Blog
In
other , eco-aprelakerp
#ԱրիԽնայենքԷներգիան սոցիալական արշավ Eco.am-ի կողմից
Posted on 10 Սեպտեմբերի, 2021

Մենք սկսում ենք նոր նախագիծ՝ ուղղված էներգախնայողությանն ու բնապահպանությանը։ 4 ամիսների ընթացքում հանրային ճանաչում ունեցող մի շարք անձինք կկիսվեն մեզ հետ կենցաղում էներգիան խնայելու իրենց փորձով ու խորհուրդներով։ Նախագծին աջակցում է ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ ընկերությունը։ Շարքը սկսում ենք հեռուստահաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի հետ: Հաղորդավարուհին խորհուրդ է տալիս սմարթֆոնը լիցքավորելիս կիրառել «ինքնաթիռի ռեժիմ»-ը։ Լիցքավորման ընթացքում միացրո՛ւ հեռախոսի «ինքնաթիռի ռեժիմ»-ը, որպեսզի այդ ընթացքում սարքը չսպառի էներգիա՝ փորձելով միանալ բջջային կապին, GPS-ին, կամ փնտրել հնարավոր WiFi միացումներ: Երբ ինքնաթիռի ռեժիմի եք անցնում, ձեր հեռախոսն ավելի արագ է լիցքավորվում: Այս հնարքը նաև երկարացնում է հեռախոսի «կյանքի տևողությունը»։ Էներգախնայողության ի՞նչ միջոցներ գիտես։ Դու էլ կիսվիր մեզ հետ քո իմացած հնարքներով՝ օգտագործելով #ԱրիԽնայենքԷներգիան հեշթեգը։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr , eco-mshakuyt , eco-texnologianer
Որքան ջուր կխնայեն փականով ցայտաղբյուրները. լրագրողական հետազոտություն
Posted on 6 Սեպտեմբերի, 2021

«Ջուրը կյանք է»․ երևանյան ցայտաղբյուրից ծարավը հագեցնելուց հետո գոհ ու ժպտադեմ ասում է յուրաքանչյուր անցորդ, կլինի համաքաղաքացի, թե՝ զբոսաշրջիկ։
Հայաստանում մաքուր աղբյուրներից բխող ջուրը համարվում է աշխարհում ամենահամեղ և ամենամաքուր ջրերից մեկը, որն առանց ֆիլտրելու ու առողջությանը վնասելու` կարելի է խմել հենց ծորակից։
Ջուրը ոչ միայն կյանք է, այլև բնության պարգև, որը պետք է խնայողաբար օգտագործել, քանի որ խմելու ջրի պաշարներն աշխարհում անսպառ չեն։ Այս ահազանգը հատկապես պետք է մտահոգի հայաստանցիներիս` այն դեպքում, երբ ունենք որակյալ, քաղցրահամ ու մաքուր խմելու ջուր, համաձայնեք՝ այն յուրաքանչյուրս էլ անխնա ենք սպառում։ Դրանց մեծ մասը՝ մշտահոս ցայտաղբյուրների դեպքում է կորուստ տալիս։
Իհարկե, անժխտելի է այն փաստը, որ ցայտաղբյուրները վաղուց դարձել են մեր երկրի խորհրդանիշներից մեկը և հանդիսանում են հայկական մշակույթի կարևոր մաս։ Աշխարհի որևէ երկրում չես հանդիպի նման հյուրընկալության, որ ամեն քայլափոխի նախ անվճար, ապա առանց առողջությանդ վնաս հասցնելու հագեցնես ծարավդ՝ ցայտաղբյուրներից հոսող քաղցրահամ ու որակյալ ջրով։ Սակայն, հայի բնավորությանը համաձայն, պարծենում ենք ցայտաղբյուրների դրական կողմերով` հաշվի չառնելով հատուցած վնասները։
Ջրախնայող ցայտաղբյուրներ
Ըստ փորձագիտական գնահատականների, կլիմայի տաքացման և տեղումների նվազման հետևանքով, 2030-2040 թվականներին Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25 տոկոսով։ Ընթացքում տեղի կունենա նաև ջրի սպառման ծավալների ավելացում։ Այդ ամենը հաշվի առնելով` 2018 թվականին ՀՀ կառավարության կողմից առաջարկվեց, ջրի սպառումը խնայելու համար մայրաքաղաքի ցայտաղբյուրները դարձնել կարգավորվող՝ փականներով կամ կոճակի սեղմումով։
Ջրաբանների հաշվարկներով՝ միջին ճնշմամբ և թողունակությամբ ցայտաղբյուրն օրական ծախսում է 3-5 խորանարդ մետր ջուր։ Իսկ այս նորամուծության շնորհիվ ծախսը նվազում է գրեթե 10 անգամ։ Ակնհայտ է, որ համակարգի ներդրման դեպքում ջրի տնտեսումն առավել քան շուշափելի է, բայց փաստ է, որ նախագիծն իրագործվեց որպես պիլոտային ծրագիր և ամեն ինչ այդքանով ավարտվեց։
Ինչու է հանրությունը դեմ ջուր խնայող ցայտաղբյուրներին
Հանրապետության տարբեր քաղաքներում, և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում ECO.am մեդիա հարթակի կատարած սոց հարցումների արդյունքում պարզվեց, որ հանրության 65%-ը դեմ է ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրելուն, պնդելով, որ մեր երկրի ջրի կորուստները թող կառավարությունն այլ տեղեր փնտրի ու համաքաղաքացիներին չզրկի սառը ջրից։
Միայն 23%-ն է գտնում, որ պետք է խնայել ջրի պաշարները՝ փականով ցայտաղբյուրների միջոցով։
Իսկ 6% կողմ է խնայողությանը, սակայն՝ ցանկանում է սառը ջուր խմել ցայտաղբյուրից։
3%-ը գտնում է, որ չարժե ջուրը խնայելու համար մեր քաղաքի սիմվոլը դարձած հուշարձան-ցայտաղբյուրները «ապականել»՝ փականներով։
Պարզվեց, հանրության 3%-ն անտարբեր է և՛ ջրի խնայողության հարցում, և՛ ընդհանրապես գործող ցայտաղբյուրների գոյության համար` գերադասելով խանութից ֆիլտրած ջուր գնելու մեթոդը։
Ջրի խնայողությունն ու պատկան մարմինները
«ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսի պահպանության տեսանկյունից, փականներով ցայտաղբյուրները, որպես երևույթ, արդյունավետ և ջրախնայողությանն ուղղված միջոցառում է»,- ECO.am-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը։
Նրա դիտարկմամբ, իրականացված պիլոտային ծրագիրը ցանկալի է, որ շարունակական բնույթ կրի և դրա համար «Վեոլիա ջուրը» պետք է միջոցներ ձեռնարկի․ «Մեր սահմանադրական պահանջն է, որ սերունդներին փոխանցենք մաքուր շրջակա միջավայր, հատկապես՝ մաքուր ջուր։ Ուստի` կուզենայի, որ իրականացված պիլոտային ծրագիրը «Վեոլիա ջուրը» շարունակեր իրականացնել, քանի որ ցայտաղբյուրների վրա տեղադրված փականներն, իրոք, բավական օգուտ կտան՝ խմելու ջուրը խնայողաբար օգտագործելու համար։ Միանշանակ, մենք լավ ջուր ունենք, բայց եթե չշարունակենք խնայողաբար օգտագործել, մի օր անպայման կսպառվի։ Տեսեք, ներկայումս Արարատյան դաշտավայրում մեր ստորերկրյա ավազանը բավականին ցածր մակարդակում է գտնվում, որովհետեւ խմելու քաղցրահամ ջուրը օգտագործվել է տնտեսական նպատակներով, մասնավորապես՝ ձկնաբուծության մեջ»։
Մեր այն դիտարկմանը, թե համաքաղաքացիների մեծամասնությունը չի համակերպվում այդ երևույթի հետ` պնդելով, թե փականներով ցայտաղբյուրներում ջուրը տաքանում է, կորցնում սառնորակ աղբյուրի համը, նախարարության ջրային քաղաքականության վարչության պետն ասաց․ «Կսովորեն, ժամանակի ընթացքում կհասկանան, որ դա ավելի ճիշտ ու արդյունավետ մեթոդ է, և կգիտակցեն, որ հատկապես խմելու ջուրը, անսպառ չէ,- ապա համեմատական կարգով` շեշտեց․ «Դա նույնն է, որ իրենց բնակարաններում ծորակն անընդհատ բաց թողնեն նկատի ունենալով, որ եթե ջուրը բաց չի, ուրեմն` տաք է կամ խողովակներից համ է գալիս։ Բոլոր նորամուծությունների ժամանակ էլ քաղաքացիների տեսակետներն ու մոտեցումները տարբեր են լինում, ընդամենը սովորելու խնդիր է: Միանշանակ հանրության գիտակցությունը բարձրացնելը առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ իր կողմից արված գործողությունը, թեկուզ աննշան, բայց արդյունքում ավելի մեծ ծավալ է գոյանում։ Եթե քաղաքացին չցանկացավ, այլ կարծիք ունեցավ, ինչ ուզում ես, ինչպես ուզում ես բացատրիր, կվարվի այնպես, ինչպես մինչև հիմա է վարվել»։
Երբ հետաքրքրվեցինք, թե Շրջակա միջավայրի նախարարությունն ի՞նչ է անում, որպեսզի հանրության գիտակցությունը բարձրացնի՝ ջրի խնայողության ուղղությամբ, Լ․ Աբրահմյանը շեշտեց, որ պարբերաբար իրազեկման գործընթաց է իրականացվում․«Նախարարությունը տարբեր տարիներին, տարբեր ծրագրերի շրջանակում պարբերաբար իրազեկման գործընթաց է իրականցնում, նույնիսկ՝ էկոլոգիական դաստիարակության առումով՝ մանկապարտեզներում, դպրոցներում»։
«Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի պատասխանատու Մուրադ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում պնդեց, որ պայմանագրով սահմանված ցայտաղբյուրներն իրենց ընկերության գործառույթի մեջ չեն մտնում․ «Մենք հանդիսանում ենք Հայաստանի ջրային համակարգերի վարձակալ։ Վարձակալության պայմանագրում միայն մի տող կա, որով պարտավորվում ենք, մինչև 2017 թվականի հունվարի 1-ը գործող ցայտաղբյուրներին ջուր ապահովել, իսկ սպառած ջրի ծավալները՝ մեր վրայից դուրս է գալիս»։
Այսինքն, մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղադրված ցայտաղբյուրների համար է միայն «Վեոլա ջուրն» անվճար ջուր մատակարարում, իսկ դրանից հետո նոր տեղադրված բոլոր ցայտաղբյուրները ջրաչափերով են, որոնց ծախսերը հոգում են տեղադրող սեփականատերերն ու անհատները։
«2017-ից հետո տեղադրված նոր ցայտաղբյուրները կառուցվում են միայն տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվությամբ և պետք է ունենան, այսպես ասած, տեր, որն անձամբ ջրաչափ կդնի և կվճարի սպառած ջրի դիմաց»,- ասում է Մուրադ Սարգսյանն ու անդրադառնալով ցայտաղբյուրներին փականներ տեղադրելու ՀՀ կառավարության առաջարկած ծրագրին` ընդգծում է, որ սա ընդամենը փորձնական ծրագիր էր, որն իրենք հաջողությամբ են իրականացրել։
«Չունենալով պարտավորություններ «Վեոլիա ջուրը» դժվարությամբ գտավ 50 փական, որովհետև այդ մշակույթը դեռ ձևավորված չէր ու շուկայում էլ չկար նման փական։ Ամեն դեպքում, գտանք, տեղադրեցինք Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում»,- պատմում է «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի պատասխանատուն և թվարկում տեղադրման ընթացքում հանդիպած դժվարությունները, որոնցից ամենաբարդը հենց հանրային ընկալումն է եղել, ապա նոր՝ փականների համար չնախատեսված ցայտաղբյուրների խողովակները։
«Մեր ցայտաղբյուրները նախատեսված չեն փականներ տեղադրելու համար, պարզապես մի խողովակ է, որը դուրս է գալիս քարի միջից և ջուրը շատրվանում է։ Արդյունքում, ցայտաղբյուրների խողովակների վրա փականներ տեղադրելը շատ բարդ գործ դուրս եկավ։ Շատ դեպքերում խողովակները փթած են ու պետք է փոխվեն, իսկ ողջ տարածքը բետոնապատված է, հետևաբար պետք է ցայտաղբյուրը դեմոնտաժ անենք ու զրոյից կառուցենք՝ փողոցի ջրագծից նոր մետաղական խողովակ բերենք, վրան փական տեղադրենք, որպեսզի ծառայի իր նպատակին։ Ցայտաղբյուրը կառուցելուց հետո էլ պիտի բետոնապատենք տարածքը, իսկ հետո արդեն մտածենք ջրի արտահոսքի մասին։ Ամեն դեպքում, խնդիրը տեսանք ողջ խորությամբ ու կարողացանք լուծել որոշ չափով։ Այդ ամենն արեցինք զուտ էնտուզիազմով, քանի որ շահագործման տարածքում ընդամենը մի բրիգադ էր աշխատում՝ 5-6 բանվոր, որոնք այդ աշխատանքին զուգահեռ նաև ջրամատակարարման վթար էին նորոգում։ Մենք հաստիքներ չունենք, որ, օրինակ, բանվորների այդ խումբը զբաղվի միայն ցայտաղբյուրների վրա փական տեղադրելով ու նորոգելով, քանի որ մեր ընկերության ֆունկցիան փողոցային ջրագծերը սպասարկելն է, մենք չունենք աշխատուժ, գործիքներ, մատակարարում, տեխնիկա»,- ջանում է իրավիճակը բացատրել մեր զրուցակիցն ու համեմատական անցկացնելով փաստում, որ դրանք անլուծելի են թվում, երբ բախվում ես հանրային կոշտ ընկալմանն ու արձագանքին։
