Blog
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Կանանց մասնակցության փորձը ԱԵԿԿԱ տարածաշրջանում ջրի կայուն կառավարման ոլորտում
Posted on 2 Մարտի, 2021

2021թ. փետրվարի 18-ին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ–ն անցկացրեց եզրափակիչ վեբինար՝ կիսելու ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորված «Կանանց հնարավորությունների ընձեռում՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար» ծրագրի իրականացման փորձը։ Վեբինարի թեման էր «Կանանց մասնակցության փորձը ԱԵԿԿԱ տարածաշրջանում ջրի կայուն կառավարման ոլորտում»։ Վեբինարին մասնակցում էին Ուկրաինայի, Մոլդովայի, Կիրգիզիայի, Տաջիկստանի և Բուլղարիայի ՀԿ-ների, «Կանայք՝ հանուն ջրային համագործակցության» (WfWP) միջազգային կազմակերպության (Նիդերլանդներ), ՄԱԿ-ի ԵՏՀ–ի «Ջրի և առողջության մասին» արձանագրության քարտուղարության, ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի քարտուղարության, Արարատի, Արմավիրի, Շիրակի և Լոռու մարզերի համայնքների, տեղական ՀԿ-ների և ԶԼՄ ներկայացուցիչներ։ ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը, ողջունելով մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամին ֆինանսական աջակցության և խորհրդատվության, ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերի ծրագրային համայնքների ղեկավարություններին և կանանց՝ ծրագրի իրականացմանն ակտիվ մասնակցության համար։ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԿԱ) տարածաշրջանը ներկայացնող ՀԿ-ները և փորձագետները հանդես եկան զեկույցներով և կիսվեցին իրենց փորձով ջրի և ջրահեռացման հավասար հասանելիության, սակագնային մեխանիզմների, ոռոգման ջրային պաշարների կառավարման և մշտադիտարկման գործում համայնքաբնակ կանանց կանանց ներգրավման, ծրագրի իրականացման ընթացքում համավարակի մարտահրավերներին ՀԿ-ների արձագանքների վերաբերյալ քննարկումներում: Աղբյուրը՝ Էկոլուր
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
«Կենդ|Անի»․ հաղորդաշար կենդանասերների համար և ոչ միայն
Posted on 2 Մարտի, 2021

«Լույս» Pruduction-ը և հաղորդավարուհի Անի Ահարոնյանի մասնակցությամբ մեկնարկել են «Կենդ|Անի» հաղորդաշարը, որը պատմում է Հայաստանում ընտանի կենդանիների առօրյայի մասին և ոչ միայն։ Հաղորդաշարի ընթացքում կարելի է ընտրել յուրաքանչյուրի կենսակերպին առավել համապատասխանող ընտանի կենդանու և ստանալ մի շարք խորհուրդներ:
In
other , shrjaka-mijavayr
Հաշվետվություն. ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Posted on 1 Մարտի, 2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի հունվարի 08-ից 12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
Արձանագրվել է 40 դեպք
39 դեպքով հաշվարկվել է 18,296,950 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 179,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 8 ԴԵՊՔ
1 դեպքով հաշվարկվել է 65,000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս,
7 դեպքով նշանակվել է 630,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 38 դեպքով հաշվարկվել է 18,244,450 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս,
1 դեպքով նշանակվել է 100,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 6 ԴԵՊՔ
1 դեպքով հաշվարկվել է 65,000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս,
5 դեպքով նշանակվել է 500,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 52,500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս,
նշանակվել է 79,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների և ռեժիմի խախտման
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ 1 դեպքով նշանակվել է 80,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՐՁԱՆԳՐՎԱԾ իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 814,900 ՀՀ դրամ:
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (333,750 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի հունվարի 08-ից 12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
In
other , shrjaka-mijavayr
Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Posted on 1 Մարտի, 2021

Հանրապետության տարածքում՝
Մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Մարտի 3-4-ը, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը սպասվում են տեղումներ: Մարտի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մարտի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.00C (1996 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -19.30C (1972 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.60C
In
other , shrjaka-mijavayr
Էկոլոգիական քաղաքականությունը Հայաստանում
Posted on 1 Մարտի, 2021

Ինչ է էկոլոգիական քաղաքականությունը
Էկոլոգիական քաղաքականությունը քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավաբանական, կրթադաստիարակչական և այլ բաղկացուցիչ տարրերի համակարգ է, որն ընդունվում է էկոլոգիական իրավիճակի կառավարման, շրջակա միջավայրի պահպանման և պաշտպանության, երկրի տարածքում բնական պաշարների ռացիոնալ օգտագործման, էկոլոգիական հավասարակշռության պահպանման համար:
Ովքեր են իրականացնում էկոլոգիական քաղաքականությունը
Պետությունը, որը կանոններ է սահմանում տարբեր տեսակի գործունեությունների համար, հանդես է գալիս բնապահպանական օրենսդրական նախաձեռնություններով, վերահսկում է օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի կատարումը, լիազորված է պատժամիջոցներ կիրառել դրանց չկատարման դեպքերում, խթանում և աջակցում է բնապահպանական ծրագրերը, համագործակցում է բիզնեսի և հասարակական սեկտորի հետ:
Տնտեսվարող սուբյեկտները, որոնք պարտավոր են հաշվի առնել և վերլուծել արտադրական գործընթացի ազդեցությունը մարդու և շրջակա միջավայրի վրա, միջոցներ ձեռնարկել՝ բացասական ազդեցությունը կանխելու կամ նվազագույնի հասցնելու համար:
Գիտահետազոտական կազմակերպությունները, որոնց գիտական հետազոտությունների արդյունքները կարող են դառնալ և դառնում են տնտեսական աճի և կայուն զարգացման ռազմավարության կարևոր գործիք, հետևաբար՝ շրջակա միջավայրի պաշտպանության գործիք:
Քաղաքական կուսակցությունները, որոնք իրենց ծրագրերում ակնհայտորեն, կամ ոչ ակնհայտ կերպով ներառում են էկոլոգիական խնդիրների կարգավորումների վերաբերյալ բնապահպանական բաղադրիչներ, որպեսզի իշխանություն դառնալու դեպքում քայլեր կամ ծրագրեր մշակեն այդ խնդիրների լուծման համար:
Հասարակական կազմակերպությունները, /ակտիվ անհատները/ քաղաքացիական նախաձեռնությունները վերահսկում են, որ պահպանվի բնապահպանական օրենսդրությունը, էկոկրթական և իրազեկման աշխատանքներ են իրականացնում, զբաղվում են էկոլոգիական իրավունքների պաշտպանությամբ, իրականացնում են տարբեր ակցիաներ ի պաշտպանություն առողջ շրջակա միջավայրի:
Էկոքաղաքականությունը յուրաքանչյուր պետության քաղաքականության կարևոր բաղկացուցիչ մասն է:
Էկոքաղաքականության նպատակը ժամանակակից պայմաններում բնության, հասարակության և տնտեսության ներդաշնակ, հավասարակշռված զարգացման համար նոր պայմանների ստեղծումն է:
Էկոքաղաքականության իրականացումն ապահովվում է հիմնականում հետևյալ մեխանիզմների միջոցով.
- Վարչական վերահսկողություն- Բնապահպանական օրենսդրության պահպանման վերահսկողություն, ստանդարտիզացիա, էկոլոգիական մոնիտորինգ, տնտեսական գործունեության լիցենզավորում, բնօգտագործման նորմավորում, էկոլոգիական սերտիֆիկացիա/պիտակավորում, ՇՄԱԳ, էկոլոգիական փորձաքննություն, էկոլոգիական և ռեսուրսային նպատակային ծրագրեր, էկոլոգիական աուդիտ
- Տեխնիկատեխնոլոգիական-տեխնոլոգիական միջոցների և նորարական մոտեցումների կիրառում շրջակա միջավայրի պաշտպանության և զարգացման համար
- Տնտեսական– բնական ռեսուրսների` ընդերքի, ջրի, անտառի, հողի օգտագործման վերաբերյալ գործունեության պլանավորում, նպատակային ծրագրերի ստեղծում, վճարումների համակարգ, որը որոշվում է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությամբ և բնական ռեսուրսների օգտագործամբ, հարկային դաշտի կանոնների սահմանում, արտոնությունների մեխանիզմների կիրառում և այլն:
- Օրենսդրական- նորմատիվ-իրավական ակտերի մշակում և ընդունում՝ ուղղված հասարակության և բնության միջև հարաբերությունների կարգավորմանը:
- Դաստիարակչական, կրթական մեթոդներ - ուղղված են բնապահպանական վարքագծի և գիտակցության ձևավորմանը:
Արդյո՞ք Հայաստանն ունի էկոքաղաքականություն և ինչպե՞ս է այն իրականացնում
Օրենսդրական դաշտ
2015 թվականին Հայաստանում ընդունվեց նոր Սահմանադրություն, որից հանվեց 33.2 հոդվածը, որում ամրագրված էր. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը»: Այս հոդվածն ապահովում էր մարդու առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը և հնարավորություն էր ընձեռում անգամ դատական կարգով պայքարել այդ իրավունքի պահպանման կամ վերականգնման համար: Այսպիսով, մարդը զրկվեց իր այդ իրավունքից: Փոխարենը նոր Սահմանադրության 12-րդ հոդվածը սահմանեց. «Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև»: Այս փոփոխությամբ թուլացավ շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը և պետության պատասխանատվությունը, առողջ շրջակա միջավայրում ապրելու մարդու հիմնարար իրավունքը դուրս եկավ մայր օրենքի պաշտպանության շրջանակներից:
Թեպետ Հայաստանն ընդունել է շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների` հողերի, ջրերի, մթնոլորտի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի պահպանության և օգտագործման, ինչպես նաև թափոնների կառավարման հետ կապված հարաբերությունները և երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովող բազմաթիվ օրենքներ ու իրավական այլ ակտեր, այնուամենայնիվ, որոշ նորմեր երբեմն հնարավոր չէ արդյունավետ կիրառել, քանի որ դրանք ունեն հակասական բնույթ, տարաբնույթ մեկնաբանություններ կամ բացթողումների, ինչպես նաև չեն բավարարում արդի պահանջներին:
Անհրաժեշտ է բարեփոխել բնապահպանական օրենսդրությունը, քանի որ այն չի ապահովում էկոհամակարգային մոտեցման մոդելի կիրառմամբ այնպիսի գործընթացների կարգավորումը, ինչպիսին են շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության և օգտագործման համալիր պլանավորման, հասանելի լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելման, բնական ռեսուրսների վերականգնման ունակության ապահովման, միասնական մոնիթորինգի իրականացման ու տեղեկատվական համակարգերի կառավարման և բնության բոլոր բաղադրիչների միմյանց հետ շաղկապված վիճակի, ներառյալ` տնտեսական արժեքի գնահատման և այլ գործընթացները:
2011 թվականից սկսած ՀՀ կառավարությունը մշակել է Հայաստանի էկոլոգիական քաղաքականության մասին օրենքի նախագծեր: Վերջին մշակումը համացանցում թվագրված է 2017 թվականով, որը սահմանում էր համալիր և էկոհամակարգային կառավարման մոտեցմամբ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության հիմունքները, նախատեսում էր բնապահպանության ոլորտում պետական կառավարման մարմինների և իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջև ծագած հարաբերությունների կարգավորում, պետք է նպաստեր նաև բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը, շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսման, կանխարգելման կամ նվազեցման ապահովմանը, էկոլոգիական անվտանգության պահպանման և բնապահպանական սահմանափակումների հիման վրա կայուն զարգացման ապահովմանը: Այս օրինագծին զուգահեռ պետք է մշակվեին և ընդունվեին ևս 7 օրինագիծ, 8 ենթաօրենսդրական ակտ՝ ուղղված էկոքաղաքականության իրականացմանը, սակայն մինչ օրս ոչ էկոքաղաքականոթյան մասին օրինագիծն է ընդունվել, ոչ էլ թված օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը:
Մշակվել է, սակայն չի ընդունվել նաև «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» օրենքի նախագիծը, որը էկոքաղաքականության իրականացման համար նպաստավոր գործիք կարող էր լինել: Այս օրինագծով նախատեսվում էր, որ բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նպատակով կազմակերպության կողմից իր գործունեության նկատմամբ անընդհատ հսկողություն իրականացվի, շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունները կկանխարգելվեն և կնվազեցվեն, կկանխարգելվի բնական ռեսուրսների գերշահագործումը, շրջակա միջավայրի վիճակի և շրջակա միջավայրի վրա կազմակերպության գործունեության ազդեցության գնահատման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն կապահովվի, կազմակերպությունը շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ լիազոր մարմնին հաշվետու կլինի:
- Դեպքի ներկայացում
Ինքնավերահսկման յուրօրինակ մեխանիզմ առաջարկեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ՄԱԶԾ/ԳԷՀ աջակցությամբ 2014-2018թթ. իրականացված փոքր ՀԷԿ-երի մշտադիտարկմանը և ոլորտի խնդիրների վերհանմանն ու բարեփոխումների նպաստմանը միտված ծրագրերի փորձագիտական խումբը: Սա էկոքաղաքականության իրականացման տիպիկ օրինակ էր, երբ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, հասարակությունը՝ ի դեմս «ԷկոԼուր» ՀԿ-ի և անկախ փորձագետների և բիզնեսը՝ ի դեմս ՓՀԷԿ-երի ղեկավարների, միասին աշխատեցին ՓՀԷԿ-երի ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: Ծրագրի արդյունքների հիման վրա Բնապահպանության նախարարությունը սկսեց ՓՀԷԿ-երի առողջացման ծրագիր իրականացնել, որին մասնակցեց 30 ՓՀԷԿ՝ պարտավորվելով իրականացնել առողջացման ծրագրի առաջադրանքները: Մշակվեց ՓՀԷԿ-երի էկոանձնագիր և համապատասխան որոշման նախագիծ: Էկոանձնագրում պետք է լրացվեին ՓՀԷԿ-ի գործունեության հետ կապված բոլոր տվյալները, և այն պետք է ներկայացներ լիազոր մարմնին՝ ապահովեով ՓՀԷԿ-ի գործունեության թափանցիկություն և ինքնավերահսկում:
Ցավոք, Բնապահպանության նախարարությունը չշարունակեց ՓՀԷԿ-երի առողջացման ծրագիրը, դադարեցրեց ՓՀԷԿ-երի էկոանձնագրավորմանն ուղղված գործընթացը` նախընտրելով տուգանքների վրա հիմնված քաղաքականությունը:
Էկոքաղաքականության տեսանկյունից ՀՀ բնապահպանական օրենսդրությունը թերի է և չի ապահովում շրջակա միջավայրի համալիր պահպանություն և բնական ռեսուրսների կայուն օգտագործում:
Հայաստանում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը
Բնապահպանական օրենսդրության անկատարության, եղած օրենքների պահանջների շրջանցման, պետական և մասնավոր սուբյեկտների նկատմամբ անբավարար հսկողության և վերահսկողության պայմաններում շրջակա միջավայրի պահպանությունը եղել է ոչ լիարժեք, բնական ռեսուրսներն օգտագործվել են ոչ ռացիոնալ:
- Դեպքերի ներկայացում
Ջրային ռեսուրսներ
Բնական ռեսուրսների գերշահագործման և շրջակա միջավայրի վիճակի վատթարացման վառ օրինակ է Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների գերշահագործումը: «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ստորերկրյա ջրային ռեսուրսները ենթակա են վերականգման մինչև 1 միլիարդ խմ օգտագործման դեպքում: Սակայն վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրած ջրօգտագործման թույլտվություններով (ՋԹ) և անաև առանց այդ թույլտվությունների Արարատյան դաշտում տարեկան արդյունահանվում է մինչև 1.7 միլիարդ խմ ստորերկրյա ջուր: Արդյունքում Արարատյան դաշտը հայտնվել է աղետալի վիճակում. ջրի ոչ ռացիոնալ օգտագործման արդյունքում ստորերկրյա ջրի հորիզոններն իջել են, ջրային հաշվեկշիռը խախտվել է, խորքային հորերը չորացել են, Հայաստանի ամենաջրառատ գետերից Սև ջուր գետի հոսքը կրճատվել է 40 անգամ: Վերջին 15 տարիների ընթացքում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ստորերկրյա ջրերի անխնա օգտագործման արդյունքում Սևջուր գետի հոսքը ներկայումս կազմում է առավելագույնը 0.5խ.մ/վրկ, այն դեպքում երբ 1991-1992 թթ. այն կազմել է 20-22 խ.մ/վրկ և մինչև 2004թ. 8-10 խ.մ/վրկ: 1983 թվականի գույքագրման տվյալներով 44 համայնքներում դրական ճնշում ունեցող հորատանցքերի իշխման տակ գտնվող տարածքները կազմել են 32.7 հազար հա: Հողերը ենթարկվել են անապատացման, ինչպես նաև որոշ տեղերում գերխոնավեցման, աղակալման, ճահճացման, սրվել է Արարատյան դաշտի բնակչի սոցիալական վիճակը:
Սևանա լիճ
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման և կայուն օգտագործման համար 2001թ-ին ընդունվեցին «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքները: Օրենքով նախատեսվեց մինչև 2030 թվականը լճի մակարդակը բարձրացնել 6 մետրով, որպեսզի վերականգնվի լճի էկոհամակարգը: Նախատեսվեց տարեկան լճի մակարդակի բարձրացում մոտ 21,6 սմ, 170մլն խմ առավելագույն ջրառի պայմաններում: Իրականում 2008թ-ից սկսած ՀՀ իշխանությունները 5 անգամ գերազանցեցին Սևանա լճից ջրառի ծավալները, ինչի արդյունքում լճի մակարդակը տարեկան ոչ միայն չբարձրացավ 21 սմ-ով, այլև լիճը բացասական հաշվեկշիռ ունեցավ, ինչի արդյունքում, ինչպես նաև լճի աղտոտման, գլոբալ տաքացման երևույթների հետևանքով, Սևանա լճի էկոլոգիական վիճակը խիստ վատացավ: Լիճը սկսեց ճահճանալ:
Սևանա լճի ափամերձ տարածքները կառուցապատված են, մինչդեռ 1905 մետր նիշից ցածր գոտում կառուցապատումն արգելված է: Ապօրինի օբյեկտների կոյուղաջերն առանց մաքրման թափվում են Սևանա լիճ:
Անվերահսկելի որսագողության արդյունքում ոչնչացվում է լճի ձկնաշխարհը: Լճի մակարդակի բարձրացմանը զուգահեռ պետք է պատրաստվեն ափերը, ինչի համար ՀՀ կառավարությունը ֆինանսներ է տրամադրում, սակայն այդ աշխատանքները պատշաճ ձևով չեն կատարվում:
Ջրային ռեսուրսների աղտոտում
Հայաստանում ջրային ռեսուրսներն աղտոտվում են կոյուղաջրերով, արդյունաբերական թափոններով, կենցաղային աղբով: Մաքրման կայաններն իրականացնում են միայն մեխանիկական մաքրում: Կեղտաջուր արտանետողների նկատմամբ կեղտաջրերի նախնական մաքրման պահանջ չկա: Օրինակ հանքարդյունաբերողը պոչամբարի պարզարանից դուրս եկող ջուրն առանց կենսաբանական և քիմիական մաքրման իրավունք ունի բաց թողնել գետ և դա դիտվում է նորմալ: Ջրային ռեսուրսի մեջ արտադրական կեղտաջրերի արտանետման արգելքը ՀՀ ջրային օրենսգրքով սահմանվեց 2018թ-ին: 62.1 հոդվածի 1-ին կետով սահմանվեց. «Արգելվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը ջրային ռեսուրսի մեջ, եթե տվյալ կեղտաջրի քանակական և որակական չափանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հաստատած՝ թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր եւ անհատական պահանջներին»: Թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները սահմանում է լիազոր մարմինը: Օրեսգրքի փոփոխության այս կետը ուժի մեջ է մտնելու 2030 թվականին:
ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի 2017 թվականի տվյալներով` հանրապետության ուսումնասիրված 43 գետից 15-ն ունեն ամենաբարձր 5-րդ դասի աղտոտվածություն, որոնցից Դեբեդը, Ախթալան, Շնողը, Նորաշենիկը, Ողջին, Կարճևանը, Արծվանիկը, Մասրիկը հանքարդյունաբերության ազդեցության կրողներն են:
Հանքարդյունաբերություն
Բնական ռեսուրսների ոչ կայուն օգտագործման օրինակներից է Հայաստանում ծավալվող հանքարդյունաբերությունը: Հանքարդյունահանման ծավալներն ավելացվել են Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում, Սոտքի ոսկու հանքավայրում, Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրում: Եթե հանքարդյունաբերության ծավալների ավելացումը կարճաժամկետ կտրվածքում կարող է մեծ շահույթ ապահովել բիզնեսի համար և հարկային մուտքեր՝ պետբյուջե, ապա երկարաժամկետ կտրվածքով այդ չվերականգնվող բնական պաշարների արագ արդյունահանման արդյունքում գալիք սերունդները մնալու են ձեռնունայն և որպես ժառանգություն ստանալու են ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով աղտոտված հազարավոր հեկտարների հասնող հողեր, աղտոտված գետեր և լճեր:
Մինչ օրս հանքարդյունաբերողները պոչամբարներում պահվող ավելի քան 1 մլրդ տոննա արդյունաբերական թափոնների և լցակույտերում՝ դատարկ ապարների տեղադրման համար պետբյուջե որևէ գումար հարկ չեն վճարվել: 2011 թվականին ընդունված Ընդերքի նոր օրենսգրքով պոչամբարները համարվեցին երկրորդային հանքավայր, որոնք ունեն տեխնոգեն ծագում, և ազատվեցին հարկ վճարելու պարտավորությունից: Միայն 2018թ. ուժի մեջ մտավ հարկային նոր օրենսգիրքը, որի համաձայն՝ 2021 թ. հունվարի 1-ից ընդերքօգտագործման թափոնների մեկանգամյա տեղադրման կամ պահման համար գործելու է բնապահպանական հարկ: Առաջին դասի վտանգավորության թափոնների համար սահմանվել է տոննայի համար 250 դրամ, երկրորդ դասի վտանգավորության թափոնների համար 120 դրամ, 3-րդ դասի համար 25 դրամ, 4-րդ դասի վտանգավորության թափոնների համար 8 դրամ, իսկ ոչ վտանգավոր թափոնների՝ մակաբացման ապարների համար՝ 3 դրամ: Այս գումարները շատ քիչ են պոչամբարների և մակաբացման ապարների տեղադրման վայրերի անվտանգ պահպանման համար: Հանքարդյունաբերողները պարտավոր են պետությանը ներկայացնել հանքի փակման ծրագիր, սակայն այդ ծրագրի չիրականացման դեպքում նրանք պատասխանատվություն չեն կրում: Հանքարդյունաբերողները հեռանալու են՝ պետության վրա թողնելով վտանգավոր օբյեկտների՝ պոչամբարների պահպանությունը, ինչպես նաև հանքարդյունաբերության հետևանքով աղտոտված շրջակա միջավայրի մաքրումը, ինչը հսկայանան գումարների հետ է կապված:
Անտառներ
1993 թվականից հետո պետությունը չի հաշվառել Հայաստանի անտառները: 1993թ-ի տվյալներով Հայաստանի անտառները կազմում են երկրի տարածքի շուրջ 11.2%: Սակայն իրականում տարբեր փորձագիտական գնահատականներով անտառների տարածքները կրճատվել են մինչև 7-8 %: Պատճառը ինչպես 90-ականների մութ ու ցուրտ տարիներն են, երբ մարդիկ անտառը հատեցին տաքանալու համար, ապա պատկան մարմինների կողմից անտառի նկատմամբ թույլ հսկողությունը, պետության կողմից անտառավերականգնման համար ֆինանսների չտրամադրումը, ապօրինի հատումների դիմաց նշանակված տուգանքները անտառվերականգնմանը չուղղելը, ինչպես նաև անտառը պահպանող մարմնի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գոյատևումը և գործունեությունը անտառը հատելու և փայտի վաճառքի հաշվին ապահովելը: Արդյունքում ունենք անտառների կրճատում, որակի փոփոխություն. տնտեսապես բարձրարժեք կաղնուն և հաճարենուն փոխարինել են ցածրարժեք բոխին եւ անտառի ստորին գոտու տեսակները: Անհետացել են Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Սերմնային ծագման անտառների տարածքները պակասել, և փոխարենը ավելացել են կոճղաշիվային և երկրորդական նշանակության ծառատեսակներն ու թփատեսակները: Անտառային զանգվածների հատված տեղամասերում և դրանց հարող տարածքներում նկատվում է սողանքների, էրոզիոն-սելավային պրոցեսների ակտիվացում, աղբյուրների չորացում:
Պետական վերահսկողություն
2015 թվականի հուլիսի 30-ի 839 – Ա որոշմամբ (https://www.e-gov.am/gov-decrees/item/26045/) ՀՀ կառավարությունը կասեցրեց տնտեսվարող սուբյեկտների տեսչական ստուգումների անցկացումը: Այս որոշման ժամկետը երկարացվեց մի քանի տարի և տեսչական մարմինները մատնվեցին անգործության՝ չիրականացնելով իրենց վերապահված վերահսկողական գործառույթը:
Տեսչական ստուգումների կասեցման մասին 839 – Ա որոշման ընդունումը համընկավ այդ ժամանակ ՀՀ վարչական դատարանում ընթացող Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչների և բնապահպանների հայցով դատավարության հետ, որտեղ բնակիչները և բնապահպանները դատարանից պահանջում էին պարտավորեցնել Բնապահպանության նախարարությանը ստուգումներ անցկացնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում՝ պարզելու համար՝ արդյոք «Թեղուտ» ընկերությունը խախտումներ է թույլ տվել։ 839 – Ա որոշման հիման վրա դատարանը կարճեց գործը:
Տեսչական մարմիններն իրենց աշխատանքը վերսկսեցին հեղափոխությունից հետո: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մի քանի ամսվա աշխատանքի ընթացում հայտնաբերվեցին միլիարդների հասնող խախտումներ անտառային, ընդերքօգտագործման, Արարատյան դաշտում ջրօգտագործման և այլ ոլորտներում:
Բնապահպանական փորձաքննություն
Հայաստանում բնապահպանական փորձաքննությունը, որպես էկոքաղաքականության իրականացման մեխանիզմ, իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն: Այս գործընթացը շատ դեպքերում կրում է ձևական բնույթ, քանի որ փորձաքննություն իրականացնող մարմինը առաջնորդվում է տնտեսվարողի կողմից փորձաքննության ներկայացված փաստաթղթերով և տալիս եզրակացություն՝ հիմնված այդ փաստաթղթերի բովանդակության վրա: Վառ օրինակ է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը, որին տրված բնապահպանական դրական եզրակացության իրավացիությունը պարզում է քննչական կոմիտեն միջազգային «Elard» կազմակերպության փորձագետների ներգրավմամբ, որոնց վճարելու համար պետբյուջեից շուրջ 400 հազար դոլար գումար հատկացվեց:
Փորձաքննության գործընթացն անկատար է նաև հանրային լսումների փուլում: Փորձաքննության առաջին փուլում գործունեություն նախաձեռնողը պետք է համայնքապետարանի հետ քննարկում կազմակերպի՝ բնակչությանը ծանոթացնելու նախատեսվող գործունեությանը և ստանալու համայնքի համաձայնությունը: Որպես կանոն այդ քննարկումը կազմակերպվում է նեղ շրջանակով, բնակչությունը պատշաճ ձևով կամ ընդհանրապես իրազեկված չէ և չի մասնակցում լսումներին: Բնապահպանական փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվել հասարակական կարծիքը, ինչի հետևանքով ձևավորվել է անվստահության մթնոլորտ այս գործընթացի նկատմամբ, որի վառ ապացույցն են հասարակության բողոքի ակցիաները ազդակիր համայնքներում:
Եզրակացություն
Էկոքաղաքականության տեսանկյունից ՀՀ բնապահպանական օրենսդրությունը թերի է և չի ապահովում շրջակա միջավայրի համալիր պահպանություն և բնական ռեսուրսների կայուն օգտագործում: Բնապահպանական օրենսդրության անկատարության, եղած օրենքների պահանջների շրջանցման, պետական և մասնավոր սուբյեկտների նկատմամբ անբավարար հսկողության և վերահսկողության պայմաններում շրջակա միջավայրի պահպանությունը ոչ լիարժեք է, բնական ռեսուրսներն օգտագործվում են ոչ ռացիոնալ: Շրջակա միջավայրն աղտոտվում է արդյունաբերական և կենցաղային թափոններով և արտանետումներով: Չի գործում «աղտոտողը պետք է վճարի» սկզբունքը:
Այսպիսով՝ Հայաստանը շատ անելիքներ ունի էկոքաղաքականության կարևորագույն նպատակների՝ շրջակա միջավայրի պահպանման և բնական ռեսուրսների կայուն օգտագործան ապահովման գործում:
Վիկտորյա Բուռնազյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
In
other , eco-dexatun
Տասը կարեւոր հարց, որ հղի կինը պետք է տա իր գինեկոլոգին
Posted on 1 Մարտի, 2021

Հղիությունը կնոջ կյանքում յուրահատուկ շրջան է: Եվ որպեսզի այդ շրջանը հնարավորինս թեթեւ անցնի կնոջ համար, նա պետք է ոչ միայն գտնվի բժիշկի հսկողության ներքո, այլեւ տիրապետի անհրաժեշտ գիտելիքի՝ առողջ եւ գրագետ կենսակերպ վարելու համար:
Հարցերին պատասխանեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նելլի Ավագյանը.
1. Ե՞րբ է պետք հղիության թեստ անելԵթե կինը նախկինում դաշտանային ցիկլի հետ կապված որեւէ խանգարումներ չի ունեցել, անգամ մեկ օր ուշացում ունենալու դեպքում կարող է արդեն սկսել անհանգստանալ՝ հղի է, թե՝ ոչ, եւ փորձել պարզել դա հղիության թեստի միջոցով: Եթե պատասխանը դրական է, բնականաբար, պետք է դիմել բժիշկի եւ կանգնել հաշվառման: Եթե պատասխանը բացասական է, պետք է սպասել մի քանի օր եւ նորից կրկնել թեստը: Ցանկալի է հաշվառման կանգնել 9 շաբաթականից սկսած:
2. Հնարավո՞ր է հղի լինել եւ ամիսներ շարունակ չիմանալ այդ մասինՇատ հազվադեպ կարող է պատահել, որ կինը հղի լինի եւ դաշտան տեսնի: Միայն այդ դեպքում նրա մտքով կարող է չանցնել, որ գուցե հղի է: Սակայն նա պետք է չունենա նաեւ հղիության որոշ նշաններ՝ սրտխառնոց, փսխումներ, ինքնազգացողության փոփոխություն, քաշի ավելացում: Բայց այդպես շատ հազվադեպ է պատահում:
3. Ինչի՞ց է պետք հրաժարվել հղիության ընթացքումՀղիությունը հիվանդություն չէ, եւ եթե կինը երիտասարդ է, առողջ, իրեն լավ է զգում եւ չունի բժիշկի կողմից հատուկ ցուցումներ, ապա հղիության ընթացքում խիստ սահմանափակումներ չկան: Պարզապես պետք է հրաժարվել նախկինում առկա վատ սովորույթներից՝ ալկոհոլ, նիկոտին: Պետք է սնվել առողջ, օգտագործել շատ միրգ ու բանջարեղեն, կաթնամթերք: Քնի ռեժիմը նույնպես կարեւոր է:
4. Եթե հղի կինը հիվանդանում է, պե՞տք է դեղեր խմիՉի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, եթե որեւէ շնչառական կամ այլ հիվանդություն կա: Անգամ սովորական հարբուխը հղի կնոջը կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան ոչ հղի կնոջը, որովհետեւ հղի կնոջ օրգանիզմը ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում: Ուստի գանգատների դեպքում թերապեւտին դիմելը պարտադիր է, հատկապես եթե կա ջերմություն, որը 2-3 օրից ավել է տեւում: Որոշ դեղամիջոցներ նախատեսված են հղի կանանց համար, բայց դրանք պետք է խմել բացառապես բժիշկի ցուցումով: Չի կարելի խմել այն դեղերը, որոնք կինը խմել է մինչ հղիությունը:
5. Որքա՞ն է կարելի քաշ հավաքել հղիության ընթացքում Թույլատրելի է համարվում միջինում 10-12 կիլոգրամը, որը նորմալ է: Հղիության ընթացքում կինը քաշ է հավաքում պտղաջրերի, պտղի հաշվին, բացի այդ, մեծանում է շրջանառվող արյան ծավալը:Որոշ դեպքերում, օրինակ, երբ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ կան, կամ հորմոնների տատանումների արդյունքում հղի կինը կարող է ավելի շատ քաշ հավաքել: Այդ դեպքում նա պետք է էնդոկրինոլոգի հղկողության տակ գտնվի:
6. Ճի՞շտ է, որ հղի կինը պետք է ուտի երկու հոգու փոխարենՊետք է հասկանալ, որ դու սնվում ես երկու հոգու համար, ոչ թե երկու հոգու փոխարեն: Դրանք տարբեր բաներ են: Պետք է հաշվի առնել, որ պտուղը մորից ստանում է կալցիում, երկաթ, յոդ: Երեխան սնվում եւ զարգանում է կնոջ օրգանիզմի հաշվին, այսինքն՝ պետք է մտածել շատ ավելի առողջ եւ ճիշտ սնվել հղիության ընթացքում, քան մինչ հղիությունը, երբ ինքդ քեզ համար էիր սնվում:
7. Եթե կինը գեր է եղել մինչ հղիությունը, հղիանալուց հետո պե՞տք է նիհարիՑանկալի չէ դիետաների հետեւել հղիության ընթացքում: Գեր կանայք, հատկապես նրանք, որոնց մոտ ճարպակալում է ախտորոշված, պետք է մինչ հղիանալը փորձեն ազատվել ավելորդ քաշից, քանի որ ճարպակալումով կանայք դժվար են հղիանում, կարող են նույնիսկ անպտղություն ունենալ: Բայց եթե արդեն հղի են, պետք է սահմանափակեն անառողջ սնունդը, հատկապես՝ ածխաջրերի օգտագործումը:
8. Կարելի՞ է սպորտով զբաղվել հղիության ընթացքումՍպորտից լրիվ հրաժարվել պետք չէ, հատկապես, եթե կինը նախկինում ֆիզիկական ակտիվ կյանք է վարել, բայց պետք է հաշվի առնել, որ որոշ վարժություններ, օրինակ՝ ծանրության բարձրացում, որովայնային պրես, հակացուցված են հղիության ժամանակ: Կան հատուկ վարժություններ՝ նախատեսված հղիության տարբեր ժամկետների համար:
9. Ո՞ր դեպքերում է կնոջը կեսարյան հատում ցուցվումԿեսարյան հատումը վիրահատություն է, որն ունի խիստ բժշկական ցուցումներ: Եթե կինը կանգնած է հաշվառման, եւ գինեկոլոգը գիտի նրա այս կամ այն խնդրի մասին՝ օրինակ, նեղ կոնք, տեսողության հետ կապված խնդիրեր եւ այլն, ապա կարող է որոշել կեսարյան հատում իրականացնել: Սակայն երբեմն կեսարյան անելու անհրաժեշտությունն առաջանում է ծննդաբերության ընթացքում, երբ, օրինակ, կնոջ ծննդաբերական ուղիները պատրաստ չեն լինում ծննդաբերության, արյունահոսության վտանգ կա, մոր կամ երեխայի կյանքին վտանգ է սպառնում եւ այլն:Շատ հղիներ ծննդաբերության ցավերից վախենալով, մտածում են կեսարյան անելու մասին, բայց իմ խորին համոզմամբ՝ կինը պետք է ծննդաբերի բնական ճանապարհով, եթե չկան կյանքին սպառնացող խնդիրներ: Պետք չէ վախենալ ծննդաբերությունից: Այդ մի քանի ժամը մոռացվում է, իսկ կեսարյան հատման սպին ամբողջ կյանքում մնում է:
10. Կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ հղիության առաջին եռամսյակումՍեռական կյանքով կարելի է ապրել, հատկապես՝ հղիության առաջին եռամսյակում, երբ կնոջ արգանդը դեռ մեծ չէ: Սակայն պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք՝ եթե չկա արգանդի լարվածություն, վիժման սպառնալիք, եթե կինը չի ունեցել արյունային արտադրություն, եթե առողջական գանգատներ չունի, ապա սեռական հարաբերություններ ունենալ կարելի է այնքան, քանի դեռ կնոջ փորիկը դիսկոմֆորտ չի ստեղծում: Միայն հղիության վերջին շաբաթներին ցանկալի չէ:
Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը
Հղիությունը կնոջ կյանքում յուրահատուկ շրջան է: Եվ որպեսզի այդ շրջանը հնարավորինս թեթեւ անցնի կնոջ համար, նա պետք է ոչ միայն գտնվի բժիշկի հսկողության ներքո, այլեւ տիրապետի անհրաժեշտ գիտելիքի՝ առողջ եւ գրագետ կենսակերպ վարելու համար:
Հարցերին պատասխանեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նելլի Ավագյանը.
1. Ե՞րբ է պետք հղիության թեստ անելԵթե կինը նախկինում դաշտանային ցիկլի հետ կապված որեւէ խանգարումներ չի ունեցել, անգամ մեկ օր ուշացում ունենալու դեպքում կարող է արդեն սկսել անհանգստանալ՝ հղի է, թե՝ ոչ, եւ փորձել պարզել դա հղիության թեստի միջոցով: Եթե պատասխանը դրական է, բնականաբար, պետք է դիմել բժիշկի եւ կանգնել հաշվառման: Եթե պատասխանը բացասական է, պետք է սպասել մի քանի օր եւ նորից կրկնել թեստը: Ցանկալի է հաշվառման կանգնել 9 շաբաթականից սկսած:
2. Հնարավո՞ր է հղի լինել եւ ամիսներ շարունակ չիմանալ այդ մասինՇատ հազվադեպ կարող է պատահել, որ կինը հղի լինի եւ դաշտան տեսնի: Միայն այդ դեպքում նրա մտքով կարող է չանցնել, որ գուցե հղի է: Սակայն նա պետք է չունենա նաեւ հղիության որոշ նշաններ՝ սրտխառնոց, փսխումներ, ինքնազգացողության փոփոխություն, քաշի ավելացում: Բայց այդպես շատ հազվադեպ է պատահում:
3. Ինչի՞ց է պետք հրաժարվել հղիության ընթացքումՀղիությունը հիվանդություն չէ, եւ եթե կինը երիտասարդ է, առողջ, իրեն լավ է զգում եւ չունի բժիշկի կողմից հատուկ ցուցումներ, ապա հղիության ընթացքում խիստ սահմանափակումներ չկան: Պարզապես պետք է հրաժարվել նախկինում առկա վատ սովորույթներից՝ ալկոհոլ, նիկոտին: Պետք է սնվել առողջ, օգտագործել շատ միրգ ու բանջարեղեն, կաթնամթերք: Քնի ռեժիմը նույնպես կարեւոր է:
4. Եթե հղի կինը հիվանդանում է, պե՞տք է դեղեր խմիՉի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, եթե որեւէ շնչառական կամ այլ հիվանդություն կա: Անգամ սովորական հարբուխը հղի կնոջը կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան ոչ հղի կնոջը, որովհետեւ հղի կնոջ օրգանիզմը ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում: Ուստի գանգատների դեպքում թերապեւտին դիմելը պարտադիր է, հատկապես եթե կա ջերմություն, որը 2-3 օրից ավել է տեւում: Որոշ դեղամիջոցներ նախատեսված են հղի կանանց համար, բայց դրանք պետք է խմել բացառապես բժիշկի ցուցումով: Չի կարելի խմել այն դեղերը, որոնք կինը խմել է մինչ հղիությունը:
5. Որքա՞ն է կարելի քաշ հավաքել հղիության ընթացքում Թույլատրելի է համարվում միջինում 10-12 կիլոգրամը, որը նորմալ է: Հղիության ընթացքում կինը քաշ է հավաքում պտղաջրերի, պտղի հաշվին, բացի այդ, մեծանում է շրջանառվող արյան ծավալը:Որոշ դեպքերում, օրինակ, երբ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ կան, կամ հորմոնների տատանումների արդյունքում հղի կինը կարող է ավելի շատ քաշ հավաքել: Այդ դեպքում նա պետք է էնդոկրինոլոգի հղկողության տակ գտնվի:
6. Ճի՞շտ է, որ հղի կինը պետք է ուտի երկու հոգու փոխարենՊետք է հասկանալ, որ դու սնվում ես երկու հոգու համար, ոչ թե երկու հոգու փոխարեն: Դրանք տարբեր բաներ են: Պետք է հաշվի առնել, որ պտուղը մորից ստանում է կալցիում, երկաթ, յոդ: Երեխան սնվում եւ զարգանում է կնոջ օրգանիզմի հաշվին, այսինքն՝ պետք է մտածել շատ ավելի առողջ եւ ճիշտ սնվել հղիության ընթացքում, քան մինչ հղիությունը, երբ ինքդ քեզ համար էիր սնվում:
7. Եթե կինը գեր է եղել մինչ հղիությունը, հղիանալուց հետո պե՞տք է նիհարիՑանկալի չէ դիետաների հետեւել հղիության ընթացքում: Գեր կանայք, հատկապես նրանք, որոնց մոտ ճարպակալում է ախտորոշված, պետք է մինչ հղիանալը փորձեն ազատվել ավելորդ քաշից, քանի որ ճարպակալումով կանայք դժվար են հղիանում, կարող են նույնիսկ անպտղություն ունենալ: Բայց եթե արդեն հղի են, պետք է սահմանափակեն անառողջ սնունդը, հատկապես՝ ածխաջրերի օգտագործումը:
8. Կարելի՞ է սպորտով զբաղվել հղիության ընթացքումՍպորտից լրիվ հրաժարվել պետք չէ, հատկապես, եթե կինը նախկինում ֆիզիկական ակտիվ կյանք է վարել, բայց պետք է հաշվի առնել, որ որոշ վարժություններ, օրինակ՝ ծանրության բարձրացում, որովայնային պրես, հակացուցված են հղիության ժամանակ: Կան հատուկ վարժություններ՝ նախատեսված հղիության տարբեր ժամկետների համար:
9. Ո՞ր դեպքերում է կնոջը կեսարյան հատում ցուցվումԿեսարյան հատումը վիրահատություն է, որն ունի խիստ բժշկական ցուցումներ: Եթե կինը կանգնած է հաշվառման, եւ գինեկոլոգը գիտի նրա այս կամ այն խնդրի մասին՝ օրինակ, նեղ կոնք, տեսողության հետ կապված խնդիրեր եւ այլն, ապա կարող է որոշել կեսարյան հատում իրականացնել: Սակայն երբեմն կեսարյան անելու անհրաժեշտությունն առաջանում է ծննդաբերության ընթացքում, երբ, օրինակ, կնոջ ծննդաբերական ուղիները պատրաստ չեն լինում ծննդաբերության, արյունահոսության վտանգ կա, մոր կամ երեխայի կյանքին վտանգ է սպառնում եւ այլն:Շատ հղիներ ծննդաբերության ցավերից վախենալով, մտածում են կեսարյան անելու մասին, բայց իմ խորին համոզմամբ՝ կինը պետք է ծննդաբերի բնական ճանապարհով, եթե չկան կյանքին սպառնացող խնդիրներ: Պետք չէ վախենալ ծննդաբերությունից: Այդ մի քանի ժամը մոռացվում է, իսկ կեսարյան հատման սպին ամբողջ կյանքում մնում է:
10. Կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ հղիության առաջին եռամսյակումՍեռական կյանքով կարելի է ապրել, հատկապես՝ հղիության առաջին եռամսյակում, երբ կնոջ արգանդը դեռ մեծ չէ: Սակայն պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք՝ եթե չկա արգանդի լարվածություն, վիժման սպառնալիք, եթե կինը չի ունեցել արյունային արտադրություն, եթե առողջական գանգատներ չունի, ապա սեռական հարաբերություններ ունենալ կարելի է այնքան, քանի դեռ կնոջ փորիկը դիսկոմֆորտ չի ստեղծում: Միայն հղիության վերջին շաբաթներին ցանկալի չէ:
Աղբյուրը՝ Doctors.am Զրուցեց Շուշան Շատիկյանը
In
other , shrjaka-mijavayr
Բեռնատարը բարձված էր մոտ 25 խմ ապօրինի փայտանյութով
Posted on 27 Փետրվարի, 2021

Փետրվարի 23-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, ապա բաժին հրավիրեցին Սիսիանի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։ Նրա «Կամազ» մակնիշի խոշոր բեռնատարն էլ տեղափոխեցին բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդը բեռնատարում առկա մոտ 25 խորանարդ մետր փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չուներ։ Նախնական տվյալներով՝ երիտասարդը փայտանյութը ձեռք էր բերել փետրվարի 16-ին Սյունիքի Արծվանիկ բնակավայրում։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
In
other , eco-dizayn , shrjaka-mijavayr
Հայկական բրենդները միավորվել են հանուն Հայաստանի և Արցախի անտառների փրկության
Posted on 27 Փետրվարի, 2021

FPWC նպատակն է վերականգնել Հայաստանում և Արցախում մարդկային գործոնի ազդեցությամբ վնասված տարածքները։ Նվիրաբերված յուրաքանչյուր դոլարի միջոցով Հիմնադրամը հնարավորություն կունենա տնկելու մեկ ծառ պահպանությանն ուղղված նախագծի շրջանակներում։ Հայ դիզայներները միավորվել են արվեստի տարբեր հորիզոններից տեղի ստեղծագործող անձանց հետ՝ ձգտելով հակազդել բնության կրած վնասներին։ Նկարահանումները տեղի են ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում, որտեղ գտնվում է հատուկ ջերմոցը։ Այստեղ աճեցվում են բույսեր, որոնք հետագայում արմատներ են տալու վայրի բնության մեջ։ Նշված բրենդների արտադրանքի միջոցով ուշադրություն է հրավիրվել ծրագրի կարևորության վրա։ Հայկական նորաձևության ներկայացուցիչները միավորվել են հանուն բնության պահպանության։ Հիմնադրամի անտառվերականգնման ծրագրերի յուրահատկությունը կայանում է նրանում, որ Հիմնադրամի մասնագետները խնամում են տնկված բույսն այնքան ժամանակ, մինչև այն դառնա կայուն զարգացող օրգանիզմ։
In
other , shrjaka-mijavayr
Ապօրինի ծառահատումները շարունակվում են
Posted on 24 Փետրվարի, 2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված գրության հիման վրա քաղաքացի Կ.Խ-ի կողմից ապօրինի հատված սոճենի տեսակի 4 ցցաչոր ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 32.500 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մեծավանի անտառպետությունում։ Կ․Խ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը հորդորում է զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց, պահպանել բնությունը:
In
other , shrjaka-mijavayr
Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա
Posted on 24 Փետրվարի, 2021





