10մլն ծառ նախաձեռնություն

https://eco.am/10%d5%b4%d5%ac%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%bc-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%b1%d5%a5%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Որքա՞ն ծառ է տնկվել #10մլն_ծառ նախաձեռնության շրջանակում
«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2020-2021թթ-ին Հայաստանի տարածքում տնկվել է 702280 ծառ, որից`

ՀՀ մարզպետարաններին և Երևան քաղաքին 2021 թվականի գարնանը տրամադրվել է 161480 հատ ծառ,

Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տարածքներում (Լոռու, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում) 2020 թվականին տնկվել է 339000 և 2021 թվականի գարնանը` 201800 ծառ։

ՀՀ պետական բյուջեից որքա՞ն գումար է ծախսվել  10մլն_ծառ նախաձեռնության շրջանակում
«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկումներ կատարելու համար ՀՀ պետական բյուջեից, որպես առանձին միջոցառում, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար չի հատկացվել։
Նախաձեռնությունն իրականացվում է բացառապես դոնոր կազմակերպությունների կամ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական միջոցների, խնայողությունների, տնկարաններում առկա ծառերի կամ բնական վերաճի արդյունքում դուրս հանված շիվերի միջոցով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել