42 դեպքով վնաս է հասցվել շրջակա միջավայրին

https://eco.am/42-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d5%be-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80/

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 10-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքում արձանագրվել է թվով 42 դեպք։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 36 դեպքով հաշվարկվել է 146.066.517 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 165.355 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 34 դեպքով հաշվարկվել է 146.058.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված  3 դեպքով հաշվարկվել է  120.960 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք:

Նախկինում արձանագրված  1 դեպքով հաշվարկվել է 4.395 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 70.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 5 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 8.417 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Արձանագրվել է 1 դեպք:

Նախկինում արձանագրված  1 դեպքով հաշվարկվել է 40.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝ 250.000ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.891.313 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր։

Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի թվով 9 որոշում՝ 830.000 ՀՀ դրամի չափով, նաև 4-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 79.636.469 ՀՀ դրամի չափով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով