Օգտակար միջոցներ՝ մազաթափության դեմ

https://eco.am/%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%b6%d5%a5%d6%80%d5%9d-%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a1%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%b4/

Eco.am արդեն անդրադարձել է, որ կորոնավիրուսը հաղթահարելուց հետո որոշ մարդիկ բախվում են մազաթափության տհաճ խնդրի հետ։ Քանի դեռ այս թեմայի վերաբերյալ հետազոտությունները սահմանափակ են, այսօր ներկայացնում ենք բնական միջոցներ՝ մազաթափությունը կանխելու և երբեմնի փարթամ մազերը վերադարձնելու մի քանի օգտակար դիմակներ։

Մանանեխով դիմակ

2 ճաշի գդալ մանանեխի՝ գարչիցայի փոշի

1 թեյի գդալ շաքարավազ

2 ճաշի գդալ նշի յուղ

2 ճաշի գդալ ջուր։

Բոլոր պարագաները խառնել, ապա քսել մազարմատներին, պահել 20 րոպե։ Այնուհետև լվանալ այնպես, որ աչքերին չթափվի։ Գործընթացը կատարել 3 օր։ Մանանեխը ակտիվացնում է մազարմատները և օգնում մազերի աճին։

Մազաթափության դեմ շատ լավ միջոց է սոխը

1 թեյի գդալ մեղր

1 ձվի դեղնուց

1 թեյի գդալ ձեթ՝ ցանկալի է գերչակի

2 թեյի գդալ շամպուն

1 սոխի հյութ։

Բոլոր պարագաները խառնել իրար, քսել գլխի մազարմատներին։ Ապա՝ գլուխը փաթաթել պոլիէթիլենային տոպրակով, հետո՝ տաք գլխաշորով։ Պահել 1-2 ժամ, այնուհետւ լվանալ շամպունով։

Կաղնու և սոխի կեղևը ևս օգտակար է

Կաղնու կեղևի և սոխի կեղևի վրա լցնել եռացրած ջուր, կրկին եռացնել, դրանով թրջել մազերը։ Թողնել 2 ժամ, լվանալ առանց օճառի և չորացնել։

Մազերի աճն արագացնելու և մազարմատներն ամրացնելու համար

Կարելի է օգտվել հետևյալ բաղադրատոմսից․ մեկական ճաշի գդալ եզան լեզվի, երիցուկի, եղեսպակի, եղինջի և խնկածաղկի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թողնել 1 ժամ և քամել։ Ավելացնել սև հացի միջուկ, հարել այնպես, որ ստացվի խմորանման զանգված։ Տաք զանգվածը քսել մազարմատներին, կապել անջրանցիկ կտորով և թողնել 2 ժամ։ Մազերը լվանալ առանց օճառի և չորացնել։

Ի դեպ

Բժիշկների կողմից անցկացված հետազոտությունները ապացուցել են, որ ճաղատացման գործում պակաս դեր չի խաղում ծխախոտի հանդեպ կիրքը։ Որքան մարդը շատ է ծխում, այնքան ավելի ջանադրաբար են նրա մազերը հրաժեշտ տալիս գլխին։ Պատճառն այն է, որ ծխելիս արյան մեջ այնպիսի նյութեր են հայտնվում, որոնք կործանարար ազդեցություն են ունենում մակերեսային արյունատար, ինչպես նաև սրտանոթային համակարգի վրա։ Մազարմատները բավարար քանակությամբ սնունդ չեն ստանում, համապատասխանաբար՝ մազերի աճը դանդաղում է, իսկ ժամանակի ընթացքում  դրանք սկսում են թափվել։

Ժառանգական պատճառներով մազաթափության հակում  ունեցող մարդկանց մոտ մազաթափությունն արագանում է։ Խիտ մազեր ունեցողների մոտ մազերը նոսրանում են և կորցնում նախկին փայլը։

Եթե չեք ուզում հրաժեշտ տալ ձեր մազերին՝ դադարեցրե՛ք ծխելը։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։