Ինչպես Էկո վարքագիծ դրսևորել տանը․ 9 խորհուրդ

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a7%d5%af%d5%b8-%d5%be%d5%a1%d6%80%d6%84%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae-%d5%a4%d6%80%d5%bd%d6%87%d5%b8%d6%80%d5%a5%d5%ac-%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8%e2%80%a4-9-%d5%ad/

Այսօր ամենուրեք առաջարկվում է էկո սնունդ, էկո հագուստ, էկոկենցաղային իրեր և այլն, բայց ժամանակն է առաջին հերթին ինքներս Էկո վարքագիծ՝ կենցաղային խնայողություն դրսևորենք սեփական տանը։ Կենցաղային խնայողությունն ունի 3 հիմնական դրդապատճառ․

1․ պաշտպանել շրջակա միջավայրը

2․ կրճատել ծախսերը

3․ խնայել ընտանեկան բյուջեն։

Eco.am սոցիալական հարթակն առաջարկում է մի քանի կարևոր էկո վարքագիծ՝ տան համար, որոնք և կիրառելի են և օգտակար սեփական գրպանի համար։

1․Ամբողջությամբ անջատեք սարքավորումները` հեռուստացույցը, նվագարկիչը և այլն, երբ չեք օգտագործում դրանք։

2․Ընտրեք էներգախնայող սարքավորումներ և էլեկտրական լամպեր։

3․Խնայեք ջուրը. որոշ պարզ քայլեր կարող են բավականին արդյունավետ լինել ջրի խնայողության համար.

օրինակ`

1․ փակեք ջրի ծորակը, երբ լվանում եք ձեր ատամները, կամ սափրվում եք:

2․ Աշխատեք հավաքել այն ջուրը, որը օգտագործել եք բանջարեղենը և կանաչեղենը լվանալիս և ջրեք դրանով տնային բույսերը։

4․Ծածկեք վարագույրները կամ իջեցրեք շերտավարագույրները շոգ օրերին, որպեսզի տանը հով լինի։ Այդպիսով կարող եք նվազեցնել տան օդորակիչների օգտագործումը։

5․ Չորացրեք հագուստը բնական ճանապարհով։

6․ Ուտելիք պատրաստելիս կափարիչով ծածկեք թավան էներգիան խնայելու համար

7․Օգտագործեք վերալիցքավորվող մարտկոցներ

Զանգահարեք  Ձեր տեղական կառավարման մարմիններին` տեղեկանալու, թե արդյո՞ք ունեն համապատասխան աղբավայրեր․

1․ օգտագործված մարտկոցների,

2․ ապակիների,

3․պլաստիկ զանգվածի,

4․թղթի և այլ թափոնների համար։

Քանի որ այսօր ոչ բոլոր համայնքներում կան աղբը տեսակավորելու համար տեղադված թափոնամաններ։

8․ Մի օգտագործեք «մեկ անգամյա օգտագործման» առարկաներ, ինչպիսիք են՝

1․ թղթե ամանեղենը,

2․անձեռոցիկները,

3․ պլաստմասե պատառաքաղները, դանակները և բաժակները։

9․ Ուղարկեք էլեկտրոնային բացիկներ էլեկտրոնային փոստով թղթե բացիկների փոխարեն։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել