Ինչպես խնամել մաշկը չոր ու ցուրտ ձմռանը

https://eco.am/8738-2/

Մաշկը մեր օրգանիզմի հայելին է, քանի որ այն արտացոլում է ամբողջ օրգանիզմի վիճակը։ Թեպետ առողջ մաշկ ունենալու համար ամենուրեք առաջարկվում են տարատեսակ քսուքներ ու կոսմետոլոգիական պրոցեդուրաներ, բայց հիմնականում մաշկի վրա մեծ ազդեցություն ունեն սնունդն ու էկոլոգիան։

Ինչպես մաշկաբաններն են ասում՝ մաշկի խնամքն ամենօրյա գործընթաց է, ըստ նրանց՝ այն սեզոնային բնույթ չի կրում, պարզապես ձմռանն ավելի լրացուցիչ ժամանակ է պահանջում։

Շուտով ձմռան առաջին ամիսը՝ դեկտեմբերը, ավարտին կմոտենա, սակայն՝ դեռևս առանց ձյան, իսկ չոր ձմեռը մաշկի համար առաջին թշնամին է։ Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է մաշկի խնամքի կարևոր գործոնները՝ չոր ցրտաշունչ ձմռան ժամանակ։ Ավելի ցուրտ կլիմայական վայրերը ձեր մաշկից ամեն վայրկյան խոնավություն են գողանում, դրա համար, երբ ձեր մաշկը չորանա ու չաքի, անգամ՝ արյունահոսի, մի զարմացեք, պարզապես պետք է խոնավեցրեք թե՛ տան մթնոլորտը և թե մաշկը։

Տանը ապահովեք խոնավություն․ Շատ ջուր օգտագործեք, որը կօգնի մաշկը խոնավեցնել։ Իսկ ջեռուցման չորացման հետևանքներին դիմակայելու համար, խոնավացուցիչ սարքեր գործածեք, որը կօգնի խոնավացնել օդը, հետևաբար՝ մաշկը:

Մաշկի համար խոնավություն ապահովեք․խուսափե՛ք երկար լոգանքներից, ցնցուղներից և չափից շատ տաք ջրից։ Լողանալուց հետո խոնավացրեք ձեր մաշկը յուղերով ու քսուքներով: Իսկ եթե չունեք ալերգիկ խնդիրներ կարող եք կիրառել ալոէի հիմքով քսուքներ։

Կիրառեք գիշերային խորը խոնավեցնող միջոցներ․ այն կօգնի խոնավեցնել հատկապես ձեռքերը, ոտքերը, արմունկները և շուրթերը: Ծածկեք բամբակյա ձեռնոցներով և գուլպաներով, որպեսզի խոնավությունը պահպանվի ամբողջ գիշեր:

Տանից դուրս գալիս մի՛ մոռացեք արևապաշտպան քսուքների մասին․ Թյուր կարծիք է, թե ցուրտ եղանակին արևը չի ազդում ձեր մաշկի վրա: Ձյան պայմաններում, ուլտրամանուշակագույն ճառագայթները ավելի ուժեղ են և վնասում են մաշկը։

Ձմռանը մաշկը ավելի փխրուն է, ուստի, եթե դուք ունեք այնպիսի մաշկային հիվանդություն, ինչպիսին էկզեման կամ փսորիազն է՝ խուսափեք գրգռիչներից կամ ալերգեններից, որոնք կարող են էլ ավելի գրգռել ձեր մաշկը:

Հագեք համապատասխան, հարմարավետ, չգրգռող հագուստ ցուրտ եղանակին շատ գործվածքներ կարող են խորացնել չոր ձմեռային մաշկը։ Բրդյա և կոպիտ հագուստի տակից կրեք փափուկ և շնչող հագուստ, որպեսզի ավելի կոպիտ ու տաք սվիտերները չդիպչի ձեր մաշկին։

Թաց հագուստ և կոշիկներ կրելը կարող է ավելի գրգռել ձեր մաշկը և առաջացնել քոր: Եթե ձեռնոցները, գուլպաները և տաբատները թրջվում են, հնարավորինս շուտ փոխեք այն։

Շատ կարևոր է նաև սնունդըկիրառեք այնպիսի սննդամթերք կամ հավելումներ, որոնք պարունակում են օմեգա-3, Վիտամին D։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով