Blog
In
other , eco-kosmetika , eco-dexatun
Ինչպես ամռանը պահպանել մազերը
Posted on 29 Հունիսի, 2021

Մազերի առողջությունը անչափ կարևոր է հատկապես ամռանը, քանի որ ջերմաստիճանի չափազանց բարձրացման, արևային վտանգավոր ճառագայթների ազդեցության պատճառով տեղի է ունենում մազերի վիճակի վատթարացում։ Արևի ճառագայթների ազդեցությունը ձեր մազերը դարձնում են փխրուն, չոր և այսպես ասած ձանձրալի, որի հետևանքով կարող է թեփ հայտնվել։ Այդպիսով, մազերը նույնպես լրացուցիչ խնամքի կարիք ունեն, որպեսզի խուսափեք նման խնդիրներից, պետք է հատուկ ուշադրություն դարձնեք ձեր մազերին։ Eco.am-ն այդ հարցում ևս օգնության կգա, իր ընթերցողներին ներկայացնելով ամռան ամիսներին մազերը խնամելու 9 խորհուրդ, որոնք թույլ կտան պաշտպանել ձեր մազերը՝ վնասվելուց։ 1․ Յուրաքանչյուր 30 օրը մեկ փորձեք խուզել մազերի ծայրերից։ Դա թույլ կտա խուսափել մազերի ճյուղավորումից և գանգուրանալուց։ Ալիքվող մազերը կտրելը նաև օգնում է ազատվել վնասված մազերից, որոնք վերջնական արդյունքում ազդում են մազերի արմատների վրա։ Մի խոսքով, ամառային շրջանի համար ավելի հարմար են կարճ մազերը։ Նրանք պարզ են խնամելու մեջ ու չեն պահանջում լրացուցիչ խնամք և ուշադրություն։ Համենայնդեպս, եթե դուք նախընտրում եք երկար մազերը, ապա անհրաժեշտ կլինի մշտապես կրել գլխարկ, որպեսզի պաշտպանեք մազերը արևի վնասակար ազդեցություններից։ 2․ Այն կանայք, ում մասնագիտությունը ենթադրում է արևի տակ մնալ երկար ժամանակ, պետք է իրենց մազերին քսեն արևապաշտպան միջոցներ, որպեսզի խուսափեն մազերը չափազանց շատ վնասվելուց, որը կարող է պատճառել արևի ճառագայթները։ Ինչպես նաև, հարկավոր է օգտագործել մազերի համար հատուկ վերականգնողական դիմակներ։ 3․ Ամռան շրջանում խորհուրդ է տրվում սահմանափակել մազերը վարսահարդարիչով չորացնելուց, փոխարենը թողեք, որ մազերը չորանան բնական ճանապարհով։ Խուսափե՛ք նաև բիգուդիներ օգտագործելուց։ 4․ Մազերը լվանալիս խորհուրդ չի տրվում օգտագործել շատ տաք ջուր։ Ամեն օր մի օգտագործեք շամպուն, քանի որ այն ձեր մազերից «գողանում» է խոնավությունը։ Օգտագործեք շամպուն յուրաքանչյուր երկրորդ օրը՝ մազերի խոնավությունը և փայլը պահպանելու համար։ 5․ Ամառային շրջանում սպիրտ պարունակող միջոցների օգտագործումը մազերի համար կարող է հանգեցնել արմատների վնասման և մազերի չորության։ Սպիրտն առաջացնում է ջրազրկում և այդպիսով խլում է խոնավությունը՝ ձեր մազերից։ 6․ Ամառային շրջանի համար ընտրեք խոնավեցնող շամպուն։ 7․ Շատ ջուր խմեք։ Ջրի օգտագործումն օգնում է օրգանիզմից դուրս բերել բոլոր թունավոր նյութերը, որոնք վնասում են մազերի առողջությունը։ Այն նաև ապահովում է մազերի փայլը և խոնավեցնում։ 8․ Չոր և փխրուն մազերը մերսեք ժոժոբայի յուղով։ 9․ Լողավազան այցելելուց առաջ օգտագործեք մազերի համար նախատեսված յուղ։ Լողավազանի ջուրը պարունակում է մեծ քանակությամբ քլոր, որը չորացնում է մազերը։ Ուստի մազերը հարկավոր է խոնավեցնել լողավազան մտնելուց առաջ։ Օգտագործեք մազերն ամրացնող շամպուն, որը կօգնի լվալ քլորի մնացորդները՝ ձեր մազերից։ Եթե առողջ են ձեր մազերը, ուրեմն՝ առողջ է նաև ձեր ժպիտը։
In
other , shrjaka-mijavayr
Շարունակվում են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները
Posted on 28 Հունիսի, 2021

Կոտայքի մարզի Մեղրաձոր, Մարմարիկ, Հանքավան, Աղավնաձոր և Վերին Աղբյուրակ համայնքներում շարունակվում են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները։ Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի Կոտայքի և Արագածոտնի մարզում գտնվող անտառային վնասատուներով և հիվանդություններով վարակված «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում մեկնարկել են պայքարի միջոցառումներ։ Անտառների վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը Շրջակա միջավայրի նախարարության գերխնդիրներից է։ Գարնանային անտառպաթոլոգիական հետազոտությունների արդյունքում տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքն ըստ մարզերի շուրջ 11.575 հա է (2019 թվականի տվյալներով՝ 5400 հա, 2020 թվականի տվյալներով ևս 6100 հա)։
In
other , shrjaka-mijavayr
Seaside Startup Summit –ի անցկացումը թույլատրվել է խիստ սահմանափակումներով, ինչը չի գոհացրել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչներին. ՇՄ նախարարության պարզաբանումը
Posted on 27 Հունիսի, 2021

Ի պատասխան Seaside Startup Summit –ի կողմից տարածված հայտարարության, որում նշվում է, որ «Սամմիթի» անցկացումն այս տարի չեղարկվում է համապատասխան գերատեսչության կողմից տարածք չտրամադրելու պատճառով, հարկ ենք համարում պարզաբանել. «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից Շրջակա միջավայրի նախարարությանը հասցեագրվել է երեք գրություն։ Առաջին գրությանն ի պատասխան, նախարարությունն առաջարկել է «Sevan Startup Summit 2021» միջոցառման կազմակերպման համար դիտարկել Ծովագյուղի համայնքին հարակից պարկի հանրային լողափի կամ Դրախտիկի հանրային լողափի տարածքներ, ինչից վերջիններս հրաժարվել են և մեկ այլ գրությամբ տեղեկացրել, որ ցանկանում են այն կազմակերպել «Սևան» Ազգային Պարկի «Նորաշենի» արգելոցի անմիջապես հարևանությամբ՝ Նորաշենի արգելավայրի տարածքում։ Նորաշենի արգելոցի և արգելավայրի ստեղծման նպատակը Նորաշեն համայնքին հարակից կղզիներում թռչունների՝ մասնավորապես հայկական որորի, որպես Հայաստանում բնադրող միակ էնդեմիկ թռչունի, ինչպես նաև «Նորաշենի» արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի ու ապրելակերպի բնական պայմանների ապահովումն է: «Սևան» ազգային պարկի տարածքում հայկական որորը հիմնականում ձվադրում է Նորաշենի արգելավայրի և նրան սահմանակից Նորաշենի արգելոցի հարակից կղզյակներում, բնակվում է և՛ ագելավայրում, և՛ արգելոցում։ Վերջին տարիների ընթացքում (2019-2020թթ.) Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով, ինչպես նաև 2020 թվականին համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ արգելոցի և արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում թռչունների ձվադրման վայրերը փոխվել են և դրանք սկսել են ձվադրել նաև արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում: Մարդկային գործոնի ազդեցությունը նվազեցնելու արդյունքում վերջին տարիներին ավելացել են նաև չվահյուր թռչունների տեսակները և քանակը: Կազմակերպիչները ներկայացրել են մեկ այլ գրություն, որով խնդրել են վերանայել որոշումը և կից ներկայացրել միջոցառման կազմակերպչական, նախապատրաստական և ապամոնտաժման աշխատանքների մանրամասները և ժամկետները։ Այն է՝ հրավիրված 10000 հյուրերի և այցելուների մուտքը տարածք, միջոցառման անցկացման համար նախատեսվող մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքներ (64 օր), 600 վրան, 2 բեմ, 40 բիոզուգարանների տեղադրում, ձայնային և լուսային ձևավորումներ։ Ինչին ի պատասխան նախարարությունը տեղեկացրել է որ, «Sevan Startup Summit 2021»-ի բավականին երկար տևողությամբ բազմահազարանոց միջոցառման անցկացումը լիովին կիմասատազրկի ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող արգելոցի և արգելավայրի պահպանությունը, նման ձևավորումները ամբողջովին կխաթարեն ոչ միայն այնտեղ բնադրող և բնակվող թռչունների բնականոն ապրելակերպի պայմանները, այլև կվտանգեն և կվնասեն հայկական որորի պոպուլյացիան։ Ինչպես նաև հատուկ ռեժիմով պահպանության տարածքում նման մարդկային ծանրաբեռնվածությունը կհանգեցնի հանրային բացասական արձագանքի և խնդիրներ կստեղծի ՊՈԱԿ-ի տարածքում օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների կիրառման համար՝ այլ անձանց և կազմակերպությունների արգելավայրի տարածքում հանրային միջոցառումների կազմակերպման դիմումների մերժման համար: Սակայն հարցը ևս մեկ անգամ մանրազնին քննարկելուց հետո և հաշվի առնելով միջոցառման կարևորությունը, կազմակերպիչներին այնուամենայնիվ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է այդ վայրում անցկացնել միջոցառումը, բայց մի շարք սահմանափակումներով (գրությունը կցվում է)՝ պայմանավորված ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող՝ արգելոցային ռեժիմով և արգելավայրերի (բնության հատուկ պահպանվող տարածքների) իրավակարգավորումներով, ինչից նրանք ևս հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ շուրջ 10 հազար մասնակից ենթադրող միջոցառումն այդպիսի սահմանափակումներով հնարավոր չէ իրականացնել։ Ցավում ենք, որ կազմակերպիչները Սամմիթը չեղարկելու որոշում են կայացրել։ Ուժի մեջ է մնում միջոցառման անցկացման առաջարկը ՇՄՆ «Սևան» ազգային պարկի տնօրինման տակ գտնվող այլ վայրում, որը չունի արգելոցի կամ արգելավայրի կարգավիճակ։
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Ինչպես բարելավել հիշողությունը
Posted on 23 Հունիսի, 2021

Մեր օրգանիզմի կառավարման կենտրոնը ուղեղն է, որը պատասխանատու է սրտի աշխատանքի և շնչառության համար, թույլ է տալիս շարժվել, զգալ, մտածել։ Ուստի, կարևոր է հետևել ուղեղի աշխատանքին՝ նրան սնուցելով պատշաճ կերպով։
Eco.am-ը ուսումնասիրել է հինգ կարևոր պայման, որոնց կանոնավորապես հետևելով, կօգնեն լավացնել հիշողությունը։
1․ Սնվեք այնպիսի մթերքներով, որոնք մեծ քանակությամբ բուսաթելիկներ և քիչ քանակությամբ կենդանական ճարպեր են պարունակում։
2․ Ամենօրյա սննդակարգում ներառեք այնպիսի մթերքներ, որոնք հակաօքսիդանտներ են պարունակում՝ E վիտամին։ Դրանցից են, օրինակ ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի ձեթը, ընկույզները, սերմերը և այլն։
3․ Ամենօրյա սննդակարգ ներառեք սխտոր, ժենշեն, հազրեվարդ։
4․ Խուսափե՛ք ալյումին պարունակող դեղորայքից։ Պետք է խուսափել նաև ալյումինե ամանների մեջ կերակուր պատրաստելուց։ Ալյումինը բացասաբար է ազդում աղեստամոքսային և նյարդային համակարգերի վրա։
5․ Ակտիվ եղեք։ Խոսքը միայն ֆիզիկական ակտիվության մասին չէ։ Անհրաժեշտ է մշտապես մարզել գլխուղեղը, հիշողությունը, ընդլայնել հետաքրքրությունների շրջանակն ու մտահորիզոնը։ Երբեմն փոքրածավալ տեքստեր անգիր արեք, խաչբառեր և գլուխկոտրուկներ լուծեք, ինչու ոչ, օտար լեզու սովորեք և այլն։
Օգտակար սնունդ՝ հիշողության համար
Այն ուտելիքը, որով սնվում եք բավականին մեծ դեր է խաղում ձեր ուղեղի առողջության համար, և կարող է ազդել նաև հիշողության և կենտրոնացման վրա
1․Յուղոտ ձուկ– Ուղեղի մոտավորապես 60%-ը կազմված է ճարպից, իսկ այդ ճարպի կեսն էլ օմեգա-3 տեսակի է։ Ուղեղը օգտագործում է օմեգա-3 ը՝ նյարդային բջիջների կառուցման համար, իսկ նրա ճարպը ազդում է հիշողության վրա։ Սաղմոնը, իշխանը և սարդինան, բոլորն էլ համարվում են օմեգա-3 ճարպաթթուների հարուստ աղբյուրներ։ Ընդհանուր առմամբ, ճարպային ձուկը հիանալի ընտրություն է ուղեղի առողջության համար:
2․Սուրճ – Սուրճի 2 կարևոր բաղադրիչներն են՝ կոֆեինը և հակաօքսիդիչները, որոնք խթանում են ուղեղի աշխատանքին։ Կոֆեինը իր մեջ պարունակում է որոշ դրական էֆեկտներ, որոնք օգնում են ուղեղի աշխատանքին:
3․Քրքում-Այն հիմնական բաղադրիչն է կարրի փոշու մեջ, և ունի մի շարք օգտակար հատկանիշներ ուղեղի համար։
4․Բրոկկոլի- Բաղկացած է հզոր բուսական միացություններից, ներառյալ հակաօքսիդիչները։ Վիտամին K-ից բացի բրոկկոլին իր մեջ պարունակում է մի քանի միացություններ, որոնք առաջացնում են հակաբորբոքային և հակաօքսիդիչ ազդեցություններ, որոնք կարող են օգնել պաշտպանել ուղեղը որևէ տեսակի վնասներից։
5․Դդմի սերմեր- Դդմի սերմերը պարունակում են հզոր հակաօքսիդիչներ, որոնք պաշտպանում են մարմինը և ուղեղը տարբեր վնասներից. Նրանք նաև մագնեզիումի, երկաթի, ցինկի և պղինձի հիանալի աղբյուր են. Նրանցից յուրանաքչյուրը շատ կարևոր է ուղեղի առողջության համար:
6․ Դառը շոկոլադ – դառը շոկոլադը և կակաոն պարունակում են ուղեղի աշխատանքին խթանող մի քանի միացություններ: Շոկոլադի մեջ գտնվող ֆլավոնոիդները հավաքվում են ուղեղի մի քանի հատվածում և պատասխանատու են հիշողության համար:
7․ Ընդեղեն- բարելավում է սրտի աշխատանքը, իսկ առողջ սիրտը խթանում է առողջ ուղեղ ունենալուն: Ընդեղենի բոլոր տեսակներն էլ կարևոր են ուղեղի աշխատանքի համար, սակայն ընկույզը համարվում է ամենաարդյունավետը, քանի որ այն նաև իր մեջ պարունակում է օմեգա -3 ճարպաթթուներ.
- Նարինջ-օրվա ընթացքում մեկ միջին չափի նարինջ ուտելով՝ դուք ստանում եք բավարար վիտամին C. Սա կօգնի ձեզ բարելավել ուղեղի աշխատանքը, քանի որ վիտամին C-ն հիմնական կանխարգելիչն է մտավոր անկման դեմ. Դուք կարող եք նաև բավականաչափ վիտամին C ստանալ պղպեղից, գուավայից, կիվիից, լոլիկից և ելակից.
- Ձու- իր մեջ պարունակում է մի շարք բաղադրիչներ, որոնք կարևոր են ուղեղի համար. Դրանք են ՝վիտամին B6 և B12, ֆոլաթթու և քոլին.
10.Կանաչ թեյ– սուրճի պես՝ կանաչ թեյը նույնպես պարունակում է կոֆեին, որն էլ զարգացնում է ուղեղի աշխատանքը:
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Երեխային հեռու պահեք սմարթֆոններից․Կինեզիթերապևտ
Posted on 23 Հունիսի, 2021

Մեր շրջապատում բացարձակ մեծամասնություն են կազմում այն ծնողները, որոնք երեխայի չարաճճիությունից գլուխն ազատելու նպատակով տալիս են նրան սմարթֆոն կամ որևէ այլ գադջեթ, և երեխան ժամերով մուլտֆիլմ է դիտում կամ խաղեր է խաղաղում։ Այդ քայլին գնալով, նրանցից ոչ բոլորն են գիտակցում անդառնալի հետևանքների մասին։ Կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանն Eco.am-ի հետ զրույցում անդրադառնալով ժամանակակից վատ սովորությանը՝ նախազգուշացնում է, որ ծնողների այդ անտարբերությունը կարող է երեխայի առողջության վրա վատ հետևանքներ ունենալ։ «Ամեն անգամ, երբ ծնողները երեխաների հետ գալիս են գանգատներով, միանգամից հետաքրքրվում եմ, թե երեխան, որքան ժամանակ է նստում համակարգչի առաջ, կամ որքան է սմարթֆոնով զբաղվում։ Եվ, ամենակարևորը, ընդհանրապես երկա՞ր է նստած մնում նույն դիրքում։ Պատկերացրեք, որ 90 տոկոս և ավել դեպքերում դրական պատասխան են տալիս։ Այսինքն, ծնողը նախընտրում է երեք կամ չորս տարեկան երեխային «շեղելու» նպատակով սմարթֆոն կամ որևէ այլ գադջեթ տալ՝ մուլտֆիլմ դիտելու կամ խաղ խաղալու համար, որպեսզի հանգիստ իր գործերով զբաղվի։ Արդյունքում, նրանք անտեսում են, որ երեխան ժամերով կարող է կիսապառկած, կամ միևնույն դիրքում սմարթֆոնով զբաղվել, չմտածելով որ այդպես իրենց երեխայի առողջությունն են վնասում, ինչն էլ հետագայում բերում է առողջական լուրջ խնդիրների»,- ասում է բժիշկն ու ծնողներին խորհուրդ տալիս, որպեսզի սահմանափակեն սմարթֆոնով կամ որևէ այլ գադջեթով զբաղվելու ժամանակը։ «Հաշվի առնելով այսօրվա առցանց դասապատրաստումները, դպրոցահասակ երեխային, եթե չեն կարողանում զրկել, գոնե հատուկ ժամ սահմանեն, կամ՝ թեկուզ ժամանակի ճիշտ բաշխում կատարեն, որպեսզի քիչ նստեն համակարգչի առաջ։ Ի դեպ, մի կարևոր հանգամանք ևս, ծնողները պետք է հետևողական լինեն, որ համակարգչի առաջ երեխան նստի ուղիղ դիրքով»,- կարևորում է կինեզիթերապևտը։ Ըստ նրա, երբեմն, այն ոչ միայն վնասում է առողջությունը, այլ նաև կախվածության մեջ է գցում երեխային․ «Լինում են դեպքեր, երբ սմարթֆոնը կամ որևէ այլ գադջեթը երեխայի մոտ կախվածություն է առաջացնում, և, երբ ծնողը փորձում է ձեռքից վերցնել այն, նրա մոտ հիստերիայի նոպաներ են սկսվում, և ծնողը ստիպված է վերադարձնել սարքը՝ երեխայի ձայնը կտրելու համար»։ Բժշկի դիտարկմամբ, մանկական սկոլիոզ (ողնաշարի ծռություն) հիվանդությունը երիտասարդացել է․ «Երեխաների օրգանիզմը գտնվում է բուռն աճման շրջանում, դրա համար սմարթֆոնով կիսապառկած կամ անշարժ նստած երեխայի առողջության վրա վատ է անդրադառնում։ Եվ, պետք է փաստեմ, արդեն երիտասարդացել է մանկական սկոլիոզ հիվանդությունը, որն առաջանում է 4-5 տարեկանից սկսված»,- ցավով արձանագրում է կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Ա․ Նալբանդյանն ու թվարկում արդյունքում ձեռք բերած հիվանդությունները․ «Հիմնականում ձեռք են բերում ողնաշարի մկանային թուլություն, կիֆոզ, հիպերկիֆոզ և այլն»։ Բժիշկը նկատում է, որ ծնողի համար դժվար է, բայց, եթե ուզում ենք, որ հետագայում ունենանք առողջ սերունդ, մեր երեխաներն առողջ մեծանան, ուրեմն՝ միանշանակ պետք է վերոնշյալ խնդիրներին մատների արանքով չնայենք։
In
other , shrjaka-mijavayr
Ուշադրություն․ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է
Posted on 23 Հունիսի, 2021

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Այսօր և վաղը ՀՀ ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել և դիտվելու է 6-7-ի (բարձր) սահմաններում: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի 6-7 արժեքների դեպքում բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում արևի տակ մնալ 18-22 րոպե, իսկ թուխ մաշկ ունեցողներին՝ 35-39 րոպե, ավելին մնալու դեպքում հնարավոր են մաշկի նկատելի կարմրություն՝ էրիթեմա: [gallery columns="2" link="file" ids="5615,5616"]
In
other , shrjaka-mijavayr
Արագիլների աղտոտվածության աշխարհագրությունը մեծանում է, իսկ պատճառը մնում է չբացահայտված
Posted on 22 Հունիսի, 2021

Կեղտոտված, յուղանյութով պատված ու տկար տեսքով արագիլների աշխարհագրությունն ընդլայնվում է Հայաստանում։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Լյուբա Բալյանը: Գիտաշխատողը մեծ թվով կեղտոտված արագիլների է հանդիպել Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում։ Նրա խոսքով՝ եղել են բնակավայրեր, որտեղ արագիլները կա՛մ մաքուր էին, կա՛մ մեկումեջ էր աղտոտվածությունը։ Բալյանի կարծիքով՝ արագիլների աղտոտվածության դեպքերը փաստացի շարունակվում են, եւ որեւէ դրական փոփոխություն չի եղել: «Առաջին դեպքից հետո շարունակաբար հետեւում ենք թե՛ ձմռանը, թե՛ տարվա մնացած եղանակներին, եւ անընդհատ դիտարկվում են կեղտոտ արագիլները: Ձմեռային հաշվառումների, մոնիտորինգի ժամանակ նկատել էինք կեղտի մեջ կորած, կուչ եկած արագիլներ»,- ասում է գիտաշխատողը: Արագիլների աղտոտվածության խնդիրը չի լուծվում: Աղտոտման աղբյուրն էլ, ըստ էության, չի փոխվել: Արագիլները սովորաբար հավաքվում են ձկնաբուծարաններից դուրս եկող ձկան թափոնների շուրջ՝ որպես կեր դիտարկելով դրանք: Գիտաշխատողի խոսքով՝ պատճառն, ըստ էության, այդ թափոնների սխալ ուտիլիզացիան է: Դեռ 2019 թ. հուլիսին Լյուբա Բալյանն ահազանգել էր՝ հայտնելով, որ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտի բակ էին տարել արագիլի առանձնյակ։ Այն ամբողջությամբ պատված էր կեղտի եւ ճենճի հաստ շերտով, ինչի պատճառով թռչունը չէր կարող թռչել։ Արագիլի ընդհանուր փետրավորման 80 տոկոսը՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխը, վիզը, առավել նվազ՝ թափահարողները, ծածկված էին յուղանյութով, ապա փոշիով։ Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվել էր, որ դրանց վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ։ Գիտաշխատողները փորձել էին մաքրել փետուրների մի քանի նմուշ թռչնի համար ոչ վնասակար նյութով, սակայն միայն տնտեսական օճառի լուծույթի դեպքում էր հաջողվել հեռացնել ճարպային շերտը։ Իսկ դա, ըստ գիտաշխատողների, լավ նախադրյալ չէ։ Դրանից շատ չանցած՝ բնապահպաններն ու թռչնաբաններն ահազանգեցին Արարատի մարզի շուրջ 10 համայնքում աղտոտված արագիլների մասին։ 2019-ի սեպտեմբերին այդ առնչությամբ հարուցվեց քրեական գործ ՔՕ 284 հոդվածի հատկանիշներով. այն վերաբերում էր վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելուն։ Սակայն քննչական կոմիտեն նախաքննությունը վարել է ՔՕ 287 հոդվածի հատկանիշներով: Այս հոդվածը վերաբերում է ջրերի աղտոտմանը. «Մակերեսային կամ ստորերկրյա ջրերը, խմելու ջրամատակարարման աղբյուրներն աղտոտելը, աղբոտելը, խցանելը, սպառելը կամ դրանց բնական հատկությունները կամ որակական բաղադրությունն այլ կերպ փոփոխելը, եթե այդ արարքները դիտավորությամբ կամ անզգուշությամբ կենդանական կամ բուսական աշխարհին, ձկնային պաշարներին, անտառային կամ գյուղացիական տնտեսությանն էական վնաս են պատճառել...» 2020 թ. մայիսին քրգործը կարճվեվ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Ընդ որում՝ ՔԿ-ն «Հետքին» այդ առիթով հայտնել էր. «Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրության եւ համապատասխան մասնագետների ցուցմունքների համաձայն՝ մոնիտորինգի արդյունքներով միայն էլեկտրական լարերին բախվելու հետեւանքով տարեկան սատկում է շուրջ 20-25 արագիլի առանձյակ, ուստի փետուրների աղտոտման հետեւանքով 4 արագիլների սատկելը որեւէ կերպ չէր կարող էական վնաս հասցնել արագիլների Հայաստանի պոպուլյացիային, այսինքն՝ կենդանական աշխարհին»։ «Մենք լիարժեք տեղեկություն ենք տվել իրավապահ մարմիններին՝ նշելով աղտոտման տարածքը, պոտենցիալ աղտոտվածության կետերը, արագիլների քանակը։ Ամեն տեսակի տեղեկություն տրամադրել ենք, եւ գործը մի քանի փուլ էր անցել։ Ես ինքս ցուցմունքներ եմ տվել։ Սակայն գործը տեղից չէր շարժվում, եւ արդյունքում ոչինչ էլ չպարզեցին՝ անհասկանալի բացատրությամբ»,- ասում է Լյուբա Բալյանը։ Մարինե Մարտիրոսյան
In
other , eco-dexatun
3 պատճառ կոսմետիկ կավից զգուշանալու համար
Posted on 22 Հունիսի, 2021

Թերևս, մաշկի խնամքի հարցում արդեն խոսել ենք կոսմետիկ կավի օգտակարության մասին, սակայն չանտեսենք, որ այն կարող է նաև հակառակ ազդեցությունն ունենալ։ Դրա համար, մինչ կավը որպես կոսմետիկ դիմակ օգտագործելը հարկավոր է պարզել ձեր մաշկի անհատական զգայունությունը՝ կավի նկատմամբ։ Թեպետ, նման դեպքեր հազվադեպ են լինում, բայց ինչպես կոսմետիկ միջոցները, այնպես էլ կավը կարող է ալերգիկ երևույթների պատճառ դառնալ։ Կավով կոսմետիկայի հակացուցումները կախված է ոչ միայն կավի տեսակից կամ քանակից, այլ նաև կոսմետիկայում առկա մյուս բաղադրամասերից։ Մեր ուշադրությունն այսօր կենտրոնացնենք հենց կավի հետ կապված հակացուցումների վրա։ Այնպես որ, կավից պետք է զգուշանալ 3 պատճառով․ 1․ Սուր մաշկային հիվանդություններ ունենալու դեպքում՝ Փսորիազ, Էկզեմա և այլն։ 2․ Մաշկի վրա առկա թարմ վերքեր ու վնասվածքներ ունենալու դեպքում։ 3․ Բարձր ջերմություն, անգամ թեթև հարբուխ ունենալու դեպքում պետք է զգուշանալ կավի օգտագործումից։ Քանի որ օրգանիզմի անկայուն վիճակից կավը կարող է առաջացնել ալերգիկ երևույթներ։ Կոսմետիկ կավն ունի նաև բուժիչ հատկություններ Վնասվածքների (և մկանի ձգումների) դեպքում օրը 2 անգամ 2-3 ժամով վնասված հատվածին սառը ջրով բացված կավով թրջոցներ դրեք: Հարբուխի դեպքում օրը 3-4 անգամ 20 րոպեանոց թրջոցներ դրեք կավով: Ջրով բացված կավը պետք է 40 աստիճան տաքության լինի: Թրջոցը դրեք ճակատային և քթի հատվածներում: Հայմորիտի դեպքում նույն թրջոցը դրեք քթանցքի աջ և ձախ կողմերում: Ատամնացավի դեպքում օգտակար է կավով և ջրով պատրաստված փոքրիկ գնդիկը (մարմնի ջերմաստիճանի) տեղադրել ցավող ատամի կողմից` լնդի վրա: Միաժամանակ կարող եք տաք կավը ծոծրակի վրա քսել: Կավով կոմպրեսները և թրջոցները օգտակար են հոդերի և ողնաշարային հիվանդությունների դեպքում: Ի դեպ, հարկ է նշել, որ բարձրակարգ առողջարաններում կավը մշտապես օգտագործվում է բուժումների նպատակով: Ինչպես նաև կավով լոգանքներ են կազմակերպվում: Դե ինչ, տնային պայմաններում դուք ևս կարող եք կոսմետիկ կավն օգտագործել իր բոլոր հնարավորություններով։
In
other , eco-tourism , eco-aprelakerp
Թաքնված վայրեր Երևանում
Posted on 22 Հունիսի, 2021

Ամառային օրերը հնարավորինս զով դարձնելու համար պարտադիր չէ Երևանից դուրս վայրեր փնտրել։ Քաղաքից դուրս՝ քաղաքի ներսում սկզբունքով Երևանում ունենք գողտրիկ հանգստի գոտիներ, որոնք իդեալական հնարավորություն են վայելելու բնությունն ու մաքուր օդը։
Eco.am-ը, ձեր ամառային հանգիստը արդյունավետ կազմակերպելու համար պարբերաբար կներկայացնի Հայաստանի գողտրիկ ու տեսարժան վայրերը, որտեղ այցելելով միանգամից կլուծեք երկու կարևորագույն հարց, նախ՝ հանգիստը կվայելեք և միաժամանակ կբացահայտեք գեղատեսիլ Հայաստանը։ Այսօր կներկայացնենք երևանյան երկու գողտրիկ հանգստի գոտի։
Երևանի Աղի լիճ
1980-ական թվականներին Էրեբունու շրջանի նախկին Թոխմախան գյոլից (այժմ`Վարդավառի այգու կամ Արգիշտիի լիճ) ոչ հեռու տրիկոտաժի ֆաբրիկային հարակից տարածքից գաջի հումք և քարի մշակման ցեխի համար բազալտե քարեր հանելուց հետո` նրանց տեղում ստորգետնյա աղբյուրներից բխած բնական աղաջրով լցվելով գոյացել էր առաջին (հին) Աղի լիճը: 1990- ականների սկզբներին կլոր շրջագծով այդ լիճը լցվեց հողով և տեղում կառուցվեց տրիկոտաժի ֆաբրիկայի կցակառույցը: 2003-ին նախկին լճի բազմաթիվ այցելուների հորդորով նշված ֆաբրիկայի սեփականատերը հին լճից մի փոքր հյուսիս-արևելք հորատել-բացել տվեց 4-5 մետր խորության ձագարաձև փոս, որը նախկինի նման լցվեց արտեզյան ջրով`վերածվեց այսօրվա Մեծ աղի լճին. առավելագույն չափերը` (50×61) մ: Լճի շուրջը շարվեցին նախկին քարի ցեխում մնացած կիսամշակ բազալտի կտորներ: Լճի միակ ելքը հարավ-արևմտյան անկյունից է, որտեղից ջուրն անընդհատ դուրս է հոսում 15 սմ տրամագծով խողովակով` ապահովելով ջրի մաքրությունը:
Լճի ջրի աղայնությունը մոտ 13% է` ինչի շնորհիվ այնտեղ լողալը շատ դյուրին է: Առանց ջանք գործադրելու ջրի վրա կարելի է պառկել, կամ ջրի միջով ուղղակի քայլել: Ջրում կա սուլֆիդային և կալցիումային աղեր,փոքր քանակության ծծմբաջրածին, որը մասնագետների վկայությամբ հակաբորբոքային ազդեցություն ունի և կերակրի աղի հետ ջրին օժտում է կրկնակի բուժիչ հատկությամբ:
Մեծ լճի արևելյան և հյուսիսային ափերը շրջափակող փարթամ եղեգները լճին տալիս են գեղատեսիլ տեսք, իսկ ջրի մեջ թափված նրանց տերևներն` իջնելով լճի հատակը, քայքայվելով խառնվում են բուժիչ բաղադրիչներով հագեցած ջրին, վերածվում սև, թանձր տիղմի ու նստում լճի հատակին, որը ցեխաբուժությամբ հետաքրքրվողներն օգտագործում են բուժման նպատակով:
Ջրվեժ պարկ
«Ջրվեժ» անտառապարկը հիմնվել է 1977 թվականին և ունեցել է 400,43 hա տարածք: Անտառապարկում աճում են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ և անհետացող 21 տեսակի բույսեր` սոսի արևելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական, 100-ից ավելի ծառաթփատեսակներ և պարտեզային ձևեր` եղևնի կովկասյան, սոճի ղրիմյան, խեժափիճի սիբիրական, թույա արևմտյան, 300 տեսակի անոթավոր բույսեր, և այլն:
Անտառապարկից դուրս մնացած տարածքը, որը կազմում է ամբողջ պարկի անտառածածկ տարածքի մոտ 1/10-րդ մասը, (ընդհանուր անտառածածկ տարածքը 260 հա է), գտնվում է Գառնի-Երևան խճուղու վրա: Այստեղ են աճում Հայաստանի ամենագեղեցիկ սոճիները, և որ ամենակարևորն է, այստեղով են անցնում Անտառապարկը ոռոգող հիմնական ջրագծերը:
In
other , eco-dexatun
Հինգ հորմոն, որոնք «չեն թողնում» Ձեզ նիհարել
Posted on 21 Հունիսի, 2021




