Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

204 դեպքով վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին

204 դեպքով վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից փետրվար ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 204 դեպք: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Մասնավորապես ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու 53  հանձնարարագիր։       Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 11 հաշվարկ՝ 2.485.193.552  ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 23 որոշում, նշանակվել  6.590.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տրվել է պարտադիր կատարման 6 հանձնարարական՝ - վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ - 2, - ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն - 3, - ընդերքօգտագործման և ընդերքի պահպանություն - 1։ Գործունեության կասեցում 9 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝ - առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 8, - առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության - 1, ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 21 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝           468.050 ՀՀ դրամ)։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 9.509.867 ՀՀ դրամ:  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 88 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 84 հաշվարկ՝ 85.283.032 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 22 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 8 որոշում, նշանակվել 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 2 վարչական վարույթ: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 3 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 7 հաշվարկ՝ 2.126.940 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 11 որոշում, նշանակվել 1.020.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 2 վարչական վարույթ: Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 46 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 4 հաշվարկ՝ 466.131.472 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 45  վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 8 որոշում, նշանակվել 1.230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 1 վարչական վարույթ: Իրականացվել է թվով 1 չափագրման աշխատանք՝ ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման դեպքով։ Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրվել է 1 դեպք։ Կայացվել  է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում Արձանագրվել է 12 դեպք։ Հարուցվել է 12 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 12 որոշում, նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 1 վարչական վարույթ: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/118-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d5%be-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%b0-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be/

«Ջուրը բոլորի համար»․ Մարտի 14-ը՝ որպես Գետերի միջազգային օր

«Ջուրը բոլորի համար»․ Մարտի 14-ը՝ որպես Գետերի միջազգային օր
Մարտի 14-ը աշխարհում նշվում է որպես Գետերի միջազգային օր։ Այս տարի այն նշվեց «Ջուրը բոլորի համար» խորագրի ներքո։ Նախկինում այն կոչվում էր Պատվարների դեմ, հանուն գետերի, ջրի և կյանքի միջազգային օր: Տոնը հայտնի է նաև որպես Պատվարների դեմ գործողությունների միջազգային օր անվամբ: Գետերի միջազգային օրը սահմանվել է 1997 թվականին Բրազիլիայի Կուրիտիբա քաղաքում 20 երկրների բնապահպանների կողմից կազմակերպված խոշոր պատվարների կառուցման դեմ առաջին միջազգային համաժողովում: Ինչպես նշել են համաժողովի մասնակիցերը, մեծ պատվարների կառուցման պատճառով ավելի քան 60 միլիոն մարդ լքել է իրենց տները, իսկ հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետր անտառներ և բերրի հողեր հայտնվել են ջրի տակ։ Բնապահպանները հանդես են եկել միջազգային փորձագետների ներգրավմամբ պատվարաշինության պարտադիր անկախ փորձաքննություն անցկացնելու պահանջով։ Գետերի վրա պատվարներ կառուցելը վտանգավոր միտում է, որը սպառնում է ամբողջ մոլորակի բնությանը: Կարևոր է նաև հիշել, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել խոշոր ամբարտակների փլուզումը, այդ թվում՝ հնարավոր զոհերի և ավերածությունների: Գետերի էկոհամակարգերը կարևոր դեր են խաղում ցամաքում կենսաբազմազանության պահպանման գործում: Եվ միևնույն ժամանակ նրանք ենթարկվում են ամենամեծ վտանգի, քանի որ հենց գետերի երկայնքով է կենտրոնանում մարդկային գործունեությունը։ Տարեցտարի նվազում է այն գետերի թիվը, որոնց հոսքը չի կարգավորվում պատվարներով։ Այժմ աշխարհի 177 ամենամեծ գետերից (1000կմ և ավելի երկարություն ունեցող) միայն մեկ երրորդն է, որ իրենց հիմնական հոսքում չունեն պատվարներ կամ շլյուզներ: Եվ միայն 21 գետ է լիովին զերծ նման կառույցներից։ Չկարգավորվող գետերի մեծ մասը հոսում է Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ասիայում: Աշխարհի ամենակարգավորվող գետերից մեկը Վոլգան է: Վոլգա-Կամա հիդրոէլեկտրոկայանների կասկադը բաղկացած է 12 բարդ հանգույցներից, որոնք Ռուսաստանի եվրոպական մասի գյուղատնտեսության և արդյունաբերության համար ծառայում են որպես էներգիայի կարևորագույն աղբյուր Հայաստանի Հանրապետությունում հաշվվում են  9479 գետեր և գետակներ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 23 հազար կմ: Նրանցից 379 գետեր ունեն 10 կմ  և ավելի  երկարություն, որոնց ընդհանուր երկարությունը  կազմում է 7565 կմ։ Վերջին տարիներին հանրապետությունում դիտվում է գետերի ջրային ռեսուրսների նվազում՝ կլիմայի փոփոխության հետևանքով: Համաձայն կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրության ՀՀ-ում գետային հոսքը՝ մինչև 2040 թվականը կնվազի 13,5% -ով, մինչև 2070 թվականը՝ 27,6% -ով, մինչև 2100 թվականը՝ 39.0% -ով: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b8%d6%80%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ab%d5%9e%d6%81-%d5%a7-%d5%bd%d5%af%d5%bd%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab-%d5%ae%d5%a1%d5%b2%d5%af%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8/

Էկոհամակարգերի ոլորտի գրեթե բոլոր ռիսկերը պահանջում են հրատապ գործողություններ

Էկոհամակարգերի ոլորտի գրեթե բոլոր ռիսկերը պահանջում են հրատապ գործողություններ
Սաստիկ շոգը, երաշտը, անտառային հրդեհները և ջրհեղեղները, կլիմայական ռիսկերը կավելանան Եվրոպայում նույնիսկ գլոբալ տաքացման լավատեսական սցենարների դեպքում և կազդեն ամբողջ մայրցամաքի կենսապայմանների վրա: Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալությունը (EEA) հրապարակել է Եվրոպայի առաջին զեկույց-գնահատականը (EUCRA) կլիմայական ռիսկերի հետևանքների վերաբերյալ, որը կօգնի բացահայտել կլիմայի փոփոխության հարմարվողականության քաղաքականության առաջնահերթությունները և կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն ոլորտները: Գնահատման համաձայն՝ Եվրոպայի քաղաքականությունը և հարմարվողականության միջոցառումները արդյունավետ չեն արագ աճող ռիսկերի դեմ պայքարում։ Շատ դեպքերում աստիճանական ադապտացիան դանդաղ է տեղի ունենում, քանի որ կլիմայի փոփոխության նկատմամաբ ադապտացիոն պլան մշակելը և իրագործելը երկար ժամանակ է պահանջում։ Այնինչ անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ գործողություններ այս ուղղությամբ: Կլիմայական 36 ռիսկեր Եվրոպայում պահանջում են հրատապ քայլեր, այդ ռիսկերն ընդգրկված են էկոհամակարգերի, սննդի, առողջապահության, ենթակառուցվածքների, տնտեսության և ֆինանսների ոլորտներում: Զեկույցում մատնանշված հիմնական կլիմայական ռիսկերի կեսից ավելին այժմ ավելի շտապ միջոցառումներ են պահանջում, և դրանցից ութը հատկապես հրատապ են՝ հիմնականում էկոհամակարգերը պահպանելու, մարդկանց շոգից պաշտպանելու, մարդկանց և ենթակառուցվածքներին ջրհեղեղներից և անտառային հրդեհներից պաշտպանելու և Եվրոպայի կենսունակությունը ապահովելու համար։ Էկոհամակարգերի ոլորտի գրեթե բոլոր ռիսկերը պահանջում են հրատապ գործողություններ, ընդ որում ծովային և ափամերձ էկոհամակարգերի ռիսկերը գնահատվում են հատկապես ծանր: Պարենային խնդիրներ։ Սննդի ոլորտում շոգից և երաշտի հետևանքով բուսաբուծության վտանգները Հարավային Եվրոպայում արդեն կրիտիկական մակարդակի են հասել, սակայն Կենտրոնական Եվրոպայի երկրները նույնպես վտանգի տակ են: Հատկապես երկարատև երաշտները, որոնք ազդում են մեծ տարածքների վրա, էական վտանգ են ներկայացնում բուսաբուծության, պարենային անվտանգության և խմելու ջրի մատակարարման համար: Առողջական խնդիրներ։ Բարձր ջերմաստիճանը մարդու առողջության համար կլիմայական ռիսկի ամենալուրջ և հրատապ պատճառն է: Առավելագույն վտանգի տակ են գտնվում բնակչության որոշակի խմբեր, ինչպիսիք են օրինակ բացօթյա աշխատողները, տարեցները, տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ։ Վտանգված են ենթակառուցվածքները։ Թեև Եվրոպայում ափամերձ ջրհեղեղների ռիսկերը համեմատաբար լավ են կառավարվում, սակայն ծովի մակարդակի բարձրացումը և փոթորկի ձևերի փոփոխությունները կարող են կործանարար ազդեցություններ ունենալ մարդկանց, ենթակառուցվածքների և տնտեսական գործունեության վրա: Բնակելի շենքերը նույնպես պետք է հարմարեցվեն ջերմության բարձրացմանը: Ռիսկեր տնտեսության և ֆինանսների համար։ Կլիմայական ռիսկերը կարող են մեծացնել ապահովագրավճարները, սպառնալ ակտիվներին և հիփոթեքային վարկերին և մեծացնել վարկերի ծախսերը: Կլիմայական ազդեցությունների վատթարացումը կարող է նաև ընդլայնել մասնավոր ապահովագրության բացերը և ավելի խոցելի դարձնել ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունները: Մանրամասները՝ այստեղ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b4%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%a1%d5%af%d5%a8-%d5%a3%d5%bf%d5%b6%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%a1%d5%b8%d5%b9%d5%b6%d5%b9%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a5%d5%a6/

Սիգի ապօրինի որսի համար վնասի խոշոր չափ կհամարվի 150.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը

Սիգի ապօրինի որսի համար վնասի խոշոր չափ կհամարվի 150.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և  «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը, որը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը: Կկիրառվի մակերեւութային եւ ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական եւ քրեական պատասխանատվություն` ստորերկրյա ջրային ռեսուրսներն առավելագույնս պահպանելու նպատակով: Օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը կնպաստի Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավմանը, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավմանը, սիգի կայուն զանգվածի պահպանմանը, արդյունագործական որսի իրականացմանը: Մասնավորապես` սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը: Մտքերի փոխանակության ընթացքում հանձնաժողովի անդամները մտահոգություն են հայտնել ջրի կորուստների կապակցությամբ, ներկայացրել առաջարկներ` ուղղված ջրային ռեսուրսների պահպանությանը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%af%d5%af%d5%a1%d5%b6%d5%ad%d5%be%d5%ab-%d5%bd%d5%bf%d5%b8%d6%80%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%b5%d5%a1-%d5%bb%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bc%d5%a5%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%bd%d5%b6%d5%a5/

«Skywell» էլեկտրոմոբիլի առավելությունները՝ «Տուն-տեղ»-ի նոր եթերաշրջանում

«Skywell» էլեկտրոմոբիլի առավելությունները՝ «Տուն-տեղ»-ի նոր եթերաշրջանում
«Արմենիա» հեռուստաընկերության «Տուն-Տեղ» հեռուստանախագծի 6-րդ եթերաշրջանի առաջին թողարկման ընթացքում հաղորդման հեղինակ և վարող Կարեն Գրիգորյանը «ԷկոՎիլ» հոլդինգի համահիմնադիր Տիգրան Օխանյանի հետ բացահայտում է «Skywell» էլեկտրոմոբիլի առավելությունները։ Տիգրան Օխանյանը նաև մանրամասներ է պատմում «ԷկոՎիլ» արևային տեխնոլորգիաներ ընկերության կողմից տեղադրված բացառիկ կայանի մասին: Մանրամանսերը՝ տեսանյութում․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/03/10000000_718273640505806_2475028542286740354_n.mp4"][/video]  

Տեքստիլի սպառումը զգալի ճնշում է առաջացնում շրջակա միջավայրի և կլիմայի վրա

Տեքստիլի սպառումը զգալի ճնշում է առաջացնում շրջակա միջավայրի և կլիմայի վրա
Եվրոպայում տեքստիլի սպառումը զգալի ճնշում է շրջակա միջավայրի և կլիմայի վրա: Այս ճնշման մի մասը գալիս է չվաճառված և հետ վերադարձված տեքստիլից, որը ոչնչացվում և չի օգտագործվում իր նպատակների համար: Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության  նոր ճեպազրույցը քննարկում է խնդիրը և գնահատում վերադարձված և չվաճառված տեքստիլի մասնաբաժինը, որ ոչնչացվում է Եվրոպայում: Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխանցմամբ, Եվրամիության քաղաքականություն մշակողները վերջերս որոշել են ուղղակի արգելք մտցնել տեքստիլի և կոշիկի ոչնչացման վրա՝ փոքր, միկրո և միջին ընկերությունների համար որոշ բացառություններով: Առցանց գնումների աճը, վերադարձի ճկուն գործելակերպը, սպառողների փոփոխվող նախասիրությունները և արագ նորաձևության բիզնես ռազմավարությունները Եվրոպայում հանգեցրել են վերադարձված և չվաճառված տեքստիլի մասնաբաժինների ավելացմանը: Վերջին տարիների ընթացքում տեքստիլ արտադրանքի ոչնչացումը, որտեղ արտադրանքը ոչնչացվում է մանրածախ առևտրի, ապրանքանիշի կամ արտադրողի կողմից նախքան օգտագործումը, ռեսուրսների «վերցնել-ստեղծել-թափոն» մոտեցման օրինակ է, որն առաջացնում է շրջակա միջավայրի վրա անխուսափելի բացասական ազդեցություն: Թեև տվյալները սակավ են, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ եվրոպական շուկա մատակարարվող ընդհանուր տեքստիլ արտադրանքի մոտ 4-9%-ը ոչնչացվում է՝ չօգտագործվելով իր նպատակային կիրառության համար: Վերադարձված կամ չվաճառված տեքստիլի վերամշակումն ու ոչնչացումը նպաստում է մինչև 5,6 միլիոն տոննա CO2-ի ջերմոցային գազերի արտանետումների՝ մի փոքր ավելի ցածր, քան 2021 թվականին Շվեդիայի արտանետումները: Ըստ վերջին հետազոտությունների՝ ԵՄ-ում առցանց գնված հագուստի շուրջ 20%-ը և կոշիկի 30%-ը վերադարձվում են հաճախորդների կողմից: Այս վերադարձների մոտ 70%-ը պայմանավորված է վատ պիտանելիությամբ կամ ոճային խնդիրներով: Տեքստիլից էկոլոգիապես վնասակար արտանետումների մոտավորապես միայն 3%-ն է ստացվում մանրածախ վաճառքից, ինչը նշանակում է, որ վերադարձի նույնիսկ երկար և բարդ գործընթացը, հավանաբար, օգուտ կբերի շրջակա միջավայրին, եթե դա հանգեցնի արտադրանքի վերավաճառքի և հնարավորություն լինի վերաօգտագործել այն: Անհրաժեշտ են ինչպես կանոնակարգման, այնպես էլ նպատակային քաղաքականություն հաճախորդների կողմից վերադարձը և չվաճառված ապրանքների քանակությունը նվազեցնելու համար: Միևնույն ժամանակ, տեքստիլ արդյունաբերության գերարտադրության և ոչնչացման համակարգային խնդիրը պետք է լուծվի և կարող է լուծվել ինչպես շրջանաձև բիզնես մոդելների, այնպես էլ քաղաքականության միջոցով: Որպես դրական քայլ, ԵՄ-ն վերջերս համաձայնեց արգելել չվաճառված հագուստի, հագուստի աքսեսուարների և կոշկեղենի (որոշ բացառություններով փոքր, միկրո և միջին ընկերությունների) ոչնչացումը «Կայուն ապրանքների կանոնակարգի» համաձայն: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a5%d5%af%d5%a5%d6%84-%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a7%d5%af%d5%b8-%d5%b6%d5%b8%d6%80%d5%a1%d5%b1%d6%87%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%e2%80%a4-%d5%b6/

Սառցադաշտերի ճեղքերն աճում են ռեկորդային արագությամբ

Սառցադաշտերի ճեղքերն աճում են ռեկորդային արագությամբ
Վաշինգտոնի համալսարանի գիտնականները ցույց են տվել Անտարկտիդայի շելֆային սառցադաշտերի երկայնքով ձգվող հայտնի խոշորամասշտաբ ճեղքերից ամենաարագ զարգացողի տեսքը: Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ վերջերս AGU Advances-ում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մոտավորապես 10.5 կմ երկարությամբ ճեղքը ձևավորվել է 2012 թվականին, մոտավորապես 5.5 րոպեում՝ Փայն Այլենդ սառցադաշտի վրա, որը նահանջող շելֆային սառցադաշտ է, և այն հետ է պահում ավելի հզոր Արևմտաանտարկտիկական սառցաշերտը: Սա նշանակում է, որ ճեղքը առաջացել է մոտավորապես 35 մ/վ կամ մոտ 126 կմ/ժամ արագությամբ։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշակի պայմաններում շելֆային սառցադաշտը կարող է շատ մեծ արագությամբ մասնատվել: Հետազոտության համար որպես ելակետային տվյալներ օգտագործվել են արբանյակային նկարները, ինչպես նաև սեյսմիկ երեք սարքերի տվյալները, որոնք տեղադրվել են շելֆային սառցադաշտում 2012 թվականին այլ հետազոտողների կողմից։ Ըստ հետազոտողների խմբի տվյալ բեկվածքը ճեղք է, որն անցնում է մոտ 300 մետր հաստությամբ լողացող սառցի շերտով։ Նման ճեղքերը հանդիսանում են շելֆային սառցադաշտի հալման նախանշաններ, որի դեպքում սառույցի մեծ կտորները սառցադաշտից անջատվում են և ընկնում են ծով։ Անտարկտիդայի այլ մասերում ճաքերը հաճախ զարգանում են ամիսների կամ նույնիսկ տարիների ընթացքում, բայց դա կարող է ավելի արագ տեղի ունենալ արագ փոփոխվող կլիմայի պայմաններում, և այն, ինչ տեղի է ունենում Փայն Այլենդ սառցադաշտի հետ, խոսում է այն մասին, որ Արևմտաանտարկտիկական սառցածածկույթը, ամենայն հավանականությամբ, արդեն անցել է օվկիանոսում իր քայքայման շրջադարձային կետը։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Անտարկտիդայում բույսերի աճն արագացել է
https://eco.am/%d5%bd%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%a4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%ac%d5%b8%d6%81%d6%84%d5%a8-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a7%d5%af%d5%b8%d5%b0/

Մեր առաջնային նպատակը շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված գործողություններին աջակցելն է. Վահրամ Ջալալյան

Մեր առաջնային նպատակը շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված գործողություններին աջակցելն է. Վահրամ Ջալալյան
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում ներկայացվել է ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի իրականացման նշանակությունը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում հրավիրված հանդիպման ժամանակ ներկայացվել է ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի իրականացման նշանակությունը, ընթացքը, արդյունավետությունը և այլ մանրամասներ։ Eco.am սոցիալական հարթակը Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացավ, որ հանդիպմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Գավառի, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի և Մարտունու համայնքապետարանների զարգացման ծրագրերի և ներդրումների բաժինների ներկայացուցիչներ, ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի պատասխանատուներ և աշխատակիցներ։ Ծրագրի պատասխանատու Վահրամ Ջալալյանը, հանդես գալով անհրաժեշտ պարզաբանումներով ու մեկնաբանություններով, նշել է, որ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ և Կլիմայի կանաչ հիմնադրամի  ֆինանսավորմամբ: «Մեր առաջնային նպատակը շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված գործողություններին աջակցելն է` նպաստելով այդ շենքերի բնակիչների և սեփականատերերի՝ էներգիայի ու դրամական միջոցների էական տնտեսմանը, այդ թվում՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները»,- հանդիպմանն ասել է Վահրամ Ջալալյանն ու հավելել, որ ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ՝ համաֆինանսավորելով պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքների ներկայացրած հայտերը, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն տրամադրելով սուբվենցիոն հայտերի լրացման պահից մինչև նախագծերի մշակման և շինարարության իրականացման փուլերում։ Ըստ ծրագրի պատասխանատուի, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» 2006 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը առաջնահերթություն է սահմանում մարզերում սուբվենցիաների բաշխման ժամանակ շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղվող ծախսերի համար: «Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է համայնքներին ու համայնքի բնակիչներին՝ խնայել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50 տոկոսը: 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ ավելի քան 150 բնակելի և 50 հասարակական շենք ողջ Հայաստանում համաֆինանսավորվել է ծրագրի միջոցով: Ծրագիրն աջակցում է նաև համայնքներում էներգետիկ կառավարման համակարգերի ներդրմանն ու էներգետիկ կառավարիչների ինստիտուտի կայացմանը՝ ներկայացնելով ՄԱԶԾ կողմից մշակված մեթոդական ուղեցույցի, ենթաօրենսդրական կարգավորումների, նպատակների ու ակնկալվող արդյունքների, գործունեության սխեմաների ու կիրառվող գործիքների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն»,-ներկայացրեց Վահրամ Ջալալյանը՝ պատասխանելով նաև ներկաներին հետաքրքրող հարցերին։ Ամփոփելով հանդիպումը և կարևորելով ծրագրի նշանակությունը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը հավաստիացրել է ծրագրի պատասխանատուին ու ներկայացուցիչներին, որ Գաղարքունիքի մարզպետի աշխատակազմը և մարզի համայնքները ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կապահովեն բավարար համագործակցություն ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի հետ՝ ընդլայնելով նրա իրականացման ծավալներն ու շրջանակները Գեղարքունիքի մարզում։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b7%d5%a5%d5%b6%d6%84%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a1%d5%a1%d6%80%d5%a4%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf-%d5%a1%d6%80%d5%a4%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1/

Ինչպես կանխել ճարպակալումը

Ինչպես կանխել ճարպակալումը
Ավելցուկային քաշն ու ճարպակալումն էսթետիկ խնդիր լինելուց բացի, որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններից են: ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել ֆիզիկական ակտիվությունը և շեշտում, որ թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները կարիք ունեն վերահսկելու քաշը՝ ճարպակալումից խուսափելու և մի շարք հիվանդությունների զարգացումը կանխելու համար: Կարևոր է` 1 սահմանափակել ճարպերի և շաքարի քանակը 2 ուտել ավելի շատ միրգ, բանջարեղեն, ամբողջահատիկ և ընդեղեն 3 պահպանել կանոնավոր ֆիզիկական ակտիվություն՝ Երեխաները` օրական 60 րոպե Մեծահասակները` շաբաթական 150 րոպե: Այն մեծացնում է շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման վտանգը: Ճարպակալումն ախտորոշվում է, երբ մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) 30 կամ ավելի է: Ճարպակալման պատճառները Չնայած նրան, որ մարմնի քաշի վրա ազդում են գենետիկական, վարքագծային, մետաբոլիկ և հորմոնալ գործոնները, ճարպակալում առաջանում է, երբ մարդն ավելի շատ կալորիա է օգտագործում, քան այրում ֆիզիկական վարժությունների և սովորական առօրյա գործողությունների միջոցով: Օրգանիզմն այս հավելյալ կալորիաները կուտակում է ճարպի ձևով: Ճարպակալումը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, նույնիսկ երեխաների մոտ, սակայն տարիքի հետ հորմոնալ փոփոխությունների ու ոչ ակտիվ ապրելակերպի պատճառով ավելանում է ճարպակալման առաջացման վտանգը: Ի՞նչ անել 1 առողջ սնվել. ցածր կալորիականությամբ և սննդանյութերով հարուստ մթերքներ օգտագործել՝ մրգեր, բանջարեղեն և ամբողջական հացահատիկներ, 2 սահմանափակել հագեցված ճարպերի և քաղցրավենիքի օգտագործումը, 3 քաղցր ըմպելիքների փոխարեն ջուր օգտագործել, 4․ վերահսկել քաշը, 5․ չափավոր ինտենսիվության ամենօրյա վարժություններ կատարել՝ արագ քայլք և լող, 6․ հրաժարվել ալկոհոլից: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%bf%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%b3%d5%a1%d6%80%d5%ba%d5%a5%d6%80%d5%ab-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d6%80%d5%a1%d6%81%d5%b6%d5%b8/

Թողարկվել է Copernicus-ի կլիմայի փոփոխության ծառայության (C3S) ամենամսյա կլիմայական տեղեկագիրը

Թողարկվել է Copernicus-ի կլիմայի փոփոխության ծառայության (C3S) ամենամսյա կլիմայական տեղեկագիրը
2024 թվականի փետրվարը ռեկորդային ամենատաք փետրվարն է եղել աշխարհում: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանն ու վկայակոչում Copernicus-ին։ 1․Մակերևութային օդի միջին ջերմաստիճանը փետրվարին կազմել է 13,54°C է, որը 0,81°C-ով բարձր է եղել 1991-2020թթ փետրվարի միջինից և 0,12°C-ով բարձր նախորդ ամենատաք՝ 2016 թվականի փետրվարից: 2․Սա իններորդ անընդմեջ ամիսն է, որ դարձել է ամենատաքը պատմության մեջ: 3․Փետրվար ամսվա ջերմաստիճանը 1,77°C-ով ավելի տաք է եղել, քան 1850-1900 թվականների փետրվարի գնահատված միջինը: 4․Համաշխարհային միջին ջերմաստիճանը վերջին տասներկու ամիսների ընթացքում (2023թ. մարտից մինչև 2024թ. փետրվար) ամենաբարձրն է դիտարկումների պատմության ընթացքում՝ 0,68°C-ով բարձր 1991-2020թթ. միջին ցուցանիշից և 1,56°C-ով բարձր 1850–1900 թվականների նախաարդյունաբերական միջինից։ 5․Գլոբալ միջին օրական ջերմաստիճանը բացառիկ բարձր է եղել ամսվա առաջին կեսին, չորս օր անընդմեջ (փետրվարի 8-11-ը) ջերմաստիճանը գերազանցել է 1850-1900թթ. միջին ցուցանիշը 2°C-ով: 6․2024 թվականի փետրվարին Եվրոպայի օդի ջերմաստիճանը 3,30°C-ով բարձր է եղել 1991-2020 թվականների փետրվարի միջինից, ընդ որում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում միջին ջերմաստիճանը շատ ավելի բարձր է եղել: 7․Եվրոպայից դուրս ջերմաստիճանը միջինից բարձր է եղել Հյուսիսային Սիբիրում, Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական և հյուսիսարևմտյան մասերում, Հարավային Ամերիկայի մեծ մասում, Աֆրիկայում և Արևմտյան Ավստրալիայում: 8․Էլ Նինյոն շարունակել է թուլանալ հասարակածային Խաղաղ օվկիանոսում, սակայն ծովային օդի ջերմաստիճանը հիմնականում մնացել է անսովոր բարձր մակարդակի վրա։ 9․Ծովի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանը (SST) 2024 թվականի փետրվարին՝ 60° հարավային լայնությունից մինչև 60° հյուսիսային լայնություն եղել է 21,06°C, որն ամենաբարձրն է ցանկացած ամսվա տվյալների բազայում՝ գերազանցելով նախորդ՝ 2023 թվականի օգոստոսի ռեկորդը (20,98°C): Մանրամասները՝ այստեղ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b8%d5%9e%d6%80-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%a7-%d6%83%d5%b8%d5%bf%d6%80%d5%be%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac-%d6%81%d5%b8/