Նախորդ տարվա՝ 2022 թվականի ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.67 միլիոն մարդ: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից։
Համաձայն ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվության, այս տարվա՝ 2023 թվականի միայն հունվար ամսին Հայաստան է այցելել 159 475 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա շուրջ 94 339 հոգու համեմատ։
Այս տարվա հունվար ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած 5 երկրներն են՝
1․ Ռուսաստանը՝ շուրջ 46%,
2․ Վրաստանը՝ 11%,
3․Իրանը՝ 4%,
4․ ԱՄՆ-ն՝ 3%
5․Գերմանիան՝ 1%:






Թողնել մեկնաբանություն