Ֆինանսական աջակցություն՝ Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի բարելավմանն ուղղված գործողություններին

https://eco.am/%d6%86%d5%ab%d5%b6%d5%a1%d5%b6%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bb%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%9d-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab-%d6%87/

«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ 2023 թվականի հունվարի 20-ին կնքել է Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի բարելավմանն ուղղված գործողությունների ֆինանսական համաձայնագիր։

Ինչպես ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից  տեղեկացավ Eco.am սոցիալական հարթակը, համաձայնագրի շրջանակում «ՀՄԿ» ՊՈԱԿ-ին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ իրականացնելու հետևյալ միջոցառումները.

1․ Սևանա լճի և ավազանային գետերի հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգի խթանման նպատակով դաշտային հետազոտական սարքավորումներով և նմուշառման պարագաներով հագեցած համապատասխան փոխադրամիջոցի ձեռքբերում։

2 «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի տեխնիկական կարողությունների զարգացման նպատակով լաբորատորիայի սարքավորումների ձեռքբերում։

3․ Աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացում աշխատավայրում վերապատրաստումների միջոցով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով