Նյութափոխանակությունը կարգավորելու 5 միջոց

https://eco.am/%d5%b6%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82/

Կազմվածքը պահպանելու՝ չգիրանալու առաջնային պայմաններից մեկը օրգանիզմում նյութափոխանակությունը կարգավորելն է։

Eco.am-ն ուսումնասիրել ու ներկայացնում է նյութափոխանակությունը կարգավորելու 5 պարզ, բայց կարևոր կանոններ։

1․ Հաճախ կերեք պրոտեիններ քիչ պարունակող բանջարեղեն՝ սպանախ, կաղամբ և այլն։ Միևնույն ժամանակ սննդակարգում պետք է լինեն նաև քաղցը հագեցնող սննդամթերքներ՝ հավի, հնդկահավի միս, ձու, ձկնեղեն, ծովամթերք։

2․ Հետևեք, որ շաքարի մակարդակը արյան մեջ չգերազանցի նորման։ Շատ դժվար կլինի նիհարել, եթե շաքարի մակարդակն արյան մեջ բարձր է։ Հրաժարվեք գազավորված քաղցր ըմբելիքներից, քանի որ այն օրգանիզմում ճարպը գրգռող հատկություն ունի։  Սահմանափակեք նաև քաղցրեղենը։

3․ Ամենօրյա սննդակարգ ներառեք կծվահամ համեմուքններ՝ սև, կարմիր պղպեղ, կոճապղպեղ, չաման և այլն։ Ինչպես նաև ցիտրուսներ, հատկապես՝ կիտրոն։

4․ Ամեն օր կանաչ թեյ խմեք, այն մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և այլ օգտակար նյութեր է պարունակում, որոնք նպաստում են մարսողության լավացմանն ու կարգավորում  նյութափոխանակությունը։

5․ Ուտելիս, դանդաղ ծամեք, այս գործընթացը կարգավորում է նյութափոխանակության ընթացքը։

Կարգավորեք ձեր օրգանիզմի նյութափոխանակությունն ու եղե՛ք առողջ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով