58  դեպքով վնաս է հասցվել շրջակա միջավայրին

https://eco.am/58-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d5%be-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5/

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի հունվարի 30-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ընթացքում արձանագրվել է 58 դեպք։

 Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 37 դեպքով հաշվարկվել է 9.186.040 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 1.069.210 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է  210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 43 դեպք, որից 32-ով հաշվարկվել է 7.948.240 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 978.400  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 6 դեպք, որից 4-ով հաշվարկվել է 337.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված  4 դեպքով հաշվարկվել է 90.810  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել՝ 110.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 7 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 900.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 2 դեպք:

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (ընդհանուր՝  600.000 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է  2.633.803 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 4 հանձնարարագիր։

Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝  1.600.000 ՀՀ դրամի չափով, նաև 2-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 580.756  ՀՀ դրամի չափով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով