99 իրավախախտման դեպք՝ ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում

https://eco.am/99-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%a1%d5%ad%d5%a1%d5%ad%d5%bf%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%9d-%d5%bb%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bc%d5%a5%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%bd%d5%b6%d5%a5/

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ուղղությամբ 2022թ. իրականացրել է 51 ստուգում։

Eco.am սոցիալական հարթակը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ  33 ստուգումն իրականացել է ՀԷԿ-ում և ՓՀԷԿ-ում, 9-ը՝ ջրօգտագործողների ընկերությունում, 9-ը՝ ձկնաբուծարանում։

Տարեկան ծրագրով 2022թ. կատարողականը կազմում է 100%:

Ավարտված 51 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 99 իրավախախտման դեպք։

Կայացվել է 80 վարչական տույժ նշանակելու մասին որոշում

Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 22.230.000 ՀՀ դրամ

Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 94.974.872 ՀՀ դրամ:

2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության առկայության ապօրինի ջրառ իրականացնելու 12 դեպք, որոնց գործողությունն անմիջապես կասեցվել է (սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվություն ձեռք բերելուց հետո 2-ի կասեցումը հանվել է):

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով