Ապրիլի 16-ին Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ Հայ-ռուսական համալսարանի դահլիճում հանրային ցուցադրման է ներկայացվել լուսանկարիչ, կենսաբան Հրաչ Ղազարյանի հեղինակային «Հայաստան, որը չենք տեսել» բնապահպանական ֆիլմը։
Ֆիլմն Արարատյան դաշտի թռչնաշխարհի եզակի թռչնատեսակների, դրանց կենսակերպի և սպառնացող վտանգների մասին է:
Ֆիլմը նկարահանվել է «Աֆրիկյան-Եվրասիական չվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրի շրջանակներում, «Բիոտոպ» և «Բրդլինքս» հասարակական կազմակերպությունների կողմից։
Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին նախարարության աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։






Թողնել մեկնաբանություն