Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Էկո հագուստ․ հարսանեկան զգեստ՝ Կարինի ավանդույթներով

Էկո հագուստ․ հարսանեկան զգեստ՝ Կարինի ավանդույթներով
Մինչև հոկտեմբերի 31-ը Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) ընթանում է «Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի ընթացքում ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանի շուրջ 400 հազար տարբեր տեսակի հավաքածուների մի մասն են։ Ժամանակավոր ցուցահանդեսի ընթացքում հանրությանն է ներկայացվել 140-ից ավելի տարազի համադրված համալիրներ, առանձին տարրեր, որոնց առաջին անգամ կցվել են բնօրինակ արխիվային լուսանկարներ: Ցուցադրված են նաեւ այնպիսի ցուցանմուշներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում։ Eco.am-ը ներկայացնում է «Դրվագներ ինքնության. տարազ» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում Կարինի մշակույթի ավանդույթներով պատրաստված հարսանեկան զգեստը: Գոգնոցով վերնազգեստը կարվել է 1905թ. Ախալցխայում ՝ Հայկանուշ Նազարեթյանի (1884-1976 թթ.) հարսանիքի կապակցությամբ: Զգեստը մետաքսից է՝ բոլոր եզրերին  ոսկեթելով և նարնջագույն մետաքսաթելով հյուսված քուղերով, աստառը՝ բամբակե կտորից, գոգնոցը՝ մահուդից՝ ոսկեթելով և մետաքսաթելով հյուսված երիզներով, վերադիր ասեղնագործ գծերով ու բուսանախշերով: Ներքևի անկյուններից  մեկում ասեղնագործված է «Հ» (Հայկանուշ), մյուսում` «Ն» (Նազարեթյան) անվանատառերը: Ցուցահանդեսին յուրահատկություն են հաղորդում հատկապես տղամարդկանց եւ երեխաների տարազները, հագուստներն առանձնանում են նաեւ ըստ սոցիալական խավերի եւ ըստ տարածաշրջանների՝ Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան, որի խորհրդանիշը Շուշին է՝ իր ավանդական տարազային համալիրով։ Առանձին ցուցափեղկերով ներկայացված են նաև զարդեր, զենքեր եւ գոտիներ, գլխի հարդարանք և այլ ավանդական տարրեր։ Այս ամենը համադրված է լուսանկարներով, որոնցից շատերն առաջին անգամ են ցուցադրվում։ Ի դեպ, ցուցադրված տարազները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, անցկացվում են նաեւ կրթական ծրագրեր, շաբաթական դասախոսություններ, քննարկումներ, ինտերակտիվ միջոցառումներ:

Արենի քարանձավ․ գողտրիկ վայր Հայաստանում

Արենի քարանձավ․ գողտրիկ վայր Հայաստանում
Աշնանը զբոսաշրջիկիների համար մեկնարկում է, այսպես ասած, «թավշյա սեզոնը»։ Առցանց ուսումնասիրություններից պարզվում է, որ օրինակ ռուսաստանցի զբոսաշրջիկներն աշնանը զանգվածաբար որոշել են մեկնել Հայաստանը։ Ըստ վերլուծաբանների` սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ամրագրումների առումով առաջատար են մերձավոր արտասահմանի երկրները, իսկ Հայաստանին եւ Ղրղզստանին ընդհանուր հաշվով բաժին է ընկնում ձևակերպված տոմսերի գրեթե 30 տոկոսը: Մինչ արտասահմանցի զբոսաշրջիկները կկողմնորոշվեն, թե Հայաստանի տեսարժան վայրերից որ մեկը կընտրեն, իրենց «թավշյա սեզոնի» հանգստի համար, Eco.am-ը հայաստանյան զբոսաշրջիկների համար առաջարկում է Արենի քարանձավը, որտեղ այցելելուց հետո կհեռանաք հրաշալի տպավորություններով։ Արենի քարանձավ կամ Թռչունների քարանձավը գտնվում Է Արփա գետի վտակ Գնիշիկի մոտ` 30 մետր բարձրության վրա: Քարանձավը տեղակայված է անմիջապես գետափնյա ռեստորանի հետևում` ժայռի մեջ (դեպի կիրճը թեքվելիս աջ կողմում): Այնտեղ կարելի է հասնել ռեստորանի հետևից բլուրն ի վեր բարձրացող արահետով, որը տանում է դեպի քարանձավը մատնանշող եռանկյունաձև մուտքը։ Քարանձավը նեղ անցուղիներով միմյանց միացած քարայրների շղթա է։ Ժայռի պատերի ավելի վերին հատվածներում այն ունի ևս մի քանի փոքր խորշեր: Մուտքը մասամբ ծածկված է խոշոր քարաբեկորներով: Այն դասվում է կլաստոկարստային քարանձավների դասին, քանի որ ձևավորվել է կրաքարային կոնգլոմերատների մեջ: 2007 թվականից սկսած թռչունների քարանձավում իրականացվում են հնագիտական պեղումներ: Արդյունքում` պեղվել են մ. թ.ա. 4200-3500 թթ. թվագրված բազմաթիվ գտածոներ`բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացված այծի մարմնի մաս և այլն: Հետաքրքիր փաստեր Աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերվել է Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ: Աջ ոտքի համար հարմարեցված և խոտով լցոնված կոշիկը բավական փոքր չափի է՝ համապատասխանում է կոշիկների ժամանակակից եվրոպական չափման 37 համարին: Այն հայտնաբերած հնագիտական թիմի ղեկավարը՝ Իռլանդիայի Քորք համալսարանի հնագետ Րոն Փինհասին, համարում է, որ կոշիկի մեջ հայտնաբերված խոտը խցկել են, որպեսզի ոտնամանը պահպանի իր ձեւը։ Լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ հնադարյան կոշիկը 5637-5387 տարվա հնության է։ Մի քանի տարի առաջ Թռչունների քարանձավում հայտնաբերվել է գինեգործության 5000 – 5500 տարի վաղեմություն ունեցող արտադրամաս, որն համարվում է աշխարհի ամենահին գինու արտադրամասը: Կա պատմամշակութային, էկոլոգիական, էքստրիմ և գինու տուրիզմի մեծ պոտենցիալ: Յուրաքանչյուր տարի Արենի գյուղում կազմակերպվում է բերքի / գինու տոն, որտեղ ներկայացվում է Արենի համայնքի և հարակից գյուղերի արտադրանքը:

Անաբելլ․ Հայաստանյան ինստագրամի ամենափոքրիկ աստղը

Անաբելլ․ Հայաստանյան ինստագրամի ամենափոքրիկ աստղը
Ինստագրամյան տիրույթում այսօր շատերն են գրավում օգտատերերի ուշադրությունն ու մի քանի հազար հետևորդների շնորհիվ դառնում այդ տիրույթի աստղը։ Սակայն, փոքրիկ բլոգեր Անաբելլ Ներսիսյանը՝ Littele miss Annabelle-ը, դեռ մեկ տարեկանը չբոլորած, հայաստանյան ինստագրամյան տիրույթում, առանձնանում է ամենաշատ հետևորդների քանակով՝ շուրջ 120 հազար հետևորդ: Փոքրիկ բլոգերի կյանքը, ծնված օրվանից, ի ցույց է դրվել հանրությանը։ Ծնողները փոքրիկի առաջին ֆոտոշարքը տեղադրել են արդեն 8 օրականում: Ավելին, փոքրիկի հայրն ու մայրը հոգացել են, որպեսզի Անաբելլի մանկության յուրաքանչյուր դրվագը հասանելի լինի նաև հանրությանը: Լուսանկարներում կարելի է տեսնել Անաբելլին հնարավոր բոլոր իրավիճակներում: Ովքե՞ր են ինստագրամյան փոքրիկ աստղի ծնողները, կհետաքրքրվեն ընթերցողները, սակայն բիզնեսմեն հայրիկը և դիզայներ մայրիկը հրաժարվում են խոսել իրենց մասին, շեշտելով, որ տան միակ աստղը փոքրիկ Անաբելլն է։ [gallery columns="4" link="file" ids="6375,6376,6379,6378"]

Ապակյա, պլաստիկ և մետաղյա տարաների վերադարձման համակարգի ներդրման հնարավորությունները ՀՀ-ում

Ապակյա, պլաստիկ և մետաղյա տարաների վերադարձման համակարգի ներդրման հնարավորությունները ՀՀ-ում
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայի շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրի կառավարման գործակալության հրավերով աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում է։ Պատվիրակությունը մասնակցում է «Ապակյա և պլաստիկ թափոնների կայուն կառավարման համակարգի զարգացում» ծրագրի շրջանակներում կայանալիք ուսուցողական այցին։ Հագեցած օրակարգով այցի շրջանակում նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է ապակյա, պլաստիկ և մետաղյա տարաների վերադարձման (դեպոզիտային) համակարգի մեխանիզմներին։ Այցի ընթացքում պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, այցելել է Դեպոզիտային համակարգի ադմինիստրատորի և հաշվարկային կենտրոն՝ տեղում ծանոթացել գործող մեխանիզմին։ Քննարկվել են համակարգի ներկրման հնարավորությունները Հայաստանի Հանրապետություն։

«Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է մոտ 423 հա տարածք

«Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է մոտ 423 հա տարածք
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակազմը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում տեղում: Շրջակա միջավայրի նախարարության ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում սեպտեմբերի 15-ին ժամը 13:34-ին հրդեհ էր բռնկվել, անմիջապես սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները: Սկզբնական օջախը գտնվում է գրունտային ճանապարհից մոտ 5.5 կմ հեռավորության վրա և դժվարանցանելի է: Հրդեհը մեծ արագությամբ տարածվում է, քանի որ այնտեղ աճում է գիհու նոսրանտառ, առկա են չորացած թփեր, կաղնու և թխկու չորացած ծառեր, տարածքը սակավաջուր է, ինչպես նաև առկա են ուժեղ քամիներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժեր, արագ արձագանքման խումբը, բոլոր մասնաճյուղերի աշխատակիցները, Մեղրիի «ՃՇՇՁ» աշխատակիցներ, N զորամասի զինծառայողներ, Մեղրիի համայնքապետարանի կոմունալ տնտեսության աշխատակիցներ,կամավոր քաղաքացիներ։ Ռելիեֆի անանցանելիության պատճառով տեխնիկա և լրացուցիչ միջոցներ հնարավոր չէ ներգրավել։ Սեպտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Սեպտեմբերի 20-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ուղղաթիռ: Սեպտեմբերի 20-ի արբանյակային մոնիթորինգի ունեցած տվյալներով այրվել է մոտ 423հա տարածք: Այս պահի դրությամբ առկա են ծխացող օջախներ: Հետագայում վնասի, տարածքի և աղբյուրի առաջացման վերաբերյալ ավելի մանրամասն կտեղեկացվի: Այս պահին հրդեհի բռնկման տարածքում առկա են ծխացող օջախներ։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակազմը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում տեղում։

Կասկադում ապօրինաբար՝ առանց հանրային սննդի կազմակերպման և իրականացման լիցենզիա ունենալու գործում է ռեստորան

Կասկադում ապօրինաբար՝ առանց հանրային սննդի կազմակերպման և իրականացման լիցենզիա ունենալու գործում է ռեստորան
Արդեն 3-րդ ամիսն է, ինչ Երևան քաղաքի սրտում ապօրինաբար՝ առանց հանրային սննդի կազմակերպման և իրականացման լիցենզիա ունենալու գործում է T philosophy ռեստորանը, իսկ պատասխանատու մարմինները՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը և Երևանի քաղաքապետարանը մատնված են անգործության։ Թամանյան 2 հասցեում գտնվող T philosophy (նախկին Թեմուրնոց) ռեստորանը վերաբացվել և գործում է 2021թ․-ի հուլիսի 7-ից և մինչ այսօր տնտեսական գործունեություն է ծավալում առանց անհրաժեշտ թույլտվություն ստանալու։ Այս ընթացքում միակ բանը, որ ձեռնարկվել է վերոնշյալ պատասխանատու կառույցների կողմից 2 անգամ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմելն է։ Երևանի քաղաքապետի 31 օգոստոսի 1998 թ. N 617 որոշման համաձայն՝ սահմանվել է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ, որի պայմանները T philosophy ռեստորանի ղեկավարությունը չի ապահովել, ուստի Ավետ Պողոսյանի կողմից չի տրվել համապատասխան լիցենզիան, ինչին նպաստել են նաև նույն շենքի այլ սեփականատերերի և բնակիչների ահազանգերն իրենց իրավունքների ոտնահարման մասին։ Առաջին հերթին ռեստորանը չունի տարածքի օրինականությունը հաստատող փաստաթղթեր, քանի որ դրա օրինականությունն այժմ քննվում է ՀՀ վարչական դատարանում։ Ռեստորանի տարածքն ապահովված չէ նաև հրդեհային անվտագության նորմերով, ինչն արձանագրվել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից։ Այսինքն, իրականացվում է տնտեսական գործունեություն մի տարածքում, որն ըստ փաստաթղթերի օրինական չէ և պահպանված չեն հրդեհային անվտանգության նորմերը։ Ուշագրավ է, որ ռեստորանի սեփականատերերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստր Նարինե Սարգսյանն ու նրա ամուսինն են՝ Հայկ Սուվարյանը։ Դեռևս 2019թ․-ին վերջիններս քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ստացել են Թամանյան փող․ 2 շենքի 67 տարածքը և 35 բնակարանը վերակառուցելու և վերամիավորելու շինարարական թույլտվությունը, այնուհետև՝ 2020թ․-ին նույն բնակելի շենքի այլ բնակիչների բողոքների արդյունքում պարզվել է, որ թույլտվությունը տրվել է մի շարք խախտումներով և Հայկ Մարությանն անվավեր է ճանաչել սեփական թույլտվությունը, ինչից հետո դեպքերը տեղափոխվել են դատական դաշտ և դեռ շարունակվում են։ Այս ընթացքում ռեստորանն արդեն 3 ամիս է, ինչ ապօրինաբար գործունեություն է ծավալում, իսկ Թամանյան 2 շենքի մյուս սեփականատերերի և բնակիչների իրավունքները շարունակում են մնալ ոտնահարված։ Պատասխանատու մարմինները լռում են այս գործի առնչությամբ և որևէ պաշտոնական պարզաբանում չի տրվել հարցի շուրջ։ Շենքի սեփականատերերի և բնակիչների մոտ առկա են կասկածներ, որ սեփականատերերի ազդեցիկ հարազատները, ֆինանսական կամ այլ ռեսուրսները նպաստում են խնդրի նրանց օգտին հանգուցալուծմանը։ Այս մասին ահազանգում են նաև լրագրողնեը: Ստորև ներկայացնում ենք Էկոնյուզ բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանի գրառումը այս մասին.  

Նրանք զոհեցին իրենց կյանքը, որ մեր երկիրը չկորցնի իր անկախությունը. զինվորական

Նրանք զոհեցին իրենց կյանքը, որ մեր երկիրը չկորցնի իր անկախությունը. զինվորական
Հայ ժողովուրդը Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձը նշում է ծանր պայմաններում, սակայն թե զինվորականները, թե հայրենիքի համար կյանքը զոհաբերածների այրիները նշում են՝ նրանք զոհվեցին, որ մյուսներն ապրել կարողանան և ցանկացած հայ ամեն ինչ պետք է անի, որ 30 տարվա արյունով ստեղծած ու արյունով պահած անկախությունը պահի երկար դարեր: «Արմենպրես» գործակալության լրագրողը զրուցել է Անկախության օրվա առիթով նախագահի կողմից հետմահու պարգևատրված զինվորականների այրիների և զինվորականի հետ: Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության, անմնացորդ նվիրումի համար հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրված զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան Արման Մխիթարյանի այրին՝ Էմմա Աբովյանը նշեց՝ ամուսինը պատերազմի ընթացքում զոհվել է Հադրութում: Ամուսնու շքանշանը ստանալու էր եկել դստեր հետ: «Ինքը սպասում է իր հայրիկին, չի հաշտվում այդ մտքի հետ»,-ասաց Էմմա Աբովյանը: Նա շեշտեց՝ հիմա կյանքի գնով պահած անկախությունը պահելու համար յուրաքանչյուր հայ պետք է ազնիվ լինի հայրենիքի նկատմամբ: «Բոլորս, իհարկե, կոտրված ենք, բայց հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի, պետք է պայքարենք, որ ամեն ինչ լավ լինի»,-նշեց Աբովյանը: Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվեց թիվ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալ, մայոր Հովսեփ Մանուչարյանը: «Անկախության ձեռքբերման մեջ ոչ մի լումա ներդրում չունեմ, սակայն երկար տարիներ այդ անկախությունը պահում և պահպանում եմ: Կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք այս պահին ֆիզիկապես մեր շարքերում չեն, մեզ հետ ներկա չեն, իրենք էլ այդ նույն գաղափարի շուրջ համախմբված ֆիզիկապես հեռացան մեզանից՝ զուտ այն մտքով, որ մեր ազգը, մեր երկիրը չկորցնի իր անկախությունը: Նրանք իրենց ուրույն դերն ունեն մեր ազգի պատմության մեջ: Կարծում եմ՝ պետք է ցանկացած հայ մարդ ամեն ինչ անի, որ այս 30 տարվա ձեռք բերածն ու պահպանածը, մեր արյունով ստեղծած ու արյունով պահած անկախությունը պահի երկար տարիներ ու դարեր»,-ասաց նա: Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության, անմնացորդ նվիրումի համար հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվեց նաև փոխգնդապետ Վալենտին  Բուռնուսուզյանը: Նրա այրին՝ Նարինե Ժամկոչյանը պատմեց՝ ամուսինը զոհվել է Ջրականի շրջանում հոկտեմբերի 3-ին: «Այս պարգևին, կարծում եմ, արժանի են բոլոր զոհված զինվորները, սպաները, որովհետև նրանք պայքարել են, որ մենք հիմա ապրել կարողանանք: Կարողանանք թեկուզ փոքրիկ անկախությունը նշենք»,-ասաց նա: Նարինե Ժամկոչյանն անկեղծացավ՝ բավականին դժվար էր զինվորականի կին լինելը: «Բայց եթե գիտակցաբար ես ընտրում, պետք է կարողանաս նաև գիտակցաբար պատվով տանես այդ կոչումը»: Փոխգնդապետ Բուռնուսուզյանը և Նարինե Ժամկոչյանը երեք երեխա ունեն: «Հայրիկի կարիքն իրենք շատ են զգում: Նրանք մարդկային չարությունը դեռ չեն հասկանում, չեն հասկանում, թե ինչու է մարդը մարդուն կարողանում սպանել. միթե այդքան չարություն կարող է լինել մարդկանց մեջ»,-ասաց նա:

Օրենքով կարգավորվելու և խստացվելու է վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ

Օրենքով կարգավորվելու և խստացվելու է վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով, ինչպես նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորություններից: Խիստ խնդրահարույց է նաև վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահելու և օգտագործելու ոլորտում ներկայումս դաշտում տիրող իրավիճակը և առկա խնդիրները: Գործող օրենսդրությունը լիարժեքորին չի կարգավորում այդ հարցերը և օրենսդրական բացերը ստեղծում են հարցեր, որոնք առաջնահերթ կարգավորման կարիք ունեն: Այս խնդիրներն առավել ցայտուն արձագանք ստացան 2015 թվականին միջազգային մամուլում տեղ գտած Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում պահվող վայրի կենդանիների վիճակը նկարագրող տեսանյութից և լուրերից՝ այդ կենդաբանական այգում ի թիվս այլ կենդանիների առկա էին երկու արջ և երեք առյուծ, որոնք գտնվում էին կեցության անբավարար պայմաններում, հյուծված էին, իսկ նրանց կերակրումն իրականացվում էր կամավորների կողմից: Այս և նմանատիպ այլ հարցերի կարգավորման նպատակով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներից ստեղծվեց աշխատանքային խումբ, մշակվեցին առաջարկություններ ինչն էլ ընկած է այս նախագծերի հիմքում: Համաձայն սահմանվող կարգավորումների նախատեսվում է դրույթներ` նպատակաուղղված վայրի կենդանիներ պահելու գործընթացը լիազորված մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունների հիման վրա իրականացնելուն: Թույլտվությամբ սահմանվելու են հատուկ պայմաններ և պահանջներ, որոնք սահմանափակելու են ոչ մասնագիտական մոտեցմամբ վայրի կենդանիների անազատ պայմաններում պահելը: Գործընթացներն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելու նպատակով աահմանվել է նաև հաշվետվողականության մեխանիզմ՝ համաձայն որի իրավաբանական և ֆիզիկական անձանց մոտ պահվող վայրի կենդանիների հաշվառվելու են և այդ տեղեկատվության ամենամյա կտրվածքով փոխանցվելու է լիազոր մարմին: Օրենքի նախագծում նախատեսվում է անցումային դրույթներ, որով Օրենքի ընդունումից հետո վայրի կենդանիներ անազատ պայմաններում պահողներին (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) տրամադրվում է 12 ամիս ժամանակ՝ գալու և լիազոր մարմնից դրանց պահման թույլտվություն ստանալու և դրանց հաշվառման տվյալները լիազոր մարմնին տրամադրելու համար։ Կարգավորումներ են առաջարկվում նաև վայրի կենդանիների առք ու վաճառքի, ինչպես նաև դրանց տեղափոխման կազմակերպման և իրականացման գործընթացում՝ բացառելու համար։

Երևանի բուսաբանական այգին կվերակենդանանա

Երևանի բուսաբանական այգին կվերակենդանանա
30 տարուց ավելի անուշադրության մատնված Երևանի բուսաբանական այգու հիմնական կանաչ ծառերով պահպանված կոլեկցիոն հատվածը, որը զբաղեցնում է մոտ 15 հեկտար տարածք, այսուհետև տարվա ցանկացած եղանակի հնարավոր կլինի ոռոգել: Այդ նպատակով բարերար Կարեն Վարդանյանի ֆինանսավորմամբ  անցկացվել է 5 կմ երկարությամբ ոռոգման ցանց, տեղադրվել է պոմպակայան, խորքային հոր, 60 տոննա տարողությամբ բաք, 180 փական, կառուցվել է ջրի ֆիլտրման ավազան։ Բուսաբանական այգում տեղադրվել է նաև արևային կայան: Այն հնարավորություն կտա այգու հոսանքի տարեկան մոտ 5 մլն դրամի և նոր տեղադրված պոմպակայանի աշխատանքի արդյունքում ավելացած հոսանքի ծախսը զրոյացնել և տնտեսված գումարներն օգտագործել այլ խնդիրների լուծմանը: Արևային կայանի անխափան աշխատանքի և երկարակեցության համար նորոգվել է նաև շինության 800 քմ տանիքը: Ոռոգման ցանցի անցկացման, տանիքի նորոգման և արևային կայանի տեղադրման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 105 մլն դրամ։

«Անսպառ ռեսուրս»․ ֆիլմ ջրի խնայողության անհրաժեշտության մասին

«Անսպառ ռեսուրս»․ ֆիլմ ջրի խնայողության անհրաժեշտության մասին
Միջազգային ուսումնասիրությունները վկայում են, որ եթե յուրաքանչյուր մարդ ատամները լվանալու ընթացքում 1 րոպե փակի ջրի ծորակը, կարող է 5 լիտր ջուր խնայել։ Եվ այդպես օրը երկու անգամ։  «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ, ջրային ոլորտի մասնագետ Արևիկ Հովսեփյանի և ջրամատակարարման–ջրահեռացման համակարգերի մասնագետ Էդուարդ Մեսրոպյանի հետ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցել է Հայաստանում ջրի ոլորտի խնդիրների մասին, որոնք հիմնականում երեքն են։  Շատերը կարծում են, որ ջուրն ԱՆսպառ ռեսուրս է, հատկապես Հայաստանում, սակայն Արևիկ Հովսեփյանն ընդգծել է, որ իրականում մենք ջուր խնայելու խնդիր ունեն։ «Իրոք ջուրը մեզ համար արժեքավոր ռեսուրս է ու շատ ցավալի է, որ մենք ջրի նկատմամբ նման վերաբերմունք ունենք ու նման վարքագիծ ենք ցույց տալիս ջրին․ ինքը մեզ վերաբերվում է շատ լավ, իսկ պատասխանը ստանում է շատ վատ»,– ֆիլմում պատմել է նա։ [video width="426" height="240" mp4="https://eco.am/wp-content/uploads/2021/09/10000000_371836997932190_3248587632637429237_n.mp4"][/video] «Ջինջ» ՍՊԸ հիմնադիր Էդուարդ Մեսրոպյանը կարծում է, որ խնդիրը նրանում է, որ մենք դեռևս որպես քաղաքացիներ չենք կայացել։ «Մենք դեռևս քաղաքացի չենք ձևավորվել, մենք դեռևս սպառողներ ենք․ մեզ պետք է սա, պետք է նա, ես պահանջում եմ պետությունից սա, պահանջում եմ նա, բայց ես ի՞նչ եմ տալիս պետությանը, ես ի՞նչ եմ անում, որ դա լինի, որ ես օգտագործեմ, երկրորդական հարց է, մենք դա թողել ենք»,– ասել է նա։ Գիտե՞ք, որ աշխարհում ջրի համար պատերազմներ են լինում, իսկ կլիմայի փոփոխությունների ազդեցությամբ ջրային ռեսուրսներն առավել խոցելի են դարձել։  «ԱՆսպառ ռեսուրս» տեղեկատվական ֆիլմն այն մասին է, թե ինչպես յուրաքանչյուր մարդ փոքր քայլերով կարող է նպաստել ջրի արդյունավետ օգտագործմանը և ռեսուրսի խնայողությանը։  - Ի՞նչ անել․․․ պարզապես սկսել ծորակը փակելուց։ Ֆիմի հեղինակն է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանը։  
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել