Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Իմունային համակարգն ամրացնող 8 մթերք

Իմունային համակարգն ամրացնող 8 մթերք
Իմունային համակարգն ամուր պահելու համար անհրաժեշտ է հետեւել առողջ սննդակարգի: Եթե ցանկանում եք պաշտպանվել սեզոնային գրիպից եւ այլ շնչառական հիվանդություններից, ապա խորհուրդ ենք տալիս Ձեր սննդակարգ ներառել հետեւյալ մթերքը: 1. Ցիտրուսային մրգեր Երեւի լսած կլինեք, որ մրսածության կամ գրիպի ժամանակ խորհուրդ է տրվում վիտամին C օգտագործել: Իսկ ինչո՞ւ: Որովհետեւ այն բարձրացնում է իմունիտետը, նաեւ նպաստում լեյկոցիտների քանակի ավելացմանը, որոնք էլ վիրուսների դեմ պայքարի բանալին են: Ամենատարածված ցիտրուսային մրգերից են նարինջը,թուրինջը, կիտրոնը, մանդարինը, լայմը: 2. Կարմիր պղպեղ Վիտամին C  են պարունակում ոչ միայն ցիտրուսային մրգերը, այլեւ կարմիր պղպեղը, եւ նույնիսկ երկու  անգամ ավելի շատ: Կարմիր պղպեղը նաեւ բետա կարոտինի աղբյուր է, որը առողջ է պահում աչքերն ու մաշկը: 3. Բրոկոլի Բրոկոլին հարուստ է վիտամիններով եւ հանքանյութերով: Այն պարունակում է վիտամիններ A, C եւ E: Բրոկոլին առավել օգտակար է թերխաշած տարբերակով կամ էլ ընդհանրապես հում: 4. Սխտոր Սխորի օգտակարության մասին հայտնի է դեռեւս հին ժամանակներից: Այդ է պատճառը, որ այն առկա է աշխարհի գրեթե բոլոր խոհանոցներում: Սխտորն օգնում է պայքարել վիրուսների դեմ: Նաեւ իջեցնում է արյան ճնշումը: 5. Կոճապղպեղ Շատերը հիվանդանալուց հետո սկսում են կոճապղպեղ օգտագործել:  Այն օգնում է պայքարել բորբոքումների դեմ եւ նպաստում կոկորդի ցավի նվազմանը: Կոճապղպեղն օգնում է նաեւ սրտխառնոցի ժամանակ: 6. Սպանախ Սպանախը հարուստ է վիտամին C-ով, անտիօքսդանտներով, բետա կարոտինով: Ինչպես բրոկոլին, սպանախը եւս ցասնկալի է թեթեւակի խաշել: 7. Նուշ Երբ խոսվում է մրսածությունն ու հարբուխը կանխարգելելու մասին, վիտամին E-ն, իհարկե, անհամեմատ զիջում է վիտամին C-ին: Այնուամենայնիվ, վիտամին E-ն եւս օգտակար է  առողջությանը: Նուշը, օրինակ, հարուստ է E վիտամինով եւ օգտակար ճարպերով, որոնք անհրաժեշտ  են  օրգանիզմին: 8. Արեւածաղկի սերմեր Արեւածաղկի սերմերը նույնպես հարուստ են վիտամին E-ով, ինչպես նաեւ մագնեզիումով եւ վիտամին B-6-ով: Հաճախակի արեւածաղկի սերմեր օգատործեք, եթե ցանկանում ենք ունենալու ամուր իմունային համակարգ: Աղբյուրը՝ Healthline.com

էլեկտրաէներգիայի 2021թ.-ի սակագները

էլեկտրաէներգիայի 2021թ.-ի սակագները
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2021թ. փետրվարի 1-ից: Այսպիսով՝ - սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ, - իսկ մնացած սպառողների համար կբարձրանա 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), այդ թվում՝ - 0.38 կՎ լարմամբ սնվող՝ ամսական 400 կՎտժ-ից ավել սպառում ունեցող բնակիչների և 0.38 կՎ լարմամբ սնվող այլ սպառողների համար կգործեն՝ ցերեկային սակագին՝ 47.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 37.98 դրամ/կՎտժ: - 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագին՝ 44.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 34.98 դրամ/կՎտժ: - 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագին՝ 38.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 34.98 դրամ/կՎտժ: - 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագին՝ 36.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 32.98 դրամ/կՎտժ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Ընթացիկ ամսվա վերջում կգումարվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը

Ընթացիկ ամսվա վերջում կգումարվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
Ավարտվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհրդին անդամակցության թեկնածուների առաջադրման  հայտերի ընդունումը։ Ստացվել է խորհրդին անդամակցելու 40 հայտ։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ձևավորվել է հանձնաժողով (կազմը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, նախարարության գլխավոր քարտուղար, նախարարի խորհրդական, նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության, իրավաբանական վարչության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչներ), որը 10-օրյա ժամկետում  օբյեկտիվ և անկողմնակալ չափորոշիչներով կընտրի նոր խորհրդի կազմը։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանրապետությունում գործող բնապահպանական կազմակերպությունների և բնապահպանների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ մատնանշել էր, որ նոր ձևավորվող խորհրդից ակնկալում է կենսունակություն,  ակտիվ և գործուն մասնակցություն բնապահպանության ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման ծրագրերի ու ճանապարհային քարտեզների մշակման, ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում։ Խորհրդատվական այս կառույցը պետք է Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում առկա ամենատարբեր հիմնախնդիրների շուրջ հանդես գա խորհրդատվական  առաջարկություններով ու եզրակացություններով , կառուցողական ու բալանսավորված համագործակցության շրջանակներ ձևավորի  տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում՝ իր գործունեության մեջ ներգրավի նաև համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետների։ Նախարարին կից հասարակական խորհրդի վերջնական կազմի ձևավորումից հետո՝ ընթացիկ ամսվա վերջում, նախատեսվում է խորհրդի առաջին  նիստը։

Պարզաբանում ՇՄ-ի կողմից «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնության ֆեյսբուքյան հրապարակմանը

Պարզաբանում ՇՄ-ի կողմից «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնության ֆեյսբուքյան հրապարակմանը
Ի պատասխան «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնության «Մեր ստուգայց իրականացնող խմբերից մեկը «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասի երրորդ պահաբաժնում գտել է մեծաքանակ ծառահատումներ» վերտառությամբ ֆեյսբուքյան հրապարակման. Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հրապարակման հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի և «Դիլիջան» ազգային պարկի   աշխատակիցների կողմից «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնում իրականացվել են տարածքի տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում պարզվել է, որ դեռևս 2020 թվականի հոկտեմբեր – նոյեմբեր ամիսների ընթացքում ապօրինի հատվել են 5 - 10 մ բարձրությամբ, 4 – 52 սմ տրամաչափերի, ընդհանուր 6 խմ,  13 տարբեր ծառատեսակների ճյուղեր և ճյուղիկներ ( որից՝ 9 բոխի, 3 կաղնի և 1 հացենի): Հաջորդ հրապարակման մեջ նշված տեղեկությունը՝ «Հենց նոր գտանք 30-ից ավել կտրած։ Երկու օրվա մեջ համարյա 100 հատ ծառ...», նույնպես չի   համապատասխանում իրականությանը, քանի որ հատվել են այդ քանակությամբ ճյուղեր և ճյուղիկներ, ոչ թե ծառեր։ Նշենք նաև, որ ապօրինի հատված ծառերի ճյուղերը ծառատեսակների  հետագա աճի և զարգացման համար որևէ էական ազդեցություն չեն կարող ունենալ։ Տեղեկացնում ենք, որ ապօրինի հատված  փայտանյութի մի մասը հայտնաբերվել  է, կազմվել համապատասխան արձանագրություն և ուղարկվել  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժին։ Շնորհակալություն ենք հայտնում «Բնապահպանի տուն» հասարակական  նախաձեռնությանը  սրտացավ վերաբերմունքի համար։ «Դիլիջան» ազգային պարկի յուրաքանչյուր աշխատակից բարեխղճորեն իրականացնում է իր առջև դրված խնդիրները։ Անտառը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։

Սյունիքի մարզում ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում

Սյունիքի մարզում ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի գործադիր մարմին է հանդիսանում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը: ՊՏԱԾ-Հ ծրագրի Փոքր դրամաշնորհային բաղադրիչի 1-ին փուլի շրջանակներում դրամաշնորհի արժանացած «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքում իրականացրեց «Այցելեք Մեղրի» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր նպաստել համայնքում էկո և գյուղատնտեսական տուրիզմի զարգացմանը` ենթակառուցվածքների բարելավման և զարգացման միջոցով: Ծրագրի հիմնական արդյունքները. Ձևավորվել են թվով 17 հյուրընկալող ընտանիքների և 12 երիտասարդ զբոսավարների խմբեր, որոնց համար կազմակերպվել են դասընթացներ և խորհրդատվություններ: Զբոսավարների խմբի համար կազմակերպվել է երկու երկօրյա ուսումնական այց, առաջինը՝ Վայոց ձոր, երկրորդը «Զանգեզուր» Կենսոլորտային Համալիրի» «Արևիք» ճամբար՝ քայլարշավ-երթուղու մշակումով և գիշերակացով: Աջակցման գումարներ են փոխանցվել հյուրընկալող ընտանիքներին, ովքեր նշյալ գումարով իրականացրել են հյուրատների համար անհրաժեշտ պայմանների ապահովման և բարելավման աշխատանքներ, ներառյալ՝ սանհանգույցների բարելավում, հյուրընկալության համար նախատեսված սենյակների վերանորոգում և կահավորում /մահճակալ, սպիտակեղեն, վարագույրներ/, բակերի ձևավորում և գինու համտեսի սրահի կահավորում` միաժամանակ կատարելով նաև սեփական ներդրումներ: Հյուրընկալող ընտանիքների համար անցկացվող դասընթացներից զատ, շահառուների համար կազմակերպվել է նաև եռօրյա ուսումնական այց դեպի Կալավան, Ենոքավան և Դիլիջան. վերջինները ծանոթացել են հյուրընկալության պայմաններին, որտեղ կարևորվում էր տեղական-գյուղական ռեսուրսի օգտագործմամբ հյուրըկալության կազմակերպումը, մասնակիցներին ներկայացվել են հաջողված բիզնես պատմություններ, և նրանց մոտ ձևավորվել են նոր հետաքրքիր գաղափարներ։ Անց են կացվել նաև քայլարշավներ և մեկօրյա շրջայցի երթուղի դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ստեղծվել է համայնքի տեսարժան վայրերի, հյուրատների, հյուրընկալող ընտանիքների, գյուղացիական տնտեսությունների և այլ շահագրգիռ անձանց, կազմակերպությունների բազա, պատրաստվել է վերջինների վերաբերյալ լուսանկարների հավաքածու։ ՄԿՌԿ ՀԿ-ի «ՀամՏես» թեյարան ստուդիայի նախասրահում ստեղծվել է «Այցելեք Մեղրի» տեղեկատվական կենտրոն, իսկ 2-րդ հարկում՝ կարպետագործության արհեստանոց-սրահ։ Գյուղմթերքների արտադրմամբ և վաճառքով զբաղվող բնակիչներին տրամադրվել են խորհրդատվություններ, վերջիններս ներգրավված են նաև երթուղիներում։ ՄԿՌԿ ՀԿ-ի համար ձեռք են բերվել համապատասխան տեխնիկական միջոցներ, որոնց կիրառումը կնպաստի տարածաշրջանի տուրիստական գրավչության բարձրացմանն ու նոր հոսքերի ապահովմանը։ Պատրաստվել են Մեղրին ներկայացնող 6 տեսահոլովակներ, մշակվել և պատրաստվել են Մեղրին խորհրդանշող հուշանվերներ /մագնիսներ, բաժակներ/, գովազդային 10 վահանակներ, «Այցելեք Մեղրի» երկլեզու՝ հայերեն և անգլերեն տեղեկատվական գրքույկը: Ծրագրով նախատեսված 5 երթուղիների փոխարեն մշակվել են 7 երթուղիներ։ ՀԿ-ի շահառու կարպետագործ վարպետները գծագրել և գործել են կարպետի դետալներ, իսկ դերձակ-վարպետները դրանցից պատրաստել են  հուշանվերների նոր հավաքածու: Մեղրիի տարածաշրջանում զբոսաշրջության խթանման, անհատ տուրիստներին, տուրիստական խմբերին և արշավականներին դեպի Մեղրի ուղղորդելու նպատակով կնքվել են 5 հագործակցության հուշագրեր: Ստեղծվել է «Այցելեք Մեղրի» https://visitmeghri.wordpress.com/  ինտերնետային հարթակը, որտեղ զետեղված տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է:

Ոստիկանությունը բացահայտել է որսագողերին

Ոստիկանությունը բացահայտել է որսագողերին
Ոստիկանությունը բացահայտել է օրեր առաջ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական տարածքի «Սիրանույշ» ճամբարի մոտակայքում կարմիրգրքյան բեզոարյան այծին սպանողներին: Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային քննչական մարմին։ Կատարվում է նախաքննություն։ Հիշեցնում ենք, որ Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ։ Եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, այն է՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` 4-6 ամիս ժամկետով։

Հինգ բացահայտված միֆ կորոնավիրուսի և դիմակների մասին

Հինգ բացահայտված միֆ կորոնավիրուսի և դիմակների մասին
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ հասարակական վայրերում դիմակներ կրելու պարտադիր պայմանի մասին լուրերի տարածվելուն պես դիմակների վերաբերյալ շատ քննարկումներ են եղել: Կտորից դիմակները նույնը չեն, ինչ վիրաբուժական կամ արդեն բոլորիս հայտնի N95 շնչառական դիմակները, դրանք չենք կարող պաշտպանել վարակվելուց, բայց դա չի նշանակում, որ չարժե այն կրել: Ահա՛ մասնագետների կողմից բացահայտված 5 միֆ՝ դիմակների և դրանք կրելու մասին: Միֆ 1. Կտորից դիմակ կրելն անօգուտ է: Տնային պայմաններում կտորից կարված դիմակ կրելը հեշտ միջոց է, որը կարող է օգնել պաշտպանել ձեր ընտանիքի անդամներին և շրջապատի մարդկանց: Քանի որ կորոնավիրուսը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճանապարհով, այս դեպքում կտորից դիմակը կարող է խոչընդոտ հանդիսանալ բերանից կամ քթից դուրս եկող կաթիլների և վարակի տարածման համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կտորից դիմակները նվազեցնում են միկրոօրգանիզմների քանակը, որոնք խոսելու, հազալու, փռշտալու կամ շնչելու արդյունքում արձակվում են օդ: Այսպիսով, որքան շատ մարդիկ դիմակներ կրեն, այնքան քիչ վիրուսային կաթիլներ կտարածվեն օդում, և վարակի դեպքերը չեն ավելանա: Միֆ 2. Եթե ես հիվանդ չեմ, ապա դիմակ կրելու կարիք չունեմ: Բոլորս գիտենք, որ կորոնավիրուսով շատ հաճախ վարակվում են առանց որևէ ախտանշանի, և մարդը կարող է անգիտակցաբար տարածել վարակը: Ենթադրվում է, որ հենց սա է պատճառը, որ վիրուսն այսքան արագ տարածվեց և դեռ շարունակում է տարածվել: Այսպիսով, քանի որ վստահաբար հնարավոր չէ իմանալ, թե ով է վարակված, իսկ ով՝ ոչ, լավագույն տարբերակը դիմակ կրելն է: Միֆ 3. Եթե դիմակ եմ կրում, ապա կարող եմ չպահպանել սոցիալական հեռավորություն: Դիմակ կրելը կորոնավիրուսի տարածումը կանխելու ռազմավարության ընդամենը մի մասն է, և ցավոք, այն չի կարող լիովին խանգարել վիրուսին՝ հայտնվելու ձեր օրգանիզմում: Ուստի կարևոր է պահպանել բոլոր կանոնները. դրանք ընդամենը երեքն են` կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և հաճախակի ախտահանել ձեռքերը: Միֆ 4. Իմ դիմակը միայն պետք է ծածկի բերանս, դա բավական է: Դիմակը պետք է ծածկի և՛ բերանը, և՛ քիթը: Այն պետք է հերմետիկ, բայց հարմարավետ ծածկի քիթն ու բերանը, և դուք պետք է կարողանաք շնչել առանց դժվարության: Մի՛ կրեք դիմակը պարանոցին կամ կզակին, դա ոչ միայն չի պաշտպանում, այլև հակահիգիենիկ է: Միֆ 5. Դիմակ կրելը վնասակար է առողջությանը: Կարծիք կա, որ երկարատև դիմակ կրելու արդյունքում կարող են առաջանալ առողջական խնդիրներ: Դա բացատրվում է նրանով, որ արտաշնչելու ընթացքում առաջացած ածխաթթու գազն, ըստ էության, մնում է փակ տարածքում, և մարդն անընդհատ շնչում է այն: Չնայած, որ մեծ քանակությամբ ածխաթթու գազ շնչելն իսկապես վտանգավոր է, բայց անգամ մի քանի ժամ անդադար դիմակ կրելու արդյունքում հնարավոր չէ հիվանդանալ: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ չպետք է կրեն կտորից դիմակ: Նրանք են՝ 2 տարեկանից ցածր երեխաները, և նրանք, ովքեր շնչառական խնդիրներ ունեն կամ չեն կարող դիմակը հանել առանց որևէ մեկի օգնության: Աղբյուրը՝ Cleveland Clinic 

ՇՄ նախարարը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

ՇՄ նախարարը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
Խորհրդակցությանը մասնակցել է ազգային պարկի կենտրոնական ապարատի ամբողջ աշխատակազմը՝ ենթակա ստորաբաժանումներով ու հատուկ պահնորդական ջոկատի ներկայացուցիչներով։ Ողջունելով ներկաներին, նախարարը  վերահաստատել է, որ երկրի գործադիր իշխանությունը, տվյալ դեպքում՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, հաստատակամ է լուծելու ոլորտում իր առռջև ծառացած բոլոր խնդիրները, հաղթահարել մարտահրավերները և վերջնարդյունքում ունենալ մեր սահմանած ճանապարհային քարտեզին ու տեսլականին համապատասխան պետական ինստիտուտներ։ Նախարարը տեղեկացրել է, որ  քաղաքական թիմը՝ ի դեմս երկրի վարչապետի, տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն ունի և արդեն իսկ մշակվել է սոցիալական ու տնտեսական ճգնաժամին հակազդելու համալիր ծրագիր, ու շուտով նրանք կիրառության մեջ կտեսնեն տնտեսական գործունեությունը խթանող մի շարք գործիքակազմեր։Դրանք կօգնեն մեղմելու սոցիալական վիճակը և լրջագույն ներդրումներ ներգրավելու։ Բայց նախևառաջ հարկավոր է, որ յուրաքանչյուր ոք գիտակցի, որ ինքն այդ բարեփոխումների իրականացումն ստանձնած թիմի մի մասն է, քայլում է նույն ճանապարհով ու կիսում երկիրը դժվար վիճակից դուրս բերելու մեր անկոտրում վճռականությունը։ Հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը զուգահեռ՝ նախարարը կարևորել է նաև «Սևան» ազգային պարկում մինչև պատերազմը մեկնարկած բարեփոխումների գործընթացները և ընթացիկ ծրագրերի շարունակականության անխափան ապահովումը։ Շաբաթներ առաջ Շրջակա միջավայրի նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել էր նոր թափով մեկնարկել Սևանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրերի լուծմանն ուղղված գործընթացները։ Նախարարն ավելի լայն կազմին կրկին ներկայացրել է ճանապարհային քարտեզը և գործողությունների առաջնահերթություններն այդ համատեքստում։ Պետք  է՝ Վերլուծել արդյունքները և, եթե կարիք կա, վերանայել ու փոփոխությունների ենթարկել Սևանա լճում արդյունագործական ձկնորսության, դրա կազմակերպման, լիցենզավորման և վերահսկողության կարգը։ Այստեղ խիստ կարիք կա վերահսկողական գործառույթի ուժեղացման և հատվող շահերը փոխզսպող գործիքակազմի կիրառության։ Աշխատանքներ տանել ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման, շինաղբի տեղափոխման, ինչպես նաև ջրածածկ տարածքների մաքրման ուղղությամբ։ Առավելագույնս հավաքել ապառքերը և կարգավորել լճի ափամերձ տարածքների վարձակալման իրավունքների տրամադրման կարգը։ Որևէ վարձակալի հետ չի կնքվելու նոր պայմանագիր, եթե նա չներկայացնի մեր սահմանած չափանիշներին համապատասխան ներդրումային ծրագիր, չտեղադրի մաքրող կայան և չստեղծի աշխատատեղեր։ «Մեր գործունեության արդյունավետությունը շեշտակի բարձրացնելու կարիք կա։ Խնդիր ունենք «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը ինստիտուցիոնալ առումով կայացնելու, Սևանա լճի ավազանի պետական հսկման տարածքներում կարգուկանոն հաստատելու և մասնագիտական, վարչաիրավական հարթության մեջ արժեքների վերաիմաստավորման։ Ահռելի անելիք ունեն բոլորը՝ սկսած գրասենյակային աշխատողներից մինչև պահնորդական հատուկ ջոկատի անդամներ։ Բոլորի գործունեության հիմքում պետք է լինի պետության ու քաղաքացու շահի սպասարկումը»,- իր խոսքը եզրափակել է նախարարը։ Ապա «Սևան» ազգային պարկի աշխատակիցների հետ հարցուպատասխանի միջոցով քննարկել են  նրանց հուզող հարցերը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 9-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 9-ի  ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարմիր գրքում գրանցված ծաղկի վերացող տեսակը մայրաքաղաքի փողոցներում

Կարմիր գրքում գրանցված ծաղկի վերացող տեսակը մայրաքաղաքի փողոցներում
Վերջին օրերին Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ մայրաքաղաքի փողոցներում  250-300 դրամով վաճառվում է  «դեղին ձնծաղիկը»՝  Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։ Շտերնբերգիա  Ֆիշերի Կատեգորիա CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ: Նկարագրություն Բազմամյա սոխուկավոր բույս 10-15 սմ բարձր.: Սոխուկները կլոր 2,5-3,5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով: Տերևները գոտիանման, տափակ, փայլուն, մուգ-կանաչ, բութ գագաթով, հիմքում` հազիվ ողնուցավոր, մինչ 20 սմ երկ.: Ծաղիկները վառ-դեղին, նստադիր կամ կարճ, մինչև 5 մմ երկ. կոթունով: Տուփիկը 10-15 մմ տրամագծով, երկարավուն-էլիպսաձև: Սերմը սերմնաթիկնոցով: Տարածում Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում: Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խոտածածկ, անտառային լանջերին, շիբլյակում: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում` մայիսին: Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը տերևների հետ միասին: ՀԻՇԵՑՈՒՄ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել