8 սխալ` բույսերը խնամելիս․ խորհուրդ՝ Օ2 Gardens-ից

https://eco.am/8-%d5%bd%d5%ad%d5%a1%d5%ac-%d5%a2%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd%d5%a5%d6%80%d5%a8-%d5%ad%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a5%d5%ac%d5%ab%d5%bd%e2%80%a4-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a4%d5%9d-%d6%852-gar/

Շատ անգամ բույսերը չեն ծաղկում հենց սխալ խնամքի պատճառով: Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է Օ2 Gardens-ի կողմից ներկայացված ամենատարածված սխալները և ինչ կարող է լինել դրանց արդյունքում։

1  Եթե սենյակային բույսերի տերևները դեղնում են, նշանակում է ջրել եք շատ սառը ջրով։

2 Եթե տերևները սկսում են թափվել, ապա պատճառը կարող է լինել շատ ջրելը։

3  Տերևները կարող են չորանալ վնասատուների ի հայտ գալու կամ չափից դուրս պարարտացման պատճառներով։

4 Եթե ծաղիկների վրա շագանակագույն լաքաներ են առաջանում, ապա արևի ուղիղ ճառագայթներն ընկնում են բույսի վրա, ինչը նույնպես վնասակար է։

5․ Շատ բույսեր չեն ծաղկում ծաղկամանի նեղ լինելու պատճառով։

6․ Շատ հաճախ ձմռանը կամ վաղ գարնանը բույսերի ցողունները ձգվում են, իսկ տերևները՝ փոքրանում։ Պատճառը բնակարանի բարձր ջերմաստիճանն է։

7․ Եթե ցողունն ու տերևները սկսում են փտել, նշանակում է՝ բույսը հեղեղել եք ջրով։

8 Եթե բույսը ծաղկել է ու ծաղիկներն անմիջապես սկսել են թափվել, ապա պատճառը վատ լուսավորությունն ու օդի չորությունն է։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։