Blog
In
other , shrjaka-mijavayr
Դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատման գործընթացին մասնակցելու հրավեր
Posted on 3 Փետրվարի, 2021

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի շրջանակներում հրավիրում է կրթական, գիտական, հասարակական և այլ կազմակերպություններից համապատասխան փորձագետների, ինչպես նաև անկախ փորձագետների` մասնակցելու ՊՏԱԾ-Հ ծրագրի «Ֆինանսական Մասնակցային Մոտեցում» բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի չորս թիրախային քաղաքների՝ Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի դպրոցների կողմից ներկայացվելիք դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև այդ քաղաքների տնային տնտեսությունների կողմից ներկայացվելիք փոքրածավալ մեկնարկային բիզնես ծրագրերի հայտերի գնահատման գործընթացին: Գնահատումն իրականացվելու է հասարակական հիմունքներով՝ առանց վարձատրության կամ հոնորարի, սակայն ՀՀ Սյունիքի մարզ հնարավոր այցելությունների գիշերակացի, սննդի և տրանսպորտային ծախսերը կհոգա ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ ՊՏԱԾ-Հ ծրագրի միջոցով: Հետաքրքրված կազմակերպություններին և անկախ փորձագետներին խնդրում ենք ներկայացնել թեկնածուներ, ուղարկելով թեկնածուների ինքնակենսագրականները h.khachoyan@consecoard.am և mnalbandyan@consecoard.am էլ. հասցեներին մինչև 2021 թ-ի փետրվարի 19-ը ներառյալ: Հայտերի գնահատման աշխատանքային խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է բնապահպանության, գյուղատնտեսության, սոցիալական, սոցիալ-տնտեսական զարգացման, ֆինանսա-տնտեսական ոլորտների առնվազն 3 տարվա փորձառություն: Ընտրությունը կատարվելու է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակի կողմից՝ դիմող փորձագետների ինքնակենսագրական տվյալների համեմատական գնահատման արդյունքներով: Գնահատման գործընթացում շահերի բախման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով Սյունիքի մարզից թեկնածությունները չեն դիտարկվելու:
In
other , eco-dexatun , eco-texnologianer
Էկոբժշկությունը՝ որպես ապագա քաղաքակրթության ճանապարհ
Posted on 3 Փետրվարի, 2021

Մեր օրերում անհանգստությունը, սթրեսը, նյարդային լարվածությունն անդավաճան ուղեկցում են ամենքիս, ինչի հետեւանքով զարգանում են ախտանշաններ, որոնք հաղթահարել հնարավոր չէ՝ առանց հանգստացնող միջոցների, որոնք պետք է ընդունել բացառապես բժշկի նշանակումներով: Իսկ էկոբժշկությունն առաջարկում է առանց դեղամիջոցների բնական բուժում, որի առաջին նախապայմաններն են՝ ճիշտ կողմնորոշվելը բնության էկոհամակարգում եւ բնական սնունդը: Էկոբժշկության մեջ կարեւոր դեր են զբաղեցնում արտոնագրված էլեկտրոտիկ լուծույթները եւ բնական ծագում ունեցող միջոցները, որոնք պատրաստվում են հատուկ սարքավորումներով: Էկոբժշկությունն ուղղված է ոչ միայն հիվանդության սիմպտոմների չեզոքացմանն, այլ նաեւ հիվանդության պատճառի վերացմանը: Ընդ որում՝ այն ոչ միայն խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար է, այլ բոլորի: Այն հնարավորություն է տալիս բարձրացնել սեփական կյանքի որակը, լիարժեք նորացնել սեփական ռեսուրսները եւ վերականգնել կենսական պոտենցիալը: 21-րդ դարում անհնար է խոսել այն մասին, որ, օրինակ, մարդու օրգանիզմը կարող է ինքնամաքրվել, ինչպես այն հնարավոր էր մի քանի տասնյակ տարի առաջ: Էկոլոգիայի մակարդակը, սննդի եւ ջրի ցածր որակը, թունավոր քիմիական միացությունների ավելորդ քանակը, որոնք օգտագործվում են սննդի արտադրությունում եւ ոչ միայն, այս բոլոր կոմպոնենտները միասին բերում են օրգանիզմի ընդհանուր թունավորման եւ օրգանիզմի հիմնական ֆիլտր հանդիսացող լյարդի գերլարման, ինչը շատերի ցավոտ տեղն է: Ցանկացած մասշտաբի հիվանդություն՝ քրոնիկ հոգնածություն, ցածր իմունիտետ, մաշկային խնդիրներ, տարբեր ալերգիկ ռեակցիաներ այս կամ այն կերպ կապված են օրգանիզմի թունավորման հետ: Ուստի՝ լիարժեք կոմպլեքս բուժում իրականացնելու համար նախեւառաջ անհրաժեշտ է մաքրել օրգանիզմը թույներից, շլակերից եւ մակաբույծներից: Ի՞նչ փուլերից է բաղկացած բուժումն էկոբժշկության մեջ Առաջին հերթին կարեւոր է մասնագետի հետ խորհրդակցությունը, որի ժամանակ անհատական ընտրվում է հետազոտությունների ցուցակը եւ նշանակվում է բուժում, որը բաղկացած է հետեւյալ փուլերից.\ 1.Նախապատրաստական: Տեւողությունը ընտրվում է անհատական մասնագետի հետ խորհրդակցելով: Այդ ընթացքում իմունային համակարգը՝ լեղուղին եւ աղիստամոքսային համակարգը նախապատրաստվում են օրգանիզմի մաքրմանը թույներից, շլակերից, տոքսիններից: Արդեն այս փուլում սկսվում է վիրուսային եւ բակտերյալ հիվանդությունների ճնշումը օրգանիզմում: 2.Մակաբույծների հեռացում: Կատարվում է բուժհիմնարկում, անպայման մասնագետի հսկողությամբ՝ մի քանի պրոցեսներով: 3.Թունազերծում եւ մաքրում: Վերջնականապես օրգանիզմից հեռացվում են մակաբույծները, աղիստամոքսային տրակտից հեռացվում են վնասակար նյութերը եւ օրգանիզմը ենթարկվում է խորը մաքրման: 4.Վերականգնողական: Վերականգնվում է աղիքների միկրոֆլորան, կարգավորվում է նյութափոխանակությունը, ամրացվում է իմունիտետը, աղիքների հակաթունավոր ֆունկցիան լավացվում է, լավանում է նաեւ մարսողական պրոցեսը: Վերականգնողական պրոցեսից հետո՝ հիվանդը ստանում է անհատական ցուցումներ հետագա վերականգնման եւ ռացիոնալ սննդակարգի վերաբերյալ: Էկոոլորտի տարբեր մասնագետներ պնդում են, որ հասարակության էկոլոգիական գիտակցության բարձրացման եւ գլոբալ էկոլոգիական աղետի կանխման ուղիներից մեկն էլ էկոբժշկության զարգացումն ու հանրահռչակումն է: Ավելին՝ սա է ապագա քաղաքակրթության ճանապարհը: Եղեք առողջ եւ պահպանեք էկոլոգիապես մաքուր ոչ միայն բնությունն, այլ նաեւ սեփական օրգանիզմը:
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
«Սևան» ազգային պարկի» սեփական կարողությունների ընդլայնման նպատակով տեխնիկական միջոցների ձեռքբերման մրցույթ է հայտարարվել
Posted on 3 Փետրվարի, 2021

Անցյալ տարի փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում Շրջակա միջավայրի նախարարությունը դադարեցրել էր Սևանի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներով զբաղվող կապալառու ընկերության վճարումները և փաստաթղթերն ուղարկել դատախազություն։ Ընթացքի մեջ են աշխատանքները կառավարության համապատասխան որոշման նախագծի վրա, որով այդ գումարները կուղղվեն «Սևան» ազգային պարկի» սեփական կարողությունների զարգացմանը, որպեսզի ոչ թե երրորդ կողմի ներգրավմամբ իրականացվեն աշխատանքները, այլ «Սևան» ազգային պարկը» նախարարության վերահսկողության ներքո ձեռք բերի սեփական տեխնիկական միջոցներ, մոտ մեկ տասնյակ մշտական աշխատատեղ ապահովի և Սևանի մաքրման աշխատանքներն իրականացնի սեփական միջոցներով։ Նախատեսվում է ձեռք բերել տրակտորներ, բեռնատարներ, շղթայավոր սղոց, էքսկավատորային սարքեր։ Տեխնիկան ծառայելու է Սևանի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման, ապրօրին շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման աշխատանքներին։ Արդեն այս գարնանը մեծ թափով կվերսկսվեն Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման ու ապամոնտաժման դադարեցված աշխատանքները։ Մրցույթի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3jgQRRV
In
other , eco-snund , eco-dexatun
Էկո հանրագիտարան. Խնձոր
Posted on 2 Փետրվարի, 2021

Խնձորն առավել օգտագործվող մրգերից է։ Շատերին կարող է զարմանք պատճառել այն միտքը, որ մի խումբ գիտնականների կողմից (բիոքիմիկոսներ, բժիշկներ, գյուղատնտեսներ) արդեն ուսումնասիրված է խնձորի մոտ 600-ից ավելի տեսակ։ Հարց է ծագում, իսկ ինչի համար է այդպիսի մեծ ուշադրության արժանացել այդ միրգը։ Պարզվում է, որ խնձորն իր դրական հատկություններով բժշկության մեջ առաջնակարգ տեղ է գրավում, ուստի եւ գիտնականները զբաղվում են ոչ միայն այդ մրգի գոյություն ունեցող տեսակների կենսաբանական հատկությունների ուսումնասիրությամբ, այլեւ հարց է դրված ստանալ խնձորի այնպիսի նոր տեսակներ, որոնք ավելի հարուստ լինեն կենսականորեն կարեւոր նյութերով։ Այսպես, օրինակ, ոչ վաղ անցյալում ստացված «պամյատ դիբրովա» տեսակի խնձորի մեջ հայտնաբերված է մեծ քանակությամբ վիտամին P, որը կանոնավորում է արյան ճնշումը, հանդիսանում է օքսիդացման պրոցեսների խթանիչ եւ օժանդակում է խոլեստերինի հեռացմանն օրգանիզմից։ Մասնագետները գտնում են, որ նշված խնձորի մեկ հատը ապահովում է P վիտամինի օրգանիզմի 2-3 օրվա պահանջը։ Մի շարք այլ տեսակի խնձորների մեջ նույնպես հայտնաբերված է այդ վիտամինի առկայությունը, բայց համեմատաբար քիչ քանակությամբ։ Բացի այդ, խնձորի մեջ կա նաեւ C վիտամին, որով ավելի հարուստ են սովորական «անտոնովկան», «բորովինկան» եւ այլն։ Ընդհանրապես, խնձորը մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ նյութերի մի հարուստ շտեմարան է։ Բացի վիտամիններից, նրա մեջ կան միկրոտարրեր, օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու), հանքային աղեր՝ հատկապես կալիում եւ, վերջապես, մեծ քանակությամբ շաքար՝ գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա։ Սակայն դրանով չեն սպառվում խնձորի օգտակար հատկությունները։ Վաղուց արդեն հայտնի է, որ այն օժտված է նաեւ կանխարգելիչ (պրոֆիլակտիկ), մանրէասպան հատկությամբ, որի շնորհիվ մեր օրգանիզմում մասամբ կանխվում են տարափոխիկ (ինֆեկցիոն) հիվանդությունների առաջացման հնարավորությունները։ Կահիրեի համալսարանում դրված փորձերը մեկ անգամ եւս ապացուցեցին, որ խնձորի մեջ գտնվող պեկտին նյութի մեկ տոկոսանոց լուծույթի մեջ մի շարք մանրէներ 90%֊ով ոչնչանում են, իսկ ինչպես հայտնի է, խնձորների որոշ տեսակների մեջ այն ավելի բարձր տոկոս է կազմում։ Խնձորը քիչ դեր չի կատարում նաեւ սրտանոթային, երիկամային, լարդի ու լեղապարկի, ստամոքսի եւ այլ օրգանների հիվանդությունների բուժման հարցում։ Իտալական բժշկության մեջ հայտնի է խնձորային դիետան, բեռնաթափումը եւ այլն: Գրականության մեջ նշվում է նաեւ, որ խնձորը բարերար ազդեցություն է թողնում ստամոքսի ու 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության ժամանակ։
In
other , shrjaka-mijavayr
Դեմքով դեպի գիտությունը
Posted on 2 Փետրվարի, 2021

Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար Ռոմանոս Պետրոսյանի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը՝ ի դեմս ռեկտոր Վարդան Ուռուտյանի, համագործակցության հուշագիր են կնքել։ Շրջակա միջավայրի նախարարությունում հյուրերին ողջունելով, նախարար Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ կարևորել է պետական գերատեսչությունների և հանրապետության ուսումնական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը։ «Մեր հանրապետության էկոկրթական միջավայրի բարելավման, հասարակաության էկոդաստիարակության մակարդակի բարձրացման, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի կառավարման, պահպանության և պաշտպանության ոլորտներում նշանակալի առաջնթաց գրանցելու նպատակով, Շրջակա միջավայրի նախարարությունը հադես եկավ ոլորտի կադրային դարբնոցներից մեկի՝ գիտահետազոտական և գիտակրթական մեծ պոտենցիալ ունեցող Ագրարային համալսարանի հետ համագործակցության առաջարկով։ Սա մեծ համագործակցության առաջին քայլն է։ Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակա ստորաբաժանումներով կարիք ունի Ագրարային համալսարանից երիտասարդ մասնագետների, գիտակրթական, գիտահետազոտական, խորհրդատվական ծառայությունների, որոնք անմիջականորեն ներդրվելու են Շրջակա միջավայրի կառավարման՝ ի մասնավորի անտառների կառավարման, անտառտնկման, անտառային մշակույթների նախագծման, ձևավորման, 10 մլն անտառատունկի և պետական կառավարման համակարգում կարևորություն ունեցող այլ ձեռքբերումների հիմքում, որոնք այսօր նախանշված են պետության կայուն զարգացման հայեցակարգային հիմնադրույթների մեջ»։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր գոհունակությունն է հայտնել նախարար Ռոմանոս Պետրոսյանին և Շրջակա միջավայրի նախարարությանը նման կարևորագույն նախաձեռնության և դեմքով դեպի գիտությունն ու կրթությունը շրջվելու համար։ «Ոլորտում խնդիրները բազմաթիվ են ու բազմաշերտ, և եթե մենք ուզում ենք բարձրակարգ մասնագետները ներգրավված լինեն դրանց լուծման գործընթացներում, շատ կարևոր են նման համագործակցությունները։ Ագրարային համալսարանը դրան ուղղված որոշակի քայլեր արդեն արել է՝ բարեփոխելով ու արդիականացնելով կրթական ծրագրերը։ Այժմ քայլեր են արվում ենթակառուցվածքներ ունենալու ու ուսումնական պրակտիկաների միջավայրը զարգացնելու ուղղությամբ»։ Ռեկտորն իր խոսքում հիշատակել է, որ Ագրարային համալսարանում արդեն կա «Աշխատանքային կիսամյակ» հասկացությունը, երբ ուսանողը մի ամբողջ կիսամյակ պետք է անցկացնի գործատուի մոտ, և այս հուշագիրը շատ լավ հնարավորություն է ստեղծում այդ համատեքստում։ Ուսանողը հնարավորություն է ստանում օր առաջ կապվել ոլորտին, օր առաջ հասկանալ խնդիրները և մասնագիտական առաջընթաց գրանցել։ Խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, ով ևս մեկ անգամ կարևորել է տեսության և պրակտիկայի կապը և խոստացել իր համակարգման ոլորտում անել ամեն բան՝ գիտության ու պրակտիկայի սերտ համագործակցության և համընթաց քայլերի համար։ Այս հուշագիրն ունի երկու գերնպատակ՝ հանրության էկոկրթության մակարդակի բարձրացում և կադրային բանկի ձևավորում, որտեղից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններ կներարկվեն երիտասարդ կադրեր։ Նախարար Պետրոսյանը գործընկերներին է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթ ուղղությունները, որոնցից է անտառկառավարման նոր մոդելի ներդրումը և զարգացումը։ Այս հուշագրով Ագրարային համալսարանի Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի ուսանողները հնարավորություն կստանան անմիջական մասնակցություն ունենալ ոլորտի բարեփոխման գործընթացներին։ Հուշագրով կողմերը նախատեսում են, ՀՀ օրենսդրության շրջանակներում, միավորել իրենց ջանքերը` ներդնելով մասնագիտական, մարդկային և տեխնիկական ներուժ համագործակցության համար: Հուշագրով կողմերը կազմակերպում և իրականացնում են Հիմնադրամի Ագրոնոմիական և Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձուսուցումը՝ համաձայն Հիմնադրամի կողմից նախապես ներկայացված ցանկի և Նախարարությունում փորձուսուցման համար սահմանված տեղերի քանակին համապատասխան: Հուշագրով կողմերը պատրաստակամ են միավորել իրենց կարողությունները շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման և կրթության համապատասխան բնագավառներում, ինչպես նաև Կողմերի կանոնադրական խնդիրներից և նպատակներից բխող ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության համար: Բարի երթ մաղթելով նախաձեռնությանը՝ նախարար Պետրոսյանը հավելեց, որ Շրջակա միջավայրի նախարարության, ենթակա ստորաբաժանումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների և անտառպետությունների դռները բաց են ուսանողների ու երիտասարդ մասնագետների առաջ։ Նրանք այսուհետ լայն հնարավորություններ ունեն ստացած գիտելիքները իրացնելու և փորձի վերածելու։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հանդիպել և քննարկել համատեղ միջոցառումները և համագործակցության ծրագրերի ժամանակացույցը։
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լճից դուրս է բերվել 22 հատ ձկնորսական ցանց, առգրավվել է 5153 հատ «Սիգ» տեսակի ձուկ
Posted on 2 Փետրվարի, 2021

Հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի նոյեմբերի 30-ի գրությունը և հնգակողմ միջոցառումների ծրագիրը` կապված «Սիգ» ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածին, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսներին՝ Սևանի ՃՈ, Դիլիջանի հենակետերում, Սևանա լճի ափամերձ և ջրային հայելու տարածքից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում առգրավվել է 5.153 հատ (ընդհանուր քաշով 1.837 կգ) «Սիգ» տեսակի ձուկ: Սևանա լճից դուրս է բերվել 22 հատ, յուրաքանչյուրը 100-ական մետր երկարությամբ պոլիէթիլենային ձկնորսական ցանց: Կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 9.185.750 ՀՀ դրամ: Առգրավված ձկները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանձնել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, «Գավառի» մանկատուն, «Դիլիջանի» գիշերօթիկ դպրոց, Դիլիջանի քաղաքապետարան, որը հանձնել է Արցախի հանրապետությունից ժամանած ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը:
In
other , eco-snund
Էկոմթերքը ոչ միայն անվնաս է մարդու առողջության համար, այլ նաեւ օգտակար է
Posted on 2 Փետրվարի, 2021

Մարդուն բնորոշ է ախտոտել ոչ միայն շրջակա միջավայրն, այլ նաեւ իր օրգանիզմը: Իհարկե, փողոցի մաքրության համար կարելի է պայքարել, բայց հնարավո՞ր է որեւէ կերպ դադարել վնասել սեփական մարմնին: Չէ որ չկա ավելի թանկ բան, քան առողջությունն է ու լիարժեք կենսակերպը, ինչի պահպանման համար էլ նախեւառաջ պետք է օգտագործել էկոմթերք: Ինչ է էկոմթերքը Կան մարդիկ, որոնք մտածում են, թե էկոմթերքը դիետիկ սնունդն է, ոմանք էլ կարծում են, թե այն ֆերմայում աճեցված սնունդ է: Թե ինչ է իրենից ներկայացնում էկոլոգիապես մաքուր մթերքը, հստակ որեւէ ձեւակերպում իրականում չկա: Իսկ «էկոմթերք» հասկացությունն առաջին հերթին էկոլոգիապես մաքուր այն սնունդն է, որը ոչ միայն բացարձակ անվնաս է մարդու առողջության համար, այլ նաեւ օգտակար է: Սննդի այս տեսակի մեջ են մտնում ոչ միայն բանջարեղենը, մրգերը ու հատիկեղենը, այլ նաեւ կաթն ու միսը: Յուրաքանչյուր մթերք, որն աճեցվել է էկոլոգիապես մաքուր տարածքում, առանց արհեստական խթանիչների կիրառման, համարվում է էկոմթերք: Գաղտնիք չէ, որ ներկայումս սննդի մեջ տարբեր հավելումներ են ավելացնում, իսկ կենդանիների կերերի մեջ՝ աճի հորմոններ: Մրգերին ու բանջարեղենին ավելացնում են տարբեր տեսակի գունանյութեր, պարարտանյութեր, թունաքիմիկատներ, նիտրատներ, գենո-մոդիֆիկացված բաղադրիչներ, իսկ եթե այս ամենին գումարվի նաեւ թունավոր փաթեթավորումը, ապա առողջությանը անպայման վնաս կպատճառվի: Սարսափելի է անգամ պատկերացնել, թե որքան թունավոր նյութեր են թափանցում մարդու օրգանիզմ սննդի միջոցով: Էկոմթերքը՝ որպես սպեղանի Զարգացած երկրների մեծ մասում էկոմթերքի արտադրությունն ու ռեալիզիացիան արդեն ընթացքի մեջ է: Էկոմթերքը նշագծված է հատուկ նշանով: Եթե խոսենք տվյալ մթերքի օգտակարությունից, ապա հիվանդ մարդկանց համար այն կարող է անփոխարինելի լինել, հատկապես նրանց համար, ովքեր տառապում են ասթմայով եւ դիաբետով: Սուր շնչառական վարակների շրջանում էկոմթերքն օգնում է թեթեւացնել վիճակը, քանի որ դրանցում պարունակվում է անհրաժեշտ վիտամինների մեծ քանակ: Այնպես որ, էկոմթերքն, իսկապես, կարելի է համարել բնական դեղամիջոց: Եվ, ի վերջո, էլ ինչը կարող է ավելի օգտակար լինել երեխայի համար, քան էկոլոգիապես մաքուր սննդամթերքը: Աճող օրգանիզմի համար շատ կարեւոր է որակյալ սննդի կիրառումը: Որտեղից գնել էկոմթերք Ի դեպ, եթե որոշել եք անցնել առողջ սննդի, ապա անհրաժեշտ է իմանալ, թե որտեղից եւ ինչպես գնել որակյալ արտադրանք: Այս հարցում պետք է շատ զգույշ լինել: Որակյալ ապրանքի գլխավոր երաշխիքը կարող է լինել հատուկ մասնագիտակցված խանութից այն գնելը: Հենց այստեղ է ամենամեծ հավանականությունը, որ առաջարկվող մթերքն աճեցված է առանց արագ լուծվող պարարտանյութերի, թունաքիմիկատների եւ աճի հորմոնների: Իհարկե, Հայաստանի պարագայում վիճակն ավելի բարդ է, քանի որ առանձնացված եւ աչքի ընկնող էկոմթերքի խանութներ դեռեւս չկան: Այնպես որ, էկոմթերք ձեռք բերելու համար մեր երկրում պետք է նախեւառաջ հենվել սեփական էկոգիտելիքների վրա եւ տարբերակել, թե որն է բնական, անվնաս ու օտակար սնունդը՝ սուպերմարկետներում առաջարկվող լայն ընտրանիում:
In
other , shrjaka-mijavayr
Մոտ ապագայում անտառներ քաղաքացիների մուտքը կլինի բացառապես զբոսանքի կամ հատապտուղ հավաքելու համար. ՇՄ նախարար
Posted on 29 Հունվարի, 2021

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է մոտ ապագայում քաղաքացիների մուտքն անտառ թույլատրել բացառապես զբոսանքի կամ հատապտուղ հավաքելու նպատակով: Իսկ փայտանյութի, չորուկի դուրս բերումն անտառից իրականացնելու է բացառապես «Հայանտառ» ՊՈԱԿ-ը: Այս մասին հունվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Իդեալական մոդելն այն է լինելու, որ մեր քաղաքացին անտառ մտնի բացառապես զբոսանքի կամ հատապտուղ հավաքելու համար: Փայտի ձեռքբերման, չորուկների դուրսբերման, այդ թվում նաև՝ պայմանագրային հիմունքներով շինափայտի և օրինական վառելափայտի արդյունաբերությունն իրականացնելու է բացառապես «Հայանտառը»: Նա էլ պատասխանատու է լինելու անտառվերականգնման, անտառտնկման և անտառի տնտեսվարման համար: Արդյունքում մենք կունենանք մի մոդել, երբ անտառի սեփական եկամուտների աճով պայմանավորված կարող ենք «Հայանտառի» և Անտառային կոմիտեի սեփական կարողություններն ավելացնել ու տեխնիկական վերազինում իրականացնել: Այդ կերպ նաև առաջնահերթ հնարավոր կլինի բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը»,- ասաց նախարարը: Այդ բարեփոխումների գործընթացը նախատեսված է իրականացնել 1-2 տարվա ընթացքում:
In
other , eco-snund , eco-dexatun
Էկո հանրագիտարան. Աղ
Posted on 29 Հունվարի, 2021

Աղը ոչ միայն կերակուրը պահպանում է, այլեւ որոշակի համ է տալիս, այս պատճառով մարդկանցից շատերը այն ավելի շատ են գործածում, քան անհրաժեշտ է: Հնարավոր է, որ մենք է՛լ ավելի մեծ քանակությամբ աղ ենք օգտագործում մշակված մթերքներով: Աղը չափից ավելի շատ գործածելու ակնհայտ նշանն է արյան բարձր ճնշումը, սակայն եւս 4 նշան կա, որոնք վկայում են, որ դուք պետք է դրա օգտագործումը սահմանափակեք: Կերակուրը ձեզ անհամ է թվում Փորձագետների խոսքով՝ աղի մթերքների ձգտումը ոչ թե բնածին է, այլ ձեռքբերովի սովորություն: «Ձեզ մոտ աստիճանաբար է առաջանում աղին նախապատվություն տալը: Աղը մի քանի հատկություններ ունի, որոնք մթերքներն ավելի համեղ են դարձնում, եւ սա կարող է օգնել չեզոքացնել սնունդի բնական դառնահամը: Հենց այս պատճառով են մարդիկ հաճախ բանջարեղենի վրա աղ լցնում, որոնք դրանից հետո ավելի համեղ են թվում»,- ասում է Ամերիկյան դիետիկ ասոցիացիայի (American Dietetic Association) ներկայացուցիչ Գազզանիգա Մոլուն: Սակայն աղի չափից ավելի շատ գործածումը կարող է ազդել ձեր համային ռեցեպտորների վրա: Դուք կարող եք վարժվել աղի մեծ պարունակությամբ ճաշերին, եւ այնուհետեւ աղի նորմալ պարունակությամբ մթերքները ձեզ անհամ կթվան: Ձեզ թվում է, թե դուք ուռչել եւ փքվել եք Ձեզ մոտ երբեւէ առաջացե՞լ է այնպիսի զգացողություն, թե դուք, կարծես, հանկարծակի քաշի ավելացում ունեք: Նատրիումի ավելի մեծ քանակության օգտագործումը, քան հարկավոր է, կարող է նման զգացողություն առաջացնել այն պատճառով, որ հեղուկը հապաղում է օրգանիզմի հյուսվածքներում: «Աղը ջրի վրա մագնիսի պես է ազդում՝ հեղուկը պահելով»,- ասում է ամերիկացի դիետոլոգ Բոննի Թոբ-Դիքսը: Ջրի հապաղումը կարող է փորի փքվածություն առաջացնել եւ բացատրում է, թե ինչու են ուռչում ձեր աչքերը կամ մատները, իսկ նման բան հաճախ է պատահում միջին տարիքի մարդկանց մոտ: «Ես մի ծանոթ ունեմ, որը մատներից մատանիները հանում է մի պնակ ապուր ուտելուց առաջ, քանի որ հետո դրանք անհնար կլինի հանել»,- հավելել է Թոբ-Դիքսը: Ձեզ մոտ անբացատրելի գլխացավեր են պատահում Եթե դուք ժամանակ առ ժամանակ գլխացավեր եք ունենում, որի համար ոչ մի ակնհայտ պատճառ չկա, փորձեք հետեւել՝ դրանք արդյոք չե՞ն առաջանում աղի մեծ պարունակությամբ սնունդ օգտագործելուց հետո: «Աղի չափից ավելի մեծ քանակությունը կարող է առաջացնել ուղեղի արյունատար անոթների լայնացում, որն այնուհետեւ գլխացավեր կառաջացնի»,- պարզաբանում է Նյու Ջերսիից դիետոլոգ եւ ֆիթնեսի մարզիչ Մենդի Էնրայթը: Միզարձակումը հաճախակիանում է «Գիշերները միզարձակումը մարդկանցից շատերի համար է իրական խնդիր, հատկապես տարեց տարիքում»,- պնդում է Նագասակիի համալսարանից (Nagasaki University) բժիշկ Մացուո Տոմոհիրոն: Բժիշկ Տոմոհիրոն 2017 թվականի իր հետազոտությամբ հայտնաբերել է, որ չափից ավելի մեծ քանակությամբ աղի գործածումը կարող է չափից ավելի շատ միզարձակում առաջացնել: Տարեցների մոտ սա կարող է ընդհատվող քնի, հոգնածության եւ գրգռվածության պատճառ դառնալ: Աղի գործածումը 25 տոկոսով նվազեցնելով՝ հետազոտության մասնակիցները հայտնաբերել են, որ գիշերները սկսել են ավելի հազվադեպ գնալ զուգարան: «Մեր հետազոտությունը թույլ է տալիս ենթադրել, որ սննդակարգի հասարակ փոփոխությունը կարող է զգալիորեն լավացնել մարդկանցից շատերի կյանքի որակը»,- ասում է բժիշկ Տոմոհիրոն:
In
other , shrjaka-mijavayr
Հայաստանը կարող է կորցնել շուրջ 12 հազար հա անտառ վնասատուների դեմ պայքար չիրականացնելու դեպքում
Posted on 29 Հունվարի, 2021



