Blog
In
other , shrjaka-mijavayr
30 մլն դրամի վնաս ՝ ՀՀ բուսական աշխարհին. ապօրինի ծառահատման գործն ուղարկվել է դատարան
Posted on 14 Հունվարի, 2022

ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից իրականացված դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման տիրույթում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով իրականացված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Թումանյանի անտառտնտեսության անտառապահը, անտառապետը և անտառպահպանության ինժեները ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն ապօրինի անտառահատումների ու ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում կազմել անտառխախտման արձանագրություններ և սահմանված ժամկետում ներկայացնել անտառապետին, ստուգել բնափայտի մթերման և այլ տեսակի անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ, իրենց վրա դրված պարտականությունները պատշաճ չեն կատարել: Մասնավորապես, նրանց կողմից նշված անտառպետությունում պարբերաբար շրջայցեր չեն իրականացվել, ինչի հետևանքով հետագայում կատարված ստուգմամբ Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի Դսեղի անտառպետության թվով երեք պահաբաժիններում հայտնաբերվել են 344 տարբեր տեսակի և տրամագծերով ծառերի ապօրինի հատման փաստեր: Դրա հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 30․000.000 ՀՀ դրամի չափով վնաս։ Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել է կալանք: Դատախազը քրեադատավարական օրենքի տիրույթում քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պետությանը պատճառված վնա
In
other , shrjaka-mijavayr
ՀՀ Կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկը» վաճառվում է մայրաքաղաքի փողոցներում
Posted on 14 Հունվարի, 2022

Մայրաքաղաքի փողոցներում կրկին վաճառվում է «դեղին ձնծաղիկը»՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու հիշեցնում, որ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։ Շտերնբերգիա Ֆիշերի բույսը CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում: Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խոտածածկ, անտառային լանջերին, շիբլյակում: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում` մայիսին: Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը տերևների հետ միասին: Բազմամյա սոխուկավոր բույս 10-15 սմ բարձր.: Սոխուկները կլոր 2,5-3,5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով: Տերևները գոտիանման, տափակ, փայլուն, մուգ-կանաչ, բութ գագաթով, հիմքում` հազիվ ողնուցավոր, մինչ 20 սմ երկ.: Ծաղիկները վառ-դեղին, նստադիր կամ կարճ, մինչև 5 մմ երկ. կոթունով: Տուփիկը 10-15 մմ տրամագծով, երկարավուն-էլիպսաձև: Սերմը սերմնաթիկնոցով: Ինչ կարգավիճակ ունի Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:
In
other , shrjaka-mijavayr
Ինչպե՞ս է հրավառությունն ազդում առողջության և էկոհամակարգի վրա
Posted on 14 Հունվարի, 2022

Գրեթե ողջ աշխարհում, տարօրինակ պատճառներով մարդիկ որոշել են, որ կարևոր տոներն ու իրադարձությունները նշելու լավագույն միջոցը հանրային հրավառություն կազմակերպելն է։ Ինչ խոսք, տոնական օրերին հաճելի է հետևել, թե ինչպես է հրավառության հետևանքով գույնզգույն լուսավորվում մեր մայրաքաղաքի երկինքը, բայց քչերս ենք վերլուծել, թե մի քանի վայրկյան տևած գունավոր հաճույքի հետևանքները ինչ ազդեցություն են ունենում մեր առողջության և շրջակա միջավայրի վրա։ Eco.am սոցիալական հարթակն իր ընթերցողների համար ուսումնասիրել ու ներկայացնում է հրավառության բացասական հետևանքները՝ շրջակա միջավայրի և հենց հասարակության առողջության վրա։ Տարեմուտին, երբ երևանյան երկինքը լուսավորվեց պայթող առատ ու ճոխ հրավառություններով, լույսը բացվելուն պես ստիպված եղանք գրանցել հետևանքները․ 1․ Հիվանդանոցներում կային բազմաթիվ տուժածներ, որոնք հոսպիտալացվել էին հրավառության հետևանքով։ Տուժողների մեծ մասը անչափահասներ էին, որոնց զվարճանքն ավարտվել էր ձեռքի մատների կորստով, մի մասի համար էլ՝ թեթև մարմնական վնասվածքներով։ Էլ չենք խոսում հոգեբանական ու սթրեսային տրավմաների մասին։ 2․Հրավառության բացասական հետևանքները զգացին նաև երևանյան օդում թռչող անմեղ թռչունները, որը նրանց վախճանի պատճառ դարձավ։ Ինչ նյութ է պարունակում հրավառությունը Հրավառության գույները կախված են պինդ մետաղական աղերից և քիմիական պայթուցիկ նյութերից, որոնք ստեղծում են գույներ, երբ տաքացվում են ճիշտ ջերմաստիճանով: Մետաղական տարբեր միացություններ տալիս են տարբեր գույներ։ Օրինակ, լիթիումի (Li) աղերը առաջացնում են վարդագույն, նատրիումի (Na) աղերը դարձնում են դեղին կամ նարնջագույն, պղնձի (Cu) և բարիումի (Ba) աղերը առաջացնում են կանաչ կամ կապույտ, իսկ կալցիումը (Ca) կամ ստրոնցիումը (Sr) տալիս են կարմիր: Չնայած հրավառության ծանր մետաղները ենթարկվում են ժամանակավոր ֆիզիկական փոփոխության, հրավառության մետաղների աղերը և պայթուցիկները ենթարկվում են քիմիական փոփոխությունների՝ զուգակցվելով թթվածնի հետ (այրում): Այս քիմիական ռեակցիան արտազատում է ծուխ և գազեր, ինչպիսիք են ածխածնի երկօքսիդը և ազոտը։ Սրանք հիմնական ջերմոցային գազերից են, որոնք պատասխանատու են կլիմայի փոփոխության համար։ Օգտագործված պայթուցիկ լիցքը, որը հրավառություն է արձակում, պարունակում է պերքլորատներ, որոնք ետ են թափվում դեպի մակերես՝ աղտոտելով ջուրն ու օդը։ Ինչ է տեղի ունենում պայթյունի ժամանակ Պայթյունի ժամանակ այս մետաղական աղերը չեն այրվում։ Դրանք դեռ մետաղի ատոմներ են, և դրանցից շատերը հայտնվում են որպես աերոզոլներ, որոնք թունավորում են օդը, ջուրը և հողը: Հրավառությունը կարճ ժամանակում հանգեցնում է օդի լայնածավալ աղտոտման՝ օդում ժամերով և օրերով թողնելով մետաղական մասնիկներ, վտանգավոր տոքսիններ, վնասակար քիմիական նյութեր և ծուխ։ Որոշ տոքսիններ երբեք լիովին չեն քայքայվում թունավորելով այն ամենը, ինչի հետ շփվում ենք: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հրավառությունից հետո 1 ժամվա ընթացքում օդում ստրոնցիումի մակարդակն ավելացել է 120 անգամ, մագնեզիումը՝ 22 անգամ, բարիումը 12 անգամ, կալիումը՝ 11 անգամ, իսկ պղինձը (Cu)՝ 6 անգամ ավելի, քան նախկինում առկա քանակությունը։ Շրջակա միջավայրի աղտոտումը Այդ արտանետումների շրջակա միջավայրի վրա ազդեցությունները չեն սահմանափակվում միայն օդով, քանի որ ծանր մետաղները անձրևների հետևանքով արտահոսում են օդից, կուտակվում և աղտոտում են տեղական ջրբաժանները: Առանց այդ էլ կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած երաշտի շնորհիվ մաքուր և անվտանգ խմելու ջուրը դառնում է ավելի սակավ և թանկ։ Չնայած դրան, շատ քաղաքային հրավառություններ անցկացվում են ջրերի վրա կամ դրանց հարևանությամբ, որպեսզի նվազեցնեն հրդեհի հավանականությունը: Սա, իհարկե, մեծացնում է հրավառության հետևանքով ջրում աղտոտիչների առատությունը: Աղտոտման ազդեցությունը առողջության վրա Հրավառության ամենաակնառու արդյունքը օդի աղտոտվածությունն է։ Շրջակա միջավայր արտանետվող մետաղական միացությունները կարող են քաղցկեղածին կամ թունավոր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար: Միևնույն ժամանակ, ծուխն առաջացնում է մասնիկներ, որոնք կարող են ազդել օդի որակի վրա և դժվարացնել ասթմայով կամ այլ շնչառական և սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց շնչառությունը: Երբ կլանվում են, ծանր մետաղները կարող են առաջացնել կարճաժամկետ և երկարաժամկետ ռեակցիաների հսկայական բազմազանություն՝ սկսած փսխումից, փորլուծությունից կամ ասթմայի նոպաներից մինչև երիկամների հիվանդություն, կարդիոտոքսիկ ազդեցություն և քաղցկեղի մի շարք տեսակներ: Օդի որակի ինդեքսի արժեքները տատանվում են 0-ից 500-ի սահմաններում, իսկ 401-ից բարձր ցանկացած բան դասակարգվում է որպես «ծանր», որը կարող է լրջորեն ազդել առողջ մարդկանց վրա՝ առկա շնչառական հիվանդություններով, ինչպիսիք են՝ հազը, շնչափողը, շնչառությունը, ասթմայի նոպաները և նույնիսկ սրտի կաթվածները: Ամենամեծ վտանգի տակ գտնվում են սրտի կամ թոքերի հիվանդություններով տառապող տարեցները և երեխաները: Հրավառության ձայները՝ խուճապի ու լսողության կորստի արդյունք Ավանդական հրավառություններին ուղեկցող ուժեղ ձայները, որոնք կարող են 150 դեցիբելից ավելի աղմուկ ստեղծել և վնասել մարդու լսողությունը։ Այն մտահոգիչ է միայն այն դեպքում, երբ հրավառությունը տևում է 15 րոպեից ավելի։ Անկախ դրա երկարությունից՝ հրավառության ձայները կարող են խուճապ առաջացնել հասարակության շրջանում՝ հատկապես պատերազմ վերապրած բնակչությանը։ Ներառյալ ՝ խոցելի բնակչության, ինչպես նաև վայրի բնության և ընտանի կենդանիների մոտ։ Ինչ վերաբերում է կենդանիներին, ապա գիտնականները պարզել են, որ հրավառությունը կապված է անհանգստության, ապակողմնորոշման, սթրեսի և վախի հետ: Ձայները անհանգստություն են առաջացնում կենդանիների մոտ և ապակողմնորոշում նրանց, ինչի հետևանքով, օրինակ՝ եղջերուները փախչում են դեպի ճանապարհներ, իսկ թռչունները՝ թռչում դեպի պատուհանները: Իսկ բնադրող թռչունները և այլ փոքր կաթնասուն մայրերը լքում են իրենց բները՝ ձագուկներին թողնելով անպաշտպան։ Ի գիտություն Այնուամենայնիվ, հաշվի առնելով բոլոր փաստերը, ժամանակն է պատկան մարմիններին հուշել, որ հրավառությանը կարող է փոխարինվել, օրինակ՝ լազերային լույսի շոուն, որը թեև մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա են սպառում, բայց դրանք աղտոտվածություն չեն առաջացնում։ Թեպետ, այստեղ էլ կա լուծում՝ արևային էներգիայի օգտագործումը, որը չի վնասում թե՛ շրջակա միջավայրը, թե՛ կենդանական աշխարհը, և թե հասարակության առողջությունը։
In
other , shrjaka-mijavayr
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի անտառհատման հետ կապված պաշտոնեական հանցանքներին նպաստող հանգամանքները վերացնելուն միտված միջոցառումների մասին
Posted on 11 Հունվարի, 2022

Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի թիվ 9 պահաբաժնի անտառապահը, ինչպես նաև մասնաճյուղի ղեկավարը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, ուսումնասիրելով և քննարկելով «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի նշված պահաբաժնում կատարված անտառխախտման դեպքերը` մշակել է «Դիլիջան» ազգային պարկի» տարածքում անտառխախտման ահազանգերի գրանցման վերաբերյալ ընթացակարգ` նմանատիպ անտառխախտման նախադեպերը բացառելու և հետագայում կանխելու նպատակով: Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ https://www.prosecutor.am/am/mn/8418/
In
other , shrjaka-mijavayr
Տեղի է ունեցել Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքներն ամփոփող հերթական հանդիպումը
Posted on 11 Հունվարի, 2022

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է հերթական ընդլայնված խորհրդակցությունը՝ ամփոփելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։ Վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչները նախարարին են զեկուցել աշխատանքների ընթացքի վերաբերյալ։ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման բաժնի, ոստիկանության և տեսչական մարմնի աշխատակիցները, նավով շրջայց են կատարել Սևանա լճի վրա, ինչի արդյունքում հունվարի 4-ին լճից դուրս է բերվել 21 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, որոնցում առկա է եղել 19 հատ սիգ տեսակի ձուկ, հունվարի 7-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նավերով շրջայց կատարելիս լճից դուրս է բերվել 57 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, որոնցում առկա է եղել 36 հատ սիգ տեսակի ձուկ: Հունվարի 6-ին ՊՈԱԿ-ի արագ արձագանքման բաժնի, ոստիկանության և տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների ընթացքում Ծովագյուղ համայնքում, Սևան լճի ափին, հայտնաբերվել է ձկնորս ապօրինի որս կատարելիս: Ձկնորսի նավակում առկա էր 10 հատ սիգ տեսակի ձուկ: Տեղում կազմվել է արձանագրություն և հանձնվել իրավապահ մարմիններին: ՀՀ ոստիկանության կողմից 2022թ. հունվարի 5-ից տրամադրվել է ճաապարհային ոստիկանության 1 ավտոմեքենա իր անձնակազմով: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ոստիկանության և տեսչական մարմնի կողմից իրականացվում է շրջիկ հսկողություն դեպի Երևան շրջանցող ճանապարհներին: Իրականացված միջոցառումների արդյունքում 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սիգի վաճառքի և տեղափոխման 11 դեպք, որի արդյունքում առգրավվել է թվով 1320 սիգ և 1 իշխան տեսակի ձուկ: Առգրավված ձուկը հանձնվել է ՊՆ-ին, «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին: Նախարարը խոսել է նաև քաղաքացիներից վերահսկողական միջոցառումների վերաբերյալ ստացվող դրական ազդակների մասին և փաստել, որ նկատվում է վարքագծի որոշակի փոփոխություն։ «Ցանկացած տիպի վերահսկողության արդյունավետության մասին կարող ենք խոսել միայն ներառականության ապահովման պարագայում։ Լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե ձկնորս, յուրաքանչյուրն իր ուրույն դերն ունի Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում»,-նշել է նախարարը։
In
other , shrjaka-mijavayr
Ինչպես են Պոլիէթիլենային տոպրակները վնասում շրջակա միջավայրը․ արգելվող օրենքն արդեն ուժի մեջ է մտել
Posted on 11 Հունվարի, 2022

Նախորդ տարվա գարնանը ՀՀ Ազգային ժողովը ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարեց, ըստ որի, 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի։ Օրենքն արդեն ուժի մեջ է մտել և այն տնտեսավարողները, որոնք 2022թ. հունվարի 1-ից շարունակում են մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով։ Մինչ տնտեսվարողները բարեխղճորեն կկատարեն օրենքի պահանջները, Eco.am սոցիալական հարթակը, իր ընթերցողներին իրազեկելու համար, կներկայացնի պոլիէթիլենային տոպրակների վնասը՝ շրջակա միջավայրի համար։ Ինչ հումքից են պատրաստված Պոլիէթիլենային տոպրակները պատրաստվում են պոլիմերներից, որոնք չեն քայքայվում իրենց բնական միջավայրում, և մթնոլորտում այրվելիս դրանք արտանետում են թունավոր նյութեր: Առնվազն 400 տարի կպահանջվի պլաստիկ տոպրակի քայքայման համար: Որ երկրներում են արգելված պոլիէթիլենային տոպրակները Բնապահպանները ակտիվորեն դեմ են պլաստիկ տոպրակների օգտագործմանը: Այսօր շատ երկրներում պոլիէթիլենային արտադրանքի օգտագործումը սահմանափակ է, իսկ որոշ երկրներում՝ արգելված: Պլաստիկ փաթեթների դեմ պայքարող երկրների շարքում են՝ Դանիան, Գերմանիան, Իռլանդիան, ԱՄՆ-ը, Տանզանիան, Ավստրալիան, Անգլիան, Լատվիան, Ֆինլանդիան, Չինաստանը, Իտալիան, Հնդկաստանը։ Ինչպես են վնասում շրջակա միջավայրը Մասնագետներն ասում են, որ ջրի մակերեսի մոտ քառորդ մասը ծածկված է պլաստիկ տոպրակներով: Տարբեր տեսակի ձկներ, դելֆիններ, կետեր, կրիաներ և ծովային թռչուններ՝ սննդի համար պլաստիկ տոպրակները ուտում են, որի հետևանքով սատկում են՝ հոգեվարքի մեջ: Այս ամենն իհարկե հիմնականում տեղի է ունենում ջրի տակ՝ մարդկության աչքից հեռու, բայց դա չի նշանակում, որ խնդիրն առկա չէ, ու կարելի է դրա վրա աչք փակել: Մեկ տարվա ընթացքում աշխարհում կուտակվում է առնվազն 4 տրիլիոն փաթեթ, և դրա պատճառով ամեն տարի մեռնում է կենդանի էակների հետևյալ քանակ. Ա․ 1 միլիոն թռչուն, Բ․ 100 հազար ծովային կենդանիներ, Գ․ ձուկ՝ անթիվ: Որքան էլ պլաստիկ տոպրակները մեծ պահանջարկ ունեն, մատչելի են ու հարմար են օգտագործման համար, այնուամենայնիվ, դրանք մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Ամեն անգամ պլաստիկ տոպրակ գնելիս յուրաքանչյուրս կանխամտածված վնասում ենք շրջակա միջավայրը։ Ժամանակն է հրաժարվել դրանցից, առավելևս երբ կան ավելի օգտակար այլընտրանքներ, որից ժամանակին օգտվել են մեր տատիկ-պապիկները, ովքեր գնումներ կատարել են էկո–տոպրակներով։ Նրանք երկար ժամանակ օգտագործել են հետևյալ ապրանքները. 1․ Ցանկացած չափի թղթե տոպրակներ, 2․ Հյուսված լարային պայուսակներ, 3․ Գործվածքների պայուսակներ: Էկո տոպրակներ օգտագործելով յուրաքանչյուրս կօգնենք որպեսզի մեր մոլորակն ավելի մաքուր դառնա։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Ինչպես Ամանորի ընթացքում կոմպոստավորել ուտելիքի մնացորդը
Posted on 11 Հունվարի, 2022

Աղբի ճիշտ տեսակավորումը 2022 թվականին ևս կլինի մեր՝ Eco.am սոցիալական հարթակի ուշադրության կենտրոնում։ Քչերը գիտեն, որ տոնական օրերին ուտելիքների և զարդարանքի մնացորդները, աղբաման նետելու փոխարեն, կարող են վերամշակել՝ կոմպոստավորել։ Հատկապես եթե այգի ունեք ապա այն կարելի է ճիշտ նպատակով։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն առաջարկում է ուտելիքների և զարդարանքի մնացորդների որոշ բաղադրիչներ կոմպոստացնել: Կոմպոստը շատ կարևոր հավելանյութ է: Այն սնուցում է սիզամարգը, խթանում բույսի աճին ու վերականգնում սպառված հողի կենսունակությունը: Ի՞նչն է հնարավոր կոմպոստացնել Ամանորի ընթացքում: 1․ Թեյի տերևներ, 2․ Կտրտված թուղթ, բայց պետք է խուսափել փայլուն թղթերից, գունավոր թանաքների օգտագործումից, 3․ Մրգի և բանջարեղենի մնացորդներ, 4․ Սուրճի մրուր, 5․ Ձվի կեղև, 6․ Ստվարաթուղթ: Ի՞նչ չի կարելի կոմպոստացնել 1․ Մի կոմպոստացրեք միս, ոսկորներ կամ ձկան մնացորդներ, դրանք վնասատուներին կգրավեն: 2․ Խուսափեք անթառամ մոլախոտերի և հիվանդ բույսերի օգտագործումից: 3․ Մի օգտագործեք կենդանիների աղբ այն կոմպոստում, որն օգտագործվելու է սննդային բույսերի համար: 4․ Բանանի, դեղձի և նարնջի կեղևները կարող են թունաքիմիկատների մնացորդներ պարունակել և չպետք է ներառվեն կոմպոստի մեջ: Դրանք կարող եք չորացնել, նոր կոմպոստացնել: Ի դեպ Պարենային թափոնները պահեք կափարիչով տնային աղբամանի, դույլի, անգամ ծաղկամանի մեջ: Հետագայում պարենային մնացորդները շերտերով կավելացնեք մերկ հողին ըստ խոնավ ու չոր շերտերի հերթականության:
In
other , eco-aprelakerp , eco-mshakuyt
Ինչպես է Սուրբ Ծնունդը նշում Հայ Առաքելական եկեղեցին
Posted on 6 Հունվարի, 2022

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը կատարվում էր միևնույն օրը, քանի որ Հիսուս սկսեց քարոզել մկրտությունից հետո, ինչին և հարազատ մնաց Հայ Առաքելական եկեղեցին։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի սուրբ պատարագ և նշվում է Սուրբ Ծննդյան Ավետիսը։ Այն խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուսը։ Պատարագի ավարտին մարդիկ միմյանց ավետում են՝ «Քրիստոս ծնվեց և հայտնվեցավ։ Մեզ և Ձեզ մեծ ավետիս»։ Ի պատասխան հնչում է «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»։ Ինչ խորհուրդ ունի եկեղեցուց տուն բերած ճրագը Ճրագալույցի պատարագից հետո մարդիկ վառած մոմերը, որպես աստվածային լույսի խորհրդանիշ, տանում են տուն։ Այսինքն՝ Աստծո լույսն են տանում տուն և այդ նույն ճրագի լույսով վառում տան մոմը։ Ինչ խորհուրդ ունի ջրօրհնեքը Հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան Պատարագից հետո, կատարվում է ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը։ Հատուկ աղոթքներով և շարականների երգեցողությամբ ջուրն օրհնվում է Ավետարանով, Սուրբ խաչով և սրբագործվում սրբալույս մյուռոնով։ Պատարագիչը Սուրբ խաչը, ի նշանավորումն Տիրոջ մկրտության, ջուրն է իջեցնում, ինչով Տիրոջից խոնարհաբար հայցում ենք, որպեսզի ինչպես այն ժամանակ Հորդանանում, նույնպես և այժմ Սուրբ Հոգին իջնի՝ օրհնելով Սուրբ ջուրը, որ բաժանվում է ժողովրդին, որպես մեղքերից մաքրվելու և օրհնություն ու բուժիչ դեղ՝ հիվանդների համար։ Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը։ Այն Սուրբ Ծննդյան տոնակատարությունների բաղկացուցիչ մասն է: Օրհնվել է տան հացը, ջուրը, աղը։ Ինչ են մատուցում Սուրբ Ծննդյան երեկոյան ընթրիքին Սուրբ Ծննդյան երեկոյան ընթրիքին, որպես ծիսական կերակուր, պարտադիր կերպով սեղաններին դրվել է քիշմիշով քաղցր փլավ, ձվով տապակած սպանախ, խաշած կամ տապակած ձուկ։ Խմել են միայն գինի։ Իսկ Ծրագալույցի հաջորդ առավոտյան, Սուրբ Ծննդյան օրը, մատուցվում էր հարիսա։ Մեռելոց Հունվարի 7-ին Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ ու անմահ Պատարագ, ի հիշատակ մեռելոց և կատարվում է հոգեհանգստյան արարողությունը։ Հիսուսի Ծնունդը Հիսուսի ծնունդն այսպես եղավ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը: Աստծո Որդին մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ ծնվեց, ինչը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին` երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները:
In
other
Երեխաների ագրեսիվ վարք. պատճառները, հաղթահարումը և շատ ավելին
Posted on 4 Հունվարի, 2022

Երեխայի ագրեսիվ վարքը անխուսափելի երևույթ է, որը դրսևորվում է անգամ շատ փոքր տարիքում:Հավանաբար առաջին բանը, որ փորձում են անել ագրեսիվ վարք ունեցող երեխայի ծնողները նրանց այդպիսի վարքագծից ազատելն է: Սակայն նախքան դա, հիշեք, որ ագրեսիան նաև դրական ու առողջ կողմեր ունի:
Իհարկե, այն կարող է հանգեցնել թշնամանքի և մեկուսացման, երեխային դարձնել կամազուրկ, բայց կարող է նաև ճիշտ հակառակ կերպով ազդել՝ ծնելով նախաձեռնության ոգի, նպաստելով, որ երեխան համառ և եռանդուն լինի:
Ծնողների դերն այստեղ ագրեսիվության դրական կողմերը խրախուսելն Է և բացասական գծերի զարգացումը խոչընդոտելը: Իսկ դա անելու համար սկզբում պետք է հասկանալ, թե որն է ագրեսիայի աղբյուրը:
Երեխաներն ամենաանպաշտպան էակներն են, որոնք ծնված օրվանից ունեն մեր խնամքի ու հոգատարության կարիքը: Սակայն շատ հաճախ ծնողները հայտնվում են ժամանակակից աշխարհի խելահեղ ռիթմի մեջ՝ մոռանալով ժամանակ հատկացնել փոքրիկներին և երբեմն պարտադրում են բաներ, որոնք առաջացնում են երեխաների զայրույթն ու ագրեսիան:
Իհարկե, ծնողները փորձում են ամեն բան անել, որ երեխան հարմարվի շրջապատող աշխարհին, բայց այնուամենայնիվ նա իրեն ճնշված է զգում, քանի որ աշխարհը նրա համար չափազանց մեծ ու անհասանալի է: Ամեն օր երեխայի այս կամ այն ցանկությունը չի բավարարվում, նա միևնույն ժամանակ հոգնում ու քաղց է զգում, իսկ օգնություն ստանալու միակ տարբերակը լաց լինելն է:
Բնականաբար երեխան ցանկանում է փոխել իրավիճակը և սրան ի պատասխան առաջանում է ագրեսիվ հակազդեցություն, ինչը ավելի գերադասելի է, քան եթե նա չափազանց լսող լիներ, ցույց չտար սեփական կարծիքը կամ պարզապես նվնվար: Երեխայի ագրեսիան պետք է սահմանափակել և վերահսկել այն դեպքում, երբ նա վնասում է ինքն իրեն կամ հանրությանը, իսկ չափազանց ագրեսիվ վարքը մեղմելու լավագույն տարբերակը երեխայի հանդեպ սեր դրսևորելն է:
Հավանաբար, շատ ծնողներ սա կարդալով կասեն՝ բայց չէ՞ որ ես այնքան շատ եմ սիրում իմ երեխային: Սակայն շատ կարևոր է ոչ միայն զզալ այդ սերը, այլ նաև արտահայտել այնպես, որ երեխան նույնպես զգա:
Օրինակ, երբ դուք արագ-արագ լողացնում եք երեխային կամ նվերներ եք գնում, բայց միասին ժամանակ չեք անցկացնում, նա չի զգում Ձեր քնքշանքն ու հոգատարությունը:
Իհարկե, պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ երեխաները մեր մեջ ոչ միայն սիրո, այլ նաև բարկության, անհամբերության, հիասթափության ու հուսահատության զգացումներ են առաջացնում:
Ցավոք, մենք հաճախ այս զգացումները ենթագիտակցորեն ավելի համոզիչ ենք արտահայտում, քան սերը:
Հենց սա է պատճառը, որ երեխաները ծնողների մեջ տեսնում են ոչ թե վստահելի ու հոգատար, այլ իրենց ճնշող ու սահմանափակող մարդկանց և սկսում են ագրեսիվ վարք դրսևորել:
Կյանքի առաջին երկու երեք տարիների ընթացքում այդ ագրեսիվության թիրախը հենց ծնողներն են: Երեխան լաց է լինում, չի հնազանդվում, ճչում է կամ որևէ այլ ձևով է դուրս բերում իր ագրեսիան:
Շատ ծնողներ երեխայի կամակորություններից խուսափելու համար նախընտրում են չափից շատ երես տալ նրան: Սակայն ինչ-որ պահից ստիպված են լինում սահմանափակել որոշակի ցանկությունների իրականացումը: Բոլորովին էլ զարմանալի չէ, որ սրան ի պատասխան երեխան ագրեսիվ է դառնում:
Ի դեպ, շատ կարևոր է, որ առաջացած բարկությունն ու ագրեսիան չճնշվեն, հակառակ դեպքում դրանք արտահայտման այլ ճանապարհ կգտնեն:
Ամենահավանական սցենարներից մեկը այս դեպքում «տեղափոխումն» է: Երբ ծնողը պատժում է երեխային կամ արգելում է որևէ բան անել, նա կարող է խուսափել ակնհայտ կերպով իր զայրույթը ծնողի վրա թափելուց և «տեղափոխել» այն ավելի անմեղ առարկայի վրա:
Զայրույթը բացահայտ կերպով արտահայտելը ևս կարող է խնդիրներ ստեղծել, քանի որ երեխաներն իրենց կարող են մեղավոր զգալ և անգամ վախենալ, որ կզրկվեն ծնողների ուշադրությունից և սիրուց:
Իսկ այդ վախը կարող է ագրեսիվ վարքի պատճառ դառնալ: Արդյունքում առաջանում է արատավոր շղթա՝ երեխան ագրեսիվ վարք է դրսևորում, այնուհետև առաջանում է վախի զգացում, ինչն էլ նորից ծնում է ագրեսիա:
Այս իրավիճակում թերևս ամենավատ կողմն այն է, որ ամենից շատ տուժում է հենց երեխան՝ շարունակ իրեն լարված զգալով, քանի որ կոնֆլիկտի մեջ է ինքն իր, ծնողների և շրջապատի մարդկանց հետ:
Եթե ամփոփ, ապա երեխայի չափազանց ագրեսիվ վարքը հաղթահարելու համար կիրառվում են նույն մեթոդները, որոնք կարելի է կիրառել վերջինս կանխելու համար:
Պետք է ամեն կերպ երեխային ցույց տալ, որ մենք նրա կողքին ենք, աջակցում և սիրում ենք: Նա պետք է զգա, որ իսկապես կարևոր է մեզ համար, իսկ ագրեսիվության պահերին ասված մեկ քնքուշ բառը կարող է փոխել իրավիճակը:
Նյութի աղբյուրը Ալան Ֆրոմի «Այբուբեն ծնողների համար» գիրքն է:
In
other , eco-aprelakerp , eco-mshakuyt
Ինչպես է Ամանորը դիմավորելու և ինչպիսի տոնածառ է նախընտրում մաեստրո Օրբելյանը
Posted on 31 Դեկտեմբերի, 2021



