Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Եղջերուները Հայաստանում

Եղջերուները Հայաստանում
Եղջերուները կազմում են երկկճղակավոր կաթնասունների մեծ ընտանիքը: Եղջերուների ընտանիքը բաժանվում է 4 ենթաընտանիքի՝ մունջակներ, ջրային, իսկական և ամերիկյան եղջերուներ: Իսկական եղջերուներից են որմզդեղները, մշկայծյամները, ազնըվացեղ և բծավոր եղջերուները, եղնիկը, մարալը: Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում: ՀՀ անտառային գոտում կան այծյամներ, ազնիվ և բծավոր եղջերուներ: Հայաստանում եղջերուներ եղել են անհիշելի ժամանակներից, մ.թ.ա. 2 հազարամյակի երկրորդ կեսին է սկիզբ է դրվել կիսաքոչվորական անասնապահությանը Հայկական բարձրավանդակում և ողջ Անդրկովկասում։ Անասնապահության հետ մեկտեղ նոր վերելք է ապրում նաև որսորդությունը՝ քոչվոր անասնապահների սննդի աղբյուրներից մեկը։ Դամբարանային նյութերի մեջ հաճախ են հանդիպում եղնիկների ու եղջերուների և այլ կենդանիների ոսկորներ: Ժայռապատկերներում ևս շատ են եղջերուների պատկերները: Ավելի ուշ քրիստոնեության շրջանում եկեղեցիների վրա քանդակում էին նաև արու եղջերուների պատկերներ: Հեթանոսական ժամանակներից, օրինակ, պահպանվել է Նավասարդի մասին գողտրիկ ու փոքրիկ բանաստեղծություն. – Ո՞վ կտա ինձ ծխանի ծուխը, Եվ առավոտը նավասարդի, Եղնիկների վազելը և եղջերուների վարգելը, Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում, Ինչպես օրենքն էր թագավորների… ՀՀ-ում ազնիվ եղջերուն կլիմայավարժեցվել է «Խոսրովի անտառ» արգելոցում (1970 թ.), ապա տեղափոխվել «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ արագ հարմարվել է տեղանքի պայմաններին: Որսն արգլված է: Եղջերուների մարմնի երկարությունը մոտ 200 սմ է, կենդանի զանգվածը՝ 100–300 կգ: Ունեն երկար ոտքեր, կարճ պոչ, երկար ու շարժուն ականջներ: Արուները (հյուսիսային եղջերուների՝ նաև էգերը) ունեն ճյուղավորված եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխարինվում են նորերով: Եղջերուների գունավորումը հաճախ շիկակարմիր է կամ գորշ, մատղաշները (երբեմն` նաև հասունները) բծավոր են: Ապրում են անտառներում, անտառատափաստաններում, տունդրայում, անտառատունդրայում՝ փոքր խմբերով: Իսկ հյուսիսային եղջերուներն աշնանը և ձմռանը մեծ հոտեր են կազմում ու անցնում հարյուրավոր կիլոմետրեր: Սնվում են ճյուղերով, տերևներով, խոտերով, մամուռներով, քարաքոսերով: Ձմռանը կերը փորելով հանում են ձյան տակից: Ունենում են 1–2 ձագ: Որսի և արդյունագործական կենդանիներ են. գնահատվում են տաքմորթին, ամուր կաշին և համեղ միսը: Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի հյուսիսային շրջաններում զբաղվում են եղջերուների բուծմամբ: Առանձնահատուկ է հյուսիսային եղջերուների բուրդը: Մազաթելի հաստ միջուկը լցված է օդով, իսկ օդը լավ է պահպանում մարմնի ջերմությունը: Բուրդը նաև փրկագոտի է. հյուսիսային եղջերուները հեշտությամբ լողում են, որովհետև մազաթելերը սնամեջ են: Հյուսիսային ժողովուրդների համար եղջերուները փոխարինում են թե՜ ոչխարին, թե՜ կովին և թե՜ ձիուն:

