:
Կաթի օգտաակար հատկությունները
Կաթի օգտակար հատկություններն ապահովում են ոսկորների առողջությունը, հարթ մաշկը, ամուր իմունային համակարգը, կանխում են բարձր ճնշումը, ատամների կարիեսը, օրգանիզմի ջրազրկումը, շնչառական խնդիրները, ճարպակալումը, օստեոպորոզը և նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակները:
Կաթը պարունակում է վիտամիններ A և B, կալցիում, ածխաջուր, ֆոսֆոր, մագնեզիում, սպիտակուցներ, ցինկ և ռիբոֆլավին: Մարդիկ օգտագործում են նաև այլ կենդանիների` գոմեշի, այծի, ոչխարի, ուղտի, հյուսիսային եղջերուի, եղնուղտի կաթը, սակայն ամենաօգտակարը երեխաների և չափահասների համար համարվում է կովի կաթը: Կաթ չօգտագործելու դեպքում առաջանում է սակավարյունություն, օստեոպորոզ և այլ հիվանդություններ:
Կալցիում: Կաթը կալցիումի բնական աղբյուր է: Կալցիումը պաշտպանում է մարմինը քաղցկեղային քիմիական նյութերից, նպաստում է ոսկորների աճին, պաշտպանում է արթրիտային վիճակից, միգրենից, նախադաշտանային համախտանիշից և օգնում է ազատվել ոչ ցանկալի ճարպերից:
Առողջ ոսկորներ: Ինչպես նշվեց, կաթը պարունակում է կալցիում, որը շատ կարևոր է ոսկորների աճի և զարգացման համար: Եթե օրական համապատասխան քանակությամբ կաթ օգտագործեք, ապա հետագայում կխուսափեք օստեոպորոզ հիվանդությունից: Կաթից հրաժարվող երեխաների ոսկորները ավելի փխրուն են լինում և նրանք ավելի հեշտ են կոտրվածքներ ունենում:
Առողջ ատամներ: Եթե երեխաները և երիտասարդներն ամեն օր կանոնավորապես կաթ խմեն, ապա ատամների էմալը կպաշտպանեն թթու նյութերից: Գազավորված խմիչքներն են, որ ատամի կարիես են առաջացնում և թուլացնում լնդերը:
Մաշկի խնամք: Կաթը հաճախ օգտագործում են նաև դեմքի մաշկի խնամքի համար նախատեսված տարատեսակ դիմակների պատրաստման ժամանակ: Այն սնուցում է մաշկը, հանում է բորբոքումն ու գրգռումը:
Դեռ հին ժամանակներից մարդիկ գուշակել են կաթի օգտակար հատկությունների մասին, և թագուհիներն ու արքայական տիկինները նույնիսկ կաթնային լոգանքներ են ընդունել իրենց մաշկի գեղեցկության համար: Բոլորին հայտնի է, որ գեղեցկուհի Կլեոպատրան օգտագործում էր մեղրի և կաթի լոգանքներ, որպեսզի ունենար գեղեցիկ և փափուկ մաշկ:
Ըստ ավանդազրույցի
Կլեոպատրան լոգանք ընդունելու համար օգտագործում էր 700 ավանակաների կաթ: Այդ ամենն այն պատճառով, որ կաթը պարունակում է կաթնաթթու, որը ազդում է որպես փափուկ շերտազատող միջոց: Այդ պատճառով, մասնագետները խորհուրդ են տալիս լոգանք ընդունելիս վաննայի մեջ լցնել մի քանի լիտր այծի կաթ: Ավելին, համաձայն մեզ հասած տեղեկությունների, շնորհիվ լոգանքի ժամանակ ավելացված 1 բաժակ բնական մեղրի թագուհու մաշկն անուշ բուրում էր:
Կարող եք ուժեղացնել այդ լոգանքի ազդեցությունն ու ավելացնել եթերայուղեր: Ի դեպ Կլեոպատրան հաճելի բույրի համար ավելացնում էր նշի յուղ:
