Մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը Հայաստանի 4 մարզիկ դուրս է եկել եզրափակիչ

https://eco.am/8025-2/

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի 5 անդամներից 4-ը, Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում, հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս են եկել եզրափակիչ:

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլը:

Ի դեպ,  

1․ Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը, 15,149 միավորով դուրս է եկել  հենացատկի եզրափակիչ՝ առաջին հորիզոնական:

2․ Հարություն Մերդինյանը, 14,500 միավորով նույնպես նժույգթափերի եզրափակչում է՝ երրորդ հորիզոնական:

3․ Վահագն Դավթյանը 14,666 միավորով, իսկ  Արթուր Ավետիսյանը՝ 14,633 միավորով, անցել են Օղակների վրա վարժության եզրափակիչ փուլ։

4․ Որակավորման փուլի արգելքը չի հաղթահարել միայն Գագիկ Խաչիկյանը: Բազմամարտում նա վաստակել է 78,932 միավոր և դուրս է մնացել մեդալային պայքարից:

Հայաստանի մեծահասակների հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես է գալիս մարզիչներ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ: Առանձին վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 21-ին:

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Մյունխենում պայքարի դուրս կգան երիտասարդ մարմնամարզիկները: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում էլ ընդգրկված են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը:

Երիտասարդական հավաքականը մարզիչ Արտակ Այդինյանի գլխավորությամբ հանդես կգա թիմային պայքարում: Երեք մարմնամարզիկներն էլ մասնակցելու են բազմամարտին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով