ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը և ԵՄ-ի «Կոպեռնիկոս» կլիմայի փոփոխության ծառայությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, նշելով, թե հավանական է որ 2023 թվականի հուլիսը կգերազանցի ռեկորդը:
«Եթե հաջորդ օրերին մինի սառցե դարաշրջան չլինի, 2023 թվականի հուլիսը ռեկորդ կսահմանի ամբողջ աշխարհում։ Սա դեռ կլիմայի փոփոխության սկիզբն է ու արդեն սարսափելի է, քանի որ տեսանելի են դրա հետևանքները՝ ամբողջ աշխարհում»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հավելելով, որ այս տարվա հուլիսը պատրաստվում է փոխել ջերմության նախկին չափորոշիչները:
Սակայն, գիտնականները հայտարարել են, որ այս տարվա հուլիսն աշխարհում ռեկորդային ամենաշոգ ամիսն է լինելու։ Թեպետ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը չի շտապում գրանցել ռեկորդը, այլ վերջնական տվյալների համար կսպասի մինչև օգոստոս։





Թողնել մեկնաբանություն