Իսկ Դուք գիտե՞ք՝ ինչ պետք է պարունակի տնային դեղատուփը

Իսկ Դուք գիտե՞ք՝ ինչ պետք է պարունակի տնային դեղատուփը
Դեղատուփի մեջ անհրաժեշտ է ունենալ ստերիլ փաթեթավորված բինտ կամ անձեռոցիկ, որը պիտանի է երկար պահպանման համար։ Ոչ ստերիլ փաթեթավորման բինտը նունպես անհրաժեշտություն է, քանի որ այն շատ հարմար է հարբուխի ժամանակ` որպես մեկ անգամ օգտագործվող թաշկինակ, կամ էլ որպես այունահոսություն կանգնեցնող սեղմիչ։ Առաջին անհրաժեշտության պարագաներից են նաև. 1.ստերիլ և ոչ ստերիլ բամբակը, 2.սովորական և հականեխիչ կպչուն ժապավենը, 3.կաթոցիչը, 4.քսուքների համար նախատեսված փոքրիկ թիակները, 5.սնդիկային ջերմաչափը, 6.ներշնչակը՝ քիթ-կոկորդային հիվանդությունների համար: 7.Յոդը, որը կկիրառվի մանր վնասվածքների ախտահանման և տարբեր նպատակների համար (սրսկումից առաջացած կոշտուկների, նյարդի բորբոքման և այլն)։ Մեծ տրամաչափի և խորը վերքերի դեպքում այն մշակում են յոդով` միայն եզրերից, որպեսզի չգրգռվի առանց այն էլ վնասված հյուսվածքը (այլընտրանք է Բետադինի լուծույթը, որով մշակում են նույնիսկ բաց վերքերը և սեռական օրգանները): 8.Զմրուխտ-կանաչ լուծույթը, որն օգտագործվում է վերքերի և ջրծաղիկի հետևանքով առաջացած բշտիկների մշակման համար: 9.Կալիումի մանգանաթթուն, որի նոսր լուծույթնը օգտագործվում է թունավորման կասկածի ժամանակ` ստամոքսի և աղիների լվացման նպատակով։ Իսկ խիտ լուծույթով մշակում են խիստ աղտոտված վերքերը: 10.Մանանեխի կպչանը, ջերմակը, սառույցի պարկը, հոգնայի պիտույքը, ջուր չներծծող տակաշորը, բժշկական ձեռնոցները, զարկերակային ճնշում չափելու սարքը, ֆոնենդոսկոպը, միանվագ օգտագործման ներարկիչները, պինցետը, բութ ծայրով մկրատը, ախտահանման տուփը և այլն։ Թվարկածը` փաթեթի նվազագույն և մշտական պարունակությունն է, որին յուրաքանչուր անհատ կավելացնի իրեն անհրաժեշտ դեղերը, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց։ Արգելվում է փոքր երեխաներին բուժել մեծահասակների համար նախատեսված դեղամիջոցներով։ Մանուկներին պետք է հատկացվի առանձին դեղատուփ, որի պարունակությունը պետք է ընտրվի բժիշկի խորհրդով։

««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիր

««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիր
«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Ծրագրի շրջանակում պետությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը։ Շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը՝ 1-ին մոդել՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարած­քով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ։ Պետության կողմից փոխհատուցումը կազմում է 5.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկ­տեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հա­մար՝ 7.7 մլն դրամ, 2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տա­րած­­քով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուց­ման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն ՀՀ դրամ։ Պետության կողմից փոխհատուցումը կազմում է 11.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հա­մար՝ 16.1 մլն դրամ, 3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տա­րածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուց­ման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում է շուրջ 35 մլն ՀՀ դրամ։ Պետության կողմից փոխհատուցումը կազմում է 17.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հա­մար՝ 24.5 մլն դրամ, Անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար անհրաժեշտ սարքեր և չափորոշիչներ 12 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ 12 գլուխ կովերի համար նախատեսվող սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ 27 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ 27 գլուխ կովերի համար նախատեսվող սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ 42 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ 42 գլուխ կովերի համար նախատեսվող սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ Ծրագրից օգտվելու համար տնտեսավարողը պետք է դիմի Նախարարություն՝ ներկայացնելով. դիմում (ձև 2)։ անշարժ գույքի սեփականության (օգտագործման կամ վարձակալության) իրավունքի գրանցման վկայական։ Անշարժ գույքի օգտագործման կամ վարձակալության վկայական ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ համաձայնությունը՝ կառուցապատման/վերակառուցման համար։ անասնաբուծության վարման վերաբերյալ դասընթացների մասնակցության հավաստագիր, որը տրամադրվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի՝ կազմակերպվող ուսուցողական դասընթացներին մասնակցելու արդյունքում։ ծրագրով ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող նախագիծ, այդ թվում տիպային կամ բազմակի օգտագործման, վերակառուցման դեպքում՝ վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարներ։ Ծրագրին միացած կապալառու կազմակերպությունների ցանկ (ի գիտություն` Ծրագիրը կարող է իրականացվել ինչպես կապալառու կազմակերպության միջոցով, այնպես էլ առանց կապալառու կազմակերպության): Փոխհատուցման գումարը Նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով՝ առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է կառուցապատման/վերակառուցման աշխատանքներն ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացու­թյունից հետո՝ 10 օրյա ժամկետում՝ փոխհատուցման գումարի 50%-ի չափով, իսկ մնացած 50 %-ը տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 օրյա ժամկետում։ Ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ Փոխհատուցման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին: Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել. Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, հեռ.՝ 011 597 254, 011 524 610 հեռախոսահամարով: Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն, 011 530 333, 011 297 338 հեռախոսահամարով:

ՀՀ ՇՄ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՇՄ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը
Ողջունելով հյուրերին, նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորում է միջազգային գործընկերների, եվրոպական երկրների, մասնավորապես` ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին շնորհակալություն հայտնեց հետպատերազմյան այս դժվարին ժամանակահատվածում հանդիպման առաջարկն ընդունելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում    Հայաստան–ԵՄ համագործակցության մի շարք հարցեր  և առաջիկա ծրագրեր։ Նախարարն անդրադարձել է 44-օրյա պատերազմին, որը հանգեցրել է ոչ միայն մարդկային, հումանիտար կորուստների, այլև առաջ է բերել  լուրջ բնապահպանական հիմնախնդիրներ և որոշակի փոփոխությունների ենթարկել շրջակա միջավայրի ոլորտում նախանշած առաջնահերթությունները։ Նախարարը ներկայացրել է պատերազմի հետևանքով առաջացած բնապահպանական ռիսկերի վերաբերյալ միջազգային  կառույցներին, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների դեսպաններին ուղղված  ահազանգերը և նամակները։ Ապա նախարար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է  շրջակա միջավայրի ոլորտում առաջնային լուծում պահանջող թոփ 3 հիմնախնդիրները՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում, անտառածածկ տարածքների, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգային կառավարում, պաշտպանություն ու պահպանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներում բիզնես-միջավայրի ու շրջակա միջավայրի բալանսավորված հարաբերությունների ճիշտ մոդելի  կառուցում։ Նախարարն ընդգծել է, որ բոլոր նախանշած ուղղություններում ԵՄ-ն ունի մեծ փորձ, և հենց այդ փորձի ներդրումն ու գործուն աջակցություն են ակնկալում գործընկերներից։ Տիկին Անդրեա Վիկտորինը վստահություն է հայտնել, որ  մարտահրավերների՝ պատերազմին և COVID-19 համավարակի հետևանքներին միաժամանակ դիմակայած Հայաստանը կարճ ժամանակում կկարողանա վերականգնման ուղիով ընթանալ և կյանքի կոչել  նախանշված ծրագրերը։ Տիկին դեսպանն ընդգծել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորությունների շրջանակը՝  ևս մեկ անգամ շեշտելով ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել ՀՀ կառավարությանը իր առաջնահերթությունների արդյունավետ իրականացման  գործում։ Եզրափակելով հանդիպումը, նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին և իր պատրաստակամությունն հայտնել էլ ավելի խորացնել համագործակցությունը ՝ հանուն ավելի առողջ և պաշտպանված  շրջակա միջավայրի։

Էկո հանրագիտարան. Խուրմա

Էկո հանրագիտարան. Խուրմա
Խուրման անհավանական օգտակար մթերք է, որը հայտնվում է մեր տանն առաջին ցրտերի նախօրեին: Խուրմայի օգտակարությունն օրգանիզմի համար: Նպաստում է քաշի արագ նվազեցմանը Ամբողջ աշխարհի դիետոլոգները նշում են, որ խուրման շատ էֆեկտիվ մթերք է, որը նպաստում է քաշի արագ նվազեցմանը: Չնայած այն բանին, որ խուրման բավականին քաղցր միրգ է, այն ունի շատ ցածր կալորիականություն: Այսօր շատ ընդունված են այն դիետաները, որոնք ամենօրյա չափաբաժնում խուրմա են ներառում: Եվ այս ամենը՝ շնորհիվ այն բանի, որ այդ մթերքն ընդունակ է կարճ ժամանակահատվածում հագեցնել օրգանիզմը: Անշուշտ, նման դիետա պահելիս պետք է ճիշտ սնվել և վարել առողջ ապրելակերպ: Բարելավում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել այս մթերքը մարսողության խանգարման և ստամոքսի այլ հիվանդությունների դեպքում: Խուրմայի եփուկի օգնությամբ կարելի է բուժել նաև քրոնիկ դիարեան: Եփուկի պատրաստման համար պետք է 6 հատ հասած խուրմայի վրա լցնել 3 բաժակ եռացրած ջուր: Հետո թողնել, որպեսզի եփուկը թրմվի 20 րոպե: Վերջում քամել մաղի միջոցով: Պետք է յուրաքանչյուր 4 ժամը մեկ խմել 500 գ: Ամրացնում է սրտանոթային համակարգը Խուրման պարունակում է մեծ քանակությամբ կալիում, ինչպես նաև՝ գլյուկոզա և ֆրուկտոզա: Դա շատ դրական ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Բժիշկները համառորեն խորհուրդ են տալիս օգտագործել խուրմա այն մարդկանց, ովքեր ունեն հիպերտոնիա: Դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա Խուրման ունի տոնուսը բարձրացնելու հատկություն: Շատ օգտակար է այդ մթերքն օգտագործել նրանց, ովքեր տառապում են անքնությամբ: Խուրման բարձրացնում է իմունիտետը, ինչի շնորհիվ մեծանում է տարատեսակ սթրեսներին և ինֆեկցիաներին հակազդելու օրգանիզմի ընդունակությունը:

Հայաստանի Էներգետիկայի զարգացման ռազմավարությունը

Հայաստանի Էներգետիկայի զարգացման ռազմավարությունը
Հունվարի 22-ին  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել են Հայկական ԱԷԿ՝ ծանոթանալու՝ կայանի արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքին: Ներկայում ՀԱԷԿ-ը պատրաստվում է արդիականացման ավարտական փուլին։ Կայանում կատարվել է  ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման համակարգի տեղադրման աշխատանք, որն անցել է բոլոր համապատասխան ստուգումներն ու լիովին պատրաստ է շահագործման: Բուն թրծաթողման գործընթացը կիրականացվի այս տարի, ինչը թույլ կտա կայանին աշխատանքը շարունակել նաև 2026 թվականից հետո: Այս մասին տեղեկացնում է   ՏԿԵ նախարարությունը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել համակարգի աշխատակիցների մասնագիտական որակներն ու նվիրվածությունը, որոնց շնորհիվ նախորդ տարի համավարակի և ռազմական դրության պայմաններում հնարավոր է եղել պահպանել Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող ճյուղի կայունությունը։ «Անչափ կարևորում եմ ռուս գործընկերների հետ ոլորտի զարգացման ուղղությամբ առաջիկայում տարվող համատեղ աշխատանքը։ Ատոմային էներգետիկան այսօր թույլ տալիս է ապահովել Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության պատշաճ մակարդակը», –ընդգծել է նախարար Պապիկյանը։ Նա հիշեցրել է նաև, որ տարեսկզբին ՀՀ կառավարությունը հաստատել է մինչև 2040 թվականը էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը: «Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումն է 2026 թվականից հետո. կառավարությունը մտադիր է կայանի շահագործումը երկարաձգել առնվազն մինչև 2036 թվականը: Միևնույն ժամանակ զարգացման ռազմավարության հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է», - ասել է նախարարը: Մեկնաբանելով էներգետիկ ոլորտում երկրների միջև համագործակցության զարգացումը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է. «Փոխօգնության, վստահության ու բարեկամության ավանդույթներն են որոշում Ռուսաստանի և Հայաստանի այսօրվա հարաբերությունները։ Ընդ որում, ատոմային էներգետիկան մնում է իրապես ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն մեր երկկողմ փոխգործակցության զարգացման համար: Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի հաջող իրականացման կարևորությունը երբեք կասկածի տակ չի դրվել։ Վերջին երեք տարիների ընթացքում հսկայական ծավալի աշխատանք է կատարվել։ Դա հնարավոր է դարձել հայ և ռուս մասնագետների մասնագիտական վարպետության, համակարգված և ամբողջական նվիրումով աշխատելու նրանց ունակության շնորհիվ։ Սակայն աշխատանքների ճակատը մնում է բավական լայն և 2021 թվականը պետք է վճռորոշ լինի վերջնական արդյունքի հասնելու ճանապարհին։ Հայկական ԱԷԿ-ը պետք է մնա ցածր գներով էներգիայի արտադրության կայուն աղբյուր և նպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը»: ՀԱԷԿ-ում իրականացվող աշխատանքների գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է:

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ
«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները հունվարի 22-23-ին մասնակցեցին ՄԱԿ ՇՄԾ-ԳԷՀ «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի 7-րդ Ազգային զեկույցի պատրաստում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ սեմինարին: Սեմինարի մասնակիցներին ողջունեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և մաղթեց արդյունավետ աշխատանք: Սեմինարի ընթացքում ներկայացվեց` ծրագրի նպատակը, նախատեսված ծառայությունների իրականացման մեթոդները, նախատեսվող խորհրդատվությունների իրականացման ձևերն ու միջոցները, շահագրգիռ կողմերի ցանկը, նրանց ներգրավման և մասնակցության ձևերն ու միջոցները /Արտակ Փիլոյան ա.գ.թ/, հողային ծածկույթի փոփոխությունների դինամիկան, հողային ծածկույթի բերքատվության դինամիկան փոփխության միտումները /Հարություն Հակոբյան/, աղքատության միտումները, SO2-2 խմելու ջրի մատակարարման միտումները /Յուրա Պողոսյան/, Երաշտի և դրա հետևանքների նվազեցման միջոցառումների վերլուծություն` մարդկային խոցելի խմբերի և էկոհամակարգերի կայունության բարձրացման նպատակով /Արտակ Փիլոյան/, հողային օրգանական ածխածնի վերգետնյա և ստորգետնյա քանակի հարաբերակցության միտումները, առանձին կենսաբանական տեսակների բաշխման և թվաքանակի փոփոխման միտումները /Ալլա Ալեքսանյան/, պետական ներքին ֆինանսական ռեսուրսների հոսքի փոփոխության միտումները, համաֆինանսավորման մասով գործընկերների թվի փոփոխության միտումները, ֆինանսավորման նորարարական աղբյուրներից, այդ թվում մասնավոր հատվախից ստացված ֆինանսական ռեսուրսները, բնապահպանության ոլորտում 2018թ. իրականացվող միջազգային ծրագրերը /Արամ Ստեփանյան/, սեմինարի արդյունքներն ամփոփեց «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի պաշտոնակատար Միքայել Խաչատրյանը։

Կոտայքի մարզում առգրավվել է շուրջ 50 կգ սիգ

Կոտայքի մարզում առգրավվել է շուրջ 50 կգ սիգ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցները հունվարի 19-ին և 20-ին համատեղ իրականացրած շրջայցերի արդյունքում Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ համայնքներում հայտնաբերել և առգրավել են ընդհանուր քաշով 48,9 կգ՝ թվով 127 սիգ տեսակի ձուկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Որքան հարկ են վճարել մետաղական հանքեր շահագործողները 2020թ-ին

Որքան հարկ են վճարել մետաղական հանքեր շահագործողները 2020թ-ին
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Ցանկում մետաղական հանքերի շահագործման իրավունք ունեցող 9-ը ընկերություն է առկա: Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր հարկատուն՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է, որը զբաղեցրել է խոշոր հարկատուների ցանկի 3-րդ հորիզոնականը՝ «Գրանդ Տոբակո» (վճարել է 50 671 032 000 դրամ) և «Գազպրոմ Արմենիա» (վճարել է 45 548 610 000 դրամ) ընկերություններից հետո: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն վճարել է 41 689 281 000 դրամ հարկ: 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Սոտքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն 23 019 732 000 դրամ հարկային վճարով: Հանքարդյունաբերական ընկերություններից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ընկերությունը զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը 3 743 649 000 դրամ հարկով: Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքն ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերությունը վճարել է 3 033 127 000 դրամ՝ զբաղեցնելով 56-րդ հորիզոնականը: Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն վճարել է 1 585 702 000 դրամ՝ զբաղեցնելով 117-րդ տեղը: Շահումյանի ոսկի բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ընկերությունը վճարել է 1 530 345 000 դրամ՝ զբաղեցնելով 122-րդ տեղը: 340-րդ հորիզոնականն է զբաղեցրել Շամլուղի պղնձի հանքավայրը շահագործող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն՝ վճարելով 516 264 000 դրամ: Մեղրաձորի ոսկու հանքավայրը շահագործող «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն վճարել է 338 145 000 դրամ՝ զբաղեցնելով 504-րդ տեղը: «ԼԻՃՔՎԱԶ» ընկերությունը, որը շահագործում է Լիճքվազ թեյի ոսկու հանքավայրը, վճարել է 183 503 000 դրամ՝ զբաղեցնելով 873 հորիզոնականը:

Ադրբեջանական զինուժի կողմից կիրառված զինատեսակներից կանխամտածված վնաս է հասցվել «Շիկահող» պետական արգելոցին և «Հայանտառ»-ին. ՇՄ նախարարություն

Ադրբեջանական զինուժի կողմից կիրառված զինատեսակներից կանխամտածված վնաս է հասցվել «Շիկահող» պետական արգելոցին և «Հայանտառ»-ին. ՇՄ նախարարություն
Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված զինատեսակներից կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի մարզերի անտառածածկ տարածքներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: «Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 55.91 հա տարածք, որից 18.01 հա «Շիկահող» պետական արգելոցում և 37.9 հա արգելոցի հարակից տարածքներում։ Տավուշի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 481 հա տարածք, որից 380 հա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ։