2023-ի հուլիսը խոստանում է դառնալ դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ ամիսը․ Կոպեռնիկուս և ՀՕԿ

https://eco.am/2023-%d5%ab-%d5%b0%d5%b8%d6%82%d5%ac%d5%ab%d5%bd%d5%a8-%d5%ad%d5%b8%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a4%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a1%d5%ac-%d5%a4%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%af%d5%b8/

Ըստ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Կլիմայի փոփոխության Կոպերնիկուս ծառայության ERA5-ի տվյալների, հուլիսի առաջին երեք շաբաթները գրանցված ամենատաք երեք շաբաթներն էին, իսկ հուլիսը եղել է գրանցված ամենաշոգ ամիսը:

Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից», որը հղում անելով Համաշխարհային օդերևութաբանության կենտրոնին նշում է, որ նման ջերմաստիճանը պայմանավորված էր Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի և Եվրոպայի զգալի տարածքում անոմալ շոգով, որը Կանադայի և Հունաստանի նման երկրներում անտառային հրդեհների հետ մեկտեղ լուրջ ազդեցություն են ունեցել մարդկանց առողջության, շրջակա միջավայրի և տնտեսության վրա:

Հուլիսի 6-ին երկրագնդի օդի միջին օրական գլոբալ ջերմաստիճանը գերազանցել է 2016 թվականի օգոստոսին սահմանված ռեկորդը՝ այդ օրը դարձնելով պատմության մեջ գրանցված ամենաշոգ օրը՝ հուլիսի 5-ից և 7-ից հետո:

Հուլիսի առաջին երեք շաբաթները դիտարկումների պատմության մեջ եղել են ամենատաք երեք շաբաթները։

Շատ հավանական է, որ 2023 թվականի հուլիսը կլինի պատմության մեջ գրանցված ամենաշոգ ամիսը, որը հաջորդում է գրանցված ամենաշոգ հունիսին:

Ըստ ERA5-ի տվյալների՝ նախորդ ռեկորդային շոգ ամիսը եղել է 2019 թվականի հուլիսը։

Ըստ ERA5 տվյալների, օդի գլոբալ միջին ջերմաստիճանը, որը միջինացվել է 2023 թվականի հուլիսի առաջին 23 օրվա ընթացքում, կազմել է 16․95°C: Դա զգալիորեն բարձր է 16․63°C-ից, որը գրանցվել է ամբողջ 2019 թվականի հուլիսին, որը ներկայումս գրանցված ամենատաք հուլիսն է և գրանցված ամենաշոգ ամիսը: Այս փուլում գրեթե հաստատ է, որ 2023 թվականի հուլիսի միջին ամսական ջերմաստիճանը զգալիորեն կգերազանցի 2019 թվականի հուլիսի ջերմաստիճանը՝ 2023 թվականի հուլիսը դարձնելով ամենատաք հուլիսը և գրանցված ամենատաք ամիսը:

Մանրամասները՝ այստեղ․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։