Գերմանացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ամազոնի անձրևային անտառները գտնվում են աղետալի կոլլապսի եզրին: Այս մասին իր սոցիալական էջում անդրադարձել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը։ Պոտսդամի Կլիմայի հետազոտությունների ինստիտուտի մասնագետների եզրակացությունների համաձայն՝ մինչև 2050 թվականը Ամազոնի մակերեսի 47%-ը երաշտի և հրդեհների պատճառով կարող է վտանգի տակ լինել։
Գիտական թիմը առանձնացրել է հինգ գլխավոր վտանգավոր գործոն՝
1․գլոբալ տաքացում,
2․տեղումների քանակ,
3․ տեղումների ինտենսիվություն,
4․չոր սեզոնի տևողություն
5․անտառահատումներ:
Այս տարածքում անտառների կորուստը կունենա գլոբալ հետևանքներ։ Հարավային Ամերիկայի գետերը տեղափոխում են մայրցամաքում մուսսոնների ձևավորման համար անհրաժեշտ խոնավությունը, իսկ բուսականությունը համարվում է ածխածնի պահեստարան, որը համարժեք է 15-20 տարվա ընթացքում մարդկության կողմից CO2-ի արտանետմանը:
«Քանի որ արևադարձային անտառները հարստացնում են օդը մեծ քանակությամբ խոնավությամբ, ինչը մայրցամաքի արևմուտքում և հարավում տեղումների առաջացման հիմքն է կազմում, մի վայրում անտառների կորուստը կարող է հանգեցնել մեկ այլ վայրում անտառի կորստի»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Անտառների պահպանությունը և էկոլոգիական անվտանգության խնդիրները






Թողնել մեկնաբանություն