Ըստ բժիշկների՝ հաճախակի տաք լոգանք ընդունելը կարող է վտանգավոր լինել: Երկար ժամանակ ցնցուղի տակ կանգնել կամ լոգանք ընդունել ցանկացող մարդիկ շատ սխալներ են գործում, ինչը կարող է ազդել առողջության վրա:
Երկարատեւ գործընթաց
Շատ հաճախ նաեւ երկարատեւ լոգանքը կարող է վնաս հասցնել մաշկին, այսինքն խանգարվում է մաշկի բնական միկրոֆլորան, քանի որ ջրի ազդեցության տակ մաշկի վրայից հեռանում են օգտակար մանրէները, որոնք մաշկը պաշտպանում են ինֆեկցիաներից: Երկարատեւ լոգանքը, եթե այն բավականին տաք ջրով է, հեռացնում է մաշկի յուղային մասը, ինչն ապահովում է փափկությունը եւ պաշտպանությունը, հետեւաբար հաճախակի լողանալը կարող է հանգեցնել մաշկի չորության, դյուրագրգռության, երբեմն մաշկի վրա առաջանում են էկզեմաներ:
Անհրաժեշտ է ցնցուղի տակ անցկացնել 20 րոպե, լոգանք կարելի է ընդունել 40 րոպե: Լոգանքից հետո անհրաժեշտ է օգտագործել փափկացնող քսուքներ, ավելին, դա պետք է անել անմիջապես, քանի դեռ ծակոտիները բաց են եւ կարող են ընդունել կոսմետիկ միջոցները:
Վտանգավոր օճառ
Շատ մարդիկ լողանալու ընթացքում օգտագործում են օճառ կամ հիգիենայի այլ միջոցներ: Բժիշկներն ասում են, որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել դրանց օգտագործումը կամ առհասարակ բացառել: Հատկապես վտանգավոր են համարվում հակաբորբոքային միջոցները կամ լոգանքի գելերը՝ կապված այն հանգամանքի հետ, որ տարբեր մաքրող միջոցները խախտում են մաշկի բնական իմունիտետը, ինչը պատճառ է դառնում կորյակների եւ էկզեմայի առաջացման: Փոշու եւ կեղտի հետ շփումը, նույնիսկ եթե աչքի համար տեսանելի չեն, որոնք մաշկի համար պատվաստման դեր են կատարում, թույլ է տալիս օրգանիզմին տարբերակել օգտակար մանրէները հիվանդածիններից: Եթե նման շփումը խախտվում է, միկրոֆլորայի պաշտպանական գործառույթի հետ կապված խնդիրներ են առաջանում: Իսկ հակաբակտերիալ օճառը պարունակում է տարրեր, որոնք ոչնչացնում են ոչ միայն պաթոգեն մանրէները, այլ նաեւ օգտակարները, ինչի արդյունքում առաջանում է անհավասարակշռություն: Այդ ամենը հանգեցնում է մաշկի չորացման, վերքերի եւ ինֆեկցիաների առաջացման:
Մի շարք մաշկաբաններ համոզված են, որ լոգանքի ժամանակ հատուկ մաքրող միջոցներ օգտագործելու կարիք չկա, նույնիսկ եթե դուք դուրս եք եկել մարզադահլիճից եւ շատ քրտնած եք:
Վնասակար խնամք
Դեմքի խնամքի համար շատերն օգտագործում են հատուկ միջոցներ հակաբակտերիալ ազդեցությամբ: Համարվում է, որ մաշկը պաշտպանված է պզուկներից եւ ցանից: Իրականում հաստատված է, որ նման նյութերի հաճախակի օգտագործումն օգուտ չի տալիս, դրանք չորացնում են մաշկը, միեւնույն ժամանակ դեմքի մաքրությունը տեւում է ընդամենը 20 րոպե:
Անիմաստ մաքրող միջոց
Լոգանքի ժամանակ սպունգն օգտագործում են, որպեսզի մարմնի վրայից հեռացնեն մաշկի «մահացած» մասերը: Միեւնույն ժամանակ դրանք բոլորը մնում են սպունգի մեջ, եւ ջերմության ու խոնավության պայմաններում առաջանում են սնկեր եւ բակտերիաներ: Այնուհետեւ դրանք տարածվում են մաշկի վրա:
Այն դեպքում, երբ առանց սպունգի հնարավոր չէ, անհրաժեշտ է այն հաճախակի փոխել՝ ամսվա մեջ երկու անգամ: Մասնագետները խորհուրդ են տալիս դրանք լվանալ եւ չոր տեղում պահել:
Բարձր ջերմաստիճան
Այն հարցը, թե ինչպիսի ջրով է անհրաժեշտ լողանալ, մինչեւ հիմա քննարկվում է: Ոմանք վստահ են, որ օգտակար է տաք ջուրը, ոմանք էլ՝ սառը: Ըստ էության, ոչ մեկն էլ ճիշտ չեն: Ջուրը պետք է գոլ լինի, միայն այդ դեպքում մարմինը կարող է հարմարվել ջրին: Սառը լոգանքի դեպքում այն մարդու մոտ, ով սովոր չէ լողանալ սառը ջրով, անոթները պարզապես չեն դիմանա, կտրուկ կսեղմվեն, իսկ արյան մեջ մեծ քանակությամբ ադրենալին կառաջանա: Դա կարող է առաջացնել սրտամկանի ինֆարկտ կամ գլխուղեղի կաթված:
Հատուկ ուշադրություն կարելի է դարձնել ջրի ջերմաստիճանին գլուխը լվանալու ժամանակ: Շատերը գլուխը տաք ջրով են լվանում: Դա կտրականապես չի կարելի, բարձր ջերմաստիճանն ակտիվացնում է յուղոտ գեղձերը, եւ մազերն ավելի շուտ են կեղտոտվում: Մազերի համար անհրաժեշտ է օգտագործել սենյակային ջերմաստիճանի ջուր:






Թողնել մեկնաբանություն