Իսկ ո՞վ է պատրաստում հագուստը, որը մենք կրում ենք եւ ի՞նչ պայմաններում.
Իհարկե, այս հարցը քչերին է հուզում: Գնումներ կատարելիս մենք մտածում ենք միայն այն մասին, թե ինչքա՞ն արժե տվյալ վերնաշապիկը, որքա՞ն զեղչ կստանանք այսօրվա գնումներից, քանի՞ զույգ զուգագուլպա է անհրաժեշտ գնել: Բայց կան նաեւ այլ թվեր, որոնց մասին մեզնից ոչ ոք չի մտածում. օրինակ, այն, որ մեկ վերնաշապիկի արտադրության համար ծախսվում է 2 700 լիտր ջուր, մինչդեռ նույնքան լիտր ջուր մարդն օգտագործում է 900 օրվա ընթացքում: Որպեսզի խնդրի լրջությունն ընկալելի լինի, հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում տարեկան արտադրվում է ավելի քան 80 միլիարդ կտոր հագուստ:
Եվ միայն պատկերացնելով, թե ինչքան ջուր է ծախսվում այդքան կտոր հագուստի համար՝ ուղղակի, կարելի է համարել, որ սա բնապահպանական աղետ է:
Այսքանը գիտակցելով հանդերձ՝ ի՞նչ ենք անում մենք.
Պարզապես, հեշտությամբ որոշակի ժամանակ հետո՝ հրաժարվում ենք գնված հագուստից, եւ այն հայտնվում է աղբանոցում: Հագուստի արդյունաբերությունը ընդհանուր առմամբ՝ նավթից հետո աշխարհում երկրորդ տեղն է գրավում աղտոտելու հարցում:
Այնուհանդերձ, հաշվի առնելով վերոնշյալ վիճակագրական տվյալները՝ այսօր էկոլոգիական նորաձեւությունը դառնում է ավելի հայտնի եւ պահանջված:
Ի՞նչ է նշանակում լինել էկոլոգիապես մաքուր նորաձեւության աշխարհում.
Էկո-հագուստ ասվածն իր մեջ ներառում է այն, թե ինչպես է այդ հագուստը ներկվում, ինչպես են այդ ջրերը մշակվում, ինչպիսի պայմաններ են հագուստը արտադրող գործարաններում, աշխատողներին բարեխիղճ ձեւով վճարո՞ւմ են իրենց կատարած աշխատանքի դիմաց, թե՝ ոչ, հագուստը որակյա՞լ է, թե՝ մի քանի լվացումից կփչանա:
Սրանք ընդամենը մի քանի ամենաառաջնահերթ հարցերն են, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել էկոլոգիապես մաքուր հագուստի մասին: Իսկ թե ինչպես լինել էկոնորաձեւ, կներկայացնենք առաջիկայում:











Թողնել մեկնաբանություն