Blog
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Օգտակար միջոցներ՝ մազաթափության դեմ
Posted on 2 Օգոստոսի, 2021

Eco.am-ն արդեն անդրադարձել է, որ կորոնավիրուսը հաղթահարելուց հետո որոշ մարդիկ բախվում են մազաթափության տհաճ խնդրի հետ։ Քանի դեռ այս թեմայի վերաբերյալ հետազոտությունները սահմանափակ են, այսօր ներկայացնում ենք բնական միջոցներ՝ մազաթափությունը կանխելու և երբեմնի փարթամ մազերը վերադարձնելու մի քանի օգտակար դիմակներ։ Մանանեխով դիմակ 2 ճաշի գդալ մանանեխի՝ գարչիցայի փոշի 1 թեյի գդալ շաքարավազ 2 ճաշի գդալ նշի յուղ 2 ճաշի գդալ ջուր։ Բոլոր պարագաները խառնել, ապա քսել մազարմատներին, պահել 20 րոպե։ Այնուհետև լվանալ այնպես, որ աչքերին չթափվի։ Գործընթացը կատարել 3 օր։ Մանանեխը ակտիվացնում է մազարմատները և օգնում մազերի աճին։ Մազաթափության դեմ շատ լավ միջոց է սոխը 1 թեյի գդալ մեղր 1 ձվի դեղնուց 1 թեյի գդալ ձեթ՝ ցանկալի է գերչակի 2 թեյի գդալ շամպուն 1 սոխի հյութ։ Բոլոր պարագաները խառնել իրար, քսել գլխի մազարմատներին։ Ապա՝ գլուխը փաթաթել պոլիէթիլենային տոպրակով, հետո՝ տաք գլխաշորով։ Պահել 1-2 ժամ, այնուհետւ լվանալ շամպունով։ Կաղնու և սոխի կեղևը ևս օգտակար է Կաղնու կեղևի և սոխի կեղևի վրա լցնել եռացրած ջուր, կրկին եռացնել, դրանով թրջել մազերը։ Թողնել 2 ժամ, լվանալ առանց օճառի և չորացնել։ Մազերի աճն արագացնելու և մազարմատներն ամրացնելու համար Կարելի է օգտվել հետևյալ բաղադրատոմսից․ մեկական ճաշի գդալ եզան լեզվի, երիցուկի, եղեսպակի, եղինջի և խնկածաղկի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թողնել 1 ժամ և քամել։ Ավելացնել սև հացի միջուկ, հարել այնպես, որ ստացվի խմորանման զանգված։ Տաք զանգվածը քսել մազարմատներին, կապել անջրանցիկ կտորով և թողնել 2 ժամ։ Մազերը լվանալ առանց օճառի և չորացնել։ Ի դեպ Բժիշկների կողմից անցկացված հետազոտությունները ապացուցել են, որ ճաղատացման գործում պակաս դեր չի խաղում ծխախոտի հանդեպ կիրքը։ Որքան մարդը շատ է ծխում, այնքան ավելի ջանադրաբար են նրա մազերը հրաժեշտ տալիս գլխին։ Պատճառն այն է, որ ծխելիս արյան մեջ այնպիսի նյութեր են հայտնվում, որոնք կործանարար ազդեցություն են ունենում մակերեսային արյունատար, ինչպես նաև սրտանոթային համակարգի վրա։ Մազարմատները բավարար քանակությամբ սնունդ չեն ստանում, համապատասխանաբար՝ մազերի աճը դանդաղում է, իսկ ժամանակի ընթացքում դրանք սկսում են թափվել։ Ժառանգական պատճառներով մազաթափության հակում ունեցող մարդկանց մոտ մազաթափությունն արագանում է։ Խիտ մազեր ունեցողների մոտ մազերը նոսրանում են և կորցնում նախկին փայլը։ Եթե չեք ուզում հրաժեշտ տալ ձեր մազերին՝ դադարեցրե՛ք ծխելը։
In
other , shrjaka-mijavayr
Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից. Արման Թաթոյան
Posted on 2 Օգոստոսի, 2021

Միջազգային իրավունքով արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանտու են ադրբեջանական իշխանությունները:Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունում: «Ադրբեջանական զինված ուժերի իրական հանցավոր արարքների պատճառով գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից: Օրինակ` Կութ գյուղում ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են առնվազն արոտսվայր 500 հա, խոտհարք 500 հա, վարելահող 20 հա տարածքի վրա: Նորաբակ գյուղում նրանք ներկա են առնվազն արոտավայր 1,000 հա, խոտհարք 200 հա, վարելահող 25 հա տարածքի վրա: Ավելին, այս տարածքների անմիջապես դիմաց գտնվող հողերը նույնպես չի լինում օգտագործել, քանի որ ադրբեջանական նշանառության տակ են ու մարդկանց մոտենալու դեպքում ադրբեջանական զինծառայողները կրակում են: Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից: Հարցն այն է, որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են ջրային ավազանների և գետակներ տարածքներում, որոնցից ձևավորվում է խմելու և ոռոգման ջուրը: Կութ գյուղում հունիսի 5-ին տեղի է ունեցել բնակիչների 80 խոշոր եղջերավոր կենդանիների գողությունը, որոնք այդպես էլ մարդկանց չեն վերադարձվել, ինչպես նաև սպանել էին 4-ին: Խոսքը 5 ընտանիքի պատկանող կենդանիների մասին է: Կրակոցների պատճառով պարբերաբար խախտում են Սոթքի հանքավայրի աշխատողների իրավունքները, վնաս է պատճառվում ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը: Այս ամենը նշանակում է, որ անվտանգությունից բացի, մարդկանց համար ստեղծվել են լրջագույն սոցիալական խնդիրներ: Բոլոր տեղերում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց խաղաղ ու բնականոն կյանք : Ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը: Միջազգային իրավունքով արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանտու են ադրբեջանական իշխանությունները: Մարդու իրավունքների պաշտպանի այցը տեղի է ունեցել Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի, Կութ և Նորաբակ վարչական շրջանների ղեկավարների, Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու ներկայացուցչի հետ միասին: Այցի արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին»: Աղբյուրը՝ henran.am
In
other , eco-aprelakerp , eco-mshakuyt
Ինչպես ճիշտ պահել սեղանի շուրջ. Էթիկետ
Posted on 29 Հուլիսի, 2021

Սեղանի շուրջ իրեն ճիշտ պահել իմանալն արվեստ է: Եվ քանի որ ընդունելությունները գործարար աշխարհում կյանքի անբաժանելի մասն են կազմում, տարբեր ուսումնական հաստատություններում ապագա գործարարներին սովորեցնում են իրենց ճիշտ պահել սեղանի շուրջ, կողքինների հանդեպ սիրալիր լինել, ուտել ոչ միայն՝ գեղեցիկ, այլև` շրջապատողների համար «անվտանգ», այսինքն` բաժակը կամ ափսեն չշրջել կողքինի վրա, և այլն: Ամենակարևոր խորհուրդը, որ կարելի է տալ գործնական ընդունելության ժամանակ իրեն ճիշտ պահելու վերաբերյալ. աշխատեք ձեր ներկայությունը հաճելի դարձնել շրջապատողների համար: Սեղանի շուրջ չի կարելի ձեռքերը թափահարելով խոսել, դուք կարող եք անզգուշաբար որևէ բան շուռ տալ: Ուտել պետք է ոչ շատ արագ, ոչ էլ շատ դանդաղ, այլապես դուք ուշադրություն կգրավեք: Մասնակիցների վարքն այնպիսին պետք է լինի, որ ուշադրությունը չշեղվի ընդունելության հիմնական նպատակից` գործնական կողմից: Ուտելիս աշխատեք դանակ-պատառաքաղն օգտագործել որքան հնարավոր է անաղմուկ: Ուտելիքը հարկ է կտրել փոքր կտորներով, ոչ թե միանգամից կտրատել ամբողջը: Եթե որևէ առարկա ձեզանից հեռու է դրված, կողքի նստածին խնդրեք փոխանցել այն, ոչ թե ձգվեք սեղանի վրայով: Չի կարելի արմունկներով հենվել սեղանին, սեղանին գտնվում են միայն դաստակները, իսկ արմունկները, ըստ հնարավորության, սեղմված են իրանին: Սեղանի շուրջ պետք է ուղիղ նստել` չկռանալով ափսեի վրա: Դանակ-պատառաքաղը պետք է բռնել մատներով, ոչ թե ափով: Էթիկետը խորհուրդ է տալիս մինչև վերջին փշուրը չուտել ափսեի մեջ եղածը, սակայն սա չի կարելի իբրև դոգմա ընդունել: Գերմանիայում, օրինակ, կմտածեն, որ ուտելիքը հյուրին դուր չի եկել: Ժամանակակից էթիկետը պահանջում է նաև, որ անձեռոցիկը գցվի ծնկներին` հագուստի վրա բծեր թողնելուց խուսափելու համար: Սակայն փորձը ցույց է տալիս, որ անձեռոցիկի մասին հաճախ մոռանում են, և այն հայտնվում է նստածների ոտքերի տակ: Այդ պատճառով կարելի է այն ծալած դնել ափսեի կողքին: Դանակ-պատառաքաղից օգտվելու երկու հիմնական ձև կա` ամերիկյան և եվրոպական: Առաջին դեպքում` դանակը պահում են աջ ձեռքով, պատառաքաղը` ձախ, և ուտելիքից փոքր կտոր կտրում, ապա դանակը թողնում ափսեի վրա, պատառաքաղը տեղափոխում աջ ձեռքը և ուտելիքը տանում բերանը: Եվրոպական ձևը հետևյալն է. ուտելիս դանակը միշտ պահում են աջ ձեռքում, պատառաքաղը` ձախ: Այս ձևը թերևս ավելի հարմար է, քանի որ դժվար է անընդհատ դանակ-պատառաքաղը տեղափոխել: Եվս մի խորհուրդ. գործնական ընդունելությունների ժամանակ ընդունված չէ բաժակները չխկացնել: Ծայրահեղ դեպքում դա կարելի է անել կողքին նստածի հետ: Հրավիրող կողմի ներկայացուցիչը (ներկայացուցիչները) առաջինն է սեղան նստում` օրինակ ծառայելով մյուսներին: Սակայն նա չպետք է առաջինը վեր կենա սեղանից: Դա կարելի է անել միայն այն բանից հետո, երբ վեր է կացել վերջին հյուրը: Տղամարդիկ կանանց ուղեկցում են սեղանի մոտ, նստեցնում իրենց աջ կողմում, ապա իրենք են նստում: Նրանք պետք է ուշադիր լինեն թե ծանոթ, թե անծանոթ կանանց հանդեպ: Սեղանի շուրջ ընդունված է զրուցել: Եթե հյուրերի թիվը մեծ չէ, զրույցը կարող է ընդհանուր լինել: Եթե մասնակիցները 30-40 հոգի են, կարելի է զրուցել կողքին նստածների հետ: Չի կարելի զրուցել կողքին նստածի գլխի վրայով. եթե պետք է որևէ բան ասել ավելի հեռու նստածին, պետք է հետ նստել և խոսել կողքին նստած մարդու մեջքի հետևից: Խոսելիս չի կարելի մյուսներին մեջքով շրջվել: Սեղանի շուրջ թույլատրվում է ծխել, եթե սեղանին մոխրամաններ կան: Եթե չկան, ուրեմն այդտեղ ծխել չի կարելի: Այդպիսի դեպքերում մոտակայքում պետք է ծխելու համար հատուկ սենյակներ լինեն:
In
other , eco-mshakuyt
20 հայտնի անձիք, որոնք պայքար են մղում էկոլոգիայի համար
Posted on 29 Հուլիսի, 2021

Վերջին տարիներին մեծ տարածում են գտել բնապահպանական խնդիրները, որոնց դեմ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Գոյություն ունեն մի շարք մարդիկ, որոնք անդադար պայքարում են այդ խնդիրներին լուծում տալու համար։ Ահա այս նյութում ձեզ կծանոթացնեմ նրանցից մի քանիսի հետ, ովքեր բացի էկոլոգիական խնդիրների «թշնամին» լինելուց՝ նաև ճանաչված անձիք են։
Լեոնարդո դի Կապրիոն մոլորակի երևի թե ամենահայտնի կանաչ մարտիկներից մեկն է։ Նա միաժամանակ աջակցում է մի շարք բնապահպանական կազմակերպությունների, որոնք բոլորովին տարբեր նախաձեռնություններ ունեն։ Օրինակ՝ մասնակցում է անտառների պահպանման ծրագրին, մաքուր ջրի հասանելիության ապահովմանը և վերականգնվող էներգիական աղբյուրների օգտագործմանը: Իր սեփական Leonardo DiCaprio Foundation-ի ֆոնդում, որը զբաղվում է էկոլոգիական համակարգերի պահպանմամբ, արդեն 24 տարեկանում դերասանը նվիրաբերել է ավելի քան 30 միլիոն դոլար:
2007թ-ին նա թողարկեց 11-ժամանոց վավերագրական ֆիլմ, իսկ ինը տարի անց հանդիսացավ National Geographic-ի «Փրկել մոլորակը» ֆիլմի պրոդյուսերը։ Նույնիսկ կինոակադեմիայի անդամների առջև իր խոսքում, ձեռքում պահելով երկար սպասված «Օսկարը», նա ասում էր. – «Համաշխարհային տաքացումը իրական է, այն տեղի է ունենում հենց հիմա և համարվում է ամենից ուղիղ սպառնալիքը մեր տեսակի համար: Մենք պետք է համատեղ աշխատենք, դանդաղել չի կարելի»:
Ինչպես իրական բնապահպան՝ դի Կապրիոն ունի միայն մեկ մեքենա՝ հիբրիդային Toyota Prius: Հնարավոր է, որ Նյու Յորքում գտնվող նրա բնակարանը, աշխարհի ամենից էկոլոգիապես մաքուր միջավայրերից մեկն է:
Իր վերջին կարճամետրաժ Not Reality TV-ն ռեժիսոր և ակտիվիստ Ջեյմս Քեմերոնը նվիրել է կլիմայի փոփոխման հետևանքներին, որի պատճառը գլոբալ տաքացումն է։ Կադրում ոչ միայն հասարակ ամերիկացիներ են, այլև՝ հայր Ֆրանցիսկը, Ջեք Բլեյքը և Դոն Չիդլը։
«Կատրինա» կործանիչ փոթորկից հետո Բրեդ Փիթը հիմնադրեց The Make It Right հիմնադրամը, որը նախատեսում էր Նոր Օռլեանում երկրաշարժից և այլ աղետներից խուսափելու համար դիմացկուն տների կառուցել: Անջելինա Ջոլիի հետ միասին նրանք ղեկավարում էին նաև Jolie-Pitt Foundation հիմնադրամը և լուծում էին բնապահպանական այլ հարցեր՝ ուղղված բնական ռեսուրսների պաշտպանությանը:
Ներկայումս Global Green շահույթ չհետապնդող ասոցիացիայի հետ միասին Փիթը նպաստում է Green Affordable Housing մոդելի` էկոլոգիապես մաքուր և, ամենակարևորը, մատչելի բնակարանների կառուցմանը:
Քեյթ Բլանշեթը ամուսնու՝ Էնդրյու Էփթոնի հետ միասին նպաստեց Սիդնեյի օպերային թատրոնի դիմաց արևային վահանակների տեղադրմանը, այժմ նրանք 70 տոկոսով ապահովում են ավստրալիական էներգիայի տեսարժանությունը: Բացի դրանից, դերասանուհին Ավստրալիայի բնապահպանության ֆոնդի դեսպանն է և աջակցում է SolarAid բարեգործական կազմակերպությանը, որը զբաղվում է Աֆրիկայի շատ գյուղական բնակավայրերում արևային վահանակների տեղադրմամբ:
Բացի ՄԱԿ-ի կողմից ստեղծված HeForShe շարժման գործընթացից՝ Էմմա Ուաթսոնը զբաղվում է նաև նորաձևության արդյունաբերության պատասխանատվության հարցերով: Դերասանուհին People Tree ապրանքանիշի համար մտածել է մի քանի սրվակային և էկոլոգիապես մաքուր հավաքածուներ և Քրիսթի Թերլինգթոնի, Էլ Մաքֆերսոնի, Էդրիանա Գրենիեի հետ միասին դարձավ լուսանկարիչ Ջեյմս Հյուսթոնի բնորդուհին՝ Natural Beauty գրքի համար՝ ի աջակցություն ամերիկյան բնապահպանական Global Green կազմակերպությանը:
«Splash» և «Սպանել Բիլին» ֆիլմերի աստղ Դերիլ Հաննան հիմնել է «Sustainable Biodiesel Alliance» կազմակերպությունը, որն աջակցում է վերականգնվող վառելիքների արտադրությանը և օգտագործմանը: Ի հավելում դրան՝ դերասանուհին նաև ասոցիացիաների մի ամբողջ ցուցակի ակտիվ անդամ է՝ «Բնապահպանական լրատվամիջոցների ասոցիացիա», «Օվկիանոսագետ Սիլվիա Էրլի ասոցիացիա», իր սեփական Mission Blue հիմնադրամ և «Սպորտային բնապահպանական կոալիցիա»:
2010 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դերասան և ռեժիսոր Էդվարդ Նորթոնին նշանակեց կենսաբազմազանության կազմակերպության դեսպան: Նորթոնը մի ժամանակ հիմնել է Solar Neighbor ծրագիրը, որն արևային էլեկտրակայաններ է տրամադրում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին: Նորթոնը նաև Friends of the High Line-ի (հիմնադրամը աշխատանքներ է տանում Նյու Յորքի կանաչ տարածքները պահպանելու համար), Grand Canyon Trust-ի, The Wilderness Society-ի (պաշտպանում է ԱՄՆ-ի բնական տարածքները) և Earthjustice-ի (իրավաբանական աջակցություն է ցուցաբերում շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը) անդամ է:
Երկար տարիներ շարունակ Քոլին Ֆերթը Survival International կազմակերպության հետ միասին հասարակության ուշադրությանը ուղղում է բրիտանական բնիկ ժողովուրդների, նրանց իրավունքների համար պայքարին: Դերասանի կինը՝ Լիբիան, ղեկավարում է էներգիախնայող խորհրդատվական ընկերությունը: Զույգը լոնդոնյան Չիզիկում իրենց Eco-Age ֆոնդով խանութ է բացել, որն, ի դեպ, գործարկել է Green Carpet Challenge շարժումը:
Փիրս Բրոսնան՝ նախկին 007 գործակալը, Անգլիայի բնական պաշարների պաշտպանության խորհրդի անդամ է և դեմ է ԱՄՆ ծովային նավերի կողմից սոնատայի օգտագործմանը, որոնք, համաձայն կատարված հետազոտությունների, հանդիսանում են ծովային կենդանիների ափ գցելու ամենատարածված պատճառը: 1997 թվականին Բրոսնանը Կանաչ խաչից ստացավ Environmental Leadership Award մրցանակը, իսկ 2001 թվականից ճանաչվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Իռլանդիայի դեսպան:
Դերասան Ադրիան Գրենիերը Dell կազմակերպության հետ միասին հորդորել է քաղաքացիներին, Dell Reconnect ծրագրի միջոցով, հեռացնել ավելորդ էլեկտրոնային սարքավորումները: 2015 թվականին նա հիմնել է «Միայնակ կետ» հիմնադրամը, որը պայքարում է օվկիանոսների և ծովային բնակիչների բնապահպանական խնդիրների դեմ:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը՝ Անահիտ Աբգարյանի
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Բուսաբանական այգի․ Երևանյան գողտրիկ հանգստի գոտի
Posted on 29 Հուլիսի, 2021

Eco.am-ն իր ընթերցողների ամառային օրերը հնարավորինս զով դարձնելու համար շարունակում է ներկայացնել երևանյան գողտրիկ հանգստի գոտիները, որոնք իդեալական հնարավորություն են տալիս միաժամանակ վայելել և՛ հանգիստը, և՛ բնությունն ու մաքուր օդը։ Իսկ դրա համար, ամենևին էլ պարտադիր չէ Երևանից դուրս վայրեր փնտրել։
Այսօր կխոսենք Հայաստանի ազգային արժեք համարվող Երևանի բուսաբանական այգու մասին, որը մայրաքաղաքի բնակիչների համար ծառայում է որպես եզակի հանգստի գոտի։ «Քաղաքից դուրս՝ քաղաքի ներսում» սկզբունքով այգում կարել է զբոսնել, պիկնիկ կազմակերպել, սպորտով զբաղվել, ինչու ոչ նաև հարսանեկան ու անհատական ֆոտոսեսիաներ կազմակերպել։
Երբ է հիմնադրվել
Շուրջ 86 տարի առաջ՝ 1935 թվականին, Երևանի Նոր Նորքի և Ավանի վարչական շրջանի հատող հատվածում, անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանը, Ա.Ա. Հախվերդովը և Ն.Վ. Միրզոևան 80 հա տարածքում հիմնադրեցին Երևանի բուսաբանական այգին, որտեղ կա 1100 բուսատեսակ։ Գիտական հավաքածուները և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքները զբաղեցնում են այգու տարածքի շուրջ 60-61 հա: Երևանի բուսաբանական այգի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատության գործունեության հիմնական նպատակն է Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ ներդրումը։
Այգու «բնակիչները»
ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։
Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ՝ մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ։
Երևանի կիսաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների, առաջին հերթին ԲՈՒՀ-երի տվյալ մասնագիտությամբ ուսանողների համար։ Այգին հանդիսանում է նաև յուրահատուկ ռեկրեացիոն օջախ` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար։
Հողամասի մոտ 4 հա տարածքում ստեղծված է նաև Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաև այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին՝ ավազուտներ, աղուտներ, համմադա, շիբլյակ, ջրաճահճային ցենոզներ և այլն։
Նշված բուսատեսակների գիտական հավաքածուների ստեղծումը բուսաբանական այգիներում և դրանց էկոլոգիական հարմարողականության բացահայտումը ունի չափազանց կարևոր գիտական և գործնական նշանակություն։
Բուսաբանական այգու տարածքում հողերի տարբեր ցուցանմուշային մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, հավաքածու-հողամասում աճեցվում են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։ Այստեղ ցուցադրված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող մոտ 70 բուսատեսակներ, որից 38-ը ներառվել է ՀՀ Կարմիր գրքում:
Մոտ 4 հա տարածքում ստեղծված է նաև Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաև այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին՝ ավազուտներ, աղուտներ, համմադա, շիբլյակ, ջրաճահճային ցենոզներ և այլն։
Ջերմատուն այգու տարածքում
Երևանի բուսաբանական այգում, մինչև 1992 թվականը, գործում էր ջերմատուն, որտեղ ներկայացված էին արևադարձային և մերձարևադարձային բույսերի 1260 տեսակ։ Ցավոք, այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի։
Դենդրարիում
Երևանի բուսաբանական այգու կազմի մեջ մտնում է նաև 4 դենդրարիում։ Դենդրարիումը կամ դենդրոպարկը հողամաս է, որտեղ տեղաբաշխված են բաց գրունտի պայմաններում աճող ծառերի, թփերի և փաթաթվող բույսերի հավաքածուներ, որոնք ստեղծվում են կարգաբանական, աշխարհագրական, էկոլոգիական, գեղազարդիչ և այլ հատկանիշներով։ Երևանի բուսաբանական այգու դենդրարիումը ստեղծվել է էկոլոգաաշխարհագրական սկզբունքով։ Այստեղ տեղաբաշխված են Կովկասի, Ղրիմի, Սիբիրի, Արևելյան Ասիայի (Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Հեռավոր Արևելք), Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի դենդրոֆլորաների ներկայացուցիչներ։
Վարդերի կոլեկցիոն հողամաս «Rosarium Helveticum »
1980 թվականին Բուսաբանական այգու վարդերի հավաքածուն կազմում էր մոտ 300 սորտ։ 1990-ական թվականներին, Հայաստանում տնտեսական և էներգետիկ ճգնաժամի հետևանքով, Բուսաբանական այգու էքսպոզիցիոն-ցուցադրական վարդերի հավաքածուն, մյուս կանաչ տնկարկների հետ մեկտեղ, լուրջ վնասներ կրեց։ Միայն 2011 թվականին Հայաստանում գտնվող Շվեյցարական դեսպանության ֆինանսական աջակցությամբ, հնարավոր եղավ ստեղծել վարդերի էքսպոզիցիոն հողամասը՝ 2000 քառակուսի մետր և ի պատիվ Շվյեցարիայի, այն անվանվեց «Rosarium Helveticum»:
2011 թվականից ի վեր, Երևանի Բուսաբանական այգում իրականացվում է վարդերի տարբեր սորտերի ներմուծում և կլիմայավարժեցում Բուսաբանական այգու հողա-կլիմայական պայմաններին` նպատակ ունենալով բացահայտել դրանց հարմարողականությունը։ Ներկայումս վարդանոցում առկա է 27 սորտի վարդ, որոնք ընդգրկված են հետևյալ խմբերում՝ թեյա-հիբրիդային, պոլիանտ կամ բազմածաղիկ վարդեր, ֆլորիբունդա, պուրակային վարդեր, փաթաթվող վարդեր։
Նշված բոլոր սորտերը լավ հարմարվել են Բուսաբանական այգու կտրուկ փոփոխվող կլիմայական պայմաններին և ձմռան ծածկոցի տակ (խորը բուկլիցի դեպքում) նորմալ ձմեռում են։
Հնէաբուսաբանական թանգարան
Բուսաբանական այգու տարածքում է գտնվում նաև հնէաբուսաբանական թանգարանը, որը հիմնադրվել է 2008 թվականին Ֆոլքսվագենի հիմնադրամի գերմանա-հայկական ծրագրի օգնությամբ։ Այստեղ ցուցադրված է բրածո բույսերի կենսաբազմազանությունը Հայաստանում` ներկայացված թխկիների, կաղնիների և բարդիների նմուշներով, ինչպես նաև սոսու ժամանակակից տերևների չափերի ու ձևի մեծ բազմազանությամբ։
Երևանի կիսաանապատային գոտում գտնվող բազմազան բուսական հավաքածուներով հարուստ այգին ծառայում է որպես յուրահատուկ հանգստավայր՝ հանրապետության բնակչության և զբոսաշրջիկների համար։
Ինչ բուսատեսակներով է համալրվել այգին
Վերջին տարիներին համալրվել ու հարստացել են բուսաբանական այգու դենդրոհավաքածուները, արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդը (շուրջ 30 տեսակ), ծաղկային բույսերինը 12 նոր գեղազարդ անվանումներով։ Բարեկարգվել և գեղազարդ ձևավորվել է բուսաբանական այգու կենտրոնական մասում գտնվող 2000 մ 2 մակերեսով կոլեկցիոն վարդանոցը, որտեղ ներկայացված է վարդի 20 սորտերի շուրջ 800 թուփ։
Եզակի այգու մուտքն արժե ընդամենը 300 դրամ։
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Երբ է օրգանիզմում պակասում այս կամ այն վիտամինները
Posted on 29 Հուլիսի, 2021

Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, թե ինչ է անհրաժեշտ ուտել և ինչպես սնվել։ Ճիշտ սննդի նկատմամբ ուշադրությունը պետք է լինի յուրաքանչյուր մարդու գլխավոր խնդիրը, այլապես օգտակար վիտամինների պակասից ձեր օրգանիզմը ժամանակից շուտ կծերանա ու դուռ կբացի հազար ու մի հիվանդությունների առաջ։ Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է մի քանի առողջական իրավիճակներ, որոնք պետք է լրացնեք վիտամիններով։ Առանց վիտամինների կյանքն անհնարին է։ 1․Երբ դուք օրը մեկ տուփ ծխախոտ եք ծխում՝ օրգանիզմը երկու անգամ շատ է զգում C վիտամինի պահանջ։ 2․ Երբ հղի եք՝ ձեզ հատկապես անհրաժեշտ են B6 և B9 վիտամիններ՝ ֆոլիաթթու, ինչպես նաև հանքային նյութեր, մասնավորապես՝ կալցիում, մագմեզիում և քրոմ։ 3․ Եթե դաշտանը չափից շատ առատ է՝ այդ դեպքում ուրեմն դուք երկաթի պակաս ունեք։ 4․ Եթե հակաբեղմնավորիչներ եք օգտագործում՝ ձեր օրգանիզմին անհրաժեշտ է B վիտամին։ 5․ Եթե սուրճ շատ եք խմում՝ հնարավոր է, որ ձեր օրգանիզմը կալիումի և կալցիումի կարիք ունի։ 6․ Եթե դուք միշտ նյարդային եք՝ ապա մագնեզիում և B խմբի վիտամիններ ընդունեք։ 7․ Մտավոր լարված աշխատանքի դեպքում՝ օրգանիզմը հատկապես B խմբի վիտամինների, ֆոսֆորի և ցինկի կարիք է զգում։ 8․ Եթե եղունգները կոտրվում են՝ ապա ձեզ B6 վիտամին և երկաթ է անհրաժեշտ։ 9․ Եթե նկատում եք, որ մազաթափություն է սկսվել, ապա ընդունեք C վիտամին։
In
other , shrjaka-mijavayr
Կարճ ժամանակում հանրությանը տեսանելի կլինի Անտառային կոմիտեի արագ արձագանքման խմբի գործունեությունը
Posted on 28 Հուլիսի, 2021

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել անտառային հողերի՝ օրենքով սահմանված նպատակներով օգտագործման տալու կարգի և վարձավճարների, ինչպես նաև անտառային ծառայություն ստեղծելու վերաբերյալ խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գ. Գուլյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա. Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ. Ցուգունյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Քննարկվել է անտառային հողերը իրավաբանական և ֆիզիկական անձանց վարձակալության տալու պայմանները, իրավական կարգավորումները,ինչպես նաև բնապահպանական, սանիտարական նորմերի խստագույն պահպանման անհրաժեշտությունը։ Անտառային հողերի օգտագործման համար սահմանվելու են հստակ չափորոշիչներ, որոնց բավարարելու դեպքում միայն տնտեսվարողը կարող է կնքել վարձակալության պայմանագիր։ Նախատեսվում է մոտ ապագայում Անտառային կոմիտեի կազմում ստեղծել արագ արձագանքման խումբ,որը ըստ անհրաժեշտության անտառային հողերում շաբաթվա բոլոր օրերին 24-ժամյա պատշաճ հսկողություն կիրականացնի։ Նախարարի պաշտոնակատարը գործընկերների հետ քննարկել է ծառայության ստեղծման մանրամասները և հայտնել իր ակնկալիքները ծառայությունից. այն պետք է օժտված լինի անտառների պահպանությունը իրականացնելու ամբողջական գործիքակազմով և լիարժեք իրացնի իրեն տրված մանդատը։ Ծառայությունը միտված է մի շարք այլ գերատեսչությունների և իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ հսկողություն իրականացնելու նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ ծառայությունների պատշաճ կատարման նկատմամբ և իր գործունեությամբ նպաստելու անտառային պաշարների արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման պետական ծրագրերի իրականացմանը։
In
other , eco-aprelakerp
Չինացիների առողջ ապրելու 10 գաղտնիքները
Posted on 28 Հուլիսի, 2021

Առողջությունը պահպանելու հարցում չինացիները առաջին տասնյակում են, քանի որ նրանք նախանձելի առողջություն ունեն։ Դրա համար չինացիները մշակել են առողջության հատուկ այբուբեն և հավատացնում են, որ օրգանիզմի առույգությունը պահպանելու լավագույն միջոցը այդ այբուբենի կանոններին հետևելն է։ Eco.am-ն իր ընթերցողների համար ներկայացնում է չինացիների առողջության այբուբենի կանոնները։ 1․ Ամեն օր պետք է դեմքի մերսում անել։ 2․ Մազերը պետք է սանրել օրը մի քանի անգամ՝ փայտե սանրով։ 3․ Արթուն ժամանակ աչքերը պետք է մշտապես շարժման մեջ լինեն։ 4․ Լսողությունը պետք է միշտ արթուն պահել։ 5․ Վերին և ստորին ծնոտները պետք է միշտ միացված լինեն։ 6․ Պետք է շնչել քթով, ոչ թե՝ բերանով։ 7․ Սիրտը չի կարելի ծանրաբեռնել ավելորդ հույզերով։ 8․ Մեջքը պետք է մշտապես ուղիղ պահել։ 9․ Օրվա ընթացքում երբեմն պետք է մերսել որովայնը՝ մեղմ շարժումներով։ 10․ Խոսել պետք է հանգիստ և շատ ցածր ձայնով, որպեսզի դիմացինը ջանք թափի լսելու, թե ինչ ես խոսում, այլ ոչ թե՝ դու ջանք թափես, որպեսզի դիմացինը լսի քեզ։ Առաջին հայացքից այս կանոնները պարզունակ ու անտրամաբանական են թվում, բայց հետևելով դրանց՝ մենք, փաստորեն, մարզում և ամրապնդում ենք մեր ներքին պաշարները, սովորում ճիշտ սպառել կենսաէներգիան, որոնք էլ սռողջությունը պահպանելու կարևորագույն պայմաններից են։
In
other , eco-aprelakerp , eco-snund
Ինչպես պայքարել դավադիր ախորժակի դեմ
Posted on 28 Հուլիսի, 2021

Դաժան շոգը, տոթ աշխատասենյակն ու չհագեցող ծարավը սկզբունքորեն զրկում են ցերեկային սնվելուց։ Անգամ շատերն ուրախանում են՝ «Ինչ լավ է, չեմ ուտում, ուրեմն նիհարում եմ»։ Սակայն, չանցած մի քանի ժամ՝ երեկոյան օրգանիզմը պահանջում է լրացնել սննդարար նյութերի պակասը, ինչն էլ, այսպես ասած, քանդում է մեր տունը։ Երեկոյան օրգանիզմն իր բոլոր ֆերմենտներով ու հորմոններով հակված է ճարպեր կուտակելու։ Ինչ մենք կտանք մեր օրգանիզմին՝ սննդի տեսքով, նա խնամքով կկուտակի մեր գոտկատեղում։ Բայց, մի նեղսրտեք, իրավիճակն այդքան էլ անհուսալի չէ, եթե իհարկե կարողանաք գրագետ ու հմտորեն օգտագործել երեկոյան անհագ ախորժակի դեմ պայքարի միջոցները։ Նիհարել՝ առանց քաղցած մնալու «Ինչ ուտել, որպեսզի ավելորդ կիլոգրամներ չկուտակվեն»,- սա նիհարել ցանկացողների ամենից շատ հուզող հարցերից մեկն է։ Պետք է հիշե՛լ․ գեղեցիկ կազմվածք ունենալու համար պետք չէ հոգ տանել ու կենտրոնանալ միայն «ինչ ուտել» և «ինչ չուտելու» մասին։ Առողջության համար ավելի օգտակար և արդյունավետ է, երբ միաժամանակ զբաղվում եք նաև մարմնամարզությամբ։ Շատերն անգամ ավելորդ կիլոգրամներին հրաժեշտ տալու համար օրեր շարունակ քաղցած են մնում և չեն պատկերացնում, որ մեծ հարվածի տակ են դնում սեփական առողջությունը։ Քաղցած մնալն անթույլատրելի է, պարզապես պետք է փոխել սննդակարգը՝ պահպանելով առողջ ապրելակերպի հիմնական կանոնները․ 1․ Չափազանց յուղալի մսեղենը փոխարինեք թռչնամսով և ձկնեղենով։ 2․ Գազավորված քաղցր ըմպելիքները՝ թարմ քամած հյութերով 3․ Սպիտակ հացը՝ սև հացահատիկներով 4․Հնարավորինս հաճախ կերեք մրգեր և թարմ բանջարեղեն 5․ Օրվա ընթացքում 1․5-2 լիտր ջուր խմեք 6․ Մի չարաշահեք ալկոհոլը, աղն ու շաքարը 7․ Զբաղվե՛ք սպորտով։ Հրաժարվե՛ք 1․չիպսերից 2․ պայածոյացված մթերքներից 3․ կիսաֆաբրիկատներից։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Հավատարմության տոպրակ
Posted on 28 Հուլիսի, 2021




