134 դեպքով վնաս է հասցվել Հայաստանի շրջակա միջավայրին

https://eco.am/134-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d5%be-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1/

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 2023 թվականի հուլիս ամսին վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 134 դեպք:

Մասնավորապես՝

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Ստացված 55 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 34 հաշվարկ՝ 20,496,998 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 20 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 16 որոշում, նշանակվել 1,460,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 5 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Ստացված 6 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է  շրջակա միջավայրին պատճառված վնասի 5 հաշվարկ՝ 2,289,620 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 4 վարչական վարույթ,  կայացվել է տույժ նշանակելու մասին  6 որոշում, նշանակվել՝  530,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Ստացված 47 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է  շրջակա միջավայրին պատճառված վնասի 3 հաշվարկ՝ 9,039,624 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 103 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 20 որոշում, նշանակվել 4,050,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 8 վարչական վարույթ:

Ընդերքի պահպանության ոլորտ

Ստացված  6 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է  շրջակա միջավայրին պատճառված վնասի 4 հաշվարկ՝ 1,784,778 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 24 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին  20 որոշում, նշանակվել 150,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։  Կարճվել է  1 վարչական վարույթ։

Տեսչական մարմնի նախաձեռնությամբ հայտնաբերվել է ավազանման զանգվածի և բազալտի ու տուֆի ապօրինի արդյունահանման 1-ական դեպքեր։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

Տեսչական մարմնի նախաձեռնությամբ արձանագրվել է 13 դեպք։ Հարուցվել է 13 վարչական վարույթ, 1 դեպքով կայացվել է տույժ նշանակելու մասին որոշում և նշանակվել 50,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում և նշանակվել 200,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ստուգում

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 4 հանձնարարագիր։

Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 10 հաշվարկ՝  33,868,803 ՀՀ դրամի չափով։

Կայացվել է տույժ նշանակելու մասին 32 որոշում և նշանակվել  4,590,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Տրվել է պարտադիր կատարման 8 հանձնարարական՝

1՝ մթնոլորտային օդի պահպանության,

4՝ վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոնների,

2՝ ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության,

1՝ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտներով։

 Դիտարկում

Իրականացվել է ջրերի պահպանության ոլորտի տնտեսավարող սուբյեկտի  3 դիտարկում։

Գործողության կասեցում

Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 2 սուբյեկտի գործողություն։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 10 գործ (ընդհանուր՝ 986,500 ՀՀ դրամ)։

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 7,737,638 ՀՀ դրամ գումար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել