28 դեպքով վնաս է հասցվել բուսական աշխարհին

https://eco.am/28-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d5%be-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0/

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի մայիսի 22-ից հունիսի 02-ն ընկած ժամանակահատվածոաւմ կատարված

վերահսկողության ընթացքում արձանագրվել է 67 դեպք։

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 31 դեպքով հաշվարկվել է 214.587.442 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 138.240 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 31-ով նշանակվել՝ 3.120.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 206.777.220 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 5.780.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 16 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 2.030.222 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 1 դեպքվ հաշվարկվել է 138.240 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել՝ 1.130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 19 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 19 դեպքով նշանակվել է 1.300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է 390.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 12 գործ (ընդհանուր՝ 1.852.175 ՀՀ դրամ)։

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.620.444 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր։

Նախկինում արձանագրված 3 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 2.112.642 ՀՀ դրամ։ 7 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել