Էներգիայի զարգացման նորարարական մոտեցումը հանգեցնում է վառելիքի այրման հետեւանքով մթնոլորտ վնասակար արտանետումների կրճատմանը: Լուսատուի էներգիան էլեկտրական էներգիայի վերածելու տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ կոմունալ ծառայությունների էներգիայի սպառումը կրճատվում է: Թեև գազային, հեղուկ, պինդ վառելիքի օգուտներն անհերքելի են, ժամանակն է մտածելու շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին:
Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է արևային էներգիայի զարգացման բնապահպանական հետևանքները, թե արևային էներգիային անցնելիս ինչ բնապահպանական օգուտներ կլինեն.
1․ նվազեցվում է տեխնածին վթարների ռիսկը,
2․ ռեսուրսի նորացումը տեղի է ունենում առանց մարդու միջամտության,
3․էկոհամակարգի վրա վնասակար ազդեցությունները նվազագույնի են հասցվում,
4․ օզոնային շերտը քայքայող ջերմոցային գազեր չեն արտանետվում,
5․ արևային էլեկտրակայանի կառուցման համար չի պահանջվում փոխել լանդշաֆտը, պեղումների համար մեծածավալ հողային աշխատանքներ չկան,
6․ հիդրոէլեկտրակայանի կառուցման համեմատ գետերի հուները չեն խախտվում, տարածքները ենթակա չեն վարարման, բուսական և կենդանական աշխարհը վնասված չէ։
Eco.am
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արևային էներգիայի ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա. տեսանյութ
Թողնել մեկնաբանություն