Blog
In
other , eco-snund
Էկո հանրագիտարան. հավի ձու
Posted on 19 Փետրվարի, 2021

Հավի ձուն շատ օգտակար մթերք է: Եթե դուք առավոտյան նախաճաշին հավի ձու եք ուտում, դա էներգիայի և կալորիաների մեծ քանակություն է տալիս, ինչն օգնում է ազատվել ավելորդ ճարպերից: Ձուն հարուստ է վիտամին D-ով, որն ամրացնում է ատամները, ոսկորները: Օրական երկու ձու ուտելով օրգանիզմը ստանում է ֆոսֆոլիպիդների անհրաժեշտ քանակությունը, որոնք լավացնում են հիշողությունը: Ձուն դանդաղեցնում է ծերացման գործընթացը, ինչպես նաև կանխում է կնճիռների առաջացումը; Օրական երկու ձու ուտելը օգնում է կանանց հղիանալ: Վիտամինները շատ կարևոր են, երբ խոսքը գնում է սեռական հորմորնների մասին: Վիտամին B9-ի առկայությունը նվազեցնում է մտավոր հետամնացության առաջացման ռիսկը: Ձուն հարուստ է լյուտեինով, որը պատասխանատու է լավ տեսողության համար: Ձուն պաշտպանում է մազերը, լյարդը և մաշկը: Ձվում պարունակվող ֆոսֆոլիպիները խթանում են լյարդից տոքսիննեի հեռացումը, բացի այդ վիտամին B12 և բիոտինը կենսական կարևորություն ունեն մաշկի և մազերի համար: Օրական երկու ձու ուտելը կանանց մոտ նվազեցնում է կրծքագեղձի չարորակ ուռուցքի առաջացման ռիսկը, և դա այն բանի շնորհիվ, որ հոլինը նվազեցնում է օրգանիզմում չարորակ նորագոյացությունների առաջացումը: Ձուն օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար: Քանի որ ձուն պարունակում է մեծ քանակությամբ օմեգա -3, այն նվազեցնում է արյան մեջ տրիգլիցերիդների քանակությունը, դրանով իսկ նվազեցնելով սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Բիլ Գեյթսը մտադիր է կլիմայի պահպանման համար 2 միլիարդ դոլար ներդնել
Posted on 19 Փետրվարի, 2021

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը առաջիկա հինգ տարիներին պատրաստվում է երկու միլիարդ դոլար ներդնել այն ստարտափերի և նախագծերի մեջ, որոնք ուղղված են կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարին։ Այդ մասին Գեյթսը հայտարարել է գերմանական Handelsblatt պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի՝ փետրվարի 15-ին։ Գեյթսի կարծիքով՝ աշխարհի պետությունները պետք է կլիմայի պաշտպանությանն ուղղված հետազոտությունների համար նախատեսված իրենց ծախսերն ավելացնեն տարեկան առնվազն հինգ անգամ՝ հասցնելով մինչև 110 միլիարդ դոլարի: «Անհրաժեշտ է ֆիզիկական տնտեսությունը փոխել այնպիսի արագ տեմպերով, ինչպես նախկինում չի եղել պատմության մեջ»,- ընդգծել է ամերիկացի գործարարը։ Գեյթսը հավելել է, որ իր կարծիքով, համաշխարհային արդյունաբերությունը չպետք է հրաժարվի ատոմային էներգիայից, քանի որ դրա այլընտրանքային աղբյուրները, ինչպիսին են արևն ու քամին, բավարար չեն երկրագնդի էլեկտրականության կարիքները բավարարելու համար։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ իր հույսը դնում է մթնոլորտից ածխաթթու գազի ֆիլտրման տեխնոլոգիայի վրա։ Գեյթսի կարծիքով՝ ապագայի էներգիայի աղբյուրներից մեկը ջրածնային վառելիքն է։ Դրա օգտագործման շնորհիվ կարելի է զգալիորեն կրճատել ածխաթթու գազի արտանետումները ցեմենտի և պողպատի արտադրության ժամանակ։ Նյութը՝ Արմեն Միրզոյան
In
other , eco-aprelakerp , eco-texnologianer
Էլեկտրաէներգիայի անջատումներ փետրվարի 19-ին
Posted on 19 Փետրվարի, 2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Կողբացի փ. 30 շենք, Տերյան փ. 1, 3ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․34 շենք, Բագրատունյաց պող․13 շենք, Բարձրաբերդի փ. 1-79 սեփական տներ, Բուդապեշտի փ. 7-27 սեփական տներ, Վերֆելի փ. 3-6 սեփական տներ, Իսակովի պող 4, 4/1, 4/2 շենքեր, Ավան՝ Իսահակյան թաղամաս 1/1, 1/3, 2/1, 2/2, 2/3, 3/1, 3/2, 3/3, 4, 5, 45 շենքեր, Թումանյան թաղամաս 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9 շենքեր, Քուչակ թաղամաս 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 48, 49 շենքեր, Ա․ Հովհաննիսյան թաղամաս 1ա, 1բ, 31, 32, 33, 34, 36, 37, 38, 39, 42, 44 շենքեր, թիվ 1 մարզադպրոց, թիվ 171 դպրոց, թիվ 3 մսուր-մանկապարտեզ, ոստիկանության Ավանի բաժանմունքի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Բորյան փ. 4 շենք, Նանսենի 1-ին նրբանցք 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ներքին Շենգավիթ 9 փողոցի թիվ 2, 3 հանրակացարաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Էջմիածին քաղաք մանակի, Ոսկեհատ և Զվարթնոց գյուղեր, Արագածոտնի մարզում՝ 11:00-14:00 Կարբի գյուղ, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Արարատ քաղաք՝ Աբովյան, Խանջյան, Շահումյան փողոցներ մասնակի, Նոր Խարբերդ և Այնթափ գյուղ մասնակի, 10:30-14:00 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Խանջյան, Սպանդարյան, Աբովյան, փողոցներ մասնակի, Օգոստոսի 23 փողոցի 22, 24 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10:30-16:00 Վերին Դվին գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-13:00 Արենի գյուղ մասնակի, 11:00-15:00 Մալիշկա գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-16։00 Նուռնուս համայնք՝ Նուռնուսի այգեգործական զանգված, “Առողջ սունկ”, “Վարատ” ընկերություններ, 11։00-16։30 Պտղնի համայնք՝ Պտղնի-2 այգեգործական ընկերություն, Եղվարդ համայնք՝ Շիրակ, Չարենց, Թումանյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավանի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քասախ համայնք՝ Բարեկամության, Գարեգին Նժդեհի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 12։00-14։00 Վարդենիս համայնք՝ Բանավան թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ 12։10-14։10 Վարդենիս համայնք՝ Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 11:00-15:00 Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի հիվանդանոց (բժշկական կենտրոն), Սոցիալական և Նոր թաղամասեր ու ՍինոՀիդրո շինարարական բազան: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
In
other , eco-aprelakerp , eco-snund , eco-dexatun
Որոշ մթերքներ ազդեցություն ունեն մեր տրամադրության վրա
Posted on 19 Փետրվարի, 2021

Պարզվում է, որ կան մթերքներ, որոնց օգտագործումը կարող է փոխել ձեր տրամադրությունը։ Որոշ մասնագետներ կարծում են, որ տրամադրություն բարձրացնող լավագույն կերակուրն այն է, որը պարունակում է բարդ ածխաջրեր, ցածր կալորիականությամբ սպիտակուցներ և գույներ, ինչպես օրինակ՝ քաղցր կարտոֆիլ, քինոա, լոբի, ձու, ձկան, տավարի կամ հավի միս, մրգերի և բանջարեղենի բոլոր տեսակները։ Քիչ սննդարար նյութեր պարունակող մթերքների երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել ֆիզիկական և հոգեբնական խնդիրների։ Լավ տրամադրություն ապահովելու համար սննդարար մթերքները պարունակում են հետևյալ կարևոր էլեմենտները. • Ֆոլաթթու • Երկաթ • Oմեգա 3 ճարպաթթուներ • Մագնեզիում • Կալիում • Սելեն • Թիամին • Վիտամին A • Վիտամին B6 • Վիտամին B12 • Վիտամին C • Ցինկ Ահա մի քանի ուտեստների օրինակներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, մանրաթելեր, ամբողջական ածխաջրեր և շատ սննդարար են, ուստի կփոխեն ձեր տրամադրությունը։ • քինոայով և հավի մսով աղցան • նուշ, խաղող • սաղմոնով, կարտոֆիլով, շագանակագույն բրնձով և լոլիկով աղցան • կոկոսով և բրնձով պատրաստված հավ • կանաչեղենով լցոնված տավարի միս՝ քաղցր կարտոֆիլով և տապակած բրոկոլիով Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland Clinic
In
other , shrjaka-mijavayr
Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը գեոպարկ կունենան
Posted on 18 Փետրվարի, 2021

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Սահակյանին և Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ Արա Ավագյանին։
Քննարկվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից նախաձեռնած «Գեոպարկը որպես տնտեսության կայուն զարգացման և բնապահպանության խթան Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում» ծրագիրը։
Գեոպարկը հատուկ պահպանվող կարգավիճակ ունեցող տարածաշրջան է, որի տարածքում հստակ բացահայտված է Երկիր մոլորակի երկրաբանական պատմությունը, տեղական լանդշաֆտի ձևավորումը, օգտակար հանածոների հանքավայրերի և ապարների ձևավորումը, նախապատմական կենդանիների բրածո մնացորդների մասսայաբար պահպանումը:
Հայաստանի Հանրապետությունում գեոպարկի տարածքի ընտրությունը հիմնված է եղել երկրաբանության ոլորտում կուտակված գիտելիքների, ինչպես նաև ծրագրի մասնակիցների երկարամյա փորձի վրա։ Հաշվի է առնվել նաև մարզերի զարգացվածության մակարդակը և տնտեսական լրացուցիչ խթանման անհրաժեշտությունը։
ՀՀ առաջին գեոպարկը ընդգրկելու է մոտ 4400 կմ2 տարածք, որը համապատասխանում է ՀՀ տարածքի 14,7%-ին։ Այն ընդգրկում է 102 համայնքային տարածքներ։ Ռելիեֆը լեռնային է և ներառում է 1019-3595 մ միջակայքի բացարձակ բարձրությունները։ Առկա են կլիմայական 6 ենթագոտիներ՝ սկսած չոր ցամաքայինից (տաք ամառ և ցուրտ ձմեռ) մինչև լեռնային տունդրա։
Գեոպարկերի հիմնումը կնպաստի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ճանաչելիության բարձրացմանը, կխթանի մարզերում էկոկրթության ու էկոլոգիական մշակույթի ձևավորումը ու արմատավորումը, շրջակա միջավայրի պահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ և խելամիտ կողմնորոշմանը և վարքագծի ձևավորման համար:
Նախարարը գործընկերներին հավաստիացրել է, որ կարվի հնարավորը՝ Շրջակա միջավայրի նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետների ներուժը և մասնագիտական փորձը համատեղելու և փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։
Լուսանկարում հայկական առաջին գեոպարկի տարածքն է՝ ՀՀ մարզերի և համայնքների ընգրկվածությամբ:

In
other , shrjaka-mijavayr
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Posted on 18 Փետրվարի, 2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 21-ի գիշերը` առանձին շրջաններում, 20-ին` շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի ցերեկը, 21-22-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին դադարներով սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
In
other , shrjaka-mijavayr
Հայտարարություն կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին
Posted on 18 Փետրվարի, 2021

Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման համար պահանջվող փաստաթղթեր /ՀՀ կառավարության 10.07.2003 թվականի N 884-Ն որոշում, ՀՀ բնապահպանության նախարարի 12.02.2019թ. N33–Ն հրաման/ 1. Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման համար իրավաբանական և ֆիզիկական անձինք շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները` ա) դիմում բ) պայմանագրի կնքման մասին հայտ՝ նշելով իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման կամ վկայականի համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, փաստացի բնակության վայրը) տվյալները, սոցիալական նպատակներով օգտագործման ենթակա վայրի կենդանիների տեսակները, չափաքանակը, տարածքը (մարզը, որսահանդակը), օգտագործման ժամանակը (որսի իրականացման համար նախատեսված օրը կամ օրերը) և որսամիջոցները, գ) բնօգտագործման վճարի անդորրագիրը /հաշվի համար 900005170981/: Բնօգտագործման վճարը կազմվում է դիմումատուների կողմից հայտում նշված ձկնատեսակներից և դրանց քանակներից: Լրացված դիմում-հայտերը դիմումատուները ուղարկում են շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային փոստին` minenv@env.am Լիազորված մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում, բացառությամբ սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված հայտերի, հայտատուի հետ կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:
In
other , shrjaka-mijavayr
Պետրոսյան. «Շրջակա միջավայրի ոլորտում ցանկացած խորքային բարեփոխում հանդիպում է դիմակայության»
Posted on 18 Փետրվարի, 2021

SPUTNIK-ARMENIA-ի տաղավարումմ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Հովհաննես Շողիկյանի հետ զրուցել է ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների և բարեփոխումների մասին: Քննարկված հարցերն են. «Խոսրովի անտառ» պետական արգելոցում առկա հիմնախնդիրնեն ու բարեփոխումները «Սևան» ազգային պարկի էկոհամակարգի վերականգման, ձկնագողության վերացման, լճի շուրջ առկա ապորինի շենք- շինությունների ապամոնտաժման գործընթացներն ու ոլորտի բարե բարեփոխումները Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա զարգացումները Հայաստանի անտառային տնտեսության հինախնդիրներն ու անտառկառավարման ոլորտում բարեփոխումները Նախարարը խոսել է նաև իր ռուս գործընկերոջ Հայաստան հնարավոր այցի ու դրա նպատակների մասին։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=crq_cIZJbu4&fbclid=IwAR0V4MUhfDpeVjqyAgKIJN8ZCvMKXprGlMngr38k2mss0ykmi281yE_gEfA
In
other , shrjaka-mijavayr
Ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման դեպքեր են բացահայտվել Լոռու մարզում
Posted on 17 Փետրվարի, 2021

Լոռու մարզում բարդի տեսակի 3 ծառ ապօրինի հատելու հետևանքով շրջակա միջավայրին հասցվել է 354 հազար դրամի վնաս: Վնասը հաշվարկել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ ՀՀ ոստիկանությունից ստացված գրության հիման վրա: Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժին: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Տեսչական մարմնի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ոստիկանությունից ստացված գրությունների հիման վրա կատարված զննման արդյունքում Լոռու մարզի բնակչի կողմից 0,12 խմ վառելափայտ և 0,65 խմ թափուկ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու հետևանքով շրջակա միջավայրին հասցվել է 16 հազար դրամի վնաս: Իսկ մարզի մեկ այլ բնակչի կողմից 0,59 խմ վառելափայտ և 0,28 խմ թափուկ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու հետևանքով՝ 20 հազար 700 դրամի վնաս: Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին:
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Դիմի ՛ր 15 000 եվրոյի չափով օրգանական գյուղատնտեսական ծրագրերի աջակցության բաց մրցույթին
Posted on 17 Փետրվարի, 2021





