Լադշաֆտային դիզայն.Kandalyan Landscape Decisions

https://eco.am/kandalyan-landscape-decisions/

Ցանկացած առանձնատան գրավականը նրա հարակից տարածքի գեղագիտական տեսքն է և բարեկարգությունը, որոնց կարելի է հասնել միայն շրջակա բուսականության, ճարտարապետության և դեկորատիվ տարրերի ներդաշնակ համադրության շնորհիվ: Լանդշաֆտային դիզայնը ցանկացած տան այցեքարտն է:    

Դեռևս Հին Հունաստանում այգիները հանդիսանում էին տան և քաղաքային բնապատկերի անբաժանելի մասը: Արիստոտելի կարծիքով դրանք կոչված էին՝ դարձնելու  մարդուն երջանիկ: Զբոսայգիների ձևավորման մեջ այն ժամանակ մեծ նշանակություն ունեին քանդակային կոմպոզիցիաները, մասնավորապես՝ քանդակներով ձևավորված շատրվանները: Հին հույների լանդշաֆտային տեսությունը հիմնվում էր կոմպոզիցիաների բնական ուրվագծերը կրկնելու և բնական գեղեցկությանը չմիջամտելու վրա:

Հարուստ մարկանց առանձնատները ընդգրկում էին լանդշաֆտային դիզայնի և դեկորատիվ աշխատանքների բազմազանությունը՝ շատրվաններ,  ջրվեժներ, ծաղկաթմբեր,  վարպետորեն ձևավորված ծառեր և թփեր, կտրուկ նրբանցքներ, դեկորատիվ քանդակներ, նստարաններ և շատ այլ բաներ: Այսօր լանդշաֆտային դիզայներական լուծումներ իրենց կարող են թույլ տալ ոչ միայն հարուստ մարդիկ, ինչպես անցյալում:  

Eco.am-ը  հայկակական Kandalyan Landscape Decisions կանաչապատման ծառայություններ իրականցնող ընկերության ղեկավարությունից հետաքրքրվեց, թե որքանո՞վ  են այսօր Հայաստանում  նման ծառայությունները մատչելի և հասանելի շատերի համար և ինչ է իրենից ենթադրում այն:

Պարզվում է, որ կանաչապատման ծառայություններն Հայաստանում այսքան մատչելի և հասանելի երբեք չի եղել, ինչպես այսօր, իսկ ընկերության կողմից առաջարկվող լադշաֆտային դիզայնն իր մեջ ընդգրկում է հետևյալ  ծառայությունները.

1. Առանձնատների այգիների հիմնում և խնամք:

2. Սիզամարգերի հիմնում:

3. Քարապարտեզների և արհեստական ջրվեժների, առվակների հիմնում:

4. 3 D ձևավորում:

5. Շենքերի, բակերի կանաչապատում, հետագա խնամք:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով