204 դեպքով վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին

https://eco.am/204-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d5%be-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%b0-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be/

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից փետրվար ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 204 դեպք: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Մասնավորապես

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու 53  հանձնարարագիր։       Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 11 հաշվարկ՝ 2.485.193.552  ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 23 որոշում, նշանակվել  6.590.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տրվել է պարտադիր կատարման 6 հանձնարարական՝

– վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ – 2,

– ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն – 3,

– ընդերքօգտագործման և ընդերքի պահպանություն – 1։

Գործունեության կասեցում

9 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

– առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 8,

– առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության – 1,

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 21 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝           468.050 ՀՀ դրամ)։

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 9.509.867 ՀՀ դրամ:

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 88 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 84 հաշվարկ՝ 85.283.032 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 22 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 8 որոշում, նշանակվել 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 2 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 7 հաշվարկ՝ 2.126.940 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 11 որոշում, նշանակվել 1.020.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 2 վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 46 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 4 հաշվարկ՝ 466.131.472 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 45  վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 8 որոշում, նշանակվել 1.230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 1 վարչական վարույթ:

Իրականացվել է թվով 1 չափագրման աշխատանք՝ ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման դեպքով։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 1 դեպք։

Կայացվել  է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

Արձանագրվել է 12 դեպք։

Հարուցվել է 12 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 12 որոշում, նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 1 վարչական վարույթ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

118 դեպքով վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով