Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Telosa՝ ապագայի քաղաք

Telosa՝ ապագայի քաղաք
Ամերիկացի գործարար Մարկ Լորը, ով հատկապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2016 թվականին իր Jet.com առցանց առևտրային կայքը 3,3 միլիարդ դոլարով վաճառեց Walmart-ին, հայտնել է չափազանց հավակնոտ նախագծի՝ «նոր դրախտային քաղաք» հիմնելու մտադրության մասին։ Ըստ Լորի, գաղափարն ամենևին ուտոպիստական չէ, այն ամբողջությամբ իրատեսական է և հիմնված է շրջակա միջավայրի պահպանության և ընդհանուր զարգացման սկզբունքների վրա: Ապագա քաղաքն արդեն ստացել է իր անվանումը՝ Telosa։ Գործարարը ցանկանում է կառուցել կապիտալիզմն առանց իր բնածին թերությունների՝ մի բան, որի մասին երազում էին Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը, իսկ Եվրոպայից գաղթածները փորձում էին դա իրականացնել որոշ բնակավայրերում: Հիմնական խնդիրը հողատարածքների սեփականությունն է, քանի որ վերջիններիս արժեքն աստիճանաբար ավելի ու ավելի է բարձրանում՝ դրա վրա գտնվող քաղաքի մեծանալով պայմանավորված: Սա թույլ է տալիս հողատերերին ստանալ հսկայական շահույթ և առանց մեծ ջանքերի ազդել համայնքային կյանքի վրա, ինչը և հսկայական անհավասարություններ է ստեղծում նրանց և այլ բնակիչների միջև: Telosa-ում ամենինչ այլ կլինի։ Հողատարածքների սեփականության նկատմամբ Լորի արմատական ​​մոտեցումը ոգեշնչված է ամերիկացի տնտեսագետ, քաղաքական գործիչ Հենրի Ջորջի (1839-1897) «Առաջընթաց և աղքատություն» տրակտատից (Տրակտատն ուսումնասիրում է տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում աճող անհավասարության և աղքատության պարադոքսը, բիզնեսի և արդյունաբերական տնտեսությունների բնույթը, ինչպես նաև վարձավճարների օգտագործումը (օրինակ, հողի արժեքի հարկը) և հակամենաշնորհային այլ բարեփոխումները): Ըստ Լորի, ամերիկյան ընտանեկան հարստության մեծ մասը ստեղծվել է պարզապես բախտի շնորհիվ, երբ «նրանց ձեռնափայտը խփել է գետնին ու ասել՝ այս հողն իմն է»։ Մարկ Լորի կողմից գնված 150 հազար հեկտար հողատարածքը, որի վրա էլ կառուցվելու է քաղաքը, կղեկավարի քաղաքային հիմնադրամը, որը հողակտորները վարձակալությամբ կտա և դրանից ստացված եկամուտը կհատկացնի քաղաքի կարիքները հոգալու համար: Առաջին փուլում ծախսերը կկազմեն մոտ 25 միլիարդ դոլար, քաղաքում բնակություն կհաստատեն 50.000 մարդ, սակայն մի քանի տարի անց բնակչությունը կաճի մինչև 5 միլիոն, իսկ քաղաքի բյուջեն կգերազանցի 400 միլիարդ դոլարը: Telosa-ի բոլոր շենքերը էներգաարդյունավետ են լինելու՝ կունենան արևային վահանակներ, ջրի հավաքման և պասիվ օդորակման համակարգեր: Ճանապարհային տեղաշարժման համար կօգտագործվեն էլեկտրամեքենաներ և հեծանիվները, իսկ արագ տեղափոխումների համար կօգտագործվի օդային տաքսի: Քաղաքը հագեցած կլինի առաջադեմ տեխնոլոգիաներով և ավտոմատացված նորագույն տեխնիկայով։ Քաղաքի նախագիծը մշակվում է Bjarke Ingels Group-ի կողմից, իսկ շինարարությունը կսկսվի 2030 թվականին:

Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտը՝ Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում

Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտը՝ Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում
Ի պատասխան վերջերս սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ հրապարակումների, հայտնում ենք, որ խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Տարվում են աշխատանքներ՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ, իրականացնում են արջերի տարածվածության ու թվաքանակի հաշվառման, արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման ուսումնասիրություններ։ Հիշեցնում ենք, որ Գորշ արջը (Ursus arctos) գրանցված է Հայաստանի Հանապետության կենդանիների «Կարմիր գրքում» և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։ Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 27-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված վայրի կենդանիների օգտագործումը, այդ թվում` հայթայթումը, թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով` կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Կառավարության սահմանած կարգով: Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով. տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

Երևանի 40 շենք արդեն օգտվում է արևային էներգիայից

Երևանի 40 շենք արդեն օգտվում է արևային էներգիայից
ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի առաջին փուլում ներառված 43 բազմաբնակարան շենքերից 40-ում արդեն իսկ տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, անցկացվել են արտաքին և ներքին լուսավորության նոր համակարգեր, տեղադրվել լուսադիոդային լամպեր։ Նշենք, որ ծրագիրը ներառում է 90 շենք: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության աջակցող խմբի ներկայացուցիչներն այցելել են շենքեր և ծանոթացել կատարված աշխատանքներին, համակարգի արդյունավետությանն ու էներգախնայողության ցուցանիշներին: Նշվել է, որ մյուս շենքերում աշխատանքներն ընթացքի մեջ են: Հաջորդիվ կայացել է «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի համակարգող խորհրդի նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվել և ամփոփվել են իրականացված աշխատանքները, ծրագրի 2-րդ փուլի համար գնումների գործընթացի, ինչպես նաև կազմակերպչական մի շարք այլ հարցեր:

Եվրոպայում սննդի և ըմպելիքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսին 8 ընկերություններով մասնակցում է նաև Հայաստանը

Եվրոպայում սննդի և ըմպելիքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսին 8 ընկերություններով մասնակցում է նաև Հայաստանը
Հոկտեմբերի 9-13-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաքում տեղի է ունենում «Անուգա 2021» Եվրոպայում սննդի և ըմպելիքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսը։ Միասնական տաղավարով Հայաստանը ցուցահանդեսին ներկայանում է բուսական թեյերի արտադրության, չրարտադրության և պահածոների արտադրության ոլորտներում գործող ութ ընկերություններով։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը հնարավոր է դարձել «Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնությունը» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ։ «Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. ԵՄ-ն բիզնեսի համար (EU4Business) նախաձեռնություն» ծրագրի  տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ  «Անուգա 2021»-ն ամենամեծ միջազգային հարթակն է կապերի հաստատման և վաճառքի խթանման համար, որին հայաստանյան ընկերությունները ներկայացված են պանդեմիայի սկսելուց հետո։ Ցուցահանդեսին մասնակցությունը նպաստում է տեղական արտադրության առաջխաղացմանը, ինչպես նաև՝ արտահանման ծավալների և աշխարհագրության ընդլայնմանը։ «Անուգա 2021»-ը հնարավորություն է տալիս սննդամթերքի վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերություններին ուսումնասիրել և ապա ներդնել միջազգային լավագույն փորձն ու վերջին միտումները՝ արտադրությունից մինչև փաթեթավորում, ինչպես նաև ձեռք բերել նոր գործընկերային կապեր արտահանումը խթանելու համար։ «Նման առաջատար ցուցահանդեսներին մասնակցությունը կարևոր է հատկապես ներկայիս պայմաններում, երբ պանդեմիայի պատճառով ընկերությունները մեկուկես տարի զրկված են  եղել գործընկերների և գնորդների հետ կենդանի շփման հնարավորությունից։ «Անուգա 2021»-ին մասնակցությունը նպաստում է, որ հայաստանյան ընկերությունների արտադրանքը դառնա առավել մրցունակ արտաքին շուկաների համար, և նոր ուղիներ բացվեն արտահանման համար», - նշել է  Հայաստանում ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության (EU4Business) շրջանակում իրականացվող «Առևտրի համար պատրաստ» ծրագրի ղեկավար Կարեն Գևորգյանը։ Ըստ հաղորդագրության՝ ցուցահանդեսների վերսկսելուց հետո «Անուգա 2021»-ն ամենամեծն է Եվրոպայում մասնակից ընկերությունների թվով և տարածքի մեծությամբ։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 4000 ընկերություններ աշխարհի 94 երկրներից։

Հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

Հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, ինչպես նաև դրանց անվճար տրամադրումը՝ առևտրի օբյեկտներում,  առևտրի իրականացման վայրերում,  շրջիկ առևտրի կետերում, շրջածախ առևտրի կետերում,  ինչպես նաև բացօթյա առևտուր  իրականացնելիս։  Արգելքը չի վերաբերում՝ կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակներին  երկրորդային հումքից արտադրված տոպրակներին։ Սա կարելի է դիտարկել որպես առաջին և կարևորագույն քայլ ուղղված շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող այդ ապրանքատեսակի ծավալների կրճատմանը։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) նշում է իր 10-ամյակը

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) նշում է իր 10-ամյակը

314 հազար եվրո CNF-ի կողմից՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին

314 հազար եվրո CNF-ի կողմից՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից ստացել են  2021 թ. ֆինանսական տարվա համար նախատեսված  գումարային երկրորդ փոխանցումները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմել են 314.661 հազար եվրո։ Նշված գումարից 127.5  հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 76.975 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 81.222 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 28.964 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։ 2021 թվականի տարեսկզբին CNF-ի կողմից նշված 4 ՊՈԱԿ-ներին փոխանցվել էին առաջին գումարային հատկացումները՝ շուրջ 320 հազար եվրո։ Նշենք, որ հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը,որոնք ապահովում  են կառույցների արդյունավետ աշխատանքը:

ԲԱՑՎԵԼ Է ԱՂԲԻ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԽԱՆՈՒԹԸ ՌԴ-ՈՒՄ

ԲԱՑՎԵԼ Է ԱՂԲԻ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԽԱՆՈՒԹԸ ՌԴ-ՈՒՄ

Այստեղ կարելի է գնել աղբի լայն տեսականի: Վիրտուալ ցուցափեղկում ներկայացված է 20 անուն ապրանք՝ 10 տեսակի պլաստիկ, սև և գունավոր մետաղներ, թուղթ և ապակի: Վերամշակման ենթակա նյութերը մաքրվում են կեղտից, սեղմվում են աղյուսների տեսքով և պատրաստ են առաքվելու գնորդին,- հայտնում է «Российская газета»-ն:

Սա կարծես տրամաբանական լուծում լինի թափոնների վերամշակման ձեռնարկությունների ծանրաբեռնվածության պակասի լուծման համար: Վաճառողի և սպառողի համար սա բիզնես է, իսկ հասարակության համար՝ դրական իրադարձություն:

Նման «խանութի» պոտենցիալ գնորդները փոքր վերամշակող ընկերություններն են, որոնք անհրաժեշտ քանակության բացակայության պատճառով չեն կարող ինքնուրույն հավաքել վերամշակելի թափոններ:

Իսկ մեր կանաչ առցանց խանութ Green Shop 4eco-ում կարող եք գտնել բնահամապատասխան (eco-friendly) մի շարք իրեր ԲԱՑԻ ԱՂԲԻՑ:

Աղբյուրը՝ Էկո Աղբ ՀԿ

Թարգմանությունը՝ Շաքե Հակոբյանի

Լուսանկարը՝ РИА Новости

Ընդունվում են հայտեր «Կամավորություն հանուն բնության» կարճաժամկետ կամավորական նախագծեր իրականացնելու համար

Ընդունվում են հայտեր «Կամավորություն հանուն բնության» կարճաժամկետ կամավորական նախագծեր իրականացնելու համար
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն «Կամավորություն հանուն բնության» ծրագրի շրջանակներում հայտարարում են ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում կարճաժամկետ կամավորական նախագծերի մեկնարկի մասին: Այն անձինք ովքեր ցանկանում են որպես կամավորներ ներգրավվել բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող աշխատանքներին պետք է կազմեն 1-2 շաբաթ տևողությամբ կամավորական նախագծեր և ներկայացնեն հայտադիմումը ստորև հղումով։ Նախագծերը պետք է միտված լինեն բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կարողությունների հզորացմանը: Առաջնահերթություն է տրվելու գիտական հետազոտություններին (բուսաբանական, կենդանաբանական, անտառագիտական, ջրաբանական և այլն), էկոկրթական ու էկոտուրիզմի զարգացման միջոցառումներին, արվեստի միջոցով բնության վերաբերյալ հանրային իրազեկման, շուկայավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ նախագծերի, որոնք կաջակցեն ԲՀՊՏ-ների գործունեությանը: Կամավորական նախագծերի տևողությունը՝ 1-2 շաբաթ, իրականացման ժամանակահատվածը` ս/թ հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 30-ը: Կազմակերպիչները հոգում են կամավորների կեցության, սննդի և տեղափոխության հետ կապված բոլոր ծախսերը: Կամավորական նախագծերը հնարավոր է իրականացնել հետևյալ ԲՀՊՏ-ներում՝ «Արփի լիճ» ազգային պարկ, «Դիլիջան» ազգային պարկ, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Սոճուտ» դենդրոպարկ, «Ջրվեժ» անտառպարկ, «Որդան կարմիր» պետական արգելավայր, ինչպես նաև «Սևան» ազգային պարկ և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, որը ներառում է «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիք» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Բողաքար», «Սև լիճ», «Զանգեզուր» և «Խուստուփ» պետական արգելավայրերը: Կամավորական նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ հոկտեմբերի 15-ը լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://forms.gle/Jx92DJTa1VHCwAGn8. «Կենսաբանների հայկական միություն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում, իրականացնում է «Կամավորություն հանուն բնության» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել կամավորության մշակույթը բնապահպանական կազմակերպություններում, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային տնտեսություններում:  Ծրագիրը միտված է աջակցելու կամավորների հավաքագրմամբ զբաղվող կազմակերպությունների ու բնապահպանական կառույցների միջև կապի սերտացմանը:

Գենետիկայի արդիական խնդիրներն ու էկոգենետիկ ուսումնասիրությունները քննարկվեց ՀՀ ԳԱԱ-ում

Գենետիկայի արդիական խնդիրներն ու էկոգենետիկ ուսումնասիրությունները քննարկվեց ՀՀ ԳԱԱ-ում
Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնոլոգիայի տարի-2021»-ի շրջանակներում այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ «Գենետիկա XXI» կլոր սեղան, որի ընթացքում մասնակից ռուս և հայ գիտնականները ներկայացրին իրենց գիտական զեկույցները: ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ-ի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց «էկոգենետիկ ուսումնասիրությունները Հայաստանում» զեկույցը, որի նպատակն է Հայաստանում ջրի և հողի գենոտոքսիկ աղտոտման փորձարկման մեթոդների մշակումը` կենսաինդիկատոր օրգանիզմների միջոցով: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Ռուս-հայկական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանը հանդես եկավ «Ֆունկցիոնալ գենոմիկան կենսաբանական հետազոտություններում» զեկույցով՝ կապված տիեզերական ճառագայթման շատ ցածր չափաբաժինների երկարաժամկետ ազդեցության ֆունկցիոնալ գենոմիկայի, կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլային գենետիկական վերլուծության, գենոմային բիոինֆորմատիկայի ուռուցքաբանության և այլ հիվանդությունների մեջ: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը ներկայացրեց գենետիկական անթրոպոլոգիա թեման՝ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում: Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ելենա Խլյոստկինան և նրա տեղակալ Ալեքսեյ Զավարզինը հանդցես եկավ «Գենետիկական պաշարները՝ որպես գիտության և անվտանգության զարգացման հիմք» զեկույցով «Այսօր աշխարհում տեղի են ունենում շատ բարդ և վտանգավոր գործընթացներ, մարդկությունը կանգնում է բարդ մարտահրավերների առջև: Անգամ շատ հարուստ ռեսուրսներ ունեցող երկրները միայնակ չեն կարող կանխել այդ մարտահրավերները: Անհրաժեշտ է համագործակցություն, գիտական ներուժի ու ջանքերի միավորում»,- իր խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ու շեշտեց․«Գիտության մեջ այսօր ակտուալ են այն ուղղությունները, որոնք կապված են կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանման, կենսաիմունոտեխնոլոգիայի հետ, որոնց զարգացման կարևորագույն բաղա