Այսօր էլ կաթը և կաթնամթերքն օգտագործվում է բազմաթիվ դեմքի դիմակներ պատրաստելու համար: Եթե Դուք ունեք չոր մաշկ, ապա այն փափկեցնելու համար կարող եք բամբակով թրջել կաթը և այն դնել դեմքին 15 րոպե, հետո ջրով լվանալ դեմքը: Կաթը սնում և փափկեցնում է մաշկը: Կաթի մեջ առկա կաթնաթթուն հեռացնում է մահացած բջիջները և վերաերիտասարդացնում մաշկը: Գիտնականներն ապացուցել են, որ կաթը նաև ավելի արդյունավետ է դարձնում այն մարդկանց ջանքերը, ովքեր փորձում են նիհարել։
-Կաթն ամրացնում է նյարդերն ու դրականորեն ազդում մարդու բոլոր օրգան-համակարգերի վրա։
- Կաթը իջեցնում է ստամոքսի թթվայնությունը, օգնում է այրոցի և խոցի դեպքում: Ստամոքսի առողջության համար ոչ պակաս օգտակար է այծի կաթը, այն պաշտպանում է ստամոքսի պատերը` թաղանթ ստեղծելով:
- Տաք կոնյակով կաթն օգնում է ազատվել բրոնխիտից և ձգձգվող հազից:
In
eco-tourism
Տատիկենց գյուղի տուն գնալուց մինչեւ էկոտուրիզմ` ընդամենը մեկ քայլ է
Posted on 27 Հոկտեմբերի, 2020

Շատերը գնում են բնության գիրկ, աղտոտում այն եւ դեռ գլուխ գովում, թե էկոտուրիզմով են զբաղվել: Մինչդեռ էկոտուրիզմը բոլորովին այլ է. այս տերմինը գործածության մեջ է դրվել դեռեւս 80-ականներին, սակայն մինչեւ այժմ դրա համար միանշանակ սահմանում չկա:
Էկոտուրիզմը պատասխանատու ճանապարհորդություն է բնական տարածքներ, որը օգնում է բնապահպանությանը եւ տարածաշրջանի բնակչության բարեկեցությանը: Այստեղ կարեւոր է նաեւ բնական եւ մշակութային միջավայրի ուսումնասիրությունը: Տուրիզմի այս տեսակին բնորոշ մի քանի յուրահատկություններն են՝ տեղային բնակչության համար աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների աճն ինչպես ենթակառուցվածքների ու սպասարկման ոլորտում, այնպես էլ տեղի բնակչության բարեկեցության աճի ու տարաբնույթ ձեռքի աշխատանքի զարգացման հարցում:
Տեղական սոցիալ-մշակութային միջավայրին փոխօգնությունը խթանում է կենդանի բնության հետ, ինչպես նաեւ տեղի սովորույթների եւ մշակութային առանձնահատկությունների հետ ծանոթությանը: Եթե վերամբարձ բառերը թողնենք մի կողմ, ստացվում է, որ տատիկի գյուղի տուն գնալուն կարելի է ավելացնել եւս մի քանի էկոկանոն եւ այն կարող է դառնալ լավագույն էկոճանապարհորդությունը:
Հայաստանում էկոտուրիզմը համարվում է համեմատաբար նոր ուղղություն, դրա հիմքում ընկած է, իհարկե, ոչ թե տատիկի գյուղի տուն գնալն, այլ դեպի բնության գիրք ճանապարհորդությունները: Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանը նպաստեց այն, որ զբոսաշրջիկները ցանկություն սկսեցին հայտնել ստանալ նոր, յուրօրինակ տպավորություններ իրենց ճանապարհորդությունից եւ, միեւնույն ժամանակ, ներդրում ունենալ հայկական բնապահպանության մեջ:
Այս առումով՝ Հայաստանն էկոտուրիզմի համար շատ բարենպաստ տարածաշրջան է, որը գտնվում է ծովի մակարդակից 390-4090 մ բարձրության վրա եւ ունի անսպառ բնության բազմազանություն՝ սկսած բնական քարերից մինչեւ սաղարթախիտ անտառներ եւ դաշտավայրեր: Ամեն քառակուսի մետրի վրա կարելի է տեսնել հարյուրից ավելի տեսակի բույսեր:
Ընդհանրապես՝ համաշխարհային պրակտիկայում բավական պահանջված են էկոլոգիապես մաքուր հյուրանոցները, ռեստորաններն ու սրճարանները: Օրինակ, կան հյուրատներ, որոնք տեղակայված են գյուղերում եւ առաջարկում են հանգիստը վայելել էկոլոգիապես մաքուր եւ գեղատեսիլ բնապատկերներով շրջապատված միջավայրում: Այդպիսի հյուրատներում տեղադրված են մի քանի արեւային մարդկոցներ, տարածքում կան մրգատու ծառերով այգիներ, բանջարանոցներ, ընտանի կենդանիներ, բազմաթիվ բույսեր: Հյուրերն ազատ օգտվում են այդ ամենից, ուտում են միայն թարմ եւ սեզոնային մթերքից պատրաստված եւ տվյալ տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, այցելում տեղական տեսարժան վայրեր եւ կարող են գնումներ կատարել տեղի շուկաներից ու տեղացի վարպետներից ձեռք բերել ձեռագործ աշխատանքներ:
Բնական ռեսուրսների ճիշտ կառավարման, նոր աշխատատեղեր ստեղծելու համար՝ իսկապես կարեւոր է էկոտուրիզմի զարգացումը եւ բավարար էկոգրագիտությունն ու համեստ ու փոքրիկ ներդրումները՝ կարող են նույնիսկ տատիկի գյուղի տունը դարձնել մեծ էկոեկամուտի աղբյուր:
In
eco-aprelakerp
Ճիշտ քնելու արվեստը
Posted on 27 Հոկտեմբերի, 2020

ԲԱՎԱՐԱՐ ՔՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՆՈՒՄ Է
Քունը կենսաբանական անհրաժեշտություն է, քնի ժամանակ օրգանիզմի բոլոր օրգանների եւ համակարգերի գործունեությունը դանդաղում է, հնարավորություն ունենալով քնի միջոցով հանգստանալ եւ «լիցքաթափվել»` հետագա արթուն մնալու պահանջներին պատասխանելու համար:
ՔՆԵՔ ԽՈՐԸ ԵՎ ԲԱՎԱՐԱՐ
Խորը եւ բավարար քունը երիտասարդացնում եւ գեղեցկացնում է կնոջը, իսկ տղամարդուն՝ ավելի թարմ տեսք է տալիս, հատկապես եթե նախօրենին ծանրաբեռնված են եղել աշխատավայրում։ Քնի բավարար քանակը բարձրացնում է տրամադրությունը, լավանում է մաշկի արյան մատակարարումը` այն դառնալով վարդագույն եւ թարմ: Աչքերը փայլում են, շարժումները հանգիստ են եւ ներդաշնակ: Ահա թե ինչու լավ քունը բոլոր կոսմետիկական նախաձեռնությունների հաջողության երաշխիքն է:
ՀԱՐԿԱՎՈՐ Է ՔՆԵԼ 6-10 ԺԱՄ
Չափահաս մարդը, կախված նյարդային համակարգի տեսակից, կարիք է զգում 6-10 ժամվա քնի, ընդ որում, ծերանալու հետ դրա նկատմամբ պահանջը քչանում է: Եթե մարդը մշտապես չի քնում, սկսվում է քնկոտության եւ թուլության վիճակ: Միայն բավարար քունը կարող է վերականգնել հավասարակշռությունը: Հիշեք, որ ամենաառողջ քունը մինչեւ կեսգիշերն է, աշխատե՛ք քնել ժամը 22-00-22:30-ից ոչ ուշ: Եթե դա դառնա սովորություն, ապա ստեղծված պայմանական ռեֆլեքսը կնպաստի արագ քնելուն` սովորական, անփոփոխ պայմաններում:
ՔՆԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ
Ժամանակին ննջելու եւ լիարժեք բավարար քուն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել հետեւյալ կանոնները.
- Քնեք պատուհանը բաց կամ գոնե լավ օդափոխված սենյակում:
- Ինչպես քաղցրը, այնպես էլ երեկոյան չափից ավելի ուտելը կարող է դառնալ քնի խանգարման պատճառ: Դրա համար աշխատե՛ք երեկոյան քիչ ուտել: Կերաբաժնից հանել ճարպոտ եւ դժվարամարս ուտելիքը:
- Քնելուց առաջ հոգեկան վիճակը շատ կարեւոր է, գրգռված, զայրացած, վիրավորված, վրդովված մարդը տառապում է անքնությամբ: Այնուամենայնիվ, երբ նրան հաջողվում է քնել, ապա անհանգիստ եւ մղձավանջներով: Այդ պատճառով աշխատեք նախքան պառկելը ազատվել բոլոր հոգսերից եւ հանգստանալ: Դրա համար.
1.Լսեք հանգստացնող ցածր երաժշտություն
2.Ընդունեք տաք ցնցուղ:
3.Բաց պատուհանի մոտ մի քանի անգամ խորը շնչեք եւ արտաշնչեք:
4.Քնելուց առաջ խուսափեք կարդալ լարվածություն առաջացնող գրքեր կամ դիտել հեռուստատեսային հաղորդումներ: Եթե քնելուց առաջ կարդալու սովորություն ունեք, ընտրեք թեթեւ եւ հետաքրքիր բովանդակությամբ գիրք:
In
eco-dizayn
Ինչպես լինել էկոնորաձեւ
Posted on 15 Հոկտեմբերի, 2020

Էկոնորաձեւ համարվում է այն հագուստը, որը կրելիս հաշվի առնվում ոչ միայն այն, թե որքանով կշլացնի շրջակա միջավայրին, այլ նաեւ այդ հագուստը կրողի առողջությունն ու արտադրողի աշխատանքային պայմանները: Օրինակ, հումքը, ինչպիսին բամբակն է, պետք է աճեցված լինի՝ առանց քիմիկատների, իսկ հագուստը պետք է պատրաստված լինի՝ առանց քիմիական վտանգավոր նյութերի կիրառման (գունաներկեր, սպիտակեցնող նյութեր):
Այս առումով՝ օրգանական բամբակը շատ լավ էկոլոգիական տարբերակ է հումքի տեսանկյունից, սակայն այն բավականին մեծ քանակով ջուր է պահանջում եւ նպատակահարմար է ընտրել այլընտրանքային հումք: էկոմասնագետները գտել են նաեւ դրա ելքն՝ այն փոխարինելով կանեփով կամ կտավատով, որոնց մշակման համար շատ ավելի քիչ ջուր է անհրաժեշտ:
Ընդհանուր առմամբ՝ բնական մանրաթելերը, ինչպիսիք են մետաքսը, կտավատը, բուրդը եւ օրգանական բամբակը հանդիսանում են լավագույն էկոհումքը՝ նորաձեւ հագուստի համար:
[gallery ids="1716,1717,1718"]Էկոլոգիապես մաքուր հագուստի նորաձեւության միտումներն օր օրի ավելի են աճում, որովհետեւ մարդիկ դառնում են առավել տեղեկացված եւ մտահոգ՝ բնապահպանական խնդիրներով: Չէ որ նաեւ էկոհագուստ ընտրելով՝ թեկուզ փոքրիկ, բայց սեփական ներդրումն ես ունենում մեր բոլորի ավելի մաքուր ապագայի համար: Այնպես որ, փորձենք լինել էկոնորաձեւ, որովհետեւ այն նաեւ օգտակար է առողջության համար:
In
eco-aprelakerp
Էկո Սովորույթներ․ Սրբուկ
Posted on 13 Հոկտեմբերի, 2020




