45% հավանականությամբ 2024 թվականը կլինի ռեկորդային ամենատաք տարին

https://eco.am/45-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b4%d5%a2-2024-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%bc%d5%a5%d5%af/

2024 թվականի փետրվարը, որի ջերմաստիճանը 1,36°C-ով բարձր է եղել միջին ցուցանիշից, երկրագնդի դիտարկումների ողջ պատմության ընթացքում  դարձել է ամենատաք փետրվարը:

45% հավանականությամբ 2024 թվականը կլինի ռեկորդային ամենատաք տարին դիտարկումների ողջ պատմության ընթացքում

Երկրի վրա ջերմաստիճանի ռեկորդային գերազանցումները փետրվարին շարունակվել է ինը ամիս։ Համաշխարհային ծովային սառույցի մակերեսն իր մեծությամբ չորրորդն էր՝ 46 տարվա դիտարկումների մեջ և կազմել է 6,47 միլիոն քառակուսի մղոն՝ 460,000 քառակուսի մղոնով ցածր 1991-2020 թվականների միջին ցուցանիշից:

Փետրվարին ամբողջ աշխարհում տեղի է ունեցել տասնմեկ անվանված փոթորիկ, որը գերազանցում է 1991-2020 թվականների միջին ցուցանիշը 4-ով:

Համաձայն Բնապահպանական տեղեկատվության ազգային կենտրոնների (NCEI NOAA) տարեկան գլոբալ ջերմաստիճանի կանխատեսման՝  45% հավանականությամբ 2024 թվականը կլինի ռեկորդային ամենատաք տարին՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում և 99% հավանականությամբ կլինի ամենատաք տարիների հնգյակում։

Փետրվարին Հյուսիսային կիսագնդում ձյան ծածկույթը ցածր է եղել 1991-2020 թվականների միջինից: Ե՛վ Եվրասիայում և՛ Հյուսիսային Ամերիկայում ​​միջինից ցածր համապատասխանաբար՝ 240,000 և 490,000 քառակուսի մղոնով, ընդ որում վերջինս երրորդ տեղն է զբաղեցրել ռեկորդային ամենացածր ընդհանուր ցուցանիշով:

Առավել մանրամասն այստեղ․

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ո՞ր թվականներին է փետրվարին առավել ցուրտ եղանակ դիտվել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով