Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Կայացել է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Կայացել է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է  նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը։ Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ: Նախարար Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է խորհրդի նոր կազմին և գործընկերներին շնորհակալություն հայտնել խորհրդի աշխատանքների նկատմամբ հետաքրքրվածության համար. «Ինչպես բազմիցս եմ նշել իմ հանրային ելույթներում և բնապահպանական շրջանակների հետ նախկին հանդիպման ժամանակ, նախարարին կից հասարակական նոր խորհրդի ձևավորման գերնպատակը մեկն է՝ վեր հանել մեր երկրում առկա բնապահպանական խնդիրները,գույքագրել դրանք,տեղային ու գլոբալ լուծումների առաջարկներ մշակել,հանդես գալ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով։Ցանկացած քայլ,որը կհանգեցնի ավելի պաշտպանված, ավելի կառավարելի և զարգացող շրջակա միջավայր ունենալուն՝ քննարկելի է հասարակական խորհրդի աշխատանքային ձևաչափում։Միասին պետք է քննարկենք՝ ինչպես ենք կյանքի կոչում կարճաժամկետ, միջնաժամկետ և ռազմավարական հեռանկարային պլանում լուծումներ պահանջող խնդիրների լուծման եղանակներն ու ծրագրերը։ Իմ կարգավիճակը թե՛ որպես ոլորտի պատասխանատու և թե՛ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, ձեզ համար պետք է հանդիսանա այն լծակն ու գործիքակազմը, որի օգնությամբ դուք կյանքի կկոչեք ոլորտի ձեր տեսլականը»։ Ըստ նախարարի՝ խորհրդի կազմն ընտրվել է այնպիսի համամասնությամբ, որ այն ներառի առավել շատ ոլորտային մասնագետներ և ունենա լայն ընդգրկում։ Նախարարը հորդորել է գործընկերներին իրենց աշխատանքների հիմքում դնել պետական կառավարման, հանրային և բնապահպանական շահի բալանսավորումը։ Խորհրդի անդամներն ունեն լիազորությունների լայն գործիքակազմ, որի կիրառմամբ էլ պետք է կարողանան ոլորտին առնչվող սուր հարցերի, հանրային հնչեղության խնդիրների, ֆորսմաժորային իրավիճակներում ծագած հարցերի շուրջ իրացնել իրենց տրված խորհրդատվական մանդատը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդի աշխատակարգը, ոլորտային ստորաբաժանումների ստեղծման մեխանիզմները և հաջորդ նիստի օրակարգում քննարկվելիք հարցերի շրջանակը։ Խորհրդի անդամները հույս են հայտնել, որ ոլորտում ցանկացած համակարգային լուծում պիտի տեղի ունենա հետևյալ եռանկյունու ձևաչափով՝ հասարակություն, հասարակական հատված և պետական կառավարման մարմին։ Իրենց հասարակական խորհրդի կազմ է բերել հասարակության, ոլորտի գիտական հատվածի և պետական գերատեսչության միջև կամուրջ հանդիսանալու մղումը։ Խորհրդի կազմի անդամներն իրենց պատրաստակամությունն են հայտնել խորհրդի աշխատանքի արդյունավետության մեջ ներդնել իրենց անմիջական ջանքը և ներուժը։ Ավարտելով խորհրդի անդրանիկ նիստը, նախարար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին և մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ որպես ոլորտը կառավարող և ոլորտի քաղաքականությունը մշակող պետական ինստիտուտ և բնապահպաններն ու բնապահպանական կազմակերպությունները որպես Հայաստանում շրջակա միջավայրի հիմնախնդիրներով մտահոգ հանրություն, գտնվում են «բարիկադի» միևնույն կողմում:

Էկոկրթական դասընթաց «Դիլիջան» ազգային պարկում

Էկոկրթական դասընթաց «Դիլիջան» ազգային պարկում
Շրջակա   միջավայրի   նկատմամբ բարոյագիտակցական     վերաբերմունքի մակարդակի բարձրացման նպատակով, «Դիլիջան» ազգային պարկի գիտության բաժնի աշխատակիցները, Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոցի 5-8-րդ    դասարանցիների համար անցկացրեցին  դասընթաց,  որի շրջանակներում  ներկայացվեց` ԴԱՊ-ի կենսաբազմազանությունը, Կարմիր գրքային տեսակները, Էկոտուրիզմի հնարավորությունները, Շրջակա միջավայրի մաքրությունը և պահպանությունը, Կազմակերպվեց նաև  հարց ու պատասխան:

Ապօրինի ծառահատման դեպքեր Տավուշի մարզում

Ապօրինի ծառահատման դեպքեր Տավուշի մարզում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրությունների հիման վրա ապօրինի հատված տարբեր տեսակի 27 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 7.133.000 ՀՀ դրամի չափով: *

Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ»ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում:

Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժին:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց, պահպանել բնությունը:

 

Գլուխն ամեն օր լվալու կարիք չկա

Գլուխն ամեն օր լվալու կարիք չկա
Շատ գեղեցկուհիներ գլուխ լվանալն ընդգրկում են սիրունանալու ամենօրյա ծիսակարգի մեջ։ Բայց մազաբույժները վստահեցնում են, որ նման սովորությունն ի վերջո հանգեցնելու է գլխի մազերի անուղղելի վնասի։ Բանն այն է, որ մազերը չունեն սեփական արյունատար մազանոթներ և միայն մաշկի գեղձերից արտազատվող հատուկ գեղծազատուկի հաշվին են սնվում։ Ամեն օր անընդմեջ այդ պաշտպանական շերտն օճառահեղուկով լվանալով՝ մազերը զրկում եք սնուցումից, հետևաբար դրանք դառնում են չոր, դյուրաբեկ ու ջրազրկված։ Գլխի չոր մաշկ ունեցող աղջիկները հաճախակի գլուխ լվանալով վաղ թե ուշ թեփոտ մազեր կունենան։ Մենք այսօր որոշել ենք ներկայացնել, թե ինչո՞ւ են մազերն արագ յուղոտվում Զարմանալի է, բայց նույնիսկ յուղոտ մազեր ունեցողներին է հակացուցված հաճախակի գլուխ լվանալը, քանի որ մաքրվում է այն նույն պաշտպանական շերտը, իսկ ճարպագեղձերը սկսում են ավելի շատ ճարպ արտազատել։ Որպեսզի ձեր մազերը ժամանակից շուտ չճարպոտեն, փորձեք հետևել բժիշկների այս խորհուրդներին։ 1. Աստիճանաբար մեծացրեք գլուխ լվանալու միջև ընկած ժամանակահատվածը։ Յուղոտ մազերը հավաքեք կամ գլխաշորով ծածկեք (դա անհրաժեշտ է անել միայն սկզբում)։ Մի տրվեք չոր օճառահեղուկ օգտագործելու գայթակղությանը։ 2. Փորձեք ավելի հազվադեպ դիպչել մազերին ու նորովի սանրվածքներ անել։ 3. Որոշ ժամանակ հրաժարվեք գելերից, օճառափրփուրներից, լաքերից ու վարսահարդարման ուրիշ միջոցներից։ 4. Գլուխը լվանալուց հետո փորձեք լավ ողողել օճառահեղուկն ու բալզամը։ Այլապես արդեն երկոյան կողմ մազերը դարձյալ կյուղոտվեն։ 5. Մազերը միշտ երկու անգամ օճառեք։ Ընտրեք միայն ձեր մազերի տեսակին կատարելապես համապատասխանող շամպուն։ Բնական շամպունների մեր բաղադրատոմսերով կարող եք ինքներդ մազալվացման միջոցներ սարքել։ 6. Մազերը լվացեք միայն փափուկ, պարզ ջրով՝ ավելացնելով մի քիչ սոդա։ 7. Հետևեք ջրի ջերմաստիճանին։ Այն պիտի սառը լինի, քանի որ բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ ճարպագեղձերն ավելի ակտիվ են գործում։ 8. Գլուխը լվանալուց հետո մազերը միշտ ողողեք երիցուկի, լվածաղկի կամ եղինջի եփուկով։ 9. Հնարավոր է՝ մազերի արագ կեղտոտման պատճառը սխալ սնվելն է։ Խուսափեք գլխամաշկի ճարպի արտադրությունը խթանող մթերքից․ ճարպոտ ու տապակած ճաշատեսակներ, շաքար, հացաբուլկեղեն։ 10. Մազերը ողողելու ևս մի բնական միջոց է կիտրոնաջուրը։ Մեկ կիտրոնի հյութը խառնեք կես լիտր սառը ջրին։ Եթե մեր խորհուրդները կատարելով մի ամսվա ընթացքում դրական փոփոխություն չնկատեցիք, անպայման բժշկի գնացեք։ Հնարավոր է՝ մազերի հաճախ կեղտոտման պատճառը գաղտնի հիվանդությունն է, որից բուժվելով՝ արդեն մազերը հաճախակի լվանալու կարիք չեք զգա։

Անմեղ թվացող սովորություններ, որոնք, իրականում, խիստ վնասակար են

Անմեղ թվացող սովորություններ, որոնք, իրականում, խիստ վնասակար են
Դուք ճիշտ եք սնվում, վարժություններ եք անում, նույնիսկ քնում եք այնքան, որքան պետք է: Սակայն, հավանական է, որ դուք ունեք անմեղ թվացող այնպիսի սովորություններ, որոնք ձեզ մի օր "կհասցնեն բժիշկի դուռը", իսկ դուք դրանց մասին նույնիսկ չգիտեք: Բացահայտեք ձեր առողջության համար 10 թաքնված վտնանգներն ու դրանք ուղղելու պարզ ճանապարհները:   Ոտքը ոտքին գցելը Ոտքը ոտքին գցած նստելը կարող է բարձրացնել արյան ճնշումը. արյան սիստոլիկ ճնշումը կարող է բարձրանալ մոտ 7 տոկոսով, իսկ դիաստոլիկը` 2 տոկոսով: Ոտքը ոտքին գցած նստելը նաև մեծ սթրես է կոնք-ազդրային հոդի համար: Այն կարող է առաջացնել արյան կանգ ոտքերում, երբ երակները սեղմված են: Սա կարող է պայմաններ ստեղծել ոտքերի ստորին հատվածի երակների բորբոքման, և, հավանաբար, նաև թրոմբոզի առաջացման համար: Խուսափեք ոտքը ոտքին գցած 10-15 րոպեից ավել նստելուց, իսկ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ կանգնեք ոտքի և քայլեք:   "Փակ" ծնկներով կանգնելը Գուցեև "փակ" ծնկների օգնությամբ ավելի հեշտ է կանգնել, սակայն դա ավելացնում է ծանրաբեռնվածությունը ծնկային հոդի վրա: Մեր բոլոր հոդերը կայունացվում են շրջակա մկանների շարժումների օգնությամբ: Երբ մենք "փակ" ծնկներով վեր ենք կենում, մենք այլևս արդյունավետ չենք օգտագործում հոդը շրջապատող մկանները: Հետևաբար, ծանրաբեռնվածությունը հոդի վրա աճում է: Այսպիսով, կանգնելու ժամանակ ծնկները թեթևակի ծալեք:   Ստամոքսի վրա քնելը Ստամոքսի վրա քնելու ժամանակ պարանոցը դեպի հետ է թեքվում, նյարդերը սեղմվում են, ինչը հանգեցնում է վերին վերջույթների ցավի կամ թմրածության: Պարզապես փոխեք քնելու դիրքն այնպես, որ այդ ընթացքում պարանոցը դեպի հետ չթեքվի:   Գոտին ամուր կապելը Ամուր գոտին սեղմում է գոտկատեղը, ինչը կարող է հանգեցնել աղեստամոքսային համակարգի անսպասելի խնդիրների: Թեկուզ գեղեցիկ, սակայն ձիգ գոտին առաջացնում է ներորովայնային ճնշում, որը կարող է հանգեցնել թթվային ռեֆլյուքսի: Դրա ախտանիշները տարբեր են` չնչին, ինչպես օրինակ, բերանում դառը համը, և ավելի մեծ` այրոց և ցավ կրծքավանդակում կամ ստամոքսի վերին հատվածում, քրոնիկական հազ և այլն: Հագնվելիս, ձգեք ձեր գոտին ոչ ավել, քան ձեր գոտկատեղն է: Դուք պետք է հեշտությամբ շնչեք և արտաշնչեք:   Վատ կեցվածքը Վատ կեցվածքը կարող է առաջացնել ուսահոդի ցավ, քանի որ վատ կեցվածք ունեցողների թիակի առջև գտնվող ուսագոտու մկանները լարվում են և հանգեցնում մկանային անհավասարակշռության: Այնպես որ, ջանացեք հնարավորինս ուղիղ կանգնել:   Երկար ճամանակ առանց ընդմիջման մեքենա վարելը Երկար ճամանակ առանց ընդմիջման մեքենա վարելը կարող է առաջացնել արյան կանգ ոտքերում, ինչն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել թրոմբոզի առաջացման: 100-150 մղոն քշելուց հետո պետք է կանգնեցնել մեքենան և քայլել՝ արյան հոսքը լավացնելու և թրոմբոզի առաջացումը կանխելու համար:   Արթնանալուց անմիջապես հետո ձգվելը Առավոտյան անմիջապես արթնանալուց ձգվելը կարող է վտանգել ողնաշարի սկավառակները: Ողնաշարի սկավառակները գիշերվա ընթացքում այտուցվում են, ինչը ավելի մեծ ճնշում է ստեղծում դրանց վրա առավոտյան արթնանալիս: Սա նաև դարձնում է դրանք ավելի խոցելի  և ձգվելը դառնում է սթրես ողնաշարի սկավառակների համար: Այնպես որ, մինչև ձգվելը տաքացրեք ձեր մարմինը մոտ 10 րապե:   Բնական կարիքների զսպումը Եթե դուք երկար ժամանակ հետաձգում եք պետքարան գնալը, դա առաջացնում է միզային համակարգի վարակների զարգացման վտանգ: Միզային համակարգի վարակները կանանց մոտ կարող են լինել ավելի կարճ միզածորանի և դրա` հեշտոցին մոտ գտնվելու արդյունք: Մեզում բակտերիաները շատ արագ կարող են բազմանալ, հետևաբար երկար ժամանակ մեզը պահելը կարող է հանգեցնել վարակի առաջացման: Այնպես որ, լսեք ձեր մարմնի պահանջները և ժամանակին գնացեք պետքարան:   Մաստակ ծամելը Օրվա վերջում, երբ ստորին ծնոտը սկսում է ցավել, դուք դեն եք նետում մաստակը: Ստորին ծնոտի հոդը ստեղծված է սնունդ, այլ ոչ թե մաստակ ծամելու համար: Այն ժամանակը, որի ընթացքում մենք ծամում ենք սնունդը, հաճախ շատ ավելի քիչ է, քան որոշ մարդիկ ծախսում են մաստակ ծամելու վրա: Ինչպես ցանկացած այլ չափազանց օգտագործվող մկանի դեպքում, մշտապես մաստակ ծամելը կարող է հանգեցնել մկանային ցավերի և խնդիրների:   Պայուսակն ամեն օր նույն ուսին կրելը Օրեցօր ծանր պայուսակը նույն ուսին կրելը, ի վերջո, կբերի մկանային անհավասարակշռության և ուսային հոդերը կսկսեն ցավել: Այնպես որ կամ պարբերաբար փոխեք պայուսակը կրելու ուսը, կամ էլ՝ թեթևացրեք պայուսակը:

ՇՄ նախարարությունում վերագործարկվել է քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհանի» ծառայությունը

ՇՄ նախարարությունում վերագործարկվել է քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհանի» ծառայությունը

Քաղաքացիների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ և արագ կազմակերպելու և փաստաթղթաշրջանառության գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունում (hասցե` ՀՀ, ք.Երևան,0010, Հանրապետության հրապարակ,Կառավարության 3-րդ տուն) վերագործարկվել է  «Մեկ պատուհանի» ծառայությունը։ Ծառայության միջոցով քաղաքացիները կարող են առանց ավելորդ անհարմարության  տեղեկություն ստանալ իրենց  դիմումների, հայտերի ու նամակների վերաբերյալ, փոխանցել թղթային դիմումներ ու գրություններ, ստանալ խորհրդատվություն, կապ հաստատել նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ։ «Մեկ պատուհանի» ծառայության վերագործարկումը մեծապես կնպաստի քաղաքացիներին անհրաժեշտ այս կամ այն փաստաթղթի տրամադրման գործընթացը առավել մատչելի և արդյունավետ դարձնելուն: Այն, ինչ պետք է աներ քաղաքացին շենքի ներսում՝ ուղղորդվելով տարբեր պատասխանատուների սենյակներ, նրանց փոխարեն անում է նախարարության համապատասխան աշխատակիցը՝ խնայելով քաղաքացու ժամանակը։ Այսպիսով «Մեկ պատուհանի» միջոցով քաղաքացիները կարող են հանձնել դիմումներ\հայտեր և ստանալ համապատասխան թույլտվություններ և լիցենզիաներ, Խմելու-կենցաղային նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում, Գյուղատնտեսական նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում, Արդյունաբերական նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում, Ձկնաբուծական նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում, էներգետիկ նպատակով   ջրօգտագործման  թույլտվության հայտի ներկայացում և ստացում, Անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվության հայտի ներկայացում և ստացում, Օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման` ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման թույլտվության հայտի ներկայացում և ստացում, Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյու¬թերի Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծման թույլտվության հայտի ներկայացում և ստացում, ՀՀ-ում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր(ներ) ստացում, Եվրասիական տնտեսական միության տարածք վտանգավոր թափոնների ներմուծման և Եվրասիական տնտեսական միության տարածքից արտահանման թույլտվության հայտի ներկայացում և ստացում, Հայաստանի Հանրապետության տարածքում  կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքում, Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ  արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար հայտի թույլտվության հայտի ներկայացում և ստացում, Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար թույլտվության հայտի ներկայացում և ստացում, Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրերի կնքման հայտի ներկայացում և պայմանագրի ստացում, Այլ նամակներ, դիմումներ և բողոքներ Քաղաքացիների հետ մշտական կապը պահպանելու և բարձրացվող խնդիրներին առավել արագ լուծումներ տալու նպատակով՝ Շրջակա միջավայրի նախարարի մոտ շուտով կկազմակերպվի նաև քաղաքացիների ընդունելություն։

Այսօր վայրի բնության համաշխարհային օրն է

Այսօր վայրի բնության համաշխարհային օրն է
Օրվա ընտրությունը կապված է 1973թ.ի հետ։ Այդ տարի մարտի 3-ին ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիան։ Վայրի բնության համաշխարհային օրը ևս մեկ անգամ ընգծում է բնության անգնահատեկի դերը մարդու կյանքում և կոչ է մարդկությանը ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու վայրի կենդանական ու բուսական աշխարհի պահպանությանը։ Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ։

Էկո հանրագիտարան. Ընկույզ

Էկո հանրագիտարան. Ընկույզ
Ընկույզը օգտակար և անհրաժեշտ նյութերի շտեմարան է, այն օգնում է օրգանիզմը տոնուսի մեջ պահել, կիրառվում է բակտերիալ և վիրուսային ինֆեկցիաների, քաղցկեղային հիվանդությունների բուժման համար: Օգնում է պահպանել իմունիտետը: Ընկույզի տերևները օգտագործվում են վերքերի ապաքինման համար, օգտակար է հիպերտոնիայի, սիրտ-անոթային հիվանությունների դեպքում: Սակայն ընկույզի օգտագործումը պետք է լինի չափավոր: Օրական կարելի է օգտագործել 150-200 գ ընկույզ: Նշված չափաբաժնից ավել օգտագործումը կարող է մի շարք բացասական հետևանքներ ունենալ. ցան, գլխուղեղի անոթների սպազմ, սրտառնոց, փսխում, փորլուծություն: Դա պայմանավորված է նրանով, որ տվյալ մթերքը բարձր կալորիականություն ունի և դժվար է մարսվում: Նրանք ովքեր խիստ դիետա են պահում պետք է խուսափեն ընկույզի օգտագործումից: Հղիները և կերակրող մայրերը ընկույզ կարող են օգտագործել շատ քիչ քանակությամբ: Երեխաներին ընկույզ կարելի է տալ 3 տարեկանից սկսած և խիստ չափավոր: Ընկույզի չափից շատ օգտագործման դեպքում երեխայի մոտ կարող են նկատվել հետևյալ նշանները Ցավ լյարդում, Բարձր ջերմություն, Գլխացավ, Անհանգստություն աղիներում: Այս նշանների դեպքում պետք է շատ ջուր խմել և համապատասխան դեղորայք ընդունել: Վերը ասվածը չի նշանակում, որ պետք է հրաժարվել այդ արժեքավոր մթերքից, պետք է պարզապես չափավոր օգտագործել:

Էկո հանրագիտարան. Գնարբուկ

Էկո հանրագիտարան. Գնարբուկ
Գարնանային առաջին բույսերից մեկը, որին բոլորը վերաբերում են քնքշությամբ, գնարբուկն է: Ոչ մի բույս իր ​​տերևներում այնքան ասկորբինաթթու չի պարունակում, որքան գնարբուկը: Բուսաբանները հավաքում են այն բուժական նպատակներով: Քրոնիկ բրոնխիտի դեպքում սա առավել մեղմ և արյդունավետ միջոցներից մեկն է: Օգտագործվում են գնարբուկի և´ տերևները, և´ ծաղիկները, և´ արմատը: Արմատների թուրմը արդյունավետ խորխաբեր միջոց է: Ծաղիկների թուրմը օգնում է գլխացավի, գլխապտույտի, միզապարկի բորբոքման դեպքում: Ի դեպ, ծաղիկների թուրմը օգտակար է նաև կաթվածի դեպքում: Ձմեռային երկար երեկոների համար կարող եք պատրաստել թեյ՝ կես թեյի գդալ փոշու վրա լցնելով մի բաժակ եռացրած ջուր, 20-30 րոպե ծածկել և ավելացնել շատ քիչ աղ: Համարվում է, որ այդպիսի թեյն օգնում է պահպանել ընտանեկան երջանկությունը, անսասան սերն ու տան հանգստությունը: Փոշին շատ լավ պահպանվում է. նույնիսկ մեկ տարի անց դրա մեջ պարունակվող օգտակար նյութերը չեն կորցնում իրենց ազդեցությունը: Միգրեն, գլխացավեր. ապակե տարրայի մեջ լցրեք գնարբուկի թարմ ծաղիկները և ավելացրեք չոր խաղողի գինի: Պետք է թրմվի 3 շաբաթ: Քամելուց հետո ընդունեք օրական 50 մլ 3 անգամ սնունդից առաջ: Գլխապտույտ. 1 ճ/գ մանրացված չորացրած ծաղիկների վրա լցնել եռացրած ջուր, թողնել 30 րոպե և խմել տաք վիճակում, ինչպես թեյը: Կամ կարող եք պատրաստել մի փոքր ավելին և օրվա ընթացքում ընդունել 3 անգամ կես բաժակ: Նևրոզ, անքնություն. 2-3 ճաշի գդալ չոր խոտի վրա լցնել 0,5 լ եռացրած ջուր, ցանկալի է թերմոսի մեջ` սա ամենօրյա չափաբաժին է: Երիկամների, միզապարկի հիվանդություններ. 1 թեյի գդալ արմատների վրա լցնել մի բաժակ եռացրած ջուր, թողնել 2 ժամ: Ընդունել 1-2 ճաշի գդալ օրական 3-4 անգամ: Սա օգտակար է նաև ընդհանուր թուլության, վատ ախորժակի, անքնության և փորկապության դեպքում: Թոքաբորբ, բրոնխիտ. մեկ բաժակ հում ջրի մեջ լցնել 1 ճաշի գդալ մանրացված արմատներ, հասցնել եռման աստիճանի և եռացնել ցածր ջերմաստիճանի վրա 3-4 րոպե, ապա թողել թրմվի 2 ժամ, քամել: Ընդունել 1-2 ճաշի գդալ օրական 3-4 անգամ: Սրտի հիվանդություններ, կաթված, երիկամների հիվանդություններ, մրսածություն. 3 թեյի գդալ չոր մանրացրած ծաղիկների վրա լցնել մի բաժակ եռացրած ջուր, թողնել 1 ժամ, քամել: Ընդունել կես բաժակ տաք վիճակում դանդաղ կումերով օրական 3 անգամ՝ անկախ սնունդից: Հակացուցումներ Կարող է առաջացնել ալերգիա: Հակացուցված է հղիներին: Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ:

ԱՄՆ-ը պաշտոնապես վերադարձել է Կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրին

ԱՄՆ-ը պաշտոնապես վերադարձել է Կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի «Փարիզյան համաձայնագրից» դուրս գալուց հետո՝ ԱՄՆ-ն պաշտոնապես վերադարձել է միջազգային համաձայնագրին։ ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ուրբաթ օրը՝ փետրվարի 19-ին, ԱՄՆ-ն ավարտել է հետ վերադարձի գործընթացը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը իրադարձությունն անվանել է «առանցքային պահ»՝ երկրագնդի կլիմայի պահպանության գործընթացում։
Գուտերիշը նաև ողջունել է Բայդենի վարչակամի քայլերը՝ կլիմայի ոլորտում նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած որոշումների չեղարկման մասով։ Իր հերթին Ջո Բայդենը Փարիզի համաձայնագրին վերադարձն անվանել է անհետաձգելի խնդիրներից մեկը, որի մեկնարկը տրվել է պաշտոնավարման հենց առաջին օրը՝ հունվարի 20-ին։ ԱՄՆ-ն աշխարհում Չինաստանից հետո երկրորդն է ջերմոցային գազերի արտանետման ծավալներով։ Բայդենը խոստացել է ԱՄՆ-ն դարձնել գլոբալ տաքացման դեմ պայքարի առաջատար երկրներից մեկը։ Որպեսզի ընդգծի իր մտադրությունների լրջությունը, Բայդենը նախկին պետքարտուղար Ջոն Քերիին նշանակել է կլիմայի պահպանության հարցերով Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