«Փականներ տեղադրած ցայտաղբյուրների 90 տոկոսն այլևս փականներով չի գործում, քանի որ համաքաղաքացիները հանել են վրայից։ Փականները տեղադրելիս շատերն ասացին հրաշալի է, կխնայենք մեր երկրի ջրի պաշարները, բայց, հավատացնում եմ` կրկնակի անգամ շատ բացասական արձագանքների ենք հանդիպել։ Մասնավորապես` ասում էին, որ մեր ջուրը լավն է, քաղցրահամ է ու մաքուր` մշտապես հոսելու շնորհիվ։ Փաստն այն է, որ հանրության զգալի մասը դեմ է փականներ տեղադրելուն, ընդ որում` բավականին ագրեսիվ տրամադրված։ Նրանց թվում է, թե հատուկ ենք անում, որպեսզի զրկենք ջրից։ Աբսուրդ է, բայց հանրության ագրեսիվ հարձակման էին ենթարկվում մեր աշխատակիցները, որոնց վրա հորդուբորդ էին գալիս, թե գնացեք ձեր ջրի կորուստները այլ տեղում փնտրեք ու ցայտաղբյուրներին հանգիստ թողեք․․․»,- մեջբերում է Մ․ Սարգսյանն ու ևս մեկ անգամ պնդում, որ ծրագիրն իրականացնելուց առաջ անպայման պետք է հանրային կարծիքի հետ հաշվի նստել, իրազեկել, բացատրել։
Ըստ նրա, ագրեսիվ մեծամասնությունն իր քանակով ազդում է որակյալ փոքրամասնության հոգեբանության վրա․ «2000 ականների սկզբից հարցը միշտ էլ բարձրացվել է, բայց քանի որ մեծ մասը դեմ էր հարցն այդպես էլ մնաց»,- մտաբերեց զրուցակիցը։
Այնուամենայնիվ, նրա դիտարկմամբ կան վայրեր, որ բնակիչները սրտացավ մոտենալով լուծում են գտել՝ «բաք» տեղադրելով․ «Այնպես են արել, որ ծորակի ջուրը լցվում է «բաքի» մեջ, իսկ հետո պոմպ են միացնում ու ջրում շենքի տարածքում եղած գազոնները։ Ինչ կարող ես ասել կիրթ հասարակության դեպքում, երբ մտածում են ջուրը խնայելու մասին»,- ասում է զրուցակիցն ու հավելում, որ ինդիվիդուալ մոտեցում պիտի լինի․ «Օրինակ, քաղաքում կան ցայտաղբյուրներ, որոնց վրա քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ են փականներ տեղադրել։ Կամ, գիտեմ մարդիկ, որոնք ի հիշատակ հարազատի ցայտաղբյուր են կառուցել, ջրաչափ են տեղադրել ու վճարում են սպառած ջրի դիմաց։ Սա գեղեցիկ երևույթ է, որ տեր են կանգնում իրենց տեղադրած ցայտաղբյուրին։ Դրա կողքին էլ կան նույն սկզբունքով տեղադրած ցայտաղբյուրներ, որոնք անտերության են մատնված ու որոշ ժամանակ անց շարքից դուրս են գալիս»,- ցավով արձանագրում է «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի պատասխանատու Մուրադ Սարգսյանը։
Բնապահպան Սիլվա Ադամյանը ECO.am-ի հետ զրույցում բերելով արտերկրի օրինակը, թե ինչ լուրջ ու խնայողաբար են վերաբերվում խմելու ջրի խնդրին` ընդգծեց, որ Հայաստանն ունենալով խմելու մաքուր ջրի առատ պաշարներ, խնայողաբար չի օգտագործում այն։ Նրա դիտարկմամբ, անգամ Հայաստանի Հանրապետությունը մաքուր խմելու ջրով ապահովող կազմակերպություններն են բարձրաձայնում, որ խմելու ջրուրը, որը ստանում ենք մաքուր աղբյուրներից, 80%-ը ճանապարհին կորչում է, որովհետև մեր մատակարարման համակարգը շատ վատ վիճակում է։
«Ցայտաղբյուրները, որոնք մաքուր ջուր են պարունակում, ողջ օրվա ընթացքում հոսում են անընդհատ, որպեսզի անցորդները կարողանան հագեցնել ծարավը։ Հայաստանի համար այն շատ ավանդական սովորույթ է։ Սովետական միության օրոք, Երևան քաղաքի դեմքը, պատկերը հենց այդ ցայտաղբյուրներն էին։ Համամիտ եմ, շատ գեղեցիկ է, հրաշալի է, սմիվոլիկ է Հայաստանի համար, բայց, որպես բնապահպան, կարծում եմ` այո, ցայտաղբյուրները պետք է մնան, բայց խնայողաբար է պետք օգտագործել խմելու ջուրը։ Ճիշտ եմ գտնում, որ ցայտաղբյուրներն ունենան փականներ, որպեսզի անընդհատ չհոսի, այլ ցանկության դեպքում փականը սեղմեն կամ բացեն, օգտագործելուց հետո էլ անպայման փակեն»,-շեշտում է բնապահպանն ու դեմ արտահայտվողներին հիշեցնում, որ Հայաստանում ունենք վայրեր, որտեղ կարոտ են մաքուր ջրի գոյությանը․ «Բազմիցս զանգեր ու նամակներ եմ ստանում, թե որպես բնապահպան ահազանգեք՝ Նորքի այսինչ զանգվածում կամ այսինչ գյուղում օրերով ջուր չկա։ Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է մի ամբողջ օր ցայտաղբյուրից ջուր հոսել, իսկ իրենք ջրի կարոտ լինեն։ Դրա համար պետք է խնայողաբար օգտագործել ջուրը, որպեսզի խնդիրն ավելի չբարդանա։ Խնդրի լրջությունը պետք է ընկալենք, այդ մասին ջրաբաններն ու ջրագետներն անընդհատ խոսում են։ Եվ իրողություն է, որ մենք ջրային համակարգի հետ խնդիր ունենք։ Այս առումով պետք է սահմանափակենք ցայտաղբյուրների ջուրը՝ փականների գոյությամբ»։
Անդրադառնալով հանրության ագրեսիվ արձագանքին, Ս․ Ադամյանը շեշտեց, որ այստեղ առաջին հերթին անելիք ունեն պետական մարմինները, որոնք պետք է լուրջ աշխատանք տանեն հասարակության հետ։
«Պետք է լինեն ազդեցիկ գովազդային հոլովակներ, գովազդային պաստառներ։ Շատ հասարակական կազմակերպություններ էլ կան, որ զբաղվում են ջրային խնդիրներով, որոնք կարծում եմ` կարող են հանրության հետ աշխատել, բացատրել, թե ինչու են այդ փականները դրվում»,- առաջարկում է բնապահպանն ու հավելում․ «Հասկանում եմ, որ փակ ցայտաղբյուրի դեպքում ջրի համի կորուստ է լինում, բայց որքանո՞վ է այն համեմատելի ջրի կորուստների հետ։ Օրվա ընթացքում մի քանի լիտր ջուր կարող է կորչել միայն նրա համար, որ անցորդը ջուրը խմի սառնորակ և զգա հայաստանյան ջրի համը։ Համեմատական անցկացնելու դեպքում` կհասկանան, որ պետք չէ նման զոհողությունների գնալ»,- եզրափակեց բնապահպան Սիլվա Ադամյանը։
[gallery link="file" size="medium" ids="6270,6272,6271"]
Ինչպես և ում շնորհիվ ի հայտ եկան ցայտաղբյուրները
Հայաստանը հարուստ է ցայտաղբյուրներով, որոնք Երևանում ի հայտ են եկել 1920-ական թվականներին՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի շնորհիվ։ Մինչ այդ Երևանը եղել է անապատ։ Ասում են, երբ ճարտարապետը, որի անմիջական վերահսկողությամբ է կառուցվել քաղաքը, շինարարության ընթացքին հետևելու համար ամեն օր շրջել է Երևանով ու ցուցումներ տվել բանվորներին, ճանապարհին, ծարավը հագեցնելու համար փողոցում կժերով շրջող մանկահասակ երեխաներից ջուր է գնել։ Ամեն անգամ ջուր գնելիս Թամանյանի հեղինակած հատակագծի վրա ավելացել են կապույտ կետերը, որն էլ խորհրդանշել է կառուցվելիք քաղաքի ապագա ցայտաղբյուրները։ Արդյունքում, այսօր Հայաստանի բոլոր մարզերում ունենք մշտահոս ցայտաղբյուրներ։
Որքան ցայտաղբյուր կա Հայաստանում
Ըստ «Վեոլիա ջուր» ընկերության կատարած գույքագրման, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանում կա 4791 ցայտաղբյուր։ Իսկ մի քանի ծորակ ունեցող ցայտաղբյուրների դեպքում, ընդհանուր առմամբ Հայաստանում կա 5177 ելքով 4791 ցայտաղբյուր, այդ թվում` միայն Երևանում՝ 2507-ը։
Այդ ցայտաղբյուրները տեղադրված են քաղաքի տարբեր վայրերում՝ կենտրոնական մասերում, շենքերի բակային տարածքներում, փողոցներում և այլն։ Նրանց մի մասը՝ տարբեր առիթներով են կառուցված, տարբեր անձանց ու կազմակերպությունների կողմից։
Որքան ջուր են սպառում երևանյան մշտահոս ցայտաղբյուրը
Ներկայումս Երևանի ցայտաղբյուրների գերակշռող մեծամասնությունը կարգավորվող չէ, ինչը հանգեցնում է ջրի անխնա կորստի: Դրանք տարեկան սպառում են մոտավորապես 8,5 միլիոն խորանարդ մետր ջուր։
Մոտավոր հաշվարկներով` Երևան քաղաքում տեղադրված 2000-ից ավելի ցայտաղբյուրներից միջինում ցայտում է 1 խմ ջուր՝ 3 րոպեի ընթացքում, մեկ օրում` մոտավոր 500 խմ: Բոլորը միասին մեկ օրում բաց են թողնում մոտավոր 1000000 խմ ջուր: Տարվա ընթացքում ցայտաղբյուրները 7-8 ամիս են գործում, դրանք միասին տարեկան բաց են թողնում 240 միլիոն խմ ջուր:
Հաշվի առնելով ցայտաղբյուրների միջին ՕԳԳ-ն՝ օրվա ընթացքում, երբ մարդիկ իրականում օգտվում են, կենտրոնում կազմում է մոտ 30%, հետևաբար՝ կորոստը կազմում է մոտավոր 70%: Տարվա կտրվածքով՝ Երևանի ցայտաղբյուրները կորցնում են մոտավոր 170 միլիոն խմ ջուր։
Իրազեկում՝ Միջազգային փորձ
Եվրոպական շատ երկրներ վաղուց կիրառում են նոր սերնդի ջրախնայող ցայտաղբյուրներ, դրանք կոչվում են ջրի կանգառներ, որոնք ընդամենը կոճակի մեկ սեղմումով ապահովում են երկու գործողություն․ծարավը հագեցնելու դեպքում, ամառ թե ձմեռ, մատակարարում է ֆիլտրված սառը ջուր (խմելու համար նախատեսված սովորական ջերմաստիճանով՝ 15-18), և ամռան շոգից զովանալու համար՝ ջուր է ցողում։ Վերոնշյալ ցայտաղբյուրների մի մասն աշխատում է նաև արևային էներգիայով և հանրությանն անվճար ապահովում է ֆիլտրված սառը խմելու ջուր։ Իսկ ձմռանն էլ՝ պահպանվում է ջրի խմելու համար նախատեսված ջերմաստիճանը և ամենակարևորը, չի սառչում ցայտաղբյուրի խողովակները և ավելորդ անհարմարություններ ու խնդիրներ չի առաջացնում, ինչպես սովորական՝ մշտահոս ցայտաղբյուրների դեպքում։
Մեր երկրի պատկան մարմիններին առաջարկում ենք ուսումնասիրել և կիրառել վերոնշյալ եվրոպական փորձը, որը հնարավորություն կտա միաժամանակ և՛ խնայել ջրի պաշարները, և՛ բավարարել հանրության պահանջները՝ մատակարարելով ֆիլտրված, խմելու համար նախատեսված սառը ջուր, և՛ միաժամանակ այդ ամենը գործարկել անվճար՝ օգտագործելով մեր երկրի հարուստ արևային էներգիան։ Իհարկե, գուցե մեզ նման երկրի համար, որտեղ կան բազում սոցիալական առաջնահերթ խնդիրներ, թանկ հաճույք է եվրոպական փորձը կիրառել մեզ մոտ, բայց հաշվի առնենք, որ նախ այն երկար ժամանակ կծառայի հանրությանը և կխնայի մեր երկրի ջրային պաշարները։
Eco.am-ը, վերոնշյալ հոդվածի պատրաստման ընթացքում, խորությամբ ուսումնասիրելով, չբավարարվեց միայն խնդիրը հոդվածի տեսքով բարձրաձայնելու տարբերակին, այլ անցավ գործնական քայլերի։
Eco.am մեդիա հարթակի խմբագրակազմը կառուցողական առաջարկով դիմեց հայկական արևային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններից մեկին, նախագիծ մշակել՝ արևային նոր սերնդի ցայտաղբյուրների հայկական տարբերակը ստեղծելու ուղղությամբ, որոնք զինված կլինեն նորագույն տեխնոլոգիաներով։
Հայկական արևային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններից մեկի գլխավոր ինժեներ Ներսես Հակոբյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց․ «Ձեր առաջարկած գաղափարը լիովին հնարավոր է իրականություն դարձնել, քանի որ այսօր Հայաստանում նման ցայտաղբյուր ստեղծելու համար բոլոր նախադրյալները կան»։ Ներսես Հակոբյանի հետ փորձեցինք ստանալ նմանատիպ ցայտաղբյուրի եռաչափ մոդելավորումը, որպեսզի հասկանանք մեկ նմանատիպ ցայտաղբյուր ունենալու մոտավոր արժեքը։ Այն կազմեց 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը ցայտաղբյուր լինելուց բացի, հնարավորություն կտա համաքաղաքացիներին լիցքավորել իրենց սմարթֆոնները, իսկ երեկոյան և գիշերային ժամերին, կլուսավորվի տարածքը։
Ժամանակակից սմարթ ցայտաղբյուրները կունենան նաև կենդանիների համար նախատեսված հասանելի հատված։ Այսինքն, ոչ թե, ինչպես այսօր, համաքաղաքացիները ցայտաղբյուրներից կօգտվենք կենդանիներին զուգահեռ, այլ՝ առանձնացված ցայտաղբյուրներով։ Խոստովանենք, որ հաճախ ենք առնչվել նման խնդրի հետ, երբ, օրինակ, շունը կամ կատուն ցատկում են ցայտաղբյուրի վրա՝ ծարավը հագեցնելու, իսկ մենք հակահիգենիկ տեսարանից գերադասում ենք ծարավ մնալ, քան՝ կենդանու հետ խմել նույն ցայտաղբյուրից։ Իհարկե, ոմանք խմում են, հատկապես կենդանասերները՝ հաշվի չառնելով, որ նախ այն կարող է կենդանուց մարդուն փոխանցվող հիվանդության պատճառ դառնալ և հետո՝ համաձայնեք, որ նման տեսարանը ոչ միայն հակահիգենիկ է, այլ նաև տգեղ՝ էսթետիկ առումով։
Արևի էներգիայով աշխատող այս սմարթ ցայտաղբյուրը կապահովվի սառնորակ և ֆիլտրված մաքուր ջուր՝ տարվա բոլոր եղանակներին։ Ինչպես նաև կունենա գովազդային կամ տեղեկատվական վահանակներ տեղադրելու հնարավորություն։ Հենց այդ վահանակներն էլ կարող են դառնալ սմարթ ցայտաղբյուրների «հովանավորը»՝ այսինքն, նրանց վճարված գումարներով ոչ միայն կտեղադրվի, այլ նաև հետագայում կհոգա սմարթ ցայտաղբյուրի խնամքի համար առաջացած ծախսերը։
[gallery size="large" columns="2" link="file" ids="6291,6290"]
Եզրակացություն
Վերոնշյալ հոդվածի նպատակն է ներկայացնելու այս խնդրի իրական պատկերը։ Այժմ, խնդիրն ավելի խորությամբ ուսումնասիրելով եկանք այն եզրահանգման, որ Հայաստանում ջրախնայող փականներով ցայտաղբյուրների տեղադրմանը հանրությունը բացասական վերաբերմունք ունի, իսկ պատկան մարմինները՝ հակված են խնդրի կարգավորման խնայող տարբերակին։ Պարզապես, պատկան մարմինները հանրությանն իրազեկելու գործում ահռելի աշխատանք ունեն կատարելու։
Կարևոր է, որ այդ իրազեկման միջոցով հանրությանը ներկայացնել, բացատրել, ինչու չէ, նաև համոզել, թե որքան մեծ նշանակություն ունեն ցայտաղբյուրների վրա տեղադրվող փականները, որոնց կիրառման դեպքում որքան ջուր կխնայենք։
Այնուամենայնիվ, հուսով ենք, որ ճիշտ ու գրագետ իրազեկման արշավի շնորհիվ, գիտակից հանրությունը կգա այն համոզման, որ փականով ցայտաղբյուրները անհրաժեշտ են, որոնցով պետք է արագ ապահովել հանրապետության բոլոր ցայտաղբյուրները, որպեսզի մեկ օր շուտ կարողանանք խնայել սպառվող ջրի պաշարները։
Համոզված ենք, որ որոշ ժամանակ անց, ջրի խնայողությունը կդառնան մեր համաքաղաքացիների առօրյայի մի մասը։
Eco.am մեդիա հարթակը, իր ընթերցողներին հրավիրում է բաց քննարկման և առաջարկում մեզ հետ մաս կազմել այս խնդրի լուծման գործում։ Ձեր տեսակետները, հարցի լուծման տարբերակները գրեք՝ կայքում «Թողնել մեկնաբանություն» նախատեսված հատվածում։
Լուսանկարները՝ Eco.am մեդիա հարթակի արխիվից՝ նկարահանված սմարթֆոնով
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Նորվեգիան պատրաստվում Է Հյուսիսային ծովի հատակին CO2-Ի հսկայական պահեստարան կառուցել
Posted on 3 Սեպտեմբերի, 2021

Նորվեգիայի կառավարությունը 1,7 միլիարդ եվրո կհատկացնի CO2-ի կորզման, փոխադրման և պահեստավորման նախագծի համար: Նախաձեռնության հիմնական գաղափարը ածխաթթու գազի հեռացումը և դրա պահեստավորումն է Հյուսիսային ծովի հատակին՝ նավթի ու գազի սպառված հանքավայրերում: Langskip անվանումը ստացած նախագիծը չի սահմանափակվելու միայն Նորվեգիայի տարածքով, ըստ այդմ, երկրի կառավարությունը տարածաշրջանի պետություններին առաջարկում է միանալ նախագծին։ Ջերմոցային գազերի և հատկապես ածխաթթու գազի արտանետումների նվազեցումը կլիմայի փոփոխությունը կանխելու ամենաառաջնային քայլերից մեկն է: Դա կարելի է անել տարբեր եղանակներով՝ որպես հանածո վառելիքի այընտրանք անցում կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրների, դիզելային վառելիքով շահագործվող մեքենաները փոխարինել էլեկտրականներով և հրաժարվել սննդի արտադրության ոլորտում ածխածնի արտանետումներ առաջացնող մեթոդներից: Հարկ է նշել, որ CO2-ի արտանետումները գերակշռում են հատկապես ծանր արդյունաբերության ոլորտում, մասնավորապես, ցեմենտի արտադրության մեջ։ Ցեմենտի գործարանները պատասխանատու են ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 8%-ի համար, իսկ ծանր արդյունաբերությունը` 20%-ի: Եթե ցեմենտի բոլոր գործարանները լինեին մեկ երկրի տարածքում, ապա դա կլիներ աշխարհում երրորդ խոշոր արտանետողը «երկիրը», որն իր արտանետումների ծավալով կզիջեր միայն Չինաստանին և ԱՄՆ-ին: Ըստ նախագծի հեղինակների, CO2-ի պահեստավորման գործընթացը պետք է սկսել հենց այս օբյեկտներից։ Ածխածնի կուտակումը և պահեստավորումը կարող է չեզոքացնել գործարանների կողմից շրջակա միջավայրին հասցված վնասը, սակայն այս գործընթացը լուրջ ներդրումներ (որը Նորվեգիան միայնակ չի կարող), և համապատասխան երկրաբանական պայմաններ է պահանջում, որը Նորվեգիայի տարածքում առկա է։ Ըստ փորձագետների, նախատեսվող ստորջրյա երկրաբանական կազմավորումների մեջ կարող է պահեստավորվել հսկայական ծավալով (միլիարդավոր տոննաներ) CO2, որոնք Հյուսիսային ծովի հատակին կարող են թաղված մնալ հարյուրավոր տարիներ։ Հաղորդվում է, որ նախագծով արդեն հետաքրքրված է 60 ընկերություն և CO2-ի առաջին կորզումը տեղի կունենա Բրևիկ քաղաքում գտնվող Norcem ցեմենտի գործարանում: Նախատեսվում է CO2-ը Բրևիկից նավով տեղափոխել Հորդալանի (Նորվեգիայի մարզերից մեկը) կայան, ապա խողովակաշարով 2600 մետր դեպի ծովի հատակը։ Երկրի կառավարությունը հույս ունի, որ այս նախաձեռնությունը ոչ միայն կօգնի դանդաղեցնել գլոբալ տաքացումը, այլև հազարավոր նոր աշխատատեղեր կստեղծի Նորվեգիայում:
In
other
Որքանով բարելավվեց Արարատյան արտեզյան ավազանը. խնայված ջրերի, էլեկտրաէներգիայի և ռեսուրսների մասին
Posted on 3 Սեպտեմբերի, 2021

Արարատի և Արմավիրի մարզերում գործող 4 տնտեսությունում` «Գոլդեն ֆիշ-Կ», «Ինտեր Ա.Կ.Վ.Ա.», «Մաքս ֆիշ» և «Մոս ֆիշ» ՍՊԸ-ներում գործարկվել է ստորերկրյա ջրօգտագործման առցանց մոնիտորինգի համակարգ: Այն կոչվում է SCADA: Համակարգը մշակող «Լոկատոր» ընկերության ինովացիոն գծով փոխտնօրեն Կարեն Գրիգորյանն ասում է, որ այս համակարգը վերահսկում է ջրերի հոսքն իրական ժամանակում: Համակարգը ներդրվել է «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի օժանդակությամբ, որի նպատակն էր բարելավել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի կառավարումը: Արդեն 6 տարի է` ծրագիրն իրականացվում է և հասել է ավարտական փուլ: Ծրագրի ողջ ընթացքն ու արդյունքներն այսօր ամփոփվեցին խորհրդաժողովում:
SCADA-ն web համակարգ է, որտեղ ներառված են 4 խոշոր ձկնաբուծարանում տեղադրված 20 հոսքաչափ: Կարեն Գրիգորյանն ասում է, որ հնարավորություն կա դիտարկել ջրի սպառման և ընդհանուր ցուցմունքի մասին ոչ միայն վերջին` այդ պահին ֆիքսված տեղեկությունները, այլև տեսնել նախկին տվյալները: Համակարգն օժտված է ավտոմատ ֆունկցիոնալությամբ, տեղեկատվությունը ստանում, մշակվում և հաղորդվում է ավտոմատ կերպով, նաև ձայնային ազդանշանի միջոցով: Հնարավոր և շատ հարմար է ուսումնասիրել ողջ ընթացքում տեղադրված հոսքաչափի ծավալները, և պատմությունը նույնպես պահպանվում է:
Համակարգի կարևոր ֆունկցիաներից մեկն այն է, որ այն սահմանափակված չէ ուղիղ ջրաչափերով, այլ ընդգրկուն է, կարելի է ավելացնել հոսքաչափերը:
Կա նաև զեկույցների լայն հնարավորություններ, որոնց միջոցով կարելի է ընտրել ձկնաբուծական ցանկացած տնտեսություն և տեսնել համապատասխան ժամանակահատվածում նրա օգտագործած ջրի ծավալները:
Բացի դրանից, համակարգը միայն ջրային ռեսուրսների մոնիտորինգ չի իրականացնում, այլ նաև էլեկտրաէներգիայի, մթնոլորտային օդի և այլ բաղադրիչների, այսինքն` կարելի է ընդլայնել համակարգի հնարավորությունները և տեղեկատվական հզոր հարթակ դարձնել: Տեսուչները դրա միջոցով նաև կարող են ձեռքի տակ ունենալ տվյալ հորատանցքի ջրթույլտվության փաստաթղթերը:
Մեր հարցին, թե արդյոք հնարավոր է այն կիրառելի դարձնել Արարատյան դաշտի բոլոր ձկնաբուծական տնտեսությունների համար, Կարեն Գրիգորյանը պատասխանեց, որ ոչ միայն հնարավոր է, այլ նաև համակարգը կարելի է օգտագործել փոքր հէկերի ջրերի կառավարման համար, ինչն արդեն որոշ հէկերում արվում է: Միայն անհրաժեշտ է հզորացնել սերվերը:
SCADA-ն պիլոտային ներդրվել է 4 տնտեսությունում, քանի որ ջրային ռեսուրսների հյուծման հետևանքով Արարատյան դաշտի ավելի քան 30 hամայնք խմելու և ոռոգման ջրի խնդիր ունի` ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է և հայտնաբերվել են այս տվյալները: Հաստատվել է, որ Արարատյան արտեզյան ավազանում ջրերի մակարդակն իջել է 6-9 մետր, որոշ տեղերում` 15 մետր, գրանցվել է արտեզյան ավազանի 50 տոկոս նվազում:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն իր խոսքում նշեց, որ Արարատի և Արմավիրի մարզերի 11 համայնք ներգրավված է եղել խմելու ջրի և ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերում, որոնց իրականացման արդյունքում խնայվում է տարեկան ավելի քան 13 մլն խմ ստորերկրյա ջուր և մոտ 1380 ՄՎտժ էլեկտրաէներգիա, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 125 հազար ԱՄՆ դոլար:
Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի եռաչափ կառուցվածքը` օգտագործելով գույքագրված արդյունքները, ստեղծվել և հրատարակվել է Արարատյան դաշտի ատլասը:
Վերահաշվարկվել է ընդհանուր օգտագործելի ջրային ռեսուրսների ծավալը: Նախկինում` մեխանիկական ձևով, այն է` պոմպերով ու էլեկտրաէներգիայով հորատանցքերի շահագործումն այժմ դարձել է ավտոմատ, քանի որ մեխանիկական համակարգերով ջրօգտագործման պարագայում ջրի մեծ կորուստներ են լինում, ավտոմատացման համակարգով կորուստը նվազագույնի է հասցվում:
Արտեզյան ինքնաբուխ հորերի օպտիմիզացիայի գործընթացը կարգավորելն է, ինքնաբուխ հոսող ջրերը, որոնք մեծ մասամբ կորչում էին, ծրագրի շրջանակներում կառավարելի են դարձել, օգտագործվել են ոռոգման համար: Օրինակ` Սիփանիկում, Հովտաշատում այն կիրառվել է և ցույց է տվել իր արդյունավետությունը:
Մեր հարցին՝ կան, արդյոք, նոր տվյալներ, թե ինչպիսի իրավիճակ է այժմ արտեզյան ավազանում, արդյոք փոփոխություն եղել է այս 6 տարվա ընթացքում` արտեզյան ավազանի իջեցում կամ բարձրացում, գուցե 6-9 մետրն արդեն դարձել է 5-8, որոշ տեղերում արձանագրված 15 մետրը նվազել կամ գուցե ավելացել է` դառնալով 18, ծրագրի ներկայացուցիչ Լիլիթ Հարությունյանը պատասխանեց.
«Այս պահի դրությամբ մենք չենք կարող ասել, քանի որ տվյալները փոփոխական են, սրանք միջինացված թվեր են: Բայց մենք ունենք ՇՄՆ Մոնիտորինգի կենտրոնի ներկայացուցիչներ, ովքեր լավ տիրապետում են օպերատիվ տվյալներին, որովհետև ազգային հենակետային ցանցում դիտարկումներ են անում, և այդ տվյալները կան: Բայց հիմիկվա տատանումներն արագ չեն փոխվում, այսինքն` խոսքը մետրերի մասին չէ, այլ սանտիմետրերի մասին է: Սա ընդհանուր տիրույթն է, որ տալիս է պատկերացում, թե ինչ է եղել նախքան 2006-2007թթ. և 2013-2014թթ ու մինչ օրս, թե ինչ է տեղի ունեցել ստորերկրյա ջրերի հետ Արարատյան դաշտի տարբեր հատվածներում»:
Մարտահրավերներ, որոնց բախվել են
Բանախոսը` Մագդա Ավետիսյանը
ԳԱՏՕ ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանն անդրադարձավ նաև մարտահրավերներին, որոնց բախվել կամ առնչվել են այս 6 տարվա ընթացքում: «Ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում»,- նշեց Ավետիսյանը:
Մասնավորապես, COVID-19-ը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը հետաձգեցին գործողությունները, որոնք պլանավորված էին նախապես:
Համագործակցող կառույցներում պաշտոնատար անձանց հաճախակի փոփոխությունները նույնպես ազդել են, քանի որ նոր ծրագրի և արված աշխատանքները ներկայացվել են: Որոշում կայացնողների հաճախակի փոփոխություններով պայմանավորված` առաջին արձագանքի դեպքում ներկայացվել է կարգավիճակը, ուր են հասել, և փորձել են հնարավորինս պահպանել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ջրային ոլորտի կառույցների միջև համագործակցություն և երկխոսություն չի եղել: Ըստ ծրագրի ղեկավարի, շատ ժամանակ այդ գերատեսչություններն իրար հետ բաց չեն աշխատում: Դժվար է եղել նաև հավաստի տվյալների ձեռքբերումը, և հաճախ տարբեր կառույցներից ստացված տվյալները ճշգրիտ չեն եղել կամ չեն համապատախանել իրար:
Մագդա Ավետիսյանի դիտարկմամբ, պետք է զարկ տալ որոշումների կայացմանն աջակցող գործիքների հետագա կիրառությանը, որը հետագա կայունության ապահովման համար շատ կարևոր է: Դրանից բխում է նաև GIS տեխնիկական գիտելիքների կանոնավոր թարմացումը, քանի որ GIS ծրագիրը պարբերաբար թարմացվում է, և մասնագետները պետք է պարբերաբար վերապատրաստվեն:
Ռիսկերի կառավարման պլանը հաճախակի և իրադրությունից կախված վերանայվել է, դա արվել է շաբաթական կտրվածքով:
Ձկնաբուծական տնտեսությունները հաճախ չեն ուզեցել համագործակցել, բայց, ի վերջո, ստացվել է համագործակցությունը, և տնտեսություններից ստացել են գրավոր համաձայնություն իրենց տնտեսություններում որոշակի ծրագրեր իրականացնելու համար:
«Մարտահրավեր էր նաև մասնավոր սեկտորի հետ աշխատանքը, որովհետև համատեղ ծրագիր անելիս մասնավոր սեկտորը պետք է որոշակի ներդրում ունենա այդ ծրագրում, որպեսզի հետագայում այդ ծրագրի կայությունը հնարավոր լինի ապահովել, քաղած դասն այն էր, որ պետք է բազմակողմանի իրականացնել ստուգում` թե իրավաբանական, թե ֆինանսական կարգավիճակի վերաբերյալ»,- ասաց Մ. Ավետիսյանը:
Քրիստինե Աղալարյան, Հետք
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Քաշի ավելացումը ծխախոտից հրաժարվելու դեպքում
Posted on 3 Սեպտեմբերի, 2021

Ծխելը դադարեցրած այցելուների մեծամասնության մոտ քաշն ավելանում է: Քաշն ավելանում է սովորաբար 5 կգ-ից ոչ ավել: Սակայն պետք է նշել, որ ծխելը թողած անձանց մինչև 10 %-ի մոտ քաշը կարող է աճել մինչև 13.5 կգ: Մնացածի համար ևս միանշանակ կանխատեսումներ անել հնարավոր չէ: Այնուհանդերձ, ծխելը թողնելուն հաջորդող քաշի ավելացումը պարունակում է չնչին սպառնալիք առողջությանը՝ ծխելը շարունակելու հետ կապված ռիսկերի համեմատությամբ: Սովորաբար կանանաց քաշն ավելանում է մի քիչ ավելի շատ, քան տղամարդկանցը: կանանց շրջանում հատկապես հենց այս մտահոգությունն է, որ դրդում է նրանց ծխելու կամ ծխելը շարունակելու: Երիտասարդները, հատկապես այդ տարիքային խմբի ավագները, առավել մտահոգված են լինում իրենց քաշի խնդիրներով, և դա նույնպես առավել հաճախ դրդում է նրանց ծխելուն: Քաշի հետ կապված մտահոգության դրսևորումները նշանակալիորեն տարբերվում են նաև ըստ էթնիկական պատկանելիության: Օրինակ՝ աֆրոամերիկյան երիտասարդ կանայք ավելի պակաս դեպքերում են հայտնում, որ ծխում են քաշի աճը զսպելու նպատակով, քան դա խոստովանում են եվրոամերիկուհիները: Սա կարևոր գործոն է, որը հետագա հետազոտությունների կարիք ունի: Հետազոտությունների պակաս զգացվում է նաև ազգային փոքրամասնությունների կանանց շրջանում:
In
other , eco-aprelakerp , eco-dizayn
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է լանդշաֆտային ճարտարապետության ու դիզայնի բաց մրցույթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Posted on 2 Սեպտեմբերի, 2021

Ազատության հրապարակի հարակից գոտու վերականգնման և բարեկարգման համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել է լանդշաֆտային ճարտարապետության ու դիզայնի բաց մրցույթ :
Նախագիծն ընդգրկում է Մաշտոցի ևՍայաթ-Նովայի պողոտաներով, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված հատվածը, այդ թվում՝«Կարապի լիճը»:
Հեղինակները նոր լուծումներ պետք է առաջարկեն առաջին հերթին Օպերայի շենքի հարակից Ազատության հրապարակի ծածկաշերտի համար:
Մրցութային պահանջներից է նաև կանաչապատ ծածկույթի ավելացումը, հետիոտների, այդ թվում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարավետ ճեմուղիներիև անցուղիների ապահովումը, արտաքին լուսավորության արդիականացումը: Առանձին պետք է մշակվի նաև նստարանների ու թափոնամանների դիզայն:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 5-ն է:
Դիմումներն ու առաջարկները պետք է ուղարկել opera@yerevan.am Էլ-փոստին:
In
other , eco-aprelakerp
Վերադարձ դպրոց. Ինչպե՞ս ապահովել երեխաների բարեկեցությունը. խորհուրդներ ծնողներին և ուսուցիչներին.ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Posted on 1 Սեպտեմբերի, 2021

Յուրաքանչյուր երեխայի համար դպրոց վերադարձը մարտահրավեր է, սակայն, դա հատկապես բարդ կարող է լինել այն 20 տոկոսի համար, որոնք հոգեկան առողջության կամ ուսումնառության հետ կապված խնդիրներ ունեն:
Հոգեբանության ամերիկյան ասոցիացիան 6 հուշում է տալիս ծնողներին՝ խոցելի երեխաների հետ դպրոցական կրթության անցնելու վերաբերյալ:
1. Հոգեկան առողջության խնդիրներն ի հայտ են գալիս դպրոց վերադառնալու ժամանակ
In
other , shrjaka-mijavayr , eco-dexatun
Գինկո բիլոբան օժտված է բազում օգտակար հատկություններով
Posted on 1 Սեպտեմբերի, 2021

Ամառը, ըստ արեւելյան բժշկության, համընկնում է սրտանոթային շրջանի ակտիվության հետ, ուստի արեւելյան բժշկության մասնագետ Հասմիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս շրջանում պատահական չէ միրգ-բանջարեղենի շատ օգտագործումը, քանի որ ամռանն անհրաժեշտ է ամրապնդել սիրտը: «Հատկապես որքան հնարավոր է՝ ծիրան պետք է ուտել, քանի որ այն ե՛ւ սրտի, ե՛ւ ուղեղի աշխատանքի վրա հրաշալի է ներգործում եւ նաեւ չմոռանալ, որ պետք է շատ ջուր խմել, որպեսզի սրտանոթային համակարգը նորմալ գործի»,- ասաց բժշկուհին: Ըստ արեւելյան բժշկության՝ սիրտը համընկնում է կրակ տարերքի հետ, բժշկուհին նշեց, որ առողջ սրտով մարդիկ շատ սահուն, գեղեցիկ եւ արագ խոսք են ունենում: Նա ասաց, որ սրտի էմոցիան համարվում է ուրախությունը, եւ եթե մարդը տխուր է, ապա սիրտը խնդիրներ ունի: Այն մարդկանց, որոնք սրտանոթային լուրջ խնդիրներ ունեն, բժշկուհին խորհուրդ է տալիս գինկո բիլոբա ծառի հումքից դեղորայքի ընդունում, որը, սակայն, պետք է ընդունել բժշկի նշանակումով: Գինկոն համարվում է հնագույն, օգտակար հատկություններով օժտված ծառ, որից պատրաստված դեղորայքը, ըստ բժշկուհու, օգտագործվում է աթերոսկլերոզի եւ տարիքի հետ կապված՝ արյան խանգարված շրջանառության, անոթների էլաստիկությունը եւ ամրությունը վերականգնման դեպքում: «Ուղեղի եւ սրտի պսակաձեւ անոթներում կանխարգելում է թրոմբները, վերականգնում է ներվային համակարգի իոնային կազմը եւ հաղորդականությունը:
Այն նպաստում է նաեւ ներվային բջիջների նյութափոխանակությանը, լավացնում է սրտամկանի սնուցումը, ունի հակաօքսիդանտային հատկություններ, օգնում է պահպանել բջջային պատերի ամբողջականությունը»,- ասաց տիկին Խաչատրյանը: Նա նաեւ նշեց, որ այս ծառը այնքան դրական հատկանիշներով է օժտված, որ բազում հիվանդությունների դեպքում է կիրառելի: Բժշկուհին նշեց, որ օգնում է կանխարգելել նաեւ ասթմայի նոպաները, մեծացնում է պոտենցիան, ունի հանգստացնող՝ սեդատիվ եւ հակասպազմատիկ ազդեցություն: «Գինկո բիլոբան ազդում է 25 տեսակի սնկերի վրա՝ ոչնչացնելով նրանց, լավացնում է հիշողությունը, ծերունական թուլամտությունը, սրտի սնուցումը, կանխում է թրոմբների առաջացումը, օժտված է հակաուռուցքային հատկությամբ, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը, բրոնխիալ ասթման, պաշտպանում է լյարդը, հանում բրոնխոսպազմը»,- նշեց բժշկուհին:
Նա ասաց, որ հիմնականում խորհուրդ է տրվում այն մարդկանց, որոնք ունեն տարիքային հիշողության վատացում, լսողական, տեսողական ֆունկցիաների խանգարումներ, ուղեղի սուր եւ քրոնիկ արյան շրջանառություն, աղմուկ ականջներում, ինչպես նաեւ գրգռված, նեւրոտիկ վիճակներ, անքնություն: «Գլխապտույտի, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի եւ հատկապես գլխուղեղի տրավմաների ժամանակ շատ լավ է ազդում»,- ասաց տիկին Խաչատրյանը: Նա ավելացրեց նաեւ, որ բարձր արդյունք է տալիս միգրենի, անոթների վարիկոզի, իմպոտենցիայի, ցրվածության, մոռացկոտության ժամանակ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
In
other , shrjaka-mijavayr
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկ նախօրեին կատարած այցի շրջանակում եղել է ազգային պարկի հանրային լողափերից մեկում
Posted on 1 Սեպտեմբերի, 2021

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը լողափի սպասարկումն իրականացնող կազմակերպության տնօրենի հետ տեղում ծանոթացել են քաղաքացիների ջրափնյա հանգիստը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանների առկայությանը և մատուցվող ծառայությունների որակին։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունից: Նախարարը շատ տպավորված է վերջին ամիսներին կատարված աշխատանքով։ Ընդամենը ամիսներ առաջ, երբ այս ափում շաբաթօրյակ էր կազմակերպվել, տարածքում դեռ ահռելի ծավալի աշխատանք կար իրականացնելու։ Իսկ այսօր, լողափերը կահավորված են անհրաժեշտ գույքով, գործում են մի շարք անվճար ծառայություններ՝ ավտոկայանատեղի, շվաքարաններ, հանդերձարաններ, սանհանգույցներ, խաղահրապարակներ։ Լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Այս մասով, իհարկե, դեռ աշխատանք կա անելու, պետք է կառուցվեն նաև ափի տարածքում տեղաշարժվելու համար հատուկ հարթակներ։ Ափի ողջ երկայնքով տեղադրված են աղբամաններ։ Գործում է բուժկետ և իրականացվում է ջրափրկարարական ծառայություն։ Կարող ենք ասել, որ Սևանա լիճը հանրությանը վերադարձնելու հրամայականը կյանքի կոչելու օրակարգում կատարել ենք ամենակարևոր ու անկյունաքարային քայլերից մեկը, իսկ աշխատանքի ամենամեծ գնահատականը լողափում հանգստացող մեր քաղաքացիների շնորհակալական խոսքերն են։ Սևանա լիճը առափնյա հանգստի կազմակերպման պայմաններով և առաջարկվող ծառայությունների որակով պետք է դառնա տարածաշրջանում գրավչություն ունեցող և միջազգային չափորոշիչներին համապատասխան։
In
other , eco-dexatun , eco-texnologianer
Վատ հիշողություններից ազատվելու նոր տեխնոլոգիաները
Posted on 1 Սեպտեմբերի, 2021



