2023-ի հունվարին Հայաստան է այցելել 159 475 զբոսաշրջիկ

https://eco.am/2023-%d5%ab-%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%be%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%a7-%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d5%ac%d5%a5%d5%ac-159-475-%d5%a6%d5%a2%d5%b8%d5%bd/

Նախորդ տարվա՝  2022 թվականի ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.67 միլիոն մարդ: Eco.am  սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ  Զբոսաշրջության կոմիտեից։

Համաձայն ՀՀ  Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվության, այս տարվա՝ 2023 թվականի միայն հունվար ամսին Հայաստան է այցելել 159 475 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա շուրջ 94 339 հոգու համեմատ։

Այս տարվա հունվար ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած 5 երկրներն են՝

1․ Ռուսաստանը՝ շուրջ 46%,

2․ Վրաստանը՝ 11%,

3․Իրանը՝ 4%,

4․ ԱՄՆ-ն՝ 3%

5․Գերմանիան՝ 1%:